12:15 19.07.2021
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հուլիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ընդհանուր 879 զանգ: Ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված՝ Արցախի տարածքում շատացել են հրդեհի դեպքերը: Ստացված 29 կանչից մեկը բռնկվել է բնակելի շինությունում, 23-ը՝ չոր խոտածածկ տարածքներում, 2-ը՝ տրանսպորտում, 1-ը՝ փայտե վագոն տնակում, 2-ը՝ աղբավայրերում, ևս 1-ը՝ վերելակում: Ծառայության փրկարար […]
12:13 19.07.2021
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 17-ին բաժին է ներկայացել 42-ամյա Գևորգ Գ.-ն, 28-ամյա Տիգրան Ք.-ն և 35-ամյա Էդգար Ն.-ն, որոնք հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ […]
12:08 19.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 848 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 388 329 դեպք: Ապաքինվել է ևս 1 231 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 366 250: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 5 566 անձ:
12:00 19.07.2021
Հուլիսի 17-ին, ժամը 09.35-ին, հաղորդում էր ստացվել, որ Ախթալա քաղաքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը: Պարզվել է, որ հուլիսի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Ախթալա քաղաքի Թումանյան փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել շուրջ 100 մ խորությամբ ձորը. 55-ամյա վարորդ Արմեն Սարաջյանը մահացել է: Կատարվում է քննություն։
11:52 19.07.2021
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախի փողոցից հիվանդանոց տեղափոխված նորածնի վիճակը գնահատվում է բավարար․ «Հուլիսի 14-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածինը, որը համալսարանական մասնագետների հսկողության տակ էր, առողջացել է և պատրաստ է դուրսգրման: Նշենք, որ Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից […]
11:43 19.07.2021
2021թ. հուլիսի 16-ին` ժամը 21:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Խաչատուրի Ղազարյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա.Ղազարյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի […]
11:30 19.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագիրը»: Կայուն և առողջ հասարակություն ձևավորելու նախապայմաններից է երեխաների և դեռահասների համակողմանի կրթության ապահովումը, որն առավել առաջնային է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար, որոնք հասարակական կյանքում սոցիալական ներառման […]
11:23 19.07.2021
Հուլիսի 12-ից 18-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 649 դեպք, որից 287-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 170 հրդեհի, 2 քարաթափման, 3 ուժեղ քամու, 13 ինքնասպանության փորձի դեպք, 88 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 187 կենցաղային կանչ. տուժել է 154 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 7 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է […]
11:15 19.07.2021
Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավարի, Գորիս համայնքի և Որոտան, Քարահունջ բնակավայրերի վարչական ղեկավարների, Քաջարան, Սիսիան համայնքների ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու ու նրանց ազատությունից զրկելու հետ կապված հարցերն ի սկզբանե գտնվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր ներկայացնելուց հետո աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիքի մարզ, տեղի են ունեցել այցեր […]
11:14 19.07.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համատեղ օպերատիվ խմբի կողմից հուլիսի 18-ին Փարիզ-Կիև-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 36-ամյա Ռուզաննա Հ.-ն, որը 2017 թ. ապրիլի 5-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329.1-րդ (Անօրինական միգրացիայի կազմակերպումը) […]
11:09 19.07.2021
Մեղրիի անցակետում տեղի է ունեցել ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության և Մեղրի մաքսային կետ-բաժնի ղեկավար անձնակազմիհանդիպումը։ Այս մասին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Իրանի Իսլամական Հանրապետության Նորդուզ մաքսային կետի ղեկավար անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են արդիականացման աշխատանքների, ինչպես նաև վերջին ժամանակահատվածում մեծ քանակով ուղևորահոսքի, դրանով պայմանավորված վերջերս առաջացած կուտակումների հետ կապված […]
11:01 19.07.2021
Հուլիսի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 522 դեպք, որոնցից 218 427-ն` առողջացած, 4569-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3414 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 271 171 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3554 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպք: Ունենք 96 առողջացած […]
10:55 19.07.2021
2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում կրակոցներ են: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի՝ ծնված 1979թ.։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխված անձը հրազենային մարմնական […]
10:46 19.07.2021
Հուլիսի 19-ին ինքնակամ կառույցների ապամոնտաժումը շարունակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
10:29 19.07.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 20-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար և Արծվանիստ համայնքների գազասպառողների գազամատակարարումը: Նաև պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն, Նորաշեն, Չկալովկա գյուղերի գազասպառողների, «ԵրՌու», «Վովսամ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Ճանշին» […]
10:20 19.07.2021
«Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ն Հ-64, /Հ-36/ Բերդ-Արծվաբերդ-Չինարի և Հ-65, /Հ-64/ (Նորաշեն)-Մովսես ավտոճանապարհներին իրականացնում է բացակայող ճանապարհային նշանների տեղադրում, նշանների, լուսաանդրադարձիչների վերականգնում և երթևեկության անվտանգությունն ապահովող այլ աշխատանքներ։ Ինչպես տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից, նման աշխատանքներ են տարվում նաև միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներին այլ կապալառու կազմակերպությունների կողմից։
10:16 19.07.2021
Տոկիոյի օլիմիական խաղերի ուղեգիր նվաճած Կորյուն Սողոմնյանը, Հովհաննես Բաչկովն ու Արման Դարչինյանը` հավաքականի երկրորդ մարզիչ Ռոբերտ Պետրոսյանի և Կարեն Ղազարյանի գլխավորությամբ Երևան- Վիեննա-Տոկիո չվերթով այս գիշեր մեկնեցին Ճապոնիա։ Այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից։ Օլիմպիական խաղերում մեր բռնցքամարտիկներից առաջինը ռինգ դուրս կգա 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։ Ըստ ժամանակացույցի նրա առաջին մրցումային օրը հուլիսի 25-ն է։ Կորյուն […]
10:09 19.07.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 21-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
10:03 19.07.2021
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 18-ի դրությամբ` կատարվել է 131080 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 94560, երկրորդ դեղաչափ` 36520։ Հիշեցում. «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ […]
09:46 19.07.2021
Պակիստանի հյուսիս-արևելքում գտնվող Փենջաբ նահանգում բեռնատարի կցորդչի հետ մարդատար ավտոբուսի բախման հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ տուժել: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Աղբյուրի տվյալներով ՝ միջադեպը տեղի է ունեցել Դերա-Ղազի-Խան քաղաքում, երբ արագությունը գերազանցած ավտոբուսը բախվել է շրջանցիկ ճանապարհի մոտ գտնվող բեռնատարի կցորդչին: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց։ Գործակալությունը հայտնում […]
09:34 19.07.2021
Ակադեմիկոս Ի. Ն.Բլոխինայի անվան Նիժնի Նովգորոդի համաճարակաբանության և մանրէաբանության ինստիտուտի մասնագետները լակտոբացիլի շտամ են հայտնաբերել, որը ակտիվություն է ցուցաբերում COVID-19-ի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է “Արմենպրես” – ը, հուլիսի 19-ին հաղորդվում է «Ռոսպոտրեբնադզորի» կայքում: Նշվում է, որ Նիժնի Նովգորոդի մասնագետները «Վեկտոր» վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի աշխատակիցների հետ համատեղ ուսումնասիրել են հեղինակային պրոբիոտիկների […]
09:22 19.07.2021
Չինաստանում համացանցի ավելի քան կես միլիոն օգտատերեր բաց նամակ են ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ Ֆորտ Դետրիկ բազայի ամերիկյան կենսաբանական լաբորատորիայում իրավիճակը հետաքննելու պահանջով, որպեսզի «կանխվեն ապագա համաճարակները», հաղորդում է չինական Global Times թերթը: ՉԺՀ-ի բնակիչների բաց նամակում ասված է, որ ԱՀԿ-ի հաջորդ համաճարակը կանխելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել լաբորատորիաներին, որոնք հետազոտում են վտանգավոր […]
09:08 19.07.2021
Չինական «Չանչժեն-2-սի» (CZ-2C) կրող հրթիռը երկուշաբթի օրը բարեհաջող ուղեծիր է դուրս բերել 10 արբանյակ: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Մեկնարկը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08:19-ին Սիչան տիեզերակայանից: CZ-2C հրթիռի թռիչքային քաշը հասնում է 242 տոննայի։ Այն կարող է հելիոսինխրոն ուղեծիր դուրս բերել մոտ 500 կմ-ից մինչև 2 տոննա բեռ։
08:53 19.07.2021
Չինացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի ծագումը կարող է լինել միայն բնական, վիրուսը չէր կարող արհեստականորեն հայտնվել լաբորատորիայում, ասված է Science China Life Sciences գիտական հանդեսում հրապարակված հոդվածում: Ավելի վաղ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը չի բացառել կորոնավիրուսի արհեստական ծագման հավանականությունը: Ավելի քան 20 չինացի գիտնականներ և բրիտանացի հետազոտող, որն աշխատում է ՉԺՀ-ում, […]
08:40 19.07.2021
Հուլիսի 18-ին` ժամը 21:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված տուժած։ Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 2000 թ.) […]
08:27 19.07.2021
Գերմանիայի կենտրոնում վթարի է ենթարկվել 4 մարդ տեղափոխող ինքնաթիռը։ Վթարի հետևանքով նրանցից երեքը զոհվել են։ Այս մասին հուլիսի 18-ին հայտնել է Der Spiegel թերթը։ Ինքնաթիռն ընկել է նախօրեին Անհալտ Բիթերֆելդ շրջանում։ Օդանավում եղել են 55-ամյա օդաչուն և երեք ուղևոր, որոնցից երկուսը եղել են 14 և 17 տարեկան։ Օդաչուն և անչափահասները մահացել են։ Թռիչքի չորրորդ մասնակցին […]
08:14 19.07.2021
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ տեղաշարժը։ Ինչպես տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից, ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորների կողմից շարունակվում է տեղանքի և օբյեկտների ականազերծումը, ինչպես նաև պայթյունավտանգ առարկաների ոչնչացումը: Մեկ օրում չպայթած զինամթերքից և պայթուցիկ առարկաներից Մարտունու շրջանում մաքրվել է 3 հա տարածք: Ընդհանուր առմամբ, […]