21:32 06.02.2023
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է՝ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող մայրը կարո՞ղ է այդ ժամանակահատվածում այլ գործատուի մոտ աշխատանքի անցնել։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ աշխատող կանանց տրամադրվում է 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության) հղիության և ծննդաբերության արձակուրդ։ Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և […]
21:21 06.02.2023
Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 538-ի, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: «Հալեպի, Լաթաքիայի, Համայի և Տարտուսի նահանգներում զոհվել է 538, տուժել՝ 1353 մարդ»,- հայտարարել է նախարարությունը ՝ ընդգծելով, որ այդ տվյալները դեռ վերջնական չեն: «Հորիզոն»-ին լ Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ ցերեկվա դրությամբ զոհերի թվում նաև երկու հայ կա։ […]
21:19 06.02.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Բաբայան փ. 2/4-2/22 շենքեր, Չոլակյան փ. 14, 14/1, 16 շենքեր, Ուլնեցի փ. 2/10, 6/2, 10/2 շենքեր, Դավիթաշեն 4, 5, 6 փողոցներ, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 60, 62 շենքեր, թիվ […]
21:10 06.02.2023
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, փետրվարի 6-ին «Իզվեստիա»- ին հայտնել է բժշկական ծառայությունների աղբյուրը: Ընդ որում, պաշտոնական տվյալների համաձայն, որոնք հրապարակել է երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, զոհվել է 1541 մարդ, ևս 9733-ը տուժել են: Բացի այդ, ըստ նրա, ավերվել է 3471 շենք։ Ավելի վաղ հաղորդվել էր 1498 զոհվածների և 8533 տուժածների մասին: […]
21:03 06.02.2023
Փետրվարի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենի հետ: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցերի: Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամի մանրամասները և այս համատեքստում ընդգծել հանգուցալուծման ուղղությամբ միջազգային հանրության հստակ քայլերի հրամայականը։ ԱԳ նախարարը շեշտել […]
20:59 06.02.2023
Թուրքիայի հարավում գտնվող Իսկենդերուն նավահանգստում երկրաշարժից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել ։ Այս մասին փետրվարի 6-ին հայտնել է Sabah թերթը ։ Հրդեհի ճշգրիտ պատճառը դեռ հայտնի չէ։ Հայտնի է, որ ավելի վաղ տեղի ունեցած ցնցումների պատճառով նավահանգստում շրջվել են կոնտեյներները, ջրատարածքը ժամանակավորապես հանվել է շահագործումից: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները: Հիշեցնենք՝ Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 […]
20:40 06.02.2023
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 31-ից փետրվարի 6-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1133 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 15 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 16 վարորդ։ 6 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 56-ը՝ […]
20:31 06.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում երկրի վարչապետը նշել է. «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, «իԳործ» ծրագրի հարգելի մասնակիցներ, Ողջունում եմ բոլորիդ և ուրախ եմ մեր հանդիպման համար: Ուրախ եմ նաև, որ ծրագիրը հաջողությամբ իրականացվում է, և նախորդ տարիներին մենք […]
20:21 06.02.2023
Փետրվարի 6-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը որպես բանախոս հանդես է եկել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում տեղի ունեցած կլոր սեղան֊քննարկմանը։ Իր խոսքում նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային միջավայրին և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար […]
20:15 06.02.2023
Փետրվարի 6-ին՝ ժամը 20:00 դրությամբ, Ապարանի, Աշոցքի, Ստեփանավանի, Վանաձորի, Թումանյանի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ապարանից մինչև Ծիլքար ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ թեթև տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թալին-Լանջիկ ավտոճանապարհին և Անիի տարածաշրջանում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և […]
20:15 06.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը: Էմանուել Մակրոնն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ԼՂ […]
15:57 06.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով բարօրություն և հետագա առաջընթաց: Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը բոլոր ոլորտներում՝ հիմնված […]
15:56 06.02.2023
««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացումը բխում է ԵԱՏՄ ապրանքային նշանների պայմանագրի 25-րդ հոդվածից, համաձայն որի` անդամ պետությունները սահմանում են Միության ապրանքային նշանների եւ Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակները, ինչպես նաեւ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման […]
15:31 06.02.2023
Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են տեղեկալներ Արթուր Պողոսյանը, Գևորգ Բաղդասարյանը, Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը և Գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարները: Գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներից 3 հազար 307-ը քննվում է ութ ամսից ավելի ժամկետով: […]
15:30 06.02.2023
Հայտնի են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհված ազգությամբ հայ քաղաքացիների անունները: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը, երկրաշարժի հետևանքով զոհվել են ամուսիններ են՝ Սամի Թաբաշը և Աիդա Թաբաշը: Գոչունյանը նաև հայտնել է, որ նրանց զավակները ծանր վիրավոր են: Հիշեցնենք՝ Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ […]
15:24 06.02.2023
Ազգային ժողովի նախաձեռնությամբ անցկացվել է «Ոչ ֆորմալ ուսուցման արտադպրոցական դաստիարակության ոլորտի օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, լուծման ուղղությունները» թեմայով աշխատանքային քննարկում, որը կազմակերպվել էր Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում ընտրությունների և քաղաքական գործընթացների ամրապնդում» ծրագրի շրջանակում: Քննարկմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, […]
15:17 06.02.2023
Այսօր՝ փետրվարի 6-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում գերատեսչության ղեկավար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Մասնակցել են նախարարի տեղակալներն ու բոլոր ստորաբաժանումների ղեկավարները: Արմեն Փամբուխչյանին զեկուցվել է Ներքին գործերի նախարարության կազմավորմանն ուղղված աշխատանքների ընթացքը: Նախարարի տեղակալ Արա Նազարյանը, գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը և ԱՌԿ քաղաքականության մշակման վարչության պետ Արմեն Կարապետյանը տեղեկացրել են, որ նոր […]
15:11 06.02.2023
Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.05⁰ և արևելյան երկայնության 37.25⁰ աշխարհագրական կոորդինատներով, (Թուրքիա՝ Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք) օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
15:04 06.02.2023
Թուրքիայի խորհրդարանը որոշել է մեկ շաբաթով դադարեցնել աշխատանքը երկրաշարժի պատճառով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»- ն ՝ վկայակոչելով թուրք պատգամավորներից մեկին։ «Թուրքիայի Ազգային մեծ ժողովը մեկ շաբաթով դադարեցնում է աշխատանքը», — ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, ժամը 04.17-ին տեղի էր ունեցել 7.4 […]
14:52 06.02.2023
Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Աղբյուրի տեղեկություններով ՝ այն տեղի է ունեցել ժամը 13:24-ին ՝ Քահրամանմարաշ քաղաքից 59 կմ դեպի հյուսիս-արևելք: Ի սկզբանե հաղորդվել էր, որ այս ցնցման մագնիտուդը եղել է 7,8, սակայն ավելի ուշ սեյսմոլոգները ճշտել են տվյալները։ Նոր ցնցումներ են զգացվել նաև Սիրիայում՝ […]
14:48 06.02.2023
Փետրվարի 6-ին՝ ժամը 10:03-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջաղբյուր գյուղում՝ ավտոտնակներից մեկում, այրվում է պահեստավորած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լանջաղբյուր գյուղի Խ․ Աբովյան փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
14:40 06.02.2023
Պոլսո հայոց պատրիարքարանը հրավիրում է համայնքային խորհրդակցություն երկրաշարժի հետևանքների վերացման թեմայով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը, համայնքի աշխարհիկ կառույցները կքննարկեն ավերված եկեղեցիների վերականգնման հարցերը, ինչպես նաև՝ երկրում ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակի շտկման, նյութական վնասների վերացման հարցում ներդրում ունենալու հետագա քայլերը: Թուրքական Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7.4 մագնիտուդ հզորությամբ […]
14:24 06.02.2023
Հունվարի 30-ից փետրվարի 5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 413 դեպք, որից 146-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 70, փլուզման՝ 2, մերկասառույցի՝ 7, պայթյունի, երկրաշարժի և դիակի հայտնաբերման՝ 1-ական, թունավորման՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 53, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 135, ինքնասպանության փորձի՝ 3, կեղծ ահազանգի՝ 5, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 33, հրդեհի կեղծ կանչի՝ 17 և […]
14:04 06.02.2023
Փետրվարի 6-ի ցերեկն առանձին շրջաններում, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ինտենսիվ: Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:
13:51 06.02.2023
Այս օրերին տեղացած ձյան ընթացքում ու տեղումները դադարելուց հետո ձնամաքրող տեխնիկան աղով ու ավազով մշակել է մայրաքաղաքի փողոցները։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գործընթացն իրականացվել է նաև գիշերային ժամերին, ի մի է բերվել ողջ հատուկ տեխնիկան, աշխատանքներում ներգրավվել են պատասխանատու բոլոր կառույցները, այդ թվում` համայնքին աջակցել է պարեկային ծառայությունը: Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է […]
13:37 06.02.2023
Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ շուրջ 51կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։ Ճանապարհը շահագործման հանձնելուց առաջ կապալառուների կողմից կատարվում են վերջին շտկումները, անվտանգության տարրերով բարելավվում է ճանապարհի կահավորանքը. որոշ տեղամասերում տեղադրվում են բետոնե պարապետներ, ուղղորդիչ սյուներ, մետաղական արգելափակոցներ, քարաթափումներից պաշտպանող ցանցեր։ Հիմնանորոգումը կատարվել է Ասիական զարգացման բանկի և ՀՀ պետական […]
13:30 06.02.2023
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների և վիտամինների ապօրինի իրացման դեպք: Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ստացվել էին տեղեկություններ, որ Երևան քաղաքի բնակիչ Մ. Ս.-ն «Ամազոն» համացանցային կայքի միջոցով ձեռք է բերում դեղանման ապրանքատեսակներ․ դրանք գովազդում և իրացնում […]
13:21 06.02.2023
Փետրվարի 5-ին` ժամը 01.30-ին, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Կորյունի փողոցի ակումբի մոտ հայտնաբերել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել երեք երիտասարդի, որոնցից մեկը՝ Կոտայքի մարզի Զովունի գյուղի, երկուսը՝ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ: Պարզվել է, որ նրանք նշված հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, բացահայտ անհարգալից […]