00:00 23.06.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:55 22.06.2021
Հունիսի 22-ին, ժամը 18։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորեայի ձորի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել Հրազդան գետում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարներն «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել գետից։
23:50 22.06.2021
Հունիսի 22-ին, ժամը 22։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 9 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan Juke» (վարորդ՝ Մ․ Թ․) և «Lexus RX350» (վարորդ՝ […]
23:44 22.06.2021
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը հունիսի 23-ից 29-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքի ընթացքում հունիսի 26-ին և 28-ին մեր ընտրանին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի Մ-17 հավաքականի հետ։ Հավաքին և հանդիպումներին մասնակցելու համար թիմի գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին․ Դարպասապահներ Աստղիկ Չափանյան – «Վան-աղջիկներ» Հերմինե Սարիբեկյան – «Արարատ-աղջիկներ» Էլա դե […]
23:37 22.06.2021
Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 22-27-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39…+40 աստիճան։ Հունիսի 22-27-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից […]
23:26 22.06.2021
UEFA-ի զարգացման մրցաշարում Հայաստանի Մ-16 հավաքականը երկրորդ խաղում անընդմեջ դաշտից դուրս է գալիս հաղթանակած՝ այս անգամ հաղթելով Ղրղզստանի Մ-16 հավաքականին։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Ղրղզստան Մ-16 – Հայաստան Մ-16` 4:6 (1:3) ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Հովհաննես Քալանթարյան Գոլեր՝ Նարեկ Հովհաննիսյան, 3 (11մ), Արթուր Մանուկյան, 13, Սամսոն Հակոբյան, 25 (11մ), Աիբեկ Ժուսուպով, 31, Արզիբեկ Շաիդուլլաև, […]
22:48 22.06.2021
Ընտրությունների ժամանակ աշխատել է նախկին իշխանությունների վերադարձի գործոնը: Քարոզարշավի ժամկետի կարճ լինելու պատճառով «Հայաստան» դաշինքին չի հաջողվել կոտրել այդ մտածելակերպը՝ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքներին։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:38 22.06.2021
Հունիսի 22-ին՝ ժամը 17։44-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոռավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վեդի-Արարատ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 2005 […]
22:15 22.06.2021
Իտալիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում երկու հայ մարզիկ դուրս եկավ եզրափակիչ և կպայքարի ամենաբարձր հարգի մեդալի համար։ Ինչպես տեղեկացնում են ֆեդերացիայից, Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան 56 կգ քաշային Արթուր Բազեյանը համառ պայքարում 3:2 հաշվով գեղեցիկ հաղթանակ տոնեց Ռուսաստանը ներկայացնող Ալեքսեյ Կիսիլյովի նկատմամբ։ Եզրափակչում է նաև Ախուրյանի մարզադպրոցի սան 81 կգ քաշային […]
21:50 22.06.2021
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում […]
21:45 22.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի են ունենում քաղաքական խորհրդակցություններ մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Դրանց շրջանակում Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի , «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի և Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանի,«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, «Հանուն […]
21:43 22.06.2021
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաղթել է UEFA Football and Refugee Grant Scheme 2020/21(ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի և փասխտականների դրամաշնորհի սխեմա) դրամաշնորհային մրցույթում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՈՒԵՖԱ-ն և իր գործընկեր ՄԱԿ-ի փախստակաների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակն (UNHCR) արժևորում են ֆուտբոլի միավորող դերը փախստականների ինտեգրման գործում: Այս կապակցությամբ ամեն տարի ՈՒԵՖԱ-ն ներկայացնում է դրամաշնորհային ծրագրեր, որոնք նպաստում են […]
21:37 22.06.2021
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Այսօր և վաղը ՀՀ ամբողջ տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը դիտվել և դիտվելու է 6-7-ի (բարձր) սահմաններում: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի 6-7 արժեքների դեպքում բաց մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում […]
21:06 22.06.2021
Տարածաշրջանային այցի շրջանակներում, Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, ինչպես նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը, և Հվ․ Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հունիսի 25–ին […]
21:00 22.06.2021
Հայաստանի օլիմպիական հավաքականը համալրվում է: Միջազգային ֆեդերացիան ներկայացրել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցների անունները, որոնց թվում է նաև 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան։ Հայաստանը մինչ այս պահն ունի 13 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը, […]
20:49 22.06.2021
Ֆրանսիան ողջունում է կիրակի՝ հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Համաձայն Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ՝ մեծ առավելությամբ առաջատարն է ընտրություններում։ Ֆրանսիան ի գիտություն է ընդունում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը՝ քվեարկության գոհացուցիչ մակարդակի […]
20:42 22.06.2021
Ճապոնիայի հարավարևմտյան Սուվանոսե կղզում երեքշաբթի երեկոյան հրաբխի ժայթքում է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Ճապոնիայի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Նշվում է, որ այդ կապակցությամբ օդերևութաբանները շրջանում վտանգի երրորդ մակարդակ են սահմանել 5 բալանոց սանդղակով: Դա նշանակում է, որ հրաբխին չի կարելի մոտենալ 2 կմ-ից պակաս հեռավորության վրա։ Կղզում տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում: Ներկայումս […]
20:33 22.06.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հունիսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի պաշտոնակատարը ողջունել է հյուրերին և նշել, որ այս հանդիպումը հարմար առիթ է վերսկսելու Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ԲՏԱ նախարարության միջև համագործակցությունը, երկարաժամկետ կտրվածքով քննարկելու համատեղ իրականացվող նախագծերը և նախաձեռնությունները: […]
20:27 22.06.2021
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները հունիսի 22-ին անցկացրել են մարտավարական վարժանքներ։ Ըստ սցենարի՝ անձնակազմը, հաղթահարելով բարդ տեղանքային պայմանները, հարձակվել է հակառակորդի հատուկ պահպանվող ռազմավարական օբյեկտի վրա, ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժը, առգրավել փաստաթղթերն ու սպառազինությունը և վերադարձել յուրային ստորաբաժանումների տարածք։ Հրամանատարությունը զինծառայողների ներդաշնակ գործողությունները բարձր է գնահատել։
16:00 22.06.2021
Հայաստանում 2021 թ․ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ։ Մայր Աթոռի հայտարարությունը` ստորև. «Աստծո ողորմածությամբ խորհրդարանական ընտրությունները, հակառակ նախընտրական լարվածությանը, սուր հակադրությունների և արձանագրված որոշ խախտումների, ունեցան համեմատաբար խաղաղ ընթացք և անցան առանց լուրջ միջադեպերի։ Եկեղեցու համար չափազանց կարևոր է, որ երկրի ղեկավարումն ստանձնող քաղաքական […]
15:59 22.06.2021
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի հետ համատեղ իրականացրել է մեկօրյա արտ-թերապևտիկ զարգացնող ծրագիր ԱԻՆ աշխատակիցների երեխաների համար: Փոքրիկները «Դիսնետ» աուդիովիզուալ համակարգի միջոցով մոտիվացնող հոլովակներ են դիտել, կազմակերպվել են դիդակտիկ խաղեր:
15:57 22.06.2021
Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին: Նիկոլ Փաշինյան – Ինչքանով հնարավոր է՝ հետևել եմ Ձեր քարոզարշավին և լավ տպավորություններ ստացել: Ափսոսում եմ, որ չեք հավաքել անհրաժեշտ ձայներ խորհրդարան անցնելու համար, բայց կարծում եմ, որ դա է ընտրությունների առանձնահատկությունը: Կարևորն այն է, որ մեր […]
15:56 22.06.2021
2021 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 22-ին ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը հավաքակայանում ծանոթացել է զորակոչի հետ կապված ընթացիկ աշխատանքներին, եղել է զորակոչիկների դիմավորման և ընդունման կետում, հետևել վիճակահանության ընթացքին, դիտարկել հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության իրականացման կարգը։ […]
15:45 22.06.2021
Վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի են ունենում քաղաքական խորհրդակցություններ մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Դրանց շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանի հետ: Արամ Սարգսյան – Շնորհավորում եմ շատ համոզիչ հաղթանակի համար, մաղթում եմ բեղմնավոր աշխատանք: Նիկոլ Փաշինյան- Շնորհակալ եմ շատ, ուրախ եմ հանդիպման համար, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ուզում […]
15:36 22.06.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է հանրապետության գետերում ջրի ելքերը Հունիսի 21-22-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:
15:25 22.06.2021
Շաբաթվա ընթացքում շարունակել են գյուղատնտեսական աշխատանքները, եղանակային պայմանները նպաստավոր են եղել այն իրականացնելու համար։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Հովտային շրջաններում կատարվել են պտղատուների, աշնանացան ցորենի, բանջարանոցային մշակաբույսերի, խաղողի այգիների, առվույտի և ծխախոտի դաշտերի հերթական սնուցող ոռոգումներ, կորիզավորների բերքահավաք, շարունակվել է խաղողի վազի ծաղկումը: Արարատում, Եղվարդում աշնանացան ցորենը գտնվել է կաթնային, Մերձավանում՝ […]
15:11 22.06.2021
Հունիսի 22-ին Թուրքիայի հարավարևմտյան Մուղլա նահանգի՝ Էգեյան ծովի ափամերձ Դաթչա շրջանում 5․3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Ermenihaber-ը։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 01:14-ի սահմաններում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 11կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Դաթչա շրջանից 40կմ հեռավորության վրա: Երկրաշարժը զգացվել է […]