16:41 09.07.2021
«facebook.com» կայքէջի «aravot.am» օգտատիրոջ 2021թ. հունիսի 10-ի` «Օրինական կաշա՞ռք, թե՞ … Գորիսի համայնքի ղեկավարը համաձայն չէ» վերտառությամբ հրապարակման առթիվ նախապատրաստված նյութերով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրի ղեկավարը, 2021թ. հունիսի 20-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նույն գյուղի բնակիչների հետ կազմակերպել է հանդիպումներ, որոնց ներկա է գտնվել նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը: Որոտանի գյուղապետը բնակիչներին առաջարկել է սոցիալական օգնություն ստանալու համար դիմումներ ներկայացնել Գորիս համայնքի ղեկավարին` երաշխավորելով, որ դրանք կբավարարվեն: Արդյունքում 31 անձինք ներկայացրել են դիմումներ, որոնք Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատարի՝ 09.06.2021թ. որոշմամբ բավարարվել են:
Պարզվել է, որ նշված դիմումատուների մեծ մասը հանդիսանում են Որոտանի գյուղապետի ընտանիքի անդամները:
Միևնույն ժամանակ տվյալներ են ձեռք բերվել, որ Որոտանի գյուղապետը որոշ քաղաքացիների հայտնել է, որ սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքում պետք է մասնակցել նշված ընտրություններին և քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:
Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատարի որոշմամբ բնակիչներին սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքերը, առերևույթ պարունակում են նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված (ընտրակաշառք տալու և ստանալու) հանցագործությունների հատկանիշներ, ուստի՝ 2021թ. հուլիսի 8-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է նոր քրեական գործ, որն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: ՀՀ ՀՔԾ ու ՀՀ ՔԿ քննիչների կազմից ձևավորվել է քննչական խումբ:
2021թ. հուլիսի 9-ին խուզարկություններ են կատարվել Որոտանի գյուղապետի աշխատասենյակում և բնակարանում, որի ընթացքում բնակարանից հայտնաբերվել են զենք, զինամթերք, որոնց ձեռքբերման և պահելու օրինականությունը ստուգվում է:
Որոտանի գյուղապետը ձերբակալվել է՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության09:44 10.07.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 10 պատանդիՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ համաձայնել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի 10 պատանդի: Վիճելի հարցերի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, ասվում է զինյալների Telegram ալիքում հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ: «ՀԱՄԱՍ-ը ցանկանում է, որ բանակցությունները հաջողությամբ պսակվեն և այդ պատճառով համաձայնել է ազատ արձակել 10 պատանդի։ Այնուամենայնիվ, խորհրդակցությունները շարունակվում են […] ...
09:31 10.07.2025
ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» ու եզրափակչում է․ ԱԱԱ«ՊՍԺ»-ն ԱՄՆ-ում ավարտվող աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Փարիզյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի կազմում դուբլ է գրանցել Ֆաբիան Ռուիսը, աչքի են ընկել նաև Ուսման Դեմբելեն ու Գոնսալու Ռամուշը։ ՊՍԺ-ն եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի «Չելսիի» դեմ։ Golo de Gonçalo Ramos com dedicatória a Diogo […] ...
09:30 10.07.2025
Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումըԱբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
09:15 10.07.2025
Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում․ ԹրամփԳազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարող եմ ասել ձեզ, որ մենք շատ մոտ ենք համաձայնագրի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։ Թրամփը մեկնաբանում էր լրատվամիջոցների, մասնավորապես՝ Axios պորտալի հաղորդագրություններն այն մասին, որ նախորդ օրը հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի, ԱՄՆ ռազմավարական հարցերով […] ...
09:00 10.07.2025
Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունըԱշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը՝ ընդգծելով փոխադարձ վստահության բարձր մակարդակը և երկու երկրների միջև տնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման լայն հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է […] ...
23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...