TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+34.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ապրիլ ամսվա եղանակի կանխատեսումը

22:23 31.03.2023

2023թ. ապրիլին շարունակվում է ավելանալ արևի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը, սակայն արևափայլի տևողությունը կազմում է հնարավորի 40-50%, որը բացատրվում է ապրիլին դիտվող զգալի ամպամածությամբ: Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է +4.7°C, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը կազմում է +6° C: Ամենացուրտն ամսվա առաջին տասնօրյակն է՝ +2.7°C (բարձր լեռնային շրջաններում դեռ գրանցվում է բացասական […]

̰
SHANTNEWS

21:55 31.03.2023

̰
Մի շարք համայնքներում ձյուն է տեղում

21:47 31.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը կցորդիչով բեռնատարների համար փակ է: Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզում (բացի […]

̰
Գաբրիել Սարգսյանը «Ռուստամ Կասիմջանովի գավաթ» արագ շախմատի մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը

21:15 31.03.2023

Գաբրիել Սարգսյանը «Ռուստամ Կասիմջանովի գավաթ» արագ շախմատի մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Մրցաշարը տեղի է ունեցել Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում:

̰
Ստամբուլում գնդակոծել են ընդդիմադիր «Լավ» կուսակցության գրասենյակը

17:01 31.03.2023

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում թուրքական ընդդիմադիր «Լավ» կուսակցության տարածաշրջանային գրասենյակը գնդակոծության է ենթարկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։ «Ես դատապարտում եմ զինված հարձակումը «Լավ» կուսակցության Ստամբուլի գրասենյակի վրա… Ակնկալում եմ, որ մեղավորները հնարավորինս շուտ պատասխանատվության կենթարկվեն», – գրել է նա Twitter-ում: Իմամօղլուն գրառմանը կցել է նաև գրասենյակի պատուհաններից մեկի […]

̰
Կատարողական վարույթով անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման հնարավորություն. նախագիծ ԱՊՀ անդամ երկրների համար

16:58 31.03.2023

Արդարադատության նախարարության խորհրդական Էլինա Գեղամյանը և ՀԿԱԾ իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանը Մոսկվայում մասնակցել են ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդում ձևավորված աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը։ Աշխատանքային խմբի հանդիպման օրակարգում «Դատական ակտերի հարկադիր կատարումն իրականացնելիս տեղեկատվության փոխանակման հարցերով համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի քննարկումն է, որի շրջանակում առաջարկվում է սահմանել ԱՊՀ անդամ երկրներում հարուցված կատարողական վարույթների շրջանակում […]

̰

16:48 31.03.2023

Մարտի 31-ին` ժամը 12։40-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 10 շենքի 1-ին հարկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան փողոցի թիվ 10 շենքի առաջին հարկում գտնվող կինոյի չգործող […]

̰
Սերոբ Բեջանյանը համատեղության կարգով նշանակվել է Սինգապուրում ՀՀ դեսպան

16:44 31.03.2023

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Սերոբ Բեջանյանը համատեղության կարգով նշանակվել է Սինգապուրում ՀՀ դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ ԲԵՋԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Սինգապուրի Հանրապետությունում […]

̰
Արցախի նախագահի գլխավորությամբ անցկացվել է Ախ արտահերթ ընդլայնված նիստ

16:39 31.03.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 31-ին հրավիրվել է ԱՀ Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ։ Քննարկվել են Ադրբեջանի կողմից ԱՀ շրջափակման խստացման և չդադարող սադրանքների պայմաններում ԱՀ պաշտպանությանը, բնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովմանն առնչվող հարցեր։ Զեկույցներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը և պաշտպանության նախարար, գեներալ–լեյտենանտ Կամո Վարդանյանը։ Նախագահ Հարությունյանը կարևորել է ուժային […]

̰
Արմեն Սիմոնյանը ՄԱԿ-ի կողմից պարգևատրվել է մեդալով

16:21 31.03.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) նորանշանակ ղեկավար Օլեգ Ստորչեվոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՄԱԿ-ի ղեկավարի տեղակալ Սերգեյ Զայկոյը և ՄԱԿ-ի թռիչքային անվտանգության հարցերով ղեկավար Սերոբ Կարապետյանը։ Արմեն Սիմոնյանը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել ՄԱԿ-ի և Հայաստանի միջև սերտ համագործակցությունը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […]

̰
Անվտանգության ակադեմիայի սպորտդահլիճում բռնկված հրդեհը մարվել է

16:05 31.03.2023

Մարտի 31-ին, ժամը 14:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի 24 հասցեում՝ Անվտանգության ակադեմիայի սպորտ դահլիճում, հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ […]

̰
Գորիս համայնքի ղեկավարն ու Վիենի քաղաքապետը քննարկել են  քույր քաղաքների համագործակցության ընդլայնման հնարավորությունները

15:47 31.03.2023

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ընդունել է քույր քաղաք Վիենի քաղաքապետ Տիերի Կովակսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կարևորվել է քույր քաղաքների արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում իրականացվել ու իրականացվում են տարբեր նախաձեռնություններ: Տիերի Կովակսը առանձնակի կարևորել է երկու քաղաքների ղեկավարների պատրաստակամությունը երկարամյա համագործակցությունն ամուր հիմքերով շարունակելու համար: Գորիս համայնքի ղեկավարն իր հերթին ընդգծել է, որ շարունակվելու են […]

̰
Արտարժույթների փոխարժեքները մարտի 31-ի դրությամբ

15:30 31.03.2023

Rate.am-ը ներկայացրել է մարտի 31-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.92 դրամ է, վաճառքը՝ 391.89 դրամ: Եվրոյի առքը միջինը 416.22 դրամ է, վաճառքը՝ 429.81 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.88 դրամ է, վաճառքը՝ 5.18 դրամ:

̰
Տեղի կունենա «Հնարավորությունների հարթակ» V դպրոցական գիտահետազոտական գիտաժողով

15:15 31.03.2023

Մայիսի 22-ին տեղի կունենա «Հնարավորությունների հարթակ» V դպրոցական գիտահետազոտական գիտաժողովը, որին կարող են մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների 8-12-րդ դասարանների աշակերտները։ ՀՀ մարզերից և այլ երկրներից դիմող աշակերտները կարող են մասնակցել հեռավար։ Կարելի է ներկայացնել ինչպես անհատական, այնպես էլ թիմային (մինչև 3 աշակերտ) աշխատանքներ։ Գիտաժողովի նպատակն է պատանեկան գիտահետազոտական գործունեության ակտիվացումն ու տարածումը, սովորողների մոտիվացիայի բարձրացումը կրթական գործունեության նկատմամբ, գիտելիքների խորացումը […]

̰
SHANTNEWS

14:55 31.03.2023

̰
Հրդեհ Անվտանգության ակադեմիայի սպորտ դահլիճում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

14:43 31.03.2023

Մարտի 31-ին, ժամը 14:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի 24 հասցեում՝ Անվտանգության ակադեմիայի սպորտ դահլիճում, հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ […]

̰
Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակները կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով

14:34 31.03.2023

Երևան համայնքում, ապրիլի սկզբից, միատարրությունը պահպանած պողոտաներում և փողոցներում կիրականացվի նույնանուն ծառերով լրացում։ Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակները կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով։ Աշխատանքներն իրականացվում են «Երեւան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող եւ ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր եւ գեղազարդ ծառերով։ Ինվազիվ ծառերի հեռացում» ծրագրի շրջանակում։

̰
ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանին օգնելու համար․ Շուվալով

14:24 31.03.2023

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մշտական պատրաստակամության մեջ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։ «Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանին, ապա կազմակերպությունը մշտական պատրաստակամության մեջ է ՀԱՊԿ առաքելությունը հայ-ադրբեջանական սահման ուղարկել ՝ ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման և օգնության այլ միջոցներ […]

̰
ՔԿ-ն՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

14:01 31.03.2023

Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է ահազանգ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: «Այս պահին քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են կատարվածի նախնական հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ։ Ներկա պահին կարող եմ միայն ասել, որ պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանության բաժին, մեկ այլ […]

̰
Մի շարք համայնքներում ձյուն է տեղում

13:59 31.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գեղարքունիքի մարզում, Վանաձոր, Քաջարան, Դիլիջան, Բերդ, քաղաքներում, Հրազդանի, Ծաղկաձորի և Արագածի տարածաշրջաններում, Սիսիան-«Զանգեր» հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։ «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ […]

̰
Փլուզում Ռոստոմի փողոցում

13:44 31.03.2023

Մարտի 31-ին, ժամը 12:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 61 հասցեում գտնվող երկհարկանի շինության (1-ին հարկը ծառայում է որպես ավտոլվացման կետ, իսկ 2-րդ հարկը՝ բնակելի) 1-ին հարկի առաստաղը փլուզվել է (մոտ 35 քմ)։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: […]

̰
Գիտնականները նկատել են, որ կույր մարդիկ ավելի լավ են զգում իրենց սրտի բաբախյունը

23:44 30.03.2023

Կույր մարդիկ ավելի լավ են զգում իրենց սրտի բաբախյունը: Այս մասին հայտնում է Կարոլինսկայի ինստիտուտի մամուլի ծառայությունը։ Պարզելու համար երեսունվեց կույր և նույնքան տեսնող մարդկանց խնդրել են հաշվել իրենց սրտի զարկերը՝ առանց զարկերակը ստուգելու կամ մարմնին դիպչելու: Միևնույն ժամանակ, հետազոտողները արձանագրել են մասնակիցների սրտի իրական կծկումները՝ օգտագործելով զարկերակային օքսիմետր: Այնուհետև նրանք համեմատել են՝ գնահատելու համար, […]

̰
Սոթքի ոսկու հանքում բախվել են բեռնատարն ու Mitsubishi-ն. վիրավորը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

23:30 30.03.2023

Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ` ժամը 15:00-ի սահմաններում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի ոսկու հանքի տարածքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 60-ամյա Նվեր Ա.-ն իր վարած թիվ 16 համարի ԲելԱԶ բեռնատարով հետընթաց կատարելիս բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արամ Ա.-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Արամ Ա.-ն ծայրահեղ […]

̰
ՏԿԵ նախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տարբեր մարզերում բնակվող տեղահանված անձանց վիճակը

23:25 30.03.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Կավիտա Բելանիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ ՓԳՀ իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինը և ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը։ Նախարարը ողջունել է տիկին Կավիտա Բելանիին, հաջողություն մաղթել՝ ընդգծելով ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից իրականացվող […]

̰
Գիտնականներն ասել են, թե ինչ են անում ֆասթֆուդն ու քաղցրավենիքներն ուղեղի հետ

23:15 30.03.2023

Քյոլնի (Գերմանիա) Մաքս Պլանկի մետաբոլիկ հետազոտությունների ինստիտուտի գիտնականները Յեյլի համալսարանի (ԱՄՆ) հետ համատեղ պարզել են ճարպային և քաղցր սննդի ազդեցությունն ուղեղի վրա։ Cell Metabolism ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ գիտնականները պարզել են, որ նման սնունդն ակտիվացնում է ուղեղի դոպամիներգիկ համակարգը։ Այն պատասխանատու է մոտիվացիայի և պարգևատրման համար, ինչը փոխում է սննդի ընկալումը։ «Մեր ակտիվության չափումները ցույց […]

̰
Ձյուն է սպասվում

22:40 30.03.2023

Այսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն օդում՝ 0…-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3…-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։ Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500 մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ […]

̰
Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

22:38 30.03.2023

Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ազգային սեյսմոլոգիական կենտրոնը։ Նախնական տվյալներով՝ ցնցումները գրանցվել են 14.33-ին (Երևանի ժամանակով 21.33-ին) երկրի կենտրոնական հատվածում` 15 կիլոմետր խորության վրա։ Ավերածությունների կամ հնարավոր զոհերի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։

̰
Կստեղծվի պետական կառավարման համակարգի նոր մարմին` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

22:29 30.03.2023

Գործադիրը հավանություն է տվել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրենքների նախագծերի ընդունումը հնարավոր կդարձնի ոլորտները կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը բարձրագույն կրթության և գիտության զարգացման արդի վիճակին […]

̰
ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում․ ՌԴ ՊՆ

22:25 30.03.2023

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։ «Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասված է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։ Ավելի վաղ ԱՀ ՆԳՆ-ն հայտնել էր՝ մարտի 30-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` […]

̰
Երևանում կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց

22:12 30.03.2023

Կառավարությունը որոշել է Հրազդան մարզահամալիրին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի, Հրազդանի կիրճ հ. 4 հասցեում գտնվող անշարժ գույքն ու հողամասը նվիրաբերել Երևան համայնքին՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման նպատակով: Որոշման ընդունման արդյունքում՝ Երևան համայնքը կունենա ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող մարզադպրոց՝ ստորգետնյա ավտոկայանատեղիով, գեղարվեստական մարմնամարզության և սպորտային […]

̰
BACK_TO_TOP