TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վանաձորում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

21:58 04.02.2023

Փետրվարի 4-ին` ժամը 19։17-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 113/1 հասցեի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ծառը (մոտ 6 […]

̰
100-ամյա կինը նշել է ավելի երկար ապրելու ամենահեշտ ձևը

21:55 04.02.2023

ԱՄՆ-ում Վիրջինիա նահանգի բնակչուհին նշել է հոբելյանը և բացահայտել իր երկարակեցության գաղտնիքը։ Այս մասին հայտնում է WVVA-ն ։ Թեզվել քաղաքից Բեթի Քելլին ծննդյան օրը նշել է հունվարի 30-ին՝ հարազատների ու ընկերների հետ։ Կինը մեծ հարգանք է վայելում իր հայրենակիցների շրջանում, քանի որ նա միշտ ակտիվորեն մասնակցել է հայրենի քաղաքի կյանքին և շատ բան է արել […]

̰
Աշտարակի, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում ձյուն է տեղում

21:42 04.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) և Սպիտակի ոլորանները՝ բեռնատարների համար։ Աշտարակի, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում տեղում […]

̰
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:17 04.02.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։30-14։30 Նանսենի փ. 16/1 շենք, Լվովյան փ.13, 15 շենքեր, թիվ 134 դպրոց, Նոր Նորքի Ոստիկանության շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-16։00 Շինարարների փ. 12 շենք, Ներքին Շենգավիթ 11 փողոց 39 շենք,Ներքին Շենգավիթ […]

̰
Հայտնի են բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները

21:04 04.02.2023

«Դինամո» մարզահամալիրում այսօր կայացել են Հայաստանի բռնցքամարտի առաջնության եզրափակիչ մենամարտերը։ Տղամարդկանց 13 և կանանց 3 քաշային կարգերում հայտնի են դարձել Հայաստանի չեմպիոնները։ Տղամարդկանց մրցապայքարում ոսկե մեդալները նվաճել են Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գաբոյանը (51 կգ), Հենրիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Արթուր Շահպազյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 […]

̰
Սարյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է

20:51 04.02.2023

Փետրվարի 4-ին՝ ժամը 18։39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։45-ին։

̰
Բավակա՛ն է սիրաշահել բռնապետներին․ ֆրանսիացի պատգամավորը՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Քադրի Սիմսոնին

20:44 04.02.2023

Բավական է սիրաշահել բռնապետներին։ Բավական է խայտառակել Եվրամիությունը։ Այս մասին գրել է ֆրանսիացի պատգամավոր Անն-Լոուրենս Պետելը՝ դիմելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և ԵՄ էներգետիկ հարցերի հանձնակատար Քադրի Սիմսոնին։ «Մեզ ադրբեջանական գազ պետք չէ։ Մենք պետք է վերականգնվող էներգիա արտադրենք ԵՄ-ում և պետք է աջակցենք հայկական ժողովրդավարությանը»,- գրել է ֆրանսիացի պատգամավորը Twitter-ի իր միկրոբլոգում: […]

̰
ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին․ Ֆրանսիայի Սենատի անդամ

20:28 04.02.2023

Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին։ Այս մասին էլ Twitter-ի միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Սենատի անդամ Բրունո Ռետայոն: «Մենք չենք կարող պաշտպանել զոհերին՝ դահիճների հետ սակարկելով։ Ֆրանսիայի անունից Էմանուել Մակրոնը պետք է դատապարտի այս չարագործ համաձայնագիրը»,- նշված է գրառման մեջ:  

̰
Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

20:15 04.02.2023

Ս․թ․ փետրվարի 3-ին դեսպան Մակունցն առցանց հանդիպում է ունեցել կոնգրեսական Ջուդի Չուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի հայ բնակչության համար ստեղծված մարտահրավերները։ Ինչպես տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից, դեսպանը բարձր է գնահատել կոնգրեսականի աջակցությունը ՀՀ համար կարևոր հարցերին։

̰
Այգեվանում բնակվող Քեսաբլյան ընտանիքում ծնվել է  11-րդ զավակը

09:25 04.02.2023

Արմավիրի «Զարիշատ Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատանը փետրվարի 2-ին լույս աշխարհ է եկել Քեսաբլյանների 11-րդ զավակը՝ Գոռը: Նրանց տեսակցելու էր գնացել ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը, ով շնորհավորել է բազմազավակ մայրիկին՝ մաղթելով անսահման առողջություն, հաջողություն և ուժ, իսկ փոքրիկ Գոռին՝ անհոգ և խաղաղ մանկություն։ Բազմանդամ ընտանիքը բնակվում է Արմավիրի մարզի Այգեվան […]

̰
Մակունցն ԱՄՆ կոնգրեսականի հետ քննարկել է Արցախի հայ բնակչության համար ստեղծված մարտահրավերները

22:00 03.02.2023

Ս․թ․ փետրվարի 2-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Յանգ Կիմի հետ (Կալիֆորնիա, հանրապետական)։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի հայ բնակչության համար ստեղծված մարտահրավերները։ Դեսպանը բարձր է գնահատել կոնգրեսականի աջակցությունը ՀՀ համար կարևոր հարցերին և հրավիրել նրան առաջիկայում այցելել Հայաստան։

̰
SHANTNEWS

21:59 03.02.2023

̰
Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

21:55 03.02.2023

Հունվարի 31-ին ոստիկանության Գավառի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Անդրանիկի փողոցի 31-ամյա մի բնակիչ Նորատուսի անտառից ապօրինի հատել է հինգ սոճի: Նույն օրը իրավապահները տղամարդուն հայտնաբերեցին, ձերբակալեցին և տեղափոխեցին ոստիկանության Գավառի բաժին: Նա հայտնեց, որ հատված ծառերը տեղափոխել է իր տան բակ: 31-ամյա տղամարդը ներկայացվել է Գեղարքունիքի մարզային […]

̰
Բրազիլիայում օդանավում 15 ուղևորուհիներ ծեծկռտուք են սարքել․ հրապարակվել են կադրեր

21:53 03.02.2023

Բրազիլիայում 15 ուղևորների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ինքնաթիռում։ Այս մասին փետրվարի 3-ին հայտնել է Mail Online պորտալը։ Ծեծկռտուքը սկսվել է բրազիլական Սալվադոր քաղաքից Սան Պաուլո թռչող Gol Airlines ավիաընկերության ինքնաթիռում: Կինը ուղևորներից մեկին խնդրել է փոխել իր հետ նստատեղերը՝ հատուկ կարիքներով երեխայի կողքին նստելու համար։ Մերժում ստանալով՝ նա հարձակվել է իր զրուցակցի վրա։ […]

̰
Ձյուն և բուք․  փետրվարի 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

21:44 03.02.2023

Հանրապետության տարածքում փետրվարի 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 4-ի երեկոյան ժամերին, 5-6-ն առանձին շրջաններում, 7-8-ը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 6-7-ի ցերեկը հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ արևմտյան` 4-6 մ/վ, փետրվարի 3-ին, 6-7-ն առանձին hատվածներում սպասվում է […]

̰
Ժողովրդավարական երկրների ցանկում Թուրքիան վատ արդյունք ունի. The Economist

21:30 03.02.2023

Նշանավոր բրիտանական «The Economist» պարբերականի 2022 թվականի զեկույցի համաձայն՝ ժողովրդավարական երկրների ցանկում, որում ներառված է 167 երկիր, Թուրքիան զբաղեցնում է 103-րդ տեղը։ Առաջին տեղում է հայտնվել Նորվեգիան։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ցուցակը կազմելիս հաշվի են առնվել 5 այնպիսի կարևոր կետեր, ինչպիսիք են օրինակ՝ տվյալ երկրի ընտրական համակարգը, կառավարական կազմը, քաղաքական մասնակցությունը, ժողովրդավար քաղաքականության մշակույթը, քաղաքացիական ազատությունները և […]

̰
Եղբայրները Զովունիում աճեցնում էին թմրանյութ. ոստիկանների բացահայտումը

21:15 03.02.2023

Հունվարի 21-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Զովունի գյուղի բնակիչ երկու եղբայր իրենց տներում և օժանդակ շինություններում պահում, աճեցնում և օգտագործում են թմրանյութ: Ոստիկանության Նաիրիի բաժնի գործընկերների հետ տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ հունվարի 22-ին, դատարանի որոշմամբ, նախ խուզարկություն կատարվեց 41-ամյա […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Գեղարքունիքի մարզում

17:00 03.02.2023

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայացնում է Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի հունվարի 27-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում 2023 թվականի հունվարի հունվարի 27-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 3 նոր դեպք: Փաստացի արտահիվանդանոցային բուժում է ստանում 3 պացիենտ։ Բուժման արդյունքում գրանցվել է 563 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով […]

̰
Պետական աջակցությամբ կստեղծվեն երիտասարդական կենտրոններ

16:57 03.02.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Երիտասարդական կենտրոնների ստեղծման» նպատակով դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մրցույթի շրջանակում նախատեսվում է ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների (կամ երիտասարդական միջավայր) ստեղծման նպատակով հաղթող մասնակիցներին անհատույց տրամադրել դրամական հատկացում: Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 52 մլն 644 հազար (հիսուներկու միլիոն վեց հարյուր քառասունչորս հազար՝ […]

̰
Տեսանյութում պատկերված անձը որոնվում է

16:52 03.02.2023

Տեսանյութում պատկերված անձը որոնվում է: Ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։

̰
Գյումրիում Բարեկամության այգու սահադաշտն ու վերնիսաժն արդեն բացված են

16:43 03.02.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր մասնակցել է «Բարեկամության այգու» սահադաշտի և վերնիսաժի պաշտոնական բացմանը։ Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ տարածքային կառավարման ևենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ITTD ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես […]

̰
Ի գիտություն կենսաթոշակառուների և նպաստառուների

16:38 03.02.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են, որ կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3JD7rL9, համապատասխան դաշտերում լրացնել պահանջվող տվյալները, սեղմել «Որոնել» կոճակը և տեղեկանալ այն մասին, թե որն է այս պահին Ձեզ սպասարկող բանկը։ 📌 Ինչպես արդեն իսկ տեղեկացրել ենք, փետրվարի 1-ից Ազգային օպերատորը՝ Հայփոստն […]

̰
Մի շարք դիվանագիտական ծառայողներ հրավիրվել են Թուրքիայի ԱԳՆ

16:37 03.02.2023

Ինչպես արդեն հայտնի է, Ստամբուլում գտնվող մի շարք դիվանագիտական ներկայացուցչություններ փակվել են օրեր առաջ հնարավոր ահաբեկչական գործողությունների տեղի ունենալու պատճառաբանությամբ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ի պատասխան այս ամենի՝ Թուրքիայի ԱԳՆ են կանչվել ԱՄՆ-ի, Նիդերլանդների, Շվեյցարիայի, Շվեդիայի, Անգլիայի, Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի և Իտալիայի Անկարայում դեսպաններն ու ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է այն հանգամանքը, որ Թուրքիայում գտնվող դիվանագիտական ծառայողների […]

̰
Թուրքիայի ներքին գործերի նախարարը ԱՄՆ դեսպանին կոչ է արել «կեղտոտ ձեռքերը հեռացնել» երկրից

16:29 03.02.2023

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն կոչ է արել Անկարայում ԱՄՆ դեսպանին «հեռացնել կեղտոտ ձեռքերը» երկրից։ «Ես ամերիկացի դեսպանին ասում եմ ՝ ես գիտեմ, թե ինչպիսի լրագրողներին եք թելադրում, ձեր կեղտոտ ձեռքերը հեռացրեք Թուրքիայից։ Ես սա շատ հստակ եմ ասում՝ կեղտոտ ձեռքերդ հեռացրու Թուրքիայից։ Ես հստակ գիտեմ, թե ինչ եք արել, ինչ քայլեր եք ձեռնարկել, […]

̰
Տեսանյութում պատկերված անձը որոնվում է

16:23 03.02.2023

Տեսանյութում պատկերված անձը որոնվում է: Ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։

̰
2022-ին հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 24,4%-ով․ կայացել է ՆԳՆ ոստիկանության կոլեգիայի նիստը

16:16 03.02.2023

Փետրվարի 3-ին տեղի ունեցավ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ՆԳՆ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2022 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նիստը վարում էր և ներածական խոսքով հանդես եկավ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը: Նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Ներքին […]

̰
Քննարկվել է թանգարանների կառավարման նոր մոդելի ներդրման ծրագիրը

16:16 03.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ՝ քննարկելու թանգարանների կառավարման նոր մոդելի ներդրման և զարգացման հնարավորությունները: Նոր մոդելով առաջարկվում է ստեղծել Թանգարանների կառավարման հիմնադրամ, որը կիրականացնի թանգարանների կառավարման և առաջխաղացման, մասնավորապես՝ կազմակերպատնտեսական, անձնակազմի կառավարման, ֆինանսական և հանրահռչակման գործառույթները: Ընդ որում՝ ծառայությունների զգալի մասը նախատեսվում […]

̰
Մառնեուլիում հարկադրաբար նշանադրված 15-ամյա աղջիկը գտնվել է

16:07 03.02.2023

Մառնեուլիի գյուղերից մեկում անհետացած 15-ամյա աղջիկը, ում 3 օր առաջ հարկադրաբար նշանադրել են, հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ դեռահասի հայրը ձերբակալվել է։ Նախաքննություն է անցկացվում Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ և 150-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են ընտանիքի անչափահաս անդամի նկատմամբ կատարված բռնությանը և հարկադիր ամուսնությանը։

̰
«Opel Kadett»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

16:05 03.02.2023

Փետրվարի 3-ին, ժամը 09:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. Տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ կամրջի մոտակայքում «Opel Kadett» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Վ.) դուրս է եկել ճանապարհի […]

̰
ՄՊՀ-ն Համաշխարհային բանկի  հետ համագործակցությամբ ներդրել  է պետական օժանդակությունների վերահսկողության նոր մեխանիզմներ

16:03 03.02.2023

ՄՊՀ-ն Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ ներդրել է պետական օժանդակությունների վերահսկողության նոր մեխանիզմներ։ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկրներից է, որը գրանցամատյանում առկա տեղեկատվությունը հրապարակային է դարձրել։ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պատրավորությունների շրջանակում Համաշխարհային բանկի հետ սերտ համագործակցությամբ ՄՊՀ-ն լայնածավալ աշխատանքներ է իրականացրել պետական օժանդակությունների նկատմամբ վերահսկողության ինստիտուտի զարգացման ուղղությամբ: Մասնավորապես, իրականացվել են անհրաժեշտ օրենսդրական […]

̰
BACK_TO_TOP