TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+25.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված կոմբայնավարը վերադարձվել է հայկական կողմին

20:51 19.07.2021

Հուլիսի 19-ին միջադեպ է գրանցվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում: Համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը, վերադարձվել են հայկական կողմին:

̰
Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

20:45 19.07.2021

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Սիրելի հայրենակիցներ, Այսօր «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը ԿԸՀ ներկայացրեց պատգամավորի մանդատից հրաժարվելու՝ իմ որոշման մասին դիմումը: Այնպես է ստացվել, որ ժամանակին եղել եմ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի խորհրդարանների պատգամավոր, սակայն բնավորության կերտվածքով միշտ հանդիսացել եմ […]

̰
Երասխի հատվածում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն

20:19 19.07.2021

Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Մասնավորապես, ժամը 18:40-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: «ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է […]

̰
Երևանի Էրեբունի փողոցում այրվում է հինգ հարկանի շենքի տանիք

20:12 19.07.2021

Հուլիսի 19-ին, ժամը 18։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցում այրվում է հինգ հարկանի շենքի տանիք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ  Երևան քաղաքի փրկարարական վարչության […]

̰
Ընտանեկան և սոցիալական նպաստը, ինչպես նաև հրատապ օգնությունն այսուհետ հնարավոր կլինի ստանալ նաև անկանխիկ

15:59 19.07.2021

2021 թվականի հուլիսի 1-ից ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված քաղաքացիները հնարավորություն ունեն ընտանեկան և սոցիալական նպաստը, ինչպես նաև հրատապ օգնությունն ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով՝ իրենց ցանկությամբ։ Նպաստը կամ հրատապ օգնությունն անկանխիկ եղանակով ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն, ներկայացնի գրավոր […]

̰
«Թուրքիան սիրիացի վարձկաններին կտեղափոխի Աֆղանստան սեպտեմբերին»․ թուրք լրագրող

15:53 19.07.2021

Քաբուլի օդանավակայանի պահպանությունը Թուրքիային փոխանցելու հարցով թուրք-ամերիկյան բանակցությունների ֆոնին լուրեր են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում Թուրքիան սիրիացի վարձկաններ կտեղափոխի Աֆղանստան, փոխանցում է Ermenihaber-ը։ Թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ է տվել ընդդիմադիր հայացքներով թուրք լրագրող Ֆեհմի Թաշթեքինը: Թուրքական «Artı gerçek» ալիքով հեռարձակվող հայազգի Հայկո Բաղդադի հեղինակային հաղորդմանը հյուրընկալված Թաշթեքինը տեղեկացրել է, որ սիրիական շրջանակներից արդեն լուրեր են […]

̰
Մահվան ելքով ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին

15:48 19.07.2021

2021թ․ հուլիսի 17-ին` ժամը 15:45-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 368-րդ կիլոմետրում Ագարակ քաղաքի 55-ամյա բնակիչը իր կողմից վարած «Մազդա ՄՊՎ 2.0» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին, ինչի հետևանքով վարորդը և չորս ուղևորները, ովքեր ընտանիքի անդամներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեղրու ՏԲԿ» ՓԲԸ, իսկ ուղևորներից մեկը՝ 79-ամյա կինը, […]

̰
Երևանյան բակերը հերթով բարեկարգվում են

15:44 19.07.2021

Երևանյան բակերում այս օրերին ընթացող բարեկարգման աշխատանքները մեկ նպատակ ունեն՝ հարմարավետ միջավայր ապահովել բնակիչների համար: Ինչպես հաղորդում են Երևանի քաղաքապետարանից, գործընթացն ավելի արդյունավետ է դառնում, երբ հենց համայնքի բնակիչներն են իրենց իսկ շրջակայքի բարեկարգման գաղափարներ տալիս: Տեսանյութը՝ այստեղ։

̰
Արցախում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տան կառուցման համար պետությունը անհատույց տրամադրելու է մինչև 5 մլն դրամ

15:37 19.07.2021

«Այսօր հաստատել եմ կառավարության որոշում, համաձայն որի՝ այսուհետ Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրից կարողանալու են օգտվել նաև Ստեփանակերտ քաղաքի բնակիչները»: Այս մասին գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Սահմանված կարգով՝ բնակելի տան կառուցման համար պետությունը տրամադրելու է մինչև հինգ միլիոն […]

̰
Պարզվում են ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքները

15:31 19.07.2021

2021թ. հուլիսի 18-ին ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը Արարատի մարզի Լանջազատ համայնքի տարածքում գտնվող հանգստյան գոտում ծառայություն իրականացնելիս՝ ժամը 20։40-ի սահմաններում, նկատել է, որ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ երկու անձինք թմրանյութ են օգտագործում, և ցանկացել է նրանց բերման ենթարկել, սակայն հարակից տաղավարում գտնվող անձինք խոչընդոտել են բերման ենթարկելու […]

̰
ՊԵԿ-ը Հայրենիքի պաշտպանների համար դասընթացներ է կազմակերպել

15:29 19.07.2021

Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում Հայրենիքի պաշտպանների համար մեկնարկել են դասընթացներ: Դեռևս ապրիլին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցի ժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել զինվորների համար անվճար դասընթացներ կազմակերպել՝ հետագայում ՊԵԿ-ում աշխատելու հեռանկարով: Իսկ մայիսին արդեն համագործակցության հուշագիր է կնքվել՝ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական […]

̰
Հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում արժանացել են 5 մեդալի

15:25 19.07.2021

Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականներն արժանացել են 5 մեդալի։ Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրն էր Ինդոնեզիան, անցկացվել է առցանց ձևաչափով․ առաջին փուլը տեղի է ունեցել հունիսի 23-30-ը, իսկ երկրորդ փուլը՝ հուլիսի 4-ին։ Մրցույթին մասնակցել են աշխարհի 30 երկրների ավելի քան 300 աշակերտներ: Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են 10 աշակերտներ: Երկրորդ փուլ անցած 30 մասնակիցներից 5-ը ՀՀ […]

̰
Հաշվարկվել է բնությանը հասցված վնաս 50.536.213 ՀՀ դրամի չափով

15:18 19.07.2021

2021 թ. հունիսի 14-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների և դիտարկումների վերաբերյալ 29 ստուգում, որից՝ 13-ը՝ ընդերքօգտագործում 7-ը՝ ձկնաբուծարան 4-ը՝ արտադրություն 2-ը՝ թափոնների սպասարկում և տեղադրում 1-ը՝ անտառտնտեսություն 1-ը՝ հյուրանոցների և համանման բնակատեղերի ծառայություն 1-ը՝ ՓՀԷԿ։ Նախկինում իրականացված 22 ստուգման արդյունքում կազմվել է վարչական տուգանքի 16 որոշում՝ 4.090.000 […]

̰
Ադրբեջանական կողմը չի խորշում եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց. ՀՀ ԱԳՆ

15:11 19.07.2021

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությանը, որը պարունակում է Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից պատասխանել են «Արմենպրես»-ի հարցին: Հարց․ Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հանդես է եկել մեկնաբանությամբ, որը պարունակում է Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջներ։ Ինչպե՞ս եք գնահատում նմանօրինակ պահանջները։ Պատասխան․ Ադրբեջանական կողմը, […]

̰
ՔՊ-ի ԱԺ նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է. հայտնի են նաև տեղակալների թեկնածուների անունները

15:09 19.07.2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, իսկ ԱԺ նախագահի տեղակալների թեկնածուները` Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը պատգամավորության թեկնածուների հետ քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնությամբ առաջարկել է խմբակցության ղեկավարի […]

̰
Սյունիքի մարզում ԱՀ քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսվարողներին կառավարությունը կտրամադրի աջակցություն

15:00 19.07.2021

Կառավարությունը կտրամադրի աջակցություն Սյունիքի մարզում Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսվարողներին։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Աջակցության ծավալը՝ շուրջ 177 մլն ՀՀ դրամ, որը կուղղվի վերջիններիս կողմից կացարանների տրամադրման արդյունքում կատարված ծախսերի և կրած վնասների մասնակի փոխհատուցմանը։ Այն տնտեսավարողները, որոնք համապատասխանում են միջոցառման չափորոշիչներին, աջակցությունից օգտվելու համար սույն թվականի հուլիսի 19-ից սեպտեմբերի 1-ը պետք […]

̰
SHANTNEWS

14:55 19.07.2021

̰
Նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատությունների ձևավորման դրամաշնորհի հատկացման մրցույթ

14:52 19.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականի պետական բյուջեի «Հանրակրթության» ծրագրի «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մրցույթի նպատակն է ձևավորել նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը մեծացնելու հնարավորություն կընձեռեն: Մրցույթի համար հիմք է հանդիսացել ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատված «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, […]

̰
«Սպասում ենք Էրդողանի կիպրոսյան հայտարարություններին»․ Հունաստանի արտգործնախարար

14:45 19.07.2021

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը համաարաբական Asharq Al-Awsat թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հուլիսի 20-ին Կիպրոս կատարելիք այցին, հայտնել է, որ Հունաստանն անհամբեր սպասում է՝ թե ինչ անակնկալ հայտարարություններով հանդես կգա Էրդողանը, փոխանցում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Էրդողանի՝ Կիպրոսում ունենալիք ելույթի վերաբերյալ նշել էր, որ դա կորոշի թուրք-հունական […]

̰
Հետախուզվողը բերման է ենթարկվել Չարենցի փողոցից

14:28 19.07.2021

Ոստիկանության Սևանի և Նոր Նորքի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 17-ին Սևան քաղաքի Չարենցի փողոցից բերման է ենթարկվել 30-ամյա Վանուշ Խ.-ն, որը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 130.1-րդ հոդվածի (Բուժաշխատողների մասնագիտական, ինչպես և ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին հանգիստ է

14:14 19.07.2021

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին հանգիստ է, ՀՀ զինված ուժերն ամբողջովին տիրապետում է իրավիճակին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ԶՈւ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։ Գնդապետ Սամվել Ասատրյանի խոսքերով՝ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում՝ հատկապես նախիջևանյան ուղղությամբ, վերջին իրադարձություններով պայմանավորված, որոշ լրատվամիջոցներում նաև շրջանառվում են խուճապային նյութեր, որոնք կարող են բացասական […]

̰
Հուլիսի 19-ին մեկնարկում է 2021 թվականի բուհերի ընդունելության թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթը

13:57 19.07.2021

Հանրապետությունում հուլիսի 19-ին մեկնարկում է 2021 թվականի բուհերի ընդունելության թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ընթացքում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ թափուր տեղերի թիվը 15 հազար է: «Նախ ասեմ, որ ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացածների թիվը 2 հազար 935 է, դրանց մեջ մտնում են նաև մարդիկ, որոնք […]

̰
Հակամանրէային կայունության վտանգներն ու դրանց դեմ պայքարի միջոցները. խորհրդաժողով

13:50 19.07.2021

Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունություն մասին մասնագետները բարձրաձայնում են պարբերաբար, սակայն խնդիրը շարունակում է մնալ մտահոգիչ: Խնդիրը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մշտական ուշադրության ներքո է, ինչի դրսևորումն էր նաև Տեսչական մարմնի նախաձեռնությամբ անցկացված երկօրյա խորհրդաժողովը, որին մասնակցում էին գիտական ու կրթական ոլորտների, միջազգային և հասարակական կազմակերպությունների՝ ի դեմս ՄԱԿ-ի «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության» և «Ռազմավարական […]

̰
Ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են մայրաքաղաքում

13:42 19.07.2021

Ոստիկանության Սևանի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 17-ին Երևան քաղաքի Նորքի այգիների փողոցում հայտնաբերել և Սևանի բաժին բերման են ենթարկել 48-ամյա Հմայակ Ե.-ին, որը հուլիսի 4-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
«Ինձ չշփոթեք Էրդողանի հետ»․ Քըլըչդարօղլուի կոչն աշխարհին

13:28 19.07.2021

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի պահպանությունը թուրքերին փոխանցելու թեմային: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ընդդիմադիր կուսակցապետը քննադատել է թուրքական իշխանությունների՝ Աֆղանստան զորք ուղարկելու որոշումը: Այս մասին նա գրառում է արել Twitter-ում: «Կոչ եմ անում աշխարհին ինձ չշփոթեք Էրդողանի հետ: Ես սերում եմ Անկանոն զորքերից […]

̰
Հուլիսի 18-19-ն առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում

13:06 19.07.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հուլիսի 18-19-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Հետախուզվողը ժամանել է Հայաստան և ներկայացել ոստիկանություն

12:57 19.07.2021

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 18-ին Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Շենգավիթի բաժին է ներկայացել 43-ամյա Արտյոմ Ա.-ն, որը փետրվարի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը […]

̰
ԱՀ նախագահի աշխատակազմի թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 257 զանգ

12:45 19.07.2021

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին հուլիսի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 257 զանգ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Զանգերի մեծ մասը վերաբերել է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրին, բնակարաններով ապահովման և վնասված տների վերանորոգման, կորցրած գույքի դիմաց փոխհատուցման տրամադրման, […]

̰
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 128 դեպք

12:40 19.07.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 16-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 38, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, խարդախության՝ 13, ընտանեկան բռնության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման` 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, անձի առևանգման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, ծեծի, մարդու թրաֆիքինգի և չարաշահման, […]

̰
«Օպել»-ը ձորն է ընկել․ վարորդը մահացել է․ ՔԿ-ն լուսանկարներ է հրապարակել

12:33 19.07.2021

2021թ. հուլիսի 17-ին՝ ժամը 09:35-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Ախթալա քաղաքի «Սվինեց» թաղամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ձորն է ընկել: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ հուլիսի 16-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Ախթալա քաղաքի Թումանյան փողոցում՝ կամրջին չհասած, 55-ամյա տղամարդն իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով դուրս է […]

̰
BACK_TO_TOP