22:41 29.03.2023
Rate.am-ը ներկայացրել է մարտի 29-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.56 դրամ է, վաճառքը՝ 391.72 դրամ: Եվրոյի առքը միջինը 413.50 դրամ է, վաճառքը՝ 428.19 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.86 դրամ է, վաճառքը՝ 5.22 դրամ:
22:37 29.03.2023
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեկնել է Հռոմի Gemelli կլինիկա՝ պլանային բժշկական հետազոտությունների համար, չորեքշաբթի հաղորդում է Associated Press-ը: Վատիկանը մանրամասներ չի հայտնել 86-ամյա պոնտիֆիկոսի՝ կլինիկա այցելության մասին, սակայն նշել է, որ այն «նախապես ծրագրված է եղել»։ 2021 թվականի ամռանը Հռոմի պապը հաստ աղիքի վիրահատությունից հետո 10 օր անցկացրել է Հռոմի Gemelli կլինիկայում։ Ավելի ուշ Վատիկանը հայտնել […]
22:11 29.03.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրեյթերին եւ հանձնաժողովի անդամներին: Հանդիպմանն ԱԺ նախագահը ելույթ է ունեցել եւ պատասխանել հարցերի: Ալեն Սիմոնյանը նշել է, որ եվրոպական արժեքներին հավատարմությունը, Եվրոպական միության երկրների հետ գործընկերության զարգացումը Հայաստանի համար եղել եւ շարունակում է մնալ արտաքին քաղաքականության տիրույթի կարեւոր ուղղություններից մեկը: […]
22:04 29.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում […]
21:49 29.03.2023
Արցախի Հանրապետության շրջափակման տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով այսօր ընդունվել է տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու մասին չորրորդ ծրագիրը: Այս մասին տեղեկացրել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ Ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, աջակցություն չեն ստանալու այն սուբյեկտները, որոնց կողմից ապրանքների գնաճի պատճառ հանդիսացած վարչական իրավախախտումներ կատարելու կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ:
21:40 29.03.2023
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ ցույց է տվել, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը աշխատանքային օրվա ավարտին։ «Աշխատանքային օրվա ավարտին»,- լուսանկարին կից գրել է Աննա Հակոբյանը։
21:35 29.03.2023
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպությունը տեղեկացնում է, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ. Ուլնեցի փողոցում կենսունակության ավարտին մոտ և դեֆորմացված ծառատեսակները` հիմնականում Թեղիները, փոխարինվելու են Ձիակասկ սովորական, Ձիակասկ պավիա և Սոսի արևելյան էլիտար տեսակներով, որոնք պարտիզային ձևեր չեն: Կ. Ուլնեցի փողոցի Ահարոնյան և Ներսիսյան խաչմերուկի հատվածներում մարտի 30-ին և 31-ին թեղիները կփոխարինվեն Ձիակասկ սովորական և […]
21:23 29.03.2023
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ մարտի 29-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը: Ի թիվս այլ հարցերի՝ հանձնաժողովի օրակարգում ընդգրկված է եղել 2022 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու վերաբերյալ հայտարարությունը: Այս հարցի […]
21:21 29.03.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 30-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4-րդ բնակելի զանգվածների, «Օլիմպավան», «Ռիբոկ» սպորտային կենտրոնների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, Մելքումովի, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, Միկոյան 25 շենքի, Կոտայքի մարզի՝ […]
21:14 29.03.2023
Թուրքիայի Ադանա քաղաքում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկատվություն է տարածել Թուրքիայի կառավարությանն առընթեր տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործակալությունը (AFAD): Տեղեկատվության համաձայն ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սաիմբեյլի շրջանում։ Օջախը գտնվել է 9,38 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ […]
21:08 29.03.2023
Բասկետբոլի Կովկասյան լիգայի կանոնավոր առաջնության երկրորդ խաղարկությունը ավարտվեց հայկական «Վահագնի Սիթի» ակումբի հաղթանակով, որը եզրափակիչ խաղում 84։75 հաշվով հաղթանակ տարավ վրացական «Օլիմպի Թբիլիսիի» նկատմամբ։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Վահագնի Սիթի» թիմի բասկետբոլիստ Օլիսաեմեկա Նվաչին էր, որը վաստակել է 25 միավոր: Նա նաև 4 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում։ Բասկետբոլի Կովկասյան […]
20:51 29.03.2023
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգը: Այլընտրանքային ծրագիրը հանրակրթական ծրագրից ուսումնական պլանով, ուսուցման կազմակերպման ձևով և առարկայական ծրագրերով տարբերվող, հանրակրթական պետական չափորոշչի վերջնարդյունքներն ապահովող և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես այլընտրանքային երաշխավորված հանրակրթական ծրագիրն է: Այն տարբերակվում է ըստ տեսակների՝ հեղինակային (ֆիզիկական կամ իրավաբանական […]
20:42 29.03.2023
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դրեզդենում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա երկրամասի Լանդթագի նախագահ դր. Մաթիաս Ռյոսլերին: Հանդիպմանն ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունն ու խորհրդարանական դիվանագիտության ծավալման հնարավորությունների տեղաբաշխումը: Այս ուղղությամբ հնչել են կոնկրետ առաջարկներ, մասնավորապես, փորձի փոխանակում Հայաստանի Ազգային ժողովի եւ Սաքսոնիայի Լանդթագի ֆինանսաբյուջետային հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ: Գերմանացի […]
20:40 29.03.2023
Մարտի 29-ին, ժամը 16:31-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, ծառը տապալվել է. վնասվել է երկու ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ-ի մոտակայքում քամու հետևանքով ծառը տապալվել է` մասամբ վնասելով «Nissan […]
20:36 29.03.2023
Երևանի սպորտային շունչը բացվում է յուրաքանչյուր վարչական շրջանում մարզադաշտերի և սպորտային համալիրների կառուցմամբ և հիմնանորոգմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոցում 11 օլիմպիական մարզաձև է ուսուցանվում: Մարզադպրոցն այժմ հիմնանորոգվում է համայնքային միջոցներով, և արդեն իսկ իր հարկի տակ է ընդունում 1000-ից ավել մարզիկներ, իսկ հաջորդ տարի, […]
20:27 29.03.2023
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։ «Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։
20:11 29.03.2023
Ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են ներկայացրել 32 և 34 տարեկան երկու երիտասարդների: Պարզվել է, որ մարզադաշտի դարպասների մոտ նրանք և անվտանգության աշխատակիցը վիճաբանել են, հայհոյել, անհարգալից վերաբերմունք դրսևորել իրար նկատմամբ, իսկ անվտանգության աշխատակիցը խփել է 34-ամյա երիտասարդին: Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի […]
20:02 29.03.2023
Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը վերջին թարմացումից հետո (մարտի 13, 2023թ.) ավելացել է ևս 35-ով: Այսպիսով, մարտի 29-ի դրությամբ, Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է: 85-ից հոսպիտալացված է 7-ը, 36-ը՝ հոսպիտալացված չէ, 42-ը՝ դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքերից 57-ը երեխաներ են, 28-ը` մեծահասակ: Առողջապահության նախարարությունը կարմրուկի ցուցանիշների […]
16:58 29.03.2023
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը: Այս պահին ընտրվել է 5 բուհ՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ռուս-հայկական համալսարան, Հայաստանում ամերիկյան համալսարան և Հայաստանում ֆրանսիական համալսարան, որոնք կրթություն են կազմակերպում ԲՏՃՄ ուղղություններով: Ստորև վերոնշյալ համապատասխան մասնագիտությունների […]
16:55 29.03.2023
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել Է, որ «չնայած դրսից աճող ճնշումներին և դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը», Մոսկվայի և Թբիլիսիի միջև կապերը զարգանում են, առաջին հերթին՝ առևտրատնտեսական ոլորտում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է RTVI լրատվամիջոցից: Որպես օրինակ դիվանագետը նշել է Ռուսաստանի և Վրաստանի երկկողմ առևտրաշրջանառությունը, որը 2022 թ.-ին աճել է ավելի քան 50 %-ով։ Վրաստանի Ազգային […]
16:39 29.03.2023
Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 29-ին հանդիպումներ է ունեցել Լատվիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիս Տեյկմանիսի, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յաանիս Կաժոչնիշի, Լատվիայի արտաքին գործերի նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Ինգրիդա Լևրենսի, ինչպես նաև Լատվիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մաարիս Չեպուրիտիսի հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն […]
16:23 29.03.2023
Մարտի 29-ին, ժամը 14:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել որ, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու վատոմեքենաներ․ կան տուժածներ և արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» […]
16:20 29.03.2023
Մարտի 29-ին, ժամը 13:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Հնաբերդ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։54-ին, մարվել՝ 14։37-ին: Այրվել է մոտ 250 […]
16:07 29.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես […]
16:00 29.03.2023
ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ վաղը` մարտի 30-ին, սառը ցիկլոնի անցմամբ պայմանավորված, հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վ արագությամբ։ Հանրապետության լեռնային գոտիներում մարտի 31-ին և ապրիլի 1-ին սպասվում է ձյան տեսքով տեղումներ, հարթավայրային շրջաններում` անձրև և ամպրոպ։ Ապրիլի 2-ից ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով։ Ուժեղ քամիների դեպքում ծառայությունը խորհուրդ է տալիս պահպանել անվտանգության կանոնները […]
15:34 29.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով: Հայաստանի վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեծարգո նախագահ Բայդեն, Պետությունների հարգարժան առաջնորդներ, Տիկնայք և պարոնայք, Ինձ համար պատիվ ու հաճույք է Հայաստանի Հանրապետության անունից ելույթ ունենալ Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին։ Չնայած համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին՝ Հայաստանը հետևողականորեն շարունակում […]
15:31 29.03.2023
Մարտի 29-ին, ժամը 12:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սիսական փողոցի թիվ 50 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի (մոտ 65 քմ) ննջասենյակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
15:26 29.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նիստին: Գագաթնաժողովն անցկացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ՝ առցանց ձևաչափով: Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին մասնակցում են 100-ից ավելի երկրների առաջնորդներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և միջազգային ժողովրդավարական ինստիտուտների ներկայացուցիչներ: Միջոցառումը համահյուրընկալող երկրներն են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կոստա Ռիկան, Նիդերլանդները, […]