TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+17.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Էրդողանի հայտարարությունը Կիպրոսի խնդրի վերաբերյալ

15:33 20.07.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ին այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ) կատարած այցից առաջ օդանավակայանում անդրադարձել է Կիպրոսի խնդրին և պատասխանել լրագրողների հարցերին: Էրդողանը նշել է, որ Կիպրոսի թուրք ժողովուրդը կղզում ունի ինքնիշխան հավասարություն և հավասար միջազգային կարգավիճակ: Հիշեցնելով 2021թ. Ժնևում Կիպրոսի խնդրի վերաբերյալ բոլոր կողմերի մասնակցությամբ տեղի ունեցած ժողովի ընթացքում կղզու […]

̰
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

15:27 20.07.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 18-ին այցելել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն, որը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում: Նախարարի պաշտոնակատարը Լոռու մարզպետի պաշտոնակատար Արամ Խաչատրյանի, Դեբետի համայնքապետ Աշոտ Ղազարյանի և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կենտրոնով, ծանոթացել կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին, […]

̰
SHANTNEWS

14:57 20.07.2021

̰
Կրթությունն ու մշակույթը՝ մեկ ամբողջություն. աշխատանքային խորհրդակցություն մշակույթի ոլորտը համակարգող աշխատակիցների հետ

14:50 20.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության Ժամանակակից արվեստի, Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունների աշխատակիցների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև նշյալ ոլորտները համակարգող նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտային առանձնահատկություններին, պետական քաղաքականության մշակմանը, մշակույթի միջոցով հասարակական […]

̰
«Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. կա զոհ

14:48 20.07.2021

2021թ. հուլիսի 20-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Երևանի բնակիչը՝ ծնված 1969թ., իր կողմից վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլխիվայր շրջվել, որի հետևանքով երկու ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն, իսկ վարորդը, ստացած մարմնական վնասվածքներից, տեղում մահացել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՔԿ-ից։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական […]

̰
Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի ու ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

14:44 20.07.2021

Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում La Republique en Marche կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոն հուլիսի 20-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրան ուղեկցում էր ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Նատալի Լուազոն ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար […]

̰
Մհեր Մկրտումյանը հետ է կանչվել ԱՄԷ-ում և Բահրեյնում ՀՀ դեսպանի պաշտոնից

14:37 20.07.2021

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Մհեր Մկրտումյանը հետ է կանչվել Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնի Թագավորությունում ՀՀ  արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Մհեր Մկրտումյանին հետ կանչել Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրի մեջ:

̰
Արման Թաթոյանի գլխավորած խումբը փաստահավաք աշխատանքների նպատակով գտնվում է Երասխում

14:16 20.07.2021

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած խումբը փաստահավաք աշխատանքների նպատակով գտնվում է Երասխում (ՀՀ Արարատի մարզ): ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը: […]

̰
Էրդողանը ԱՄՆ-ին ներկայացրել է 3 պահանջ

14:15 20.07.2021

Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետություն այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը ստանձնելու համար Թուրքիայի առաջ քաշած պահանջները, փոխանցում է ermenihaber-ը։ Ըստ Էրդողանի՝ իրենք բանակցությունների ընթացքում ներկայացրել են հետևայալ պահանջները. 1. Դիվանագիտական հարթությունում այս հարցում ԱՄՆ-ն պետք է կանգնի Թուրքիայի կողքին: 2. ԱՄՆ-ն իր լոգիստիկ հնարավորությունները պիտի մոբիլիզացնի Թուրքիայի […]

̰
«Խնդիրների լուծման համար շատ կարևոր է մեր համագործակցությունը». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մանկավարժների հետ

13:59 20.07.2021

Կարևորելով կրթական բարեփոխումների վերաբերյալ ուսումնական հաստատությունների աշխատակիցների առաջարկությունները և մտահոգությունները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային քննարկում է ունեցել Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցում: ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի նախաձեռնած հանդիպմանը մասնակցել են Կոտայքի մարզի նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 170 աշխատակիցներ, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա […]

̰
Հետախուզվողը վերադարձել է Հայաստան և ներկայացել ոստիկանություն

13:53 20.07.2021

Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է ներկայացել հուլիսի 19-ին Վարշավա-Երևան չվերթով ժամանած 47-ամյա Հրաչ Ջ.-ն, որը մարտի 12-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Էրդողանին վիրավորելու համար 3 տարում 29.000 մարդու դեմ դատական գործ է բացվել

13:45 20.07.2021

Թուրքիայի արդարադատության նախարարության հրապարակած վիճակագրությունից հետաքրքիր տվյալներ են ի հայտ եկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար բացված դատավարությունների վերաբերյալ, հաղորդում է Ermenihaber-ը։ Վերջին 3 տարում «նախագահին վիրավորելու» մեղադրանքով դատական գործընթացներ է իրականացվել 29.089 քաղաքացու նկատմամբ: 2018-ին, երբ Թուրքիան խորհրդարանականից անցում է կատարել կառավարման նախագահական համակարգին, Էրդողանին վիրավորելու համար դատական գործ է բացվել 6326 մարդու […]

̰
Հուլիսի 19-20-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

13:38 20.07.2021

Հիդրոօդերևութաբանոըհթյան և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հուլիսի 19-20-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Ակունքում կվերակառուցվի ոռոգման ջրատարը և կոյուղու ցանցը

13:22 20.07.2021

Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի Բարեկամություն փողոցում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրով կվերակառուցվի ոռոգման ջրատարը և կոյուղու ցանցը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և տուրիզմի բաժնից՝ ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 19 միլիոն 765 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 12 միլիոն 847 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ […]

̰
Սարալանջի փողոցի մոտակայքում հրդեհ է բռնկվել

13:15 20.07.2021

Սարալանջի փողոցի մոտակայքում գտնվող խոտածածկ տարածքում հուլիսի 20-ին հրդեհ է բռնկվել: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` դեպքի վայր է ժամանել երկու մարտական հաշվարկ: Փրկարար ծառայողները ժամը 12:00-ին հրդեհը մեկուսացրել են: Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի    

̰
«Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը կգործարկվի մինչև 2021-ի ավարտը․ ՊԵԿ

13:10 20.07.2021

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ ավարտին է հասնում Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության համագործակցության արդյունքում «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի ներդրման գործընթացը և մինչև 2021 թվականի ավարտը այն պետք է գործարկվի։ Էլեկտրոնային համակարգը կհամապատասխանի միջազգային ամենաբարձր չափորոշիչներին, ինչի արդյունքում կպարզեցվեն և ավելի արագ ու հասանելի կդառնան մաքսային ծառայությունների մատուցումը, գրեթե բոլոր թույլատրական փաստաթղթերի ստացման գործընթացը։ […]

̰
Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուլիսի 24-ին

13:08 20.07.2021

Մեծանուն արվեստագետի՝ Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում (Մեսրոպ Մաշտոցի պողոտա 46) հուլիսի 24-ին` ժամը 11:00-14:00: Աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում: Այս մասին տեղեկացնում է Կառավարական հանձնաժողովը։ Հայկական մշակույթը կրել է անդառնալի կորուստ: Կյանքից հեռացել է Ջիվան Գասպարյանը, անուն, որ չունի մեկնաբանությունների կարիք ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Հայաստանի սահմաններից դուրս` Արևելքից […]

̰
SHANTNEWS

12:58 20.07.2021

̰
Փոփոխություններ՝ «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ․ ծրագրերում»

12:51 20.07.2021

Շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով՝ հանվել է այն պահանջը, համաձայն որի՝ միանվագ դրամական աջակցության ծրագրից օգտվելու դեպքում, շահառուն ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետք է գրանցի իր անչափահաս բոլոր երեխաների անունով։ Այսուհետ, ծրագրից օգտվելու համար բավարար է միայն անշարժ գույքի գրանցված լինելը շահառուի և նրա ամուսնու անունով (եթե առկա է գրանցված ամուսնություն)։ Երեխայի ծննդյան […]

̰
Ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են մայրաքաղաքում

12:38 20.07.2021

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 19-ին Երևան քաղաքի Սասունցի Դավթի հրապարակում հայտնաբերվել և Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Արտակ Ա.-ն, որը հուլիսի 2-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Արտակ Ա.-ն ներկայացվել է ոստիկանության Էրեբունու բաժին:

̰
ՄՊՀ-ն ներկայացրել է տնտեսավարող սուբյեկտների պարտականությունը տեղեկատվություն տրամադրելու հարցում

12:33 20.07.2021

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի օգնական Լիդա Մուրադյանը ներկայացնում է Հանձնաժողովի կողմից տեղեկատվություն պահանջելու և ստանալու լիազորությունը։ Ինչպես հայտնեցին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, տեղեկատվություն պահանջելը և ստանալը Հանձնաժողովի կողմից կիրառվող կարևորագույն գործիքակազմերից է և կիրառվում է ընթացակարգային գրեթե բոլոր գործողությունների ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու նպատակով։ Ո՞րոնք են Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնելու […]

̰
Երասխ համայնքի ղեկավարը բեկորային վնասվածք է ստացել. հարուցվել է քրեական գործ

12:22 20.07.2021

Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Ռաֆիկ Օղիկյանի՝ բեկորային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու հատկանիշներով: 2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատի մարզի Երասխ գյուղի վարչական շրջանի ղեկավար Ռադիկ Ռաֆիկ  Օղիկյանը, գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության […]

̰
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով լեյտենանտին մեղադրանք է առաջադրվել․ նա կալանավորվել է

12:10 20.07.2021

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում՝ ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ լեյտենանտ Հ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով: Մասնավորապես՝ 2021թ. հուլիսի 16-ին` ժամը 21:40-ի սահմաններում, զորամասի կրակային դիրքում լեյտենանտ Հ.Ա.-ն զեկույց ստանալով, որ դիրքի […]

̰
Հուլիսի 19-20-ը բացահայտվել է հանցագործության 78 դեպք

12:03 20.07.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 19, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության, հարկերից խուսափելու՝ 4, յուրացման կամ վատնման և ընտանեկան բռնության՝ 3-ական, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող […]

̰
Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

11:48 20.07.2021

«Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) ընտրակացուցակի երրորդ համարը զբաղեցնող Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։ Տեղեկությունն «Ազատության»-ը հաղորդեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ ՔՊ-ից Հրաչյա Հակոբյանը երեկ «Ազատության»-ը փոխանցել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը 2.5 տարի ղեկավարած Մակունցն առաջիկա օրերին կնշանակվի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։ Սմբատյանի խոսքով՝ այսօր ժամը 11։00-ի դրությամբ, ԿԸՀ-ն ինքնաբացարկի երկու դիմում […]

̰
Արաբկիրի ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել

11:33 20.07.2021

Հուլիսի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ ժամը 21.10-ին անհայտ անձը Մամիկոնյանց փողոցի շենքերի բակում, քաշել պոկելով, հափշտակել էր 64-ամյա կնոջ պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արաբկիրի ոստիկանները պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը: 24-ամյա երիտասարդը հայտնաբերվել և, կողոպուտը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 616 նոր դեպք

11:25 20.07.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 616 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 367 130 դեպք: Ապաքինվել է ևս 880 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 366 250: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 26 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 5 592 անձ:

̰
Ատոմային տեխնոլոգիաների երեկո՝ Թումոյի այգում

11:17 20.07.2021

«Ռոսատոմ» պետկորպորացիան ս.թ. հուլիսի 30-ին՝ ժամը 19:00-21:00-ին, կազմակերպում է «Ատոմային տեխնոլոգիաների երեկո» խորագրով միջոցառում: Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հետ համատեղ և Երևանում Ռուսական տան աջակցությամբ: Միջոցառումը, որին կարող են մասնակցել բուհերի ուսանողները և բարձր դասարանների աշակերտները, տեղի կունենա Թումոյի այգում (ք. Երևան, Հալաբյան 16): Նախատեսվում են դասախոսություններ միջուկային բժշկության, […]

̰
ՀայՓոստը շրջանառության մեջ է դրել երեք նոր նամականիշ

11:09 20.07.2021

2021 թվականի հուլիսի 20-ին ՀայՓոստը շրջանառության մեջ է դրել երեք նամականիշ՝ նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային: 230, 290 և 330 ՀՀ դրամ անվանական արժեքով երեք փոստային նամականիշերի հետ մեկտեղ ՀայՓոստը թողարկել է 120 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը կուղղվի Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պահպանմանը: 230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 194 նոր դեպք․ 3 մարդ մահացել է

10:59 20.07.2021

Հուլիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 716 դեպք, որոնցից 218 529 -ն` առողջացած, 4572-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3503 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 277 470 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6299 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 194 նոր դեպք: Ունենք 102 […]

̰
BACK_TO_TOP