13:12 06.02.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում և Սիրիայում զոհվածների ընտանիքներին՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերելու։ «Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային կյանքերի կորուստի։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերելու»,- գրել […]
13:03 06.02.2023
Պեկինն իրեն իրավունք է վերապահում պատասխան գործողությունների, եթե ԱՄՆ-ն չինական օդապարիկի հետ կապված միջադեպն օգտագործի ի վնաս Չինաստանի շահերի և արժանապատվության, Interfax-ի փոխանցմամբ՝ ասված է Չինաստանում ԱՄՆ դեսպանատանը փոխանցված ՉԺՀ-ի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ «Ամերիկյան կողմի գործողությունները լրջորեն ազդել և վնաս են հասցրել չին-ամերիկյան հարաբերությունների կայունացմանն ուղղված երկու կողմերի ջանքերին և գործընթացին: Չինաստանը վճռականորեն դեմ է […]
12:45 06.02.2023
Այս պահի դրությամբ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի)։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։ Նոր տվյալներ ստանալուն պես կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի […]
12:35 06.02.2023
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։20-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Արտաշավանից մինչև Ծիլքար ճանապարհահատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին հորդորում են զերծ մնալ տվյալ ուղղությամբ երթևեկելուց։
12:33 06.02.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ՝ Վաղարշակ Մատիկյանը նշանակվել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Վաղարշակ Մատիկյանին նշանակել կրթության տեսչական մարմնի ղեկավար»,- նշված է վարչապետի որոշման մեջ: Վաղարշակ Մատիկյանը մասնագիտությամբ պատմաբան է: 10 տարուց […]
12:28 06.02.2023
ՀՀ տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 05.02.2023թ. դրությամբ։ Շրջափակման մեջ ծնված երեխաների թիվը անցել է 200-ը Արցախի առողջապահության նախարարության տվյալներով՝ Ադրբեջանի կողմից շրջափակման ընթացքում Արցախի ծննդատներում արդեն ծնվել է 204 երեխա։ Ադրբեջանական կողմի ահաբեկչական վարքագծի պատճառով նորածին երեխաներն ու նրանց մայրիկներն ամեն օր առերեսվում են լուրջ խնդիրների հետ՝ կապված մանկական սննդի, տակդիրների, դեղորայքի […]
12:21 06.02.2023
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։10-ի դրությամբ, սատիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի և Արագածի տարածաշրջաններում սաստիկ բուք է, ինչի պատճառով ճանապարհը դժվարանցանելի է։ Վարորդներին հորդորում են զերծ մնալ տվյալ ուղղությամբ երթևեկելուց։
12:14 06.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արմեն Արզումանյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Արզումանյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
12:10 06.02.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Վայթանգիի օրվա կապակցությամբ շնորհավորել է Նոր Զելանդիայի Գեներալ-նահանգապետ Սինդի Կիրոյին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Լիահույս եմ, որ առաջիկայում մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվի և կնախանշվեն փոխգործակցության նոր ոլորտներ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, […]
12:06 06.02.2023
Փետրվարի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 47-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» մակնիշի ավտոքարշակը և «Մերսեդես» ու «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները. «Ֆորդ» մակնիշի մեքենայի 69-ամյա ուղևորուհի Ռիտա Պապիկյանը մահացել է, իսկ վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։
11:48 06.02.2023
Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով Հալեպ քաղաքում զոհերի թվում երկու հայ կա: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանը նշել է, որ Հալեպում երկրաշարժի հետևանքով զոհված երկու քաղաքացիները մայր և որդի՝ Միրնա և Ալպէր Թէնքէճեաններն են: Նա նշել է, որ Ալպէր Թէնէքէճեանը Հալէպի ՀԲԸՄ-ի Լազար Նաճարեան-Կիւլպէնկեան վարժարանի սան էր: «Քաղաքում դեռևս […]
11:45 06.02.2023
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով մեկ հայ է զոհվել, կան նաև նյութական կորուստներ։ Ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայի հայաբնակ հատվածներում զոհերի ու կորուստների վերաբերյալ «Արմենպրես»-ին տվյալներ է փոխանցել Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը։ Մալաթիայում հայ ընտանիքի պատկանող բնակարանի փլուզման հետևանքով մեկ մարդ զոհվել է։ Էլազըգում (Խարբերդ) կան ավերված շենքերը,հայ համայնքի անդամները անհանգստացած […]
11:44 06.02.2023
Rate.am-ը ներկայացրել է փետրվարի 6-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.31 դրամ է, վաճառքը՝ 402.78 դրամ: Եվրոյի առքը միջինը 421.11 դրամ է, վաճառքը՝ 437.44 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.37 դրամ է, վաճառքը՝ 5.79 դրամ:
11:29 06.02.2023
Թուրքիայում երկրաշարժի զոհ է դարձել 284 մարդ, տուժել՝ գրեթե 2,5 հազար մարդ, հայտնել է երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը: «Երկրաշարժի հետևանքով զոհվել է 284 քաղաքացի, տուժել է 2 323»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Օքթայը: Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, ժամը 04.17-ին տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում: Ամենից […]
11:17 06.02.2023
Երկրաշարժն ամբողջությամբ ավերել է Թուրքիայի Հաթայ նահանգի օդանավակայանի թռիչքուղին հանրապետության հարավ-արևելքում: Այս մասին հայտնում է CNN Türk-ը։ Հեռուստաալիքի տեղեկություններով ՝ միակ թռիչքուղու փլուզման պատճառով օդանավակայանը չի կարող ինքնաթիռներ ընդունել։ Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի մասին հաղորդումները ստացվել են UTC-ի 01:17-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի հարավային Գազիանթեփ քաղաքի մոտ: Թուրքիայի ներքին […]
11:15 06.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը փակ է: Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Գյումրի-Ամասիա […]
08:50 06.02.2023
Թուրքիայի հարավ-արևելքում ՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Առնվազն 17 մարդ է զոհվել, զոհերի թիվն աճում է։ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:17-ին, 17,9 կմ խորության վրա, Գազիանթեփ քաղաքի մոտակայքում: Մի քանի շենքեր փլուզվել են, փլատակներում կարող են մարդիկ լինել։ Թուրքիայի […]
00:26 05.02.2023
Փետրվարի 4-ին, ժամը 17։20-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Օխտար գյուղին հարակից սարալանջում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի անանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները ճանապարհը (մոտ 3 կմ) շարունակել են ոտքով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 19:50-ին: Այրվել է մոտ […]
00:13 05.02.2023
ԱՄՆ ռազմաօդային ուժերը Հարավային Կարոլինայի երկնքում՝ երկրի հարավարևելյան ափերի մոտ, խոցել են Չինաստանին պատկանող «չինական օդապարիկը»։ Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը։ Աղբյուրի տեղեկություններով՝ այս պահին որոնվում են բեկորները և դուրս բերվում ջրից։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն կործանիչներ է ուղարկել Ատլանտիկայի երկնքում չինական հետախուզական աերոստատը խոցելու համար: […]
23:51 04.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) և Սպիտակի ոլորանները՝ բեռնատարների համար։ Արմավիրի մարզում, Աշտարակի, Ապարանի, Թալինի, Ամասիայի, […]
23:46 04.02.2023
18-ամյա կանադուհի Ջուլիետ Լամուրն առաջին փորձից շահել է Ազգային վիճակախաղի ջեքփոթը 35,8 մլն ԱՄՆ դոլարի չափով (48 մլն կանադական դոլար)՝ դառնալով վիճակախաղի պատմության մեջ ամենաերիտասարդ հաղթողը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Կանադական մամուլը նշում է, որ աղջիկն իր տարիքի համար անսովոր ռացիոնալություն է դրսևորել և անմիջապես դիմել է հորը, որն աշխատում է որպես ֆինանսների կառավարման […]
23:32 04.02.2023
ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը հաստատել է երկրի հարավ-արևելքի մի շարք շրջաններում օդային տարածքի փակումը: Պատճառը Պենտագոնի գործողություններն են ազգային անվտանգության ոլորտում։ Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ իշխանությունները մտադիր են սպասել մինչև ԱՄՆ-ի վրայով թռչող չինական օդապարիկը հասնի Ատլանտյան օվկիանոս: Դրանից հետո ԱՄՆ-ը ցանկանում են խոցել օդապարիկը։ Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է […]
23:23 04.02.2023
Չնայած նրան, որ գործող կարգավորումների համաձայն աշխատողները պետք է օգտվեն իրենց ամենամյա արձակուրդի իրավունքից 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել արձակուրդը, այնուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ աշխատողն այդ ժամկետում չի օգտվում արձակուրդի իրավունքից։ Ինչպես տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նախագծի ընդունման պարագայում հնարավորինս կստեղծվեն պայմաններ, որպեսզի […]
22:55 04.02.2023
Սանկտ Պետերբուրգի բնակիչը խոստովանել է Օբուխովի պաշտպանության պողոտայում գտնվող եկեղեցու վանահոր կնոջ սպանությունը: Մարդասպանն այդտեղ աշխատել է որպես օգնական: Նկարագրված իրադարձությունները տեղի են ունեցել փետրվարի 3-ի կեսօրին: 27-ամյա տղամարդը մուտքի մոտ սպասել է զոհին, որից հետո հարձակվել մեջքից, սեղմել պատին և մի քանի անգամ դանակահարել, որից հետո ուղևորվել է տաճար: Ճանապարհին նա նետել է զենքը, […]
22:43 04.02.2023
Մեծ Բրիտանիայի Լիդսի Բեքեթի համալսարանի գիտնականները պարզել են, որ դեմենցիան բարդացնում է քաղցկեղի բուժումը և մեծացնում բացասական արդյունքի ռիսկերը: Գիտնականների աշխատանքի արդյունքները հրապարակվել են CA: a Cancer Journal for Clinicians ամսագրում: Գիտնականները վերլուծել են դեմենցիայի և քաղցկեղի վերաբերյալ ավելի քան 30 հետազոտություն: Ինչպես պարզվել է, դեմենցիայով տառապող մարդիկ շատ դեպքերում չեն կարողանանում նկարագրել այն ախտանիշները, […]
22:30 04.02.2023
Տեղական արտադրության միսը դեռ բավարարում է: Մտահոգիչն այն է, որ կենդանիներին անհրաժեշտ կերը պետք է ներմուծվի: Եթե շրջափակումը շարունակվի՝ խնդիրներն անխուսափելի կլինեն: Սա ապագայի համար: Այս պահին ոլորտի պատասխանատուները դեռ զգուշավոր լավատեսությամբ են գնահատում իրավիճակը: Մանրամասները՝ ռեպորտաժում։
22:20 04.02.2023
Հանրապետության տարածքում փետրվարի 4-ի երեկոյան ժամերին, 5-6-ը, 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 7-ին, 8-ի և 9-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 6-7-ի ցերեկը հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ արևմտյան՝3-5 մ/վ, փետրվարի 6-7-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: […]
22:08 04.02.2023
Գազատարի արգելափակման պայմաններում, օպերատիվ շտաբի որոշմամբ, Ստեփանակերտի քաղաքապետարանում բնակիչներից վառարանի և վառելափայտի հայտեր են ընդունել, կարիքները գնահատել հայտատուների հասցեներում: Վառելափայտի և վառարանի հաստատված հայտերը քաղաքապետարանից ստացել ու բավարարել է ջրային կոմիտեն: Մինչև երկուական խորանարդ մետր վառելափայտ է տրամադրվել 509 ընտանիքի: Մանրամասները՝ տեսանյութում։