21:51 29.07.2021
Հուլիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 21:09-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել […]
21:29 29.07.2021
2021թ. հուլիսի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով, ներխուժել են Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող «Ջի Էյ» վարկերի տրամադրման և տարադրամի փոխանակման կետ և որպես զենք օգտագործվող առարկայի` ռազմամթերք հանդիսացող մարտական նռնակի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով աշխատակցից պահանջել են գումար, սակայն […]
21:04 29.07.2021
Հուլիսի 29-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Այս մասին տեղեկացրին ԱԳՆ-ից։ Արմեն Գրիգորյանը զրույցի ընթացքում դատապարտեց հուլիսի 28-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի վրա իրականացված ադրբեջանական զինված ուժերի հարձակումը, որը նա որակեց որպես Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ […]
16:00 29.07.2021
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք ստացած և ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող զինծառայողները հնարավորություն կունենան վերականգնողական ծառայություններ ստանալ «էկզոսկելետոն» աջակցող միջոցի օգնությամբ․ նախագիծն այսօր հավանության է արժանացել Կառավարության կողմից։ «Էկզոսկելետոնը» ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժումն ապահովելու նորագույն աջակցող միջոցներից է, որը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց կորսված ֆունկցիաների վերականգնմանը, հնարավորություն կտա ինքնուրույն քայլել։ Այն կլինի […]
15:55 29.07.2021
3-րդ զորամիավորման զորամասերից մեկում բացվել է հուշահամալիր` նվիրված 44-օրյա պատերազմում զոհված 22 անմահ հերոսների հիշատակին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ միջոցառմանը ներկա են եղել բարձրաստիճան սպաներ, ծնողներ, հարազատներ և հյուրեր։ Օրհնության խոսք է ասել Տավուշի թեմի առաջնորդ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, զոհվածների հարազատներին իրենց զորակցությունն է հայտնել զորամիավորման հրամկազմը։
15:48 29.07.2021
Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Անհայտ անձը, ըստ նախնական տեղեկությունների, նռնակով զինված մտել է Ամիրյան 7 հասցեում գործող վարկային կազմակերպություն և տարադրամի փոխանակման կետ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ թե ինչ չափի գումար է հափշտակվել, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարձակվողը եղել է […]
15:40 29.07.2021
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 28-ին Մաշտոցի բաժին է ներկայացել Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած 51-ամյա Արմեն Ս.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 27-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
15:31 29.07.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Խոջոյանը հուլիսի 25-ին աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն՝ Միացյալ ազգերի կազմակերպության 2021 թվականի Պարենային համակարգերի նախագագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ Հայաստանից միջոցառմանը մասնակցում է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Նախագագաթնաժողովի նպատակն է ներկայացնել պարենային համակարգերի վերափոխման վերաբերյալ ողջ աշխարհում գործող փաստերի վրա […]
15:24 29.07.2021
Վաշինգտոնի շրջանային վերաքննիչ դատարանը, մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահների՝ ցուցարարներին ծեծի ենթարկելու գործով թուրքական կողմի ներկայացված բողոքը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական կողմը բողոքել էր դատարանի որոշման դեմ՝ պահանջելով կասեցնել այդ գործը: Այս գործով դատական գործընթացը սկսելու պատճառը 2017-ին Էրդողանի ԱՄՆ կատարած այցի ժամանակ նրա թիկնապահների գործողություններն են հանդիսացել: Վերջինները կռվի էին բռնվել […]
15:17 29.07.2021
Կորոնավիրուսի և ռազմական դրության հետևանքով ստեղծված պայմաններում երկրում պարենային անվտանգության ապահովման, մասնավորապես՝ աշնանացան ցորենի արտադրությանը և սերմարտադրությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2020 թ. 2019 թ. համեմատ աշնանացան ցորենի ցանքատարածությունները նվազել են 1 տոկոսով, իսկ միջին բերքատվությունն ու համախառն բերքն ավելացել են համապատասխանաբար 15,3 տոկոսով և 17 […]
15:04 29.07.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանագծում տիրող իրավիճակին: Գործադիրի հավանությանն է արժանացել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագիրը, որը կիրականացվի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում: Ընկերությունը նախատեսում է հիմնել բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր։ Ծրագիրը միտված է […]
14:48 29.07.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է։ Այս մասին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի վարչությունից: Արման Թաթոյանը Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի եւ մարզպետարանի ներկայացուցչի ուղեկցությամբ հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ։ Բնակիչները Պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները։
14:41 29.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվել է ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացման հայեցակարգի նախագիծը: Քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Ներկա են եղել նաև Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը և աշխատանքային խմբերի ներկայացուցիչներ տարբեր բուհերից: Հանդիպման նպատակն էր քննարկել հայեցակարգի նախագծի վերջնական տարբերակը, լսել […]
14:28 29.07.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հուլիսի 28-29-ը հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում, մնացած շրջանների գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
14:05 29.07.2021
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում շուտով կմեկնարկեն բազմաբնակարան շենքերի նոր թաղամասի կառուցման շինաշխատանքները։ Թաղամասը ունենալու է ժամանակակակից բոլոր պահանջներին համապատասխանող 15 մասնաշենք` 240 բնակարանաններով։ Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2022-ի վերջին։ Նորակառույց բնակարանները կտրամադրվեն Հադրութ քաղաքի՝ պատերազմի հետևանքով տարհանված բնակիչներին։ Բնակարանաշինությունն Արցախում […]
13:56 29.07.2021
«Gallup» Միջազգային հետազոտական կենտրոնը հրապարակել է աշխարհի բնակչության հուզական վիճակների վերաբերյալ իր ամենամյա զեկուցը։ Ըստ այդմ՝ Թուրքիան բացասական հույզերի հաճախականության առումով առաջատար հնգյակում է հայտնվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Անցկացված հետազոտության շրջանակներում արձանագրվել է, որ ֆիզիկական ցավի, անհանգստության, տխրության, սթրեսի և զայրույթի հանդիպման հաճախականությունը Թուրքիայում վերջին 15 տարվա համեմատ ամենաբարձր մակարդակի է հասել։ Հետազոտությամբ պարզվել է, […]
13:49 29.07.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 30-ին՝ ժամը 10։00-18։00-ն, կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը. • Միասնիկյան պողոտա, Գոգոլի փողոց, Կ.Ուլնեցու 50-60 համարներ՝ իրենց կոտորակներով, Վարշավյան 80-92 համարներ՝ իրենց կոտորակներով, Ռուբինյանց 1, 2 համարներ՝ իրենց կոտորակներով, Ռուբինյանց-Կ.Ուլնեցի մայրուղի, Դրոյի 4 համար: Ընկերությունը հայցում է […]
13:41 29.07.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Արմավիրի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 28-ին Արմավիրի մարզի Մարգարա գյուղից բերման է ենթարկվել 37-ամյա Բագրատ Հ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 24-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
13:41 29.07.2021
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 28-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Ժորա Ա.-ն, որը 2020 թ. մայիսի 10-ից Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ազատությունից ապօրինի զրկելու, մարդուն առևանգելու, ավազակության, շորթելու, բանդիտիզմի, ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղեկացվել […]
13:26 29.07.2021
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից՝ փրկարարական մեկ ջոկատով աշխատանքներն այսօր իրականացվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունն ավելի ուշ կտրամադրի հավելյալ տեղեկություն։ Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից տարհանել են 1618 աճյուն։
13:24 29.07.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ի ժամը 22։00-ից մինչև հուլիսի 30-ը՝ ժամը 22:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 30-ին ժամը 08.00-24:00 կդադարեցվի […]
13:15 29.07.2021
Երեկ՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Արամ Խաչատրյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 204 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և, մոտ 120 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է Shamshyan․com-ը՝ […]
13:07 29.07.2021
Ոստիկանության Իջևանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հուլիսի 28-ին Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 49-ամյա Գարիկ Խ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
23:57 28.07.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:42 28.07.2021
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Փալոնի կողմից ներկայացված փոփոխությունը, որը դադարեցնում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը Ադրբեջանին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։ Փալոնի ներկայացրած փոփոխության մեջ ասված է. «Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում», ինչպես նաև «Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի» միջոցով հատկացվող որևէ ֆինանսավորում չի տրամադրվելու Ադրբեջանին: Դրույթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկան, որը կարող է […]
23:40 28.07.2021
Հուլիսի 28-ին, ժամը 18։31-ից 22։45-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ և անձրևատար խողովակներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական […]