TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+27.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:00 03.02.2023

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 26-փետրվարի 1-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում հունվարի 26-ին, Արաբկիրում՝ հունվարի 26-ին, 27-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Շենգավիթում հունվարի 26-ին։

̰
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ են ընտրվել

15:55 03.02.2023

Այսօր կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը: Հարցազրույցների արդյունքում Խորհրդի որոշմամբ հանձնաժողովի անդամ են ընտրվել Ռաֆիկ Գրիգորյանն ու Դավիթ Հակոբյանը, և ըստ այդմ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը:  

̰
Հայաստանի մի շարք համայնքներում ձյուն է տեղում

15:49 03.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները։ Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-Գորիս, Ապարանի, Թալին-Մաստարա-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ, Գեղարքունիքի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին […]

̰
Քննարկվել են Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված կազմակերպչական մի շարք հարցեր

15:43 03.02.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը: Քննարկվել են հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված կազմակերպչական մի շարք հարցեր: Հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակում աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները ներկայացրել […]

̰
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններին

15:35 03.02.2023

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ փետրվարի 3-ին գումարել է նիստ, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել օրակարգում ընդգրկված երկու օրենսդրական նախաձեռնությունների: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քննարկված առաջին նախաձեռնությամբ նախատեսվում է Տեսչական մարմնին տալ հսկիչ գնում կատարելու գործառույթ, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա հայտնաբերել դեղերի շուկայում վաճառվող ՀՀ անօրինական ներկրված եւ […]

̰
Հայկական Picsart-ը աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է

15:28 03.02.2023

ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ հայկական Picsart ընկերությունը data.ai-ի State of Mobile 2023 նոր զեկույցում ընդգրկվել է աշխարհի լավագույն 20 հավելվածների շարքում՝ լինելով առաջատարը լուսանկարների խմբագրում անվանակարգում։ 20 լավագույնների թվում են նաև համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են’ Netflix-ը, TikTok-ը, CupCat-ը, Spotify-ը, Tinder-ը։ data.ai-ը համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություն է, որն առաջարկում է տվյալներ ավելի […]

̰
ԿԳՄՍ նախարարը և Շվեդիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

15:21 03.02.2023

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարարը վստահություն է հայտնել, որ նրա գործունեության և համատեղ ջանքերի արդյունքում հայ-շվեդական հարաբերություններն առավել կամրապնդվեն և կխորանան։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախարարության համակարգման ոլորտներում […]

̰
Ոստիկանին հարվածներ հասցրած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել

15:07 03.02.2023

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հերթական դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023 թվականի հունվարի 31-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնից ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. հունվարի 30-ին՝ […]

̰
SHANTNEWS

14:55 03.02.2023

̰
Չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը` ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտուրը շարունակում է դրական դինամիկա դրսևորել.  Փաշինյան

14:55 03.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև միությունում Ուզբեկստանի վարչապետը և Կուբայի դիվանագիտական ներկայացուցիչը: Նիստում Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Կառավարությունների hարգելի ղեկավարներ, Պատվիրակությունների հարգելի անդամներ, Ուրախ եմ ողջունել Եվրասիական միջկառավարական խորհրդի այս տարվա առաջին նիստի […]

̰
Անհայտ անձը հետևից փաթաթվել էր, միասին ընկել էին, այդ ընթացքում դրամապանակից հափշտակել էր գումար ու հեռացել

14:30 03.02.2023

Հունվարի 12-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքում երեք անհայտ անձինք հարձակվել են իր վրա և հափշտակել դրամապանակը: Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից օպերատիվ խումբ էր մեկնել: 34-ամյա տղամարդը հայտնել էր, որ ժամը 02.50-ին անհայտ անձը հետևից փաթաթվել էր իրեն, միասին ընկել […]

̰
ՄՊՀ-ն քննարկել է թռչնամսի, կանթամթերքի շրջանառության ոլորտներում, ակցիաների առնչությամբ անբարեխիղճ մրցակցության հարցերը

14:17 03.02.2023

Նախօրեին տեղի է ունեցել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Նիստի օրակարգում քննարկվել են անբարեխիղճ մրցակցության ոլորտում հանձնաժողովի կողմից իրականացված միջոցառումները: Մասնավորապես անդրադարձ է կատարվել կաթնամթերքի և թռչնամսի շրջանառության ոլորտներում, ինչպես նաև ակցիաների, այդ թվում՝ զեղչերի առնչությամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորումների բացահայտման ուղղությամբ իրականացված վերահսկողության արդյունքներին և […]

̰
ՔԿ-ն՝ Հացավանում տղամարդու կիսաայրված մարմին հայտնաբերելու դեպքի առթիվ

14:01 03.02.2023

2023թ․ փետրվարի 1-ին Հացավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում ննջասենյակի հատակին պառկած վիճակում տղամարդու կիսաայրված դի հայտնաբերվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հովածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում կատարված առաջնային քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը 1965թ․ […]

̰
Քննարկվել են ԵԱՏՄ երկրների միջև գնումների գործընթացներում կիրառվող բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման համաձայնագրի նախագիծը

13:50 03.02.2023

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը և ՖՆ գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը հունվարի 31-ից փետրվարի 2-ը աշխատանքային այցով գտնվել են Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում: Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՖՆ ներկայացուցիչները մասնակցել են փետրվարի 1-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնումների բնագավառի խորհրդատվական կոմիտեի նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ երկրների միջև գնումների գործընթացներում կիրառվող […]

̰
ՀՀ փոխվարչապետն ու Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակին

13:37 03.02.2023

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին: Ինչպես տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից, ողջունելով ներկաներին՝ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Ֆրանսիայի հանձնառությունը՝ Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը զարգացնելու եւ ընդլայնելու հարցում: Փոխվարչապետը շեշտել է նաեւ ֆրանսիական կողմի օժանդակության կարեւորությունը ՀՀ կառավարության կողմից […]

̰
Շրջափակման պատճառով Արցախի խանութներում մսի զգալի սղություն է նկատվում

13:30 03.02.2023

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 02.02.2023թ. դրությամբ։ Շրջափակմամբ պայմանավորված` կերային բազայի սղությունն Արցախի մսի շուկայում լուրջ խնդիրներ է առաջացրել Արցախի գյուղատնտեսության նախարարի տեղակալը պատմել է, որ վիճակը հատկապես կրիտիկական է խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ կենդանատեսակները սնվում են բացառապես հատիկային կերով, որը ներմուծվում էր Հայաստանից։ Հետագայում, շրջափակման շարունակման […]

̰
«Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության և կայունության համար կարևոր շանս է ստեղծվել». Չավուշօղլու

13:24 03.02.2023

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Արգենտինայի իր պաշտոնակցի հետ Ստամբուլում համատեղ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ անդրադարձել է ներքոնշյալ հարցին։ «Կովկասում Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության և կայունության համար կարևոր հնարավորություն ի հայտ եկել։ Այս հարցում արվող քայլերի, Թուրքիա- Հայաստան, Հայաստան-Ադրբեջան կարգավորման քայլերի մասին նույնպես այսօր մեր հանդիպմանը տեղեկատվություն եմ փոխանցել արգենտինացի իմ գործընկերոջը»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ […]

̰
Մեղրիի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

13:22 03.02.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 13։10 դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Մեղրիի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

̰
Բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք․ կա ձերբակալված

13:17 03.02.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են վարութային, ապացուցողական, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ գործողություններ՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մասնավորապես՝ Ոստիկանությունում ստացված՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալների իրացման արդյունքում 2023 թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 12:40-ին, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական […]

̰
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները դադարեցվեցին

13:02 03.02.2023

ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ «Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով եւ 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ արտաքին հարաբերությունների մշտական […]

̰
Հանրային քննարկման է ներկայացվել սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման կարգի նախագիծը

12:58 03.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման կարգի նախագիծը: Համաձայն նախագծի՝ գնահատման կարգի ներդրումը նախատեսվում է իրականացնել փուլային եղանակով՝ համաձայն հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման ճանապարհային քարտեզի: Գնահատումը նպատակ ունի որոշելու սովորողի կարողունակությունների զարգացման աստիճանը՝ ըստ ուսումնական առարկաների չափորոշիչներով և ծրագրերով սահմանված վերջնարդյունքներին […]

̰
Լարսը փակ է․ ՀՀ տարածքում ևս կան փակ ճանապարհներ

12:50 03.02.2023

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Գնդեվազ-Ջերմուկ (բուք է) ավտոճանապարհը և «Մեղրու սար» (բուք է), Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի են Աբովյան, Զառ, Սևաբերդ գյուղերի ավտոճանապարհները: Տիգրանաշենի ոլորաններում, […]

̰
«Ո՜չ մի լումա Ադրբեջանին». ամերիկահայերը պահանջում են ԱՄՆ Կոնգրեսից Ադրբեջանին ստիպել դադարեցնել ԼՂ շրջափակումը

12:44 03.02.2023

ԱՄՆ-ում ցուցարաները Միացյալ Նահանգների իշխանությունից պահանջում են նաև դադարեցնել Ադրբեջանին որևէ տեսակի օգնության տրամադրումը, կասեցնել վերջինիս ռազմական աջակցության տրամադրումը, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։ Ցույցին մասնակցել են նաև ԱՄՆ կոնգրեսականներ: Ադամ Շիֆի խոսքով՝ պետք է թուլ չտալ այլևս ոչ մի լումա ԱՄՆ-ից Ադրբեջանին տրամադրվի. «Ես կոչ եմ արել վարչակազմին գործել: Անձամբ նախագահի հետ խոսել եմ Ադրբեջանի […]

̰
Իրանի քաղաքացին թմրամիջոց է ներկրել Հայաստան

12:36 03.02.2023

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում են անընդմեջ պայքարն Ագարակ պետական սահմանի անցման կետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի տեղափոխման խափանման և կանխման ուղղությամբ։ Օրերս Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացվող մաքսային հսկողության շրջանակում, Իրանից Հայաստան ժամանած բեռնատարի մաքսային զննման ժամանակ վարորդի վարքագիծը կասկած է առաջացրել մաքսային ծառայողների մոտ և որոշում է […]

̰
ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ

12:28 03.02.2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի («ԹՊԻՀ», «INL») տնօրեն Ալեքսիս Հաֆթվանիին, ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի տեղակալ Քևին Օրքինին և ԹՊԻՀ քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին: Հանդիպման նպատակը ԱՄՆ դեսպանատան և Հակակոռուպցիոն կոմիտեի միջև սերտ համագործակցության օրակարգի շրջանակում արդեն իսկ […]

̰
Դեսպան Մինասյանը Վասիլե Դինկուին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

12:25 03.02.2023

Փետրվարի 2-ին Ռումինիա-ում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Վասիլե Դինկուի հետ։ Հանդիպմանը քննարկվել է երկկողմ խորհրդարանական հարաբերություններն ակտիվացնելու հեռանկարներն՝ այդ թվում ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում։ Դեսպան Մինասյանը զրուցակցին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ընդգծելով միջազգային հանրության հստակ […]

̰
Արցախում վրաերթի են ենթարկել 26-ամյա կնոջն ու նրա 2-ամյա որդուն

12:20 03.02.2023

Փետրվարի 2-ին ժամը 21:00-ին «Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով իրենց մոտ է ընդունվել Մարտակերտ քաղաքի 26-ամյա բնակչուհի Ա. Գ.-ն և իր 2-ամյա որդի Ս. Բ.-ն: Դեպքի վայր մեկնած շրջբաժնի պետի տեղակալ Ա.Հայրապետյանը պարզել է, որ նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի 25-ամյա բնակիչ Ա.Ա.-ն 0.169 մգ/լ ոչ սթափ […]

̰
Ադրբեջանի գործողությունների նպատակն Արցախի հայաթափումն է․ ԱՀ արտգործնախարարը՝ ՀՀ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններին

12:10 03.02.2023

Արցախի արտգործնախարարը նամակներ է ուղարկել Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը նամակներ է ուղարկել Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների: Նամակներում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում առաջացած հումանիտար խնդիրները, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման բացասական ազդեցությունը մարդկանց առօրյա կյանքի և հանրապետության տնտեսության […]

̰
Ակումբում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով և կրակոցով․ նախաքննությունն ավարտվել է

12:03 03.02.2023

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևան քաղաքում գործող ակումբներից մեկում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը: 2021թ. մայիսի 14-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ նույն օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, […]

̰
SHANTNEWS

11:55 03.02.2023

̰
BACK_TO_TOP