13:29 04.08.2021
Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հակառակորդը փորձել է ԱԹՍ-ով սահմանը խախտել, սակայն այդ փորձը կասեցվել է․ Factor.am-ին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Վարդենիս քաղաքի ուղղությամբ հայկական կողմը ադրբեջանական զինված ուժերին պատկանող Aerostar անօդաչու սարք էր խոցել, իսկ ավելի վաղ՝ հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ էին ծավալվել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքից մինչև […]
23:32 03.08.2021
Կառավարության գրավոր քվեարկության հարցերի մեջ ընդգրկված են Էդվարդ Հովհաննիսյանին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու և Ռուստամ Բադասյանին ՊԵԿ նախագահ նշանակելու որոշումների նախագծերը։ Այս մասին նշված է e-gov.am կայքում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այսօր՝ օգոստոսի 3-ին, ավարտում է իր ծառայությունը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում:
23:24 03.08.2021
Ադրբեջանական զինծառայողները գողացել են ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2021 թվականի օգոստոսի 3-ի ահազանգերով պարզել է, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատեն գյուղի վարչական տարածքում՝ անմիջապես գյուղից մոտ 1 […]
22:57 03.08.2021
Քուվեյթում հրդեհ է բռնկվել աշխարհի խոշորագույն աղբավայրում ՝ 600 հազար քառակուսի մետր մակերեսով: Այս մասին հայտնում է «Վեստի»-ն՝ օգոստոսի 3-ին։ Աղբանոցը գտնվում է Քուվեյթում գտնվող Սուլաբիա քաղաքի մոտ։ Այս պահին բռնկման տեղամասը մեծ տեղ չի զբաղեցնում, սակայն դրա տարածումը երկրին սպառնում է էկոլոգիական աղետ: Ընդհանուր առմամբ, աղբանոցում պահվում է մոտ 52 մլն օգտագործված անվադող։ Քուվեյթի […]
22:45 03.08.2021
Լևոն Արոնյանը կրկին գերազանց խաղաց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ կայացած սկզբունքային մրցախաղում՝ հաղթելով 2,5-0,5 հաշվով, փոխանցում է vnews.am-ը։ Վճռորոշ եղան 2-րդ և 3-րդ պարտիաներում հայ գրոսմայստերի տոնած վստահ հաղթանակները, որից հետո այլևս 4-րդ պարտիան անցկացնելու կարիք չկար: Իսկ առաջին պարտիայում մրցակիցները հաշտություն էին կնքել: Վաղը մրցակիցները կանցկացնեն 2-րդ մրցախաղը: Նույնիսկ ոչ-ոքի արդյունքի դեպքում Արոնյանը կիսաեզրափակչի […]
22:33 03.08.2021
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ […]
22:20 03.08.2021
Պենտագոնի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով ոստիկանության աշխատակից է զոհվել։ Այս մասին երեքշաբթի հայտնել է CNN հեռուստաընկերությունը։ Ավելի վաղ WDVM հեռուստաալիքը, վկայակոչելով Արտակարգ ծառայությունները, հաղորդել էր, որ մի քանի մարդ վիրավորվել է երեքշաբթի Պենտագոնի շենքի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, միջադեպը տեղի է ունեցել մետրոյի մերձակա կայարանի մոտ։ Առնվազն երեք տուժած […]
22:10 03.08.2021
Օմանի ծոցում չորս լցանավ մոտավորապես միևնույն ժամանակ նախազգուշացում են տվել այն մասին, որ կորցրել են նավի կառավարումը, հաղորդել է Associated Press գործակալությունը: Նման ծանուցում ստացվել է Golden Brilliant, Queen Ematha, Jag Pooja և Abyss նավերից: Լցանավերը գտնվում են Ֆուջեյրայի ափերի մոտ, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել, առայժմ հայտնի չէ։ Sky News հեռուստաալիքը նաև հայտնել […]
21:52 03.08.2021
3-րդ զորամիավորման զորամասերում շարունակվում են նորակոչիկ զինծառայողների հետ մարտական պատրաստության տեսական և գործնական պարապմունքները: Իչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, սպաները նրանց ուսուցանում են համազորային կանոնադրությունները, անցկացնում են շարային պարապմունքներ, նախապատրաստում զինվորական երդման հանդիսավոր արարողությանը։ Հրամկազմը նորակոչիկներին բացատրում է զինծառայության առաջնահերթությունները, հրահանգավորում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
21:16 03.08.2021
ՄԱԿ-ը տեղեկություններ չունի այն մասին, թե ով է կանգնած Mercer Street լցանավի վրա հարձակման հետևում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մենք կոնկրետ տեղեկություններ չունենք այն մասին, թե ով կարող էր հարձակվել նավի վրա», – ասել է նա: Դյուժարիկը հստակեցրել է, որ ՄԱԿ-ը անկախ ապացույցներ չունի, որ, ինչպես […]
20:55 03.08.2021
Աֆղանստանի պաշտպանության նախարար Բիսմիլա Խան Մոհամմադիի տուն են ներխուժել մի քանի զինված անձինք, «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել են ականատեսն ու Քաբուլի ոստիկանության աղբյուրը: Հայտնի է, որ ավելի վաղ այդ շրջանում մեքենա է պայթել և փոխհրաձգություն է սկսվել։ Իր հերթին Պաժվակ գործակալությունը, վկայակոչելով պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին, հայտնել է, որ գեներալ Մոհամմադին իր տան վրա հարձակման ժամանակ […]
20:46 03.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին: Ինչպես տեղեկացրին վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին պաշտպանական գերատեսչությունում կատարած աշխատանքի համար և շնորհավորել Արշակ Կարապետյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ: Վարչապետը նշել է, որ ինչպես Վաղարշակ Հարությունյանը, այնպես էլ Արշակ Կարապետյանը […]
20:35 03.08.2021
Ամառային հանգստի սեզոնին Սևանի ոստիկանների աշխատանքը ծանրաբեռնված է՝ հասարակական կարգի պահպանություն, անվտանգություն, հանցագործությունների կանխարգելում: Իհարկե, հնարավոր չէ կանխել բոլոր հանցագործությունները, և նման դեպքերում արդեն հերթը բացահայտմանն է: Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 1-ի գիշերը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցից բաժին բերման ենթարկեցին աբովյանցի 49-ամյա մի տղամարդու: Նա կասկածվում էր գողություն կատարելու մեջ: Ինչպես տեղեկացրին ՀՀ […]
20:26 03.08.2021
Աճառյան փողոցում իրականացվող վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ հետաձգվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Դավիթ Անհաղթի, Ազատության, Քանաքեռցու և Հասրաթյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարման վերականգնումը: Վերը նշված թաղամասում պլանային աշխատանքները նախատեսված էր ավարտել օգոստոսի 3-ին մինչև ժամը 21:00-ը: Այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա»-ից։ «Վթարավերականգնման աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի»,- հայտնում են ընկերությունից՝ հայցելով գազասպառողների ներողամտությունը և […]
20:17 03.08.2021
Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից, հայտնաբերվել է 3 հայ զինծառայողի աճյուն: Եվս 3 աճյուն ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների հատվածում: Ընդհանուր առմամբ, այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած […]
20:11 03.08.2021
Պենտագոնի շենքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքովՄի քանի մարդ, ներառյալ պետհաստատություններից մեկի աշխատակիցը, վիրավորվել է: Այս մասին հայտնում է տեղական ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Արտակարգ ծառայությունները։ Միջադեպը տեղի է ունեցել մետրոյի մերձակա կայարանի մոտ։ Առնվազն երեք տուժած տեղափոխվել է հիվանդանոց, մեկին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։ «Պենտագոնն այս պահին փակ է միջադեպի պատճառով։ Խնդրում ենք հանրությանը […]
16:59 03.08.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 29-ի ԲԴԽ-54-Ո-139 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […]
16:53 03.08.2021
Օգոստոսի 3-ին ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպումը կայացել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր կցորդի նշանակման կապակցությամբ: Արտակ Դավթյանը շնորհավորել է նորանշանակ կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովին և հաջողություն մաղթել հետագա […]
16:49 03.08.2021
2021 թվականի օգոստոսի 1-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 02։00-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում շտապօգնության մեքենա է կողաշրջվել։ Պարզվել է, որ միմյանց են բախվել «MERCEDES BENZ C200» մակնիշի ավտոմեքենան և «JIN BEI» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան, որի մեջ գտնվող, բուժօգնության նպատակով Երևան քաղաք տեղափոխվող 59-ամյա կինը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայում գտնվող հիվանդին […]
16:47 03.08.2021
Հուլիսի 28-ից Թուրքիայի մի շարք շրջաններում մոլեգնող հրդեհը ոչ միայն ահռելի նյութական ու մարդկային կորուստների պատճառ է դարձել, այլ սպառնում է նաև երկրի զբոսաշրջության ոլորտին։ Էգեյան տարածաշրջանում ու հատկապես Մարմարիսում գտնվող հյուրանոցներում ամեն օր բազմաթիվ ամրագրումներ են չեղարկվում, իսկ նոր ամրագրումները այլևս չեն արվում։ Հատկապես առաջիկա օրերի համար նախապես արված ամրագրումների շուրջ 10 տոկոսը չեղարկվել […]
16:42 03.08.2021
Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում շարունակվում է ծանրամարտի տղամարդկանց 109 կգ քաշային կարգում պայքարը: Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժության առաջին մոտեցման համար պատվիրել էր 190 կգ, որը և վստահությամբ այն կատարեց: Իսկ երկրորդ մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանը պատվիրել էր 195, որը հաջողությամբ ֆիքսելով՝ օլիմպիական ռեկորդ սահմանեց այս վարժությունում, փոխանցում է armsport.am-ը։ Երրորդ մոտեցման […]
16:35 03.08.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Իրակլի Ղարիբաշվիլիի ուղերձում ասված է. «Թույլ տվեք անկեղծ շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում մեր երկրների միջև համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափում։ Հավատում եմ, որ Վրաստանի և […]