22:04 30.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Աշոցքի տարածաշրջանում և Գյումրի, Ճամբարակ, Գավառ, Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
21:35 30.03.2023
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով մարտի 31-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակն վարչական շրջանի Մարգարյան փողոցի թիվ 37, Ֆուչիկի փողոցի թիվ 19 և 29 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Մարտի 31-ին՝ ժամը 12:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Կաթնառատ բնակավայրի գազասպառողների […]
21:20 30.03.2023
Մարտի 30-ին Վալետայում Մալթայի Հանրապետության նախագահ Ջորջ Վելլան ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բազմակողմ հարթակներում Հայաստանի և Մալթայի միջև փոխգործակցության հարցեր: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ ընդլայնվող գործընկերությանը: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացման ուղղությամբ ԵՄ շարունակական աջակցությունը: Զրուցակիցների ուշադրության […]
21:15 30.03.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Բաբաջանյան փ. 125, 127, 129, 131, 133 շենքեր, Մազմանյան և Չաուշի փողոցներ և հարակից բնակիչ-բաժանորդներ, Դավիթաշեն 1-ին թաղ․ 12, 13, 14, 15 շենքեր և հարակից բնակիչ-բաժանորդներ, Ֆուչիկի փ. 25, 27, 27/2 […]
16:00 30.03.2023
Մարտի 30-ին, ժամը 14:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռաֆֆու փողոցում այրվում է երկհարկանի շինության տանիք։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել […]
15:54 30.03.2023
ԱՀ ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 30-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ այսօր ժամը 10:35-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի 29-ամյա բնակիչ Հայկ Զարգարյանը, գյուղի վարչական տարածքում իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են բացել տրակտորի […]
15:53 30.03.2023
Մարտի 30-ին ժամը 10:40-ին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Գարեգին Նժդեհ և Թումանյան փողոցների հատման խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Դեպքի մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ ժամը 10:35-ի սահմաններում, նշված խաչմերուկում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի 41 և 20-ամյա բնակիչներ` Ա. Գ.-ի և Ե.Մ.-ի վարած «Շեվրոլետ Նիվա» և […]
15:51 30.03.2023
Մարտի 29-ին Երևանում կազմակերպվեց «Համայնքային ոստիկանության հզորացում Հայաստանում. Ռազմավարության մշակման հիմնական ուղղությունները» թեմայով բազմաշահառու քննարկում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Այն համատեղ կազմակերպվել էր ՆԳՆ և ԵԱՀԿ կողմից ՝Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Բացման խոսքով հանդես եկան ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ու ԵԱՀԿ ծրագրի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանը։ Նրանք ոստիկանություն-համայնք հաղորդակցության շրջանակներում կարևորեցին համայնքային […]
15:48 30.03.2023
Նախարար Վահան Քերոբյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Օլեկսանդր Սենչենկոյին։ Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, լոգիստիկ ծառայությունների բարելավմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել Տնտեսական համագործակցության հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացման հնարավորությանը։
15:22 30.03.2023
Արցախում առաջիկայում մեկնարկելու են որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնների տրամադրման աշխատանքները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ տեղեկատվական շտաբը։ «Տեղեկացնում ենք, որ առաջիկայում մեկնարկելու են որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնների տրամադրման աշխատանքները՝ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հանձնաժողովի համակարգմամբ: Տվյալ հանձնաժողովի աշխատանքների ղեկավարումն այսուհետ կատարելու է պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահը`որպես հանձնաժողովի […]
14:52 30.03.2023
Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։ Ինչպես տեղեկացնում են ԲԸՏՄ-ից, տեսուչներն անհապաղ դադարեցրել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները։ Համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։
14:50 30.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց […]
14:23 30.03.2023
Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ տկն Մերալ Աքշեները քննադատել է փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից հետո թուրքական իշխանությունների ձեռնարկած գործողությունները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ի պատասխան այդ քննադատությանը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աքշեներին մեղադրել է ստեր տարածելու մեջ։ «Պետք չէ ստել, տիկին Մերալ։ Ես ստի հետ գործ չունեմ։ Ցավոք, ձեր քիթը խոթում եք այլ տեղեր, […]
13:54 30.03.2023
Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյանը` գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասի խաղողայգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողների թիրախում։ Վերջիններս հրաձգային զենքերից կրակ են բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Նույն օրը` ժամը […]
13:43 30.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել են իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության նոր դեպքի էական հանգամանքներ։ Մասնավորապես, 2023թ. մարտի 23-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀ բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ սպիտակ գույնի «Նիսսան», մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Կենտրոնական գերեզմանատան տարածքում տեղադրում է թմրամիջոցներ: Նույն […]
13:39 30.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամին առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել վերջին զարգացումների, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, խաղաղության օրակարգի շուրջ։ Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը:
13:30 30.03.2023
Rate.am-ը ներկայացրել է մարտի 30-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.86 դրամ է, վաճառքը՝ 391.89 դրամ: Եվրոյի առքը միջինը 414.83 դրամ է, վաճառքը՝ 428.42 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.90 դրամ է, վաճառքը՝ 5.20 դրամ:
23:55 29.03.2023
Իրանի հյուսիս-արևելքում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է շուրջ 83 հազար բնակչությամբ Շիրվան քաղաքից 13 կմ դեպի արևելք: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել:
23:49 29.03.2023
Մեծ Բրիտանիայից գեղեցկության մրցույթի նախկին մասնակից, 25-ամյա Ջեսիկա Ուոլին հանկարծամահ է եղել անգլիական ֆուտբոլի հավաքականի նախկին խաղացող Մայքլ Օուենին պատկանող ախոռում: Այս մասին հայտնում է Daily mail-ը: Աղջիկն աշխատում էր Manor House Stables ախոռում և զբաղվում էր ձիասպորտով։ Ականատեսների ցուցմունքների համաձայն ՝ նա հանկարծակի մահացել է, և դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները չեն կարողացել նրա […]
23:48 29.03.2023
Ամերիկյան «CNBC» լրատվականը, որը լուսաբանում է բիզնեսին և ֆինանսական ոլորտներին առընչվող իրադարձությունները, «ԱԹՍ-ներ և միլիարդավոր դոլարներ արժեցող համաձայնագրեր. աճող ռազմարդյունաբերությունը մեծացնում է Թուրքիայի համաշխարհային ազդեցությունը» վերնագրով հոդված է հրապարակել, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ Թուրքիան 2022-ին 4.4 մլրդ դոլարի ռազմական նշանակության սարքավորումներ է արտահանել։ Դա որոշ եվրոպական երկրների պաշտպանական ոլորտի տարեկան բյուջեից ավելին է։ […]
23:27 29.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Գագաթնաժողովն անցկացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ՝ առցանց ձևաչափով: Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունվել է Հռչակագիր, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է վերապահումով:
23:23 29.03.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Գրիբոյեդովի փ. 1Ա, 1Բ, 1/1 շենքեր, Ն․Զարյան փ. 15, 15Ա, 17 շենքեր, Ն․Զարյան 11 փողոցի առանձնատներ, Սարկավագի 3-րդ փակ. 62-66 առանձնատներ, Կիևյան փ. 19, 19Ա շենքեր, Հակոբյան փ. 1, 11 շենքեր, […]
23:16 29.03.2023
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր հանդիպել է արցախյան պատերազմներում անհետ կորած ազատամարտիկների ծնողների հետ: «Տեղում քննարկել ենք մի շարք հարցեր, լսել եմ նրանց մտահոգություններն ու առաջարկները, սակայն ուզում եմ հատուկ ընդգծել, որ չնայած այն անսահման ցավին ու տառապանքին, որի հետ ապրում են անհայտ կորած ազատամարտիկների ծնողները, նրանց կողմից ներկայացված ամենամեծ մտահոգությունը վերաբերում էր Արցախի Հանրապետության […]
23:08 29.03.2023
Այսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն օդում՝ 0…-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3…-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։ Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500 մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ […]
23:05 29.03.2023
Մարտի 29-ին, ժամը 21:21-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածում՝ Գետափի կամրջի մոտակայքում, ուժեղ քամուց ճամփեզրյա ծառը տապալվել է ավտոճանապարհի երթևկելի հատվածում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տապալվել է բարդու ծառ […]
23:00 29.03.2023
Սլովակիայի Հանրապետության Ազգային կրթաթոշակային ծրագիրն առաջարկում է կրթաթոշակներ և դրամաշնորհներ ուսանողների, ասպիրանտների, համալսարանի դասախոսների, հետազոտողների և արվեստագետների համար՝ 2023-2024 թթ. ուսումնական տարվա համար: Կրթաթոշակների և դրամաշնորհների տրամադրման պայմանները և պահանջվող փաստաթղթերը հասանելի են www.stipendia.sk և www.scholarships.sk կայքերում: Օտարերկրյա դիմորդները մանրամասների համար կարող են դիմել [email protected] էլ. հասցեով: Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի ապրիլի 30-ը՝ […]
22:51 29.03.2023
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած երիտասարդը հայտնել էր, որ մարտի 28-ի ժամը 12.30-ի սահմաններում Վիկտոր Համբարձումյան փողոցում անհայտ անձը գողացել է իր բջջային հեռախոսը: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են հեռախոսը գողացողի ինքնությունը: Վարդենիսում հաշվառված 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին: Գողոնը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն: