10:40 20.07.2021
Գիշերը Գեղարքունիքի դիրքերում կրակոցներ են հնչել, տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիթչյանյը։ «Փոխհրաձգությունը եղել է Կութ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերում: Գյուղի ուղղությամբ չեն կրակել, միայն գնդակոծվել են մարտական հենակետերը։ Մեր կողմից վիրավորներ չկան», – ասել է համայնքապետը։ Նա նշել է, որ կրակոցները հնչել են ժամը 22-ից […]
10:25 20.07.2021
Հուլիսի 20-ին` ժամը 01:15-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Նոր Հաճն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Մ․, […]
10:16 20.07.2021
2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 17:40-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կլինիկական մահ, բիոլոգիական մահ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի՝ 1988թ. ծնված բնակչուհի, ում, համաձայն շտապօգնության բժշկի հայտարարության, անգիտակից վիճակում հանել են լողավազանից: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:40-ի […]
10:08 20.07.2021
Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ «Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում […]
09:52 20.07.2021
Ճապոնիայում մեկ օրում ինը մարդու մոտ, որոնք մասնակցում են Տոկիոյում Օլիմպիական խաղերի անցկացմանը, կորոնավիրուս է հայտնաբերվել, ասված է զեկույցում: Հիվանդությունը հայտնաբերվել է մեկ ճապոնացի կամավորի, վեց ճապոնացի կապալառուների եւ մեկ օտարերկրացու մոտ, որոնք կապված են խաղերի անցկացման հետ: Վարակը հաստատվել է նաև օլիմպիական գյուղի տարածքում գտնվող օտարերկրացի մարզիկի մոտ․ նա երկշաբաթյա կարանտինի մեջ է: Նշվում […]
09:36 20.07.2021
Թուրքիան պատրաստ է ստանձնել Քաբուլի օդանավակայանի կառավարումը՝ պայմանով, որ Միացյալ Նահանգները անհրաժեշտ աջակցություն ցուցաբերի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 20-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի Ինքնահռչակ Հանրապետություն կատարած այցի ժամանակ։ «Աֆղանստանում և տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվում, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ միասին կանգնած է Թուրքիան։ Ներկայումս ԱՄՆ-ն որոշում է ընդունել զորքերը դուրս […]
09:21 20.07.2021
Հաիթիի իշխանությունները հաստատել են կառավարության նոր կազմը։ Այն կգլխավորի Արիել Անրին։ Այս մասին հայտնում է տեղի մամուլը։ Նոր կառավարությունը հիմնական շեշտը դնելու է նախագահական ընտրություններին նախապատրաստվելու վրա։ Դրանք տեղի կունենան ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-ին։ Պետության ժամանակավոր ղեկավար նշանակելու գաղափարից առայժմ հրաժարվել են։ Գործադիր իշխանությունը մինչև նոր նախագահի ընտրվելը կստանձնի կառավարությունը։ Արիել Անրին վարչապետ է դարձել […]
09:10 20.07.2021
Աֆղանստանում Կուրբան Բայրամ տոնի ժամանակ Քաբուլի կենտրոնում՝ նախագահի պալատի մոտ, մի քանի հրթիռ է պայթել: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ 3 հրթիռ է պայթել։ Հրթիռներն ընկել են այն պահին, երբ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին տոնի առթիվ ելույթ է սկսել, ընդգծում է «ՌԻԱ Նովոստին»: Ինչպես նշվում է, ավանդական աղոթքն այդ պահին ավարտված է եղել։
08:56 20.07.2021
Հենան նահանգի ձեռնարկություններից մեկում տեղի ունեցած պայթյունը լսվել է տասնյակ կիլոմետրեր հեռու։ Հուլիսի 20-ին տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով Չինաստանի հեռուստատեսությունը: Նախնական տվյալներով ՝ լայնամասշտաբ արտակարգ պատահարը տեղի է ունեցել Դենֆեն քաղաքի գործարանում։ Առայժմ անհասկանալի է, թե կոնկրետ որ ձեռնարկության մասին է խոսքը, տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել: Դեպքի հանգամանքները, […]
08:42 20.07.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ 5-րդ, 7-րդ փողոցների 1-ին, 2-րդ նրբանցքների սեփական տներ, Ա․ Շահինյան և Խուդյակովի փողոցի սեփական տներ, Խուդյակովի փ. 68/1, 70, 84/1, 84/2, 84/3, 84/4 շենքեր, Դանիել Վարուժան թաղամաս 9, 10 շենքեր, թիվ 12 […]
08:28 20.07.2021
Հուլիսի 19-ին Բաղդադի շուկայում պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով ՝ վերջին շրջանում Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած խոշոր ահաբեկչություններից մեկի զոհ է դարձել 30 մարդ, ևս 60-ը վիրավորվել են: Նախնական տվյալներով ՝ գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք, որը գործի է դրվել մահապարտի կողմից։ Պայթյունի հետևանքով շուկան մասամբ ավերվել է, այրվել են մի քանի կրպակներ։ Իրաքի […]
08:15 20.07.2021
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում»: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված […]
08:09 20.07.2021
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Արարատ բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռուդիկ Օղիկյանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինս ուսի մասում վնասվածք է ստացել Երասխի դիրքերում՝ հակառակորդի դիրքերից արձակած կրակոցից: Նրան տեղափոխել են Երևան՝ Աստղիկ բժշկական կենտրոն։
00:56 20.07.2021
Հանցավոր են ՀՀ Երասխի հատվածում վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կրակոցները, որոնք ձեռք են բերում պարբերական բնույթ։ Այս մասին են վկայում ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունները և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող ահազանգերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի […]
00:17 20.07.2021
Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ «ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին նախազգուշացնում է, որ սահմանային ցանկացած սադրանք արժանանալու […]
23:53 19.07.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:50 19.07.2021
Ռուսական Սոչի քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 3-րդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներից Հայկ Մարտիրոսյանը մրցում է Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիյար Մամեդյարովի հետ: Այս զույգի հաղթող պարզ կդառնա թայ-բրեյքում: Գրոսմայստերները տոնել են մեկական հաղթանակ: Պայքարից դուրս են մնացել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը: Իսկ ավելի վաղ հայտնի էր […]
23:40 19.07.2021
Հուլիսի 18-ից 19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչկան շրջանում՝ 340 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 800 քմ, Արարատի մարզի Ազատաշեն գյուղում՝ 2000 […]
23:27 19.07.2021
Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 19-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով՝ հուլիսի 19-21-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40…+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում […]
23:16 19.07.2021
Ֆրանսիայում կորոնավիրուսի համաճարակի չորրորդ ալիք է սկսվել, հիվանդացածների թիվն արագ աճում է, հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը: «Մենք մտել ենք կորոնավիրուսի չորրորդ ալիք։ Համաճարակի դինամիկան չափազանց ինտենսիվ է, մենք տեսնում ենք ավելի արագ ալիք, քան նախկինում էր», – ասել է Ատալը նախարարների խորհրդի՝ հոկտեմբերի 10-ին կայացած ճեպազրույցի ժամանակ: Նա նշել է, որ […]
22:50 19.07.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գրանցել է կորոնավիրուսի «լյամբդա» շտամի տարածումը ավելի քան 30 երկրում, առավելապես Հարավային և Հյուսիսային Ամերիկայում, հայտարարել է ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկխովան: Առաջին անգամ այս շտամը գրանցվել է Պերուում 2020 թվականի դեկտեմբերին։ Մարիա վան Կերկխովան հավելել է, որ կազմակերպությունն ուշադիր հետևում է «լյամբդա» շտամին և համագործակցում […]
22:38 19.07.2021
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր երդմնակալության արարողության ժամանակ հանգամանալից ճառով է հանդես եկել։ 4-րդ անգամ նախագահ ընտրված Ասադը հայտարարել է, որ Սիրիան ամեն գնով պայքարելու է ահաբեկիչների ու նրանց նեցուկ կանգնած Թուրքիայի դեմ։ Երեկ նաև հրթիռակոծվել են Հալեպի տարբեր շրջանները: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։
22:24 19.07.2021
Հրդեհ արտադրամասում 22:25 / 19.07.2021 Հուլիսի 19-ին, ժամը 15։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշիսյան փողոցում գտնվող անկողնային պարագաների արտադրամասում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ […]
22:10 19.07.2021
Հարավային Կովկասում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրասենյակի՝ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Եսենամանովի, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ու սահմանային անցակետերի աշխատակիցների հետ ամփոփվել են հունիսի 28-ին Բագրատաշենի և հուլիսի 1-ին «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետեր շրջայցերի արդյունքները։ Ի աջակցություն ՀՀ առողջապահության նախարարության՝ սահմանային անցկակետերում կորոնավիրուսի (COVID-19) հայտնաբերման և արձագանքման […]
21:50 19.07.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր ժամանել է Հյուսիսային Կիպրոսի Ինքնահռչակ Հանրապետություն: Հյուսիսային Կիպրոսում է նաև ադրբաջանական բարձրաստիճան պատվիրակությունը: Ի՞նչ առիթով են այդ այցերը: Մի՞թե Բաքվի շահերից կարող է բխել Հյուսիսային Կիպրոսի ճանաչումը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:24 19.07.2021
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է ամառային մրցույթ 12-15 տարեկան երեխաների խմբերի համար: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը։ Մրցույթի շրջանակում 3 և ավելի աշակերտից բաղկացած խմբերը կարող են իրենց նախընտրած եղանակով որևէ կերպ օժանդակել (կազմակերպել միջոցառում կամ այցելություն, իրականացնել նախագիծ, ներկայացնել հերոսական պատմությունը, աջակցել գյուղատնտեսական և կենցաղային աշխատանքներում և այլն) իրենց համայնքներում ու […]
21:12 19.07.2021
Հուլիսի 19-ին, ժամը 18։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցում այրվում է հինգ հարկանի շենքի տանիք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության […]