12:55 12.07.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսել է «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային մրցույթը: Դրամաշնորհը կուղղվի պրոդուկտի զարգացման շղթայի առանձին փուլերին՝ գաղափարից մինչև հասունություն։ Կարող են դիմել նաև ֆիզիկական անձինք, այն պայմանով, որ հաղթելուց հետո ընկերություն կհիմնեն Հայաստանում: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական կայքում:
12:50 12.07.2021
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդայի շրջանում (Ֆիզուլի) աշխատանքներ իրականացնելիս ականի վրա պայթել է Եվլախի շրջանի մի բնակիչ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ադրբեջանցին ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
12:46 12.07.2021
3 մարդ բարձրացել է Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքի պատի վրա, և բարձր երաժշտություն միացնելով, սկսել պարել խաչի շուրջ, հաղորդում է Ermenihaber-ը։ Թեև եկեղեցու մոտ ոստիկաններ են եղել, այնուամենայնիվ սրբավայրն անարգող քաղաքացիների դեմ միջոցներ չեն ձեռնարկել: Այս միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում և արժանացել Թուրքիայի հայերի և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների […]
12:41 12.07.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել են բողոքներ, որ վերջին օրերին Սյունիքի մարզի Գորիս համայնքի տարբեր բնակիչների իրավապահ մարմինները բերման են ենթարկում և հարկադրում տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Այս մասին առկա են նաև հրապարակումներ համացանցում, որոնք այսօր կուղարկվեն Դատախազություն՝ քննության նպատակով, հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Ըստ բողոքների՝ տարբեր ժամանակահատվածում, այդ թվում՝ 2021 թվականի ընթացքում, […]
12:28 12.07.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենրոնը ներկայացրել է Հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հուլիսի 11-12-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:
12:21 12.07.2021
Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալված է: Այս մասին ՀԺ-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: Ավելի վաղ Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ այսօր՝ ժամը 00։00-ի սահմաններում, պայմանավորվածության համաձայն, ինքնակամ ներկայացել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության շենք: «Ոստիկանները ձևացրել են, թե իբրև տեղյակ չեն, թե ինչու ենք եկել […]
12:14 12.07.2021
2021 թվականի հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն: Նախորդ շաբաթվա համեմատ նվազել են ՃՏՊ դեպքերը: 2021 թվականի հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է մարմնական վնասվածքի` 6, անձնական ունեցվածքի գողության` 5, խարդախության՝ 3, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության՝ 1, թմրանյութի հայտնաբերման` 2, ապօրինի ծառահատման՝ 4, բռնություն […]
12:10 12.07.2021
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 11-ի դրությամբ` կատարվել է 108107 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 77449, երկրորդ դեղաչափ` 30658։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հիշեցում. «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. […]
12:00 12.07.2021
Հուլիսի 9-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 52-ամյա Վարդան Ա.-ն, որը փետրվարի 26-ից ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլի երկրամասի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի (Կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
11:54 12.07.2021
Լեռնային Ղարաբաղի ուխտավորները և տեղի բնակիչները ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ամարաս և Գանձասար քրիստոնեական վանքեր: «Այսօր ուղեկցել և ապահովել ենք Ամարասի վանք ժամանած ուխտավորների անվտանգությունը։ Ընդհանուր առմամբ, ուղեկցել են ավելի քան 50 մարդու», – հայտնել է խաղաղապահ զորակազմի սպա Մարկ Եգորչիկը։ 30 մարդու համար ավտոբուսներ են տրամադրվել ադմինիստրացիայից, իսկ մյուսները ռուս խաղաղապահների […]
11:45 12.07.2021
Հայաստանի Հանրապետությունը 126-րդ երկիրն է, որը դարձել է GLOBE ծրագրի ընտանիքի անդամ: «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կիրականացնի կայուն ծրագիր գիտության և կրթության ոլորտում՝ ԱՄՆ-ում գտնվող GLOBE-ի իրականացման գրասենյակի (GIO) և Չեխիայում տեղակայված GLOBE-ի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային համակարգող գրասենյակի աջակցությամբ: Հայաստա՛ն, բարի գալուստ GLOBE ազգերի ընտանիք»,- նշել է GLOBE-ի իրականացման գրասենյակի տնօրեն, դոկտոր Թոնի […]
11:39 12.07.2021
Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 659 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ՝ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 377 811 դեպք: Ապաքինվել է ևս 713 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 359 939: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 16 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել […]
11:36 12.07.2021
Հուլիսի 5-ից 11-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 656 դեպք, որից 328-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 214 հրդեհի, 1 քարաթափման, 3 ուժեղ քամու, 1 ուժեղ կարկուտի, 4 ինքնասպանության փորձի դեպք, 75 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 173 կենցաղային կանչ. տուժել է 119 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 29 քաղաքացի: Նախորդ շաբաթվա […]
11:29 12.07.2021
Հուլիսի 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «Հայաստանի լիզինգատուների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովի նիստին: Ասոցիացիայի հիմնական նպատակն է՝ համախմբել լիզինգի ոլորտում գործող կազմակերպություններին և նպաստել Հայաստանում լիզինգի ֆինանսական գործիքի կայացմանը: Արման Խոջոյանը շնորհավորել է միջոցառման մասնակիցներին ասոցիացիայի հիմնադրման կապակցությամբ և կարևորել դրա դերը տնտեսական զարգացման գործում։ «Մասնագիտացված ասոցիացիաների դերը շատ բարձր […]
11:22 12.07.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից հուլիսի 9-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 45-ամյա Արմեն Ն.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 16-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Արմեն Ն.-ն փոխանցվել […]
11:15 12.07.2021
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների մասնակցությամբ օրերս «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետում հայտնաբերվել և կանխվել է ավելի քան 34 կգ քաշով տարբեր տեսակի դեղամիջոցների և դրանց համար նախատեսված տուփերի անօրինական ներմուծման դեպք: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հսկողություն են իրականացրել Վրաստանից Հայաստան ժամանած Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գ.Մ-ի կողմից շահագործվող ավտոմեքենան: Արդյունքում՝ նշված ավտոմեքենայի […]
11:07 12.07.2021
Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ շարունակվել է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը։ Ապօրինի շինություններ են ապամոնտաժվել Դալմայի այգիներում։
11:00 12.07.2021
Հուլիսի 12-իъ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 459 դեպք, որոնցից 217 731 -ն` առողջացած, 4547-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3073 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 238 211 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3516 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 71 նոր դեպք: Ունենք 73 […]
10:48 12.07.2021
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Նրա փոխարեն այդ պաշտոնին կնշանակվի ՔԿ նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը: Հարցը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա արտահերթ նիստի օրակարգում:
10:40 12.07.2021
Քաղաքաշինական նոր պահանջներին զուգընթաց զարգանում է նաև վերելակաշինության ոլորտը: Հանրապետությունում վերջին երկու տարվա ընթացքում նորերով է փոխարինվել 520 վերելակ: ԱԻՆ Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցված է ավելի քան 7800 վերելակ: Յուրաքանչյուրը տարին մեկ անգամ տեխնիկական անվտանգության փորձաքննության է ենթարկվում՝ ստանալով համապատախան եզրակացություն:
10:31 12.07.2021
Հուլիսի 13-ին` ժամը 10:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Զառիթափ համայնքի Նոր-Ազնաբերդ բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։
10:22 12.07.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սրբուհի Ղազարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սրբուհի Ղազարյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
10:16 12.07.2021
Պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին: Այս մասին գրել է ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ 23 տարի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի,Աշխարհի գավաթակրի,Օլիմպիական փոխչեմպիոնի նվաճված տիտղոսներ, աննկարագրելի զգացողություններ, անթիվ-անհամար հիշողություններ… Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել բարձր պահել Հայաստանի Հանրապետության պատիվը համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարերում, հնչեցնել Հայոց Հիմնը և պարգևել ուրախության և հաղթանակի […]
09:52 12.07.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գողթ, Հացավան, Գեղարդ գյուղերի և Ձորաղբյուր գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
09:41 12.07.2021
Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը կայացել է կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգը։ Համերգը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ կազմակերպել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։ Հոբելյանական հանդիսությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի կոմպոզիտորների […]
09:32 12.07.2021
Անգլիայի և Իտալիայի հավաքականները Եվրո-2020-ի եզրափակիչ խաղի հիմնական ժամանակն ավարտել են ոչ-ոքի: Անգլիացիների կազմում Լյուկ Շոուի խփած գոլին իտալացիները պատասխանել են Լեոնարդո Բոնուչիի դիպուկ հարվածով: Սա պատմության մեջ 7-րդ եզրափակիչն է, երբ վճռորոշ խաղում թիմերը չեն կարողացել 90 րոպեի ընթացքում պարզել հաղթողին, փոխանցում է Armsport.am-ը: Եվրոպայի 1960,1996, 2000 և 2016 թվականների առաջնություններում հաղթողը վճռվել է […]
09:20 12.07.2021
Հնդկաստանի Ռաջասթան նահանգում կայծակի հարվածից 9 մարդ է մահացել, որոնցից 7-ը երեխաներ են, կան տուժածներ։ Այս մասին հայտնում է «Սինհուան»։ Նշվում է, որ բոլոր զոհվածները տարբեր վայրերից են եղել, որտեղ հորդառատ անձրևներից հետո կայծակները հարվածել են։ Այսպես, մահացու միջադեպեր են տեղի ունեցել Ռաջասթանի Կոտա, Ջալավար և Դհաուլպուր շրջաններում։ Երեք երեխա է զոհվել Դհաուլպուրի շրջանում, վեց […]
09:08 12.07.2021
Կառավարության վարչակազմի առջև երեկ՝ հուլիսի 12-ի ուշ երեկոյան, ավարտվել է օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան կապակցությամբ տեղի ունեցած բողոքի ցույցը: Ինչպես հայտարարել են ցուցարարները, իշխանություններին ժամանակ են տվել մինչև վաղը ժամը 12:00-ն, որպեսզի կառավարության պաշտոնյաները հրաժարական տան, հակառակ դեպքում նրանք կվերսկսեն հանրահավաքը ժամը 18:00-ին: Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին «Թբիլիսի փրայդի» հակառակորդների կողմից ծեծի ենթարկված «TV Պիրվելիի» […]