14:24 10.02.2023
Փետրվարի 9-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել հիմնարկի երկու տեղամասերի միջև ընկած տարածքը, ինչի արդյունքում խցերի պատուհանների տակ հայտնաբերվել է կպչուն, սև ժապավենով փաթեթավորված կասկածելի փաթեթ։ Փաթեթում առկա են եղել 8 առանձնացված փաթեթներ՝ տարբեր թմրանյութերին նմանվող զանգվածներով․ կոկաին տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ զանգված՝ 1․28 գրամ […]
14:24 10.02.2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողներին ասել է, որ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար նախընտրում է Կիևին «ավելի օգտակար» զենք մատակարարել ստեղծված իրավիճակում, քան մարտական ինքնաթիռները, փոխանցում է BFMTV-ն։ «Ես բացարձակապես ոչինչ չեմ բացառում», – ասել է Մակրոնը ուրբաթ երեկոյան՝ Բրյուսելում Եվրոպական խորհրդի արտահերթ նիստի ավարտից հետո պատասխանելով նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով Ուկրաինային կործանիչներ մատակարարելու հնարավորության […]
14:18 10.02.2023
«Իմ անկեղծ վշտակցության և զորակցության խոսքերն եմ հղում Սիրիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում». նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Հայաստանում Սիրիայի դեսպանատանը բացված սգո մատյանում: Նախագահ Խաչատուրյանը կարճատև զրույց է ունեցել Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի հետ:
14:12 10.02.2023
Հայաստանում մշակվող արդյունաբերության տեմպերը 2022 թվականին էապես աճել են, թողարկման ծավալը 13,5 տոկոսով ավելացել է՝ կազմելով 1,8 տրիլիոն դրամ: Փոխարենը մի փոքր նվազել են հանքարդյունաբերության տեմպերը: Թե՛ Կառավարության ծրագրով եւ թե՛ Կառավարության միջոցառումների ծրագրով մենք նախանշել ենք էապես ավելացնել մշակվող արդյունաբերության դերը համախառն ներքին արդյունքում՝ թիրախը սահմանելով 15 տոկոս. այժմ գտնվում ենք 12 տոկոսի միջակայքում: […]
13:59 10.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Արագածոտնի, Աշոցքի և Բավրայի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Նոյեմբերյան և Իջևան քաղաքներում տեղում է ձյուն։ […]
13:57 10.02.2023
Վրաստանի կառավարությունը 1 մլն լարի է հատկացրել Թուրքիայի երկրաշարժից տուժած բնակչության համար։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ գումարը կառավարության պահուստային ֆոնդից հատկացրել է օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը։ Վրաստանի վարչապետի հրամանագրով հատկացված գումարը կուղղվի Թուրքիայում տարերային աղետից տուժած քաղաքացիների համար դեղերի, սննդի, հագուստի, բժշկական սարքավորումների և այլ անհրաժեշտության ապրանքների ձեռքբերմանը։ Վերջին նախնական տվյալներով՝ Թուրքիայում […]
13:45 10.02.2023
ԱՀ սոցիալական միգրացիայի և զարգացման նախարարությունից տեղեկացնում են՝ Արցախի Հանրապետությունում մեկնարկել է պետական նպաստների վճարման գործընթացը:
13:31 10.02.2023
Փետրվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Արարատ Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական կողմի սադրանքները, ՀՀ ինքնիշխան տարածքի […]
13:24 10.02.2023
Առաջարկվում է արտադպրոցական կրթության ոլորտում ներդնել աշխատողների մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցված մեխանիզմ, որով մանկավարժներն ատեստավորման բավարար արդյունքի պարագայում պետական բյուջեից լրավճար ստանալու հնարավորություն կստանան: Ատեստավորման արդյունքով պայմանավորված՝ հավելավճարները կլինեն տարբեր. 70-79 տոկոսի դեպքում կսահմանվի 80.600 դրամ լրավճար, առանց հարկերի մանկավարժը կստանա 60.000 դրամ լրավճար, 80-89 տոկոսի դեպքում՝ 111.500 դրամ, կստանա՝ 80.000 դրամ, իսկ 90-100 […]
13:16 10.02.2023
Այսօր տարածված տեղեկությունների համաձայն՝ սույն թվականի փետրվարի 9-ին Ներքին գործերի նախարարության Ոստիկանության էրեբունու բաժնում ծեծի են ենթարկվել փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը, նույն տեղեկատվության համաձայն՝ նախորդիվ Ոստիկանության նույն բաժնում բռության են ենթարկվել նաև փաստաբանների անչափահաս պաշտպանյալները։ «Դեպքի կապակցությամբ՝ Պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ […]
13:11 10.02.2023
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 09.02.2023թ. դրությամբ։ Արցախում Էլեկտրականության հովհարային անջատումները կիրականացվեն օրական 6 անգամ՝ նախկին 3-ի փոխարեն Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման հերթական արգելափակման պատճառով էլեկտրասնուցման օդային գծերի վրա ավելացված բեռը թեթևացնելու նպատակով, փետրվարի 9-ի ժամը 16։00-ից գործող հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվել։ Նոր ժամանակացույցով կպահպանվի յուրաքանչյուր բաժանորդի օրական 6 ժամյա […]
13:07 10.02.2023
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Մեքսիկայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ այն անվանելով «քաղաքական դրդապատճառներով պատմությունը վերաշարադրելու փորձ»։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել ու դատապարտել է Մեքսիակի սենատի որոշումը և նշել, որ իբր դա հակասում է 1948թ․ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիային և ՄԻԵԴ-ի որոշումներին։ Մինչդեռ Մեքսիկայի սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող […]
13:00 10.02.2023
«Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ուսումնասիրվել են կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից 2023 թվականի ընթացքում ստացված բոլոր դիմումները, որոնք առնչվում են տրանսպորտային միջոցների՝ ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային տեխնիկական անձնագրերով հաշվառվելու համար կարգավիճակ ունենալու վերաբերյալ տեղեկատվությանը։ Դիմումատուների կողմից նշված տրանսպորտային միջոցների վերաբերյալ VIN նույնականացման համարներով տեղեկատվության առկայությունն ստուգվել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության պաշտոնական կայքի ԵԱՏՄ […]
12:55 10.02.2023
Փետրվարի 9-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է 2022թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած մարդասիրական ճգնաժամային իրավիճակին: Դեսպանը շեշտել է, որ արդեն երկու ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է փաստացի շրջափակման մեջ. սննդի և դեղորայքի մատակարարումները գրեթե […]
12:52 10.02.2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կոմիտեի ընդլայնված կազմով առաջին նիստը: Քննարկվել են Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջին նիստն ընդլայնված կազմով անցկացնելը կարևոր է բոլոր հնարավոր հարցերին և խնդիրներին անդրադառնալու, դրանք ժամանակին լուծելու, […]
12:49 10.02.2023
Հայաստանի պաշտպանության նախարարությունից հերքում են մամուլում տարածված տեղեկատվությունը, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջիկայում հրաժարական է տալու և անցնելու է դիվանագիտական աշխատանքի: Պաշտպանության նախարարության աղբյուրը «Արմենպրես»-ին փոխանցել է, որ այդ լուրն իրականությանը չի համապատասխանում: «Իրավունք» օրաթերթը փետրվարի 10-ին տեղեկատվություն է հրապարակել, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջիկա օրերին հրաժարական կտա և կանցնի դիվանագիտական աշխատանքի:
12:40 10.02.2023
15 զինծառայողի կյանքի խլած հրդեհի գործով զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Այդ մասին «Ազատությանը» հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը: Վաշտի հրամանատարի նկատմամբ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, քրեական հետապնդում հարուցելու մասին Գլխավոր դատախազությունը հաղորդեց երեկ: Վաշտի […]
12:26 10.02.2023
Sela հագուստի ապրանքանիշի հիմնադիր Բորիս Օստրոբրոդը մահացել է Լատվիայում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով, հայտնել է նրա զարմիկը ՝ գործարար Արկադի Պեկարևսկին: «Մահացել է Բորիս Օստրոբրոդը։ .. Ողբերգական պատահար.Ողբերգական պատահար. ես մեքենա էի վարում Լատվիայի լճի երկայնքով, մեքենան սայթաքեց լիճը, շրջվեց, և Բորյան խեղդվեց», – գրել է Պեկարևսկին Facebook-ում: Պեկարևսկին հայտնել է, որ Օստրոբրոդի հուղարկավորությունը […]
12:16 10.02.2023
Փետրվարի 6-ին Աշտարակի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացվել ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ: Նրանք տեղեկությունն իրացրին՝ համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր և Արագածոտնի մարզային վարչությունների, Նաիրիի բաժնի ոստիկանների և Կոտայքի մարզի պարեկների հետ։ Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնաբերվեց, ձերբակալվեց և Նաիրիի բաժին տեղափոխվեց 61-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին սուբուտեքսի հաբեր, մարիխուանայի նմանվող զանգված, ծալովի դանակ և այլն: Իրավապահներն […]
11:42 10.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Արագածոտնի, Աշոցքի, Արթիկի և Մարալիկ-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայք, Նոյեմբերյան և Իջևան քաղաքներում տեղում […]
11:18 10.02.2023
Փետրվարի 9-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Տիտուս Կոռլատեանին։ Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման հեռանկարներն՝ այդ թվում Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում։ Ընդգծվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը՝ որպես տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը նպաստող գործոն։ Դեսպան Մինասյանը ներկայացրել է Արցախը Հայաստանին և […]
11:01 10.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Արագածոտնի, Աշոցքի, Արթիկի և Մարալիկ-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Աշտարակ, Նոյեմբերյան և Իջևան […]
10:52 10.02.2023
Վերջին օրերին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի և Շիրակի տարածաշրջանային բաժինների աշխատակիցների կողմից թիրախային և ուժեղացված ծառայություն է իրականացվել սահմանային անցման կետերում։ Իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ կանխվել է ավելի քան 1150 գրամ քաշով ոսկյա և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի ապօրինի` առանց սահմանված […]
10:46 10.02.2023
Կոսովոյի ուժերի հրամանատարության կողմից ստուգվել է Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի մարտունակությունը։ Ստորաբաժանումը բերվել է բարձր մարտական պատրաստականության վիճակի։ Առաջադրված խնդիրները զորախումբը իրականացրել է ժամանակին և որակով: Կոսովոյի ուժերի հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածությունը:
10:21 10.02.2023
Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 17 674-ի, տուժել է 72 879 մարդ։ Այս թարմացված տվյալները տեղական հեռուստաալիքների եթերում հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ «Ցավոք, ստիպված ենք հայտնել զոհերի թվի աճի մասին։ Այժմ կա 17 674 զոհ: Տուժել է 72 879 մարդ։ Փլատակներից վերջին օրերին դուրս է բերվել 121 մարդ», – ասել է նա։ […]
10:12 10.02.2023
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում բաց են, սակայն Արցախի բարձրադիր գոտիներում առկա է մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Տեղ-տեղ դժվարանցանելի է Մարտակերտի շրջանի Դրմբոն-Չլդրան ավտոճանապարհը, Ակնաբերդ գյուղից դեպի հիմնական մայրուղի տանող ճանապարհահատվածը, «Ցեխ ձոր» հատվածը, Մարտունի-Բերդաշեն ավտոճանապարհը, «Բովուրխանի» ոլորանները, Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Լիսագորի հատվածը։ Կատարվում է […]
09:44 10.02.2023
Հատիկաընդեղենը՝ ոսպը, լոբին, սիսեռը և այլն, հիանալի է քաշի կորստի համար՝ ցածր կալորիականության պատճառով: Բացի դրանից՝ այս մթերքները մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր ունեն, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են սննդաբանները։ «Հատիկաընդեղենը հիանալի է քաշ կորցնելու համար, քանի որ դրանք ունեն բարձր կալորիականություն և մեծ քանակությամբ մանրաթելեր: Ձեր սննդակարգին ընդեղեն ավելացնելով՝ դուք ավելի երկար կուշտ կզգաք, ինչը […]
09:27 10.02.2023
Փետրվարի 10-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ապարանի, Արագածի, Սևանի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ և Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: