TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Զոհրաբյանը կոչ է արել ԵԽ-ին հստակ պատժամիջոցներով պարտադրել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին

21:17 21.06.2021

Դուք հաշվե՞լ եք, թե 8 ամիսը քանի լուսաբաց ու քանի գիշեր ունի, ու ահա այդքան լուսաբաց ու այդքան գիշեր հայ մայրերը սպասում են գերեվարված իրենց որդիներին՝ այսօր Ստրասբուրգում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Զոհրաբյանը կոչ է արել Եվրոպայի Խորհրդին հստակ պատժամիջոցներով պարտադրել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց։ Իր […]

̰
Հայաստանն առաջին մեդալն ապահովեց Իտալիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

21:07 21.06.2021

Հայաստանն առաջին մեդալն ապահովեց Իտալիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։ Մեր երկրի համար առաջին մեդալն ապահովեց 56 կգ քաշային Արթուր Բազեյանը, ով 1/4 եզրափակչում հսկայական առավելությամբ գեղեցիկ հաղթանակ տոնեց Բոսնիա և Հերցոգովինան ներկայացնող Ալեն Ռահիմիչի նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ: Բազեյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։ Երեկոյան մրցահերթում Հայաստանն ունի 1/4 եզրափակչի ևս 3 […]

̰
Լիսինյան փողոցում կնոջ են կողոպտել․ ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

20:46 21.06.2021

Մայիսի 26-ին Էրեբունի վարչական տարածքում կողոպուտ էր կատարվել: Առավոտյան Լիսինյան փողոցի տներից մեկի մոտ մի կնոջ պարանոցից պոկել էին ոսկե շղթան և դիմել փախուստի։ Դեպքից րոպեներ անց ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ ստացվեց: Հերթապահ խումբը մեկնեց Լիսինյան փողոց: Ոստիկանները զրուցեցին տուժողի հետ, ըստ նրա կողոպտողը գանգրահեր էր, կանաչ տաբատով, դեմքը չէր հասցրել տեսնել։ […]

̰
Հայաստանի Մ-17 հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Պորտուգալիայի հետ

20:28 21.06.2021

Հունիսի 28-ին և 30-ին Հայաստանի Մ-17 հավաքականը Պորտուգալիայում ընկերական հանդիպումներ կանցկացնի Պորտուգալիայի Մ-17 հավաքականի հետ։ Ընկերական խաղերին պատրաստվելու համար Մհեր Միրումյանի գլխավորած թիմը հունիսի 23-ից 25-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Ստորև՝ հավաքին հրավիրված ֆուտբոլիստների ցանկը․ Դարպասապահներ Հայկ Խաչատրյան – «Ակադեմիա-05» Դավիթ Դավթյան – «Լոռի ՖԱ» Պաշտպաններ Մարկ Ավետիսյան – «Ակադեմիա-05» Վազգեն Վարդանյան […]

̰
Հայ ռազմագերիների դեմ Ադրբեջանում հարուցված շինծու քրգործերը խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը. Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ-ում

20:21 21.06.2021

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ քիչ առաջ վերջին անգամ, որպես ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։ «Թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որւև նոյեմբերի 9-ի հրադադարից հետո մինչ այժմ ադրբեջանական իշխանությունը դեռևս չի ազատել հայ գերիներին, այդ թվում՝ […]

̰
Թուրքիայի Բիթլիս նահանգում անորոշ ժամանակով արգելվել է փողոց դուրս գալ

15:58 21.06.2021

Թուրքիայի Բիթլիս նահանգի ու Հիզան շրջանի 19 բնակավայրում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Սահմանափակման պատճառը հնարավոր ռազմական գործողություններն են։ Փողոց դուրս գալու արգելքն ուժի մեջ է մտել 2021թ․ հունիսի 21-ին՝ ժամը 02։00-ին, և կշարունակվի մինչև պատկան մարմինների կողմից համապատասխան որոշման հրապարակումը։

̰
Արցախում մեկ շաբաթում արձանագրվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք

15:53 21.06.2021

2021 թվականի հունիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն: Նախորդ շաբաթվա համեմատ 2-ով աճել են ՃՏՊ դեպքերը, նվազել՝ ընդհանուր հանցագործությունների թիվը: 2021 թվականի հունիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է մարմնական վնասվածքի` 5, անձնական ունեցվածքի գողության` 2, գույքի դիտավորությամբ ոչնչացման` 1, թմրանյութի հայտնաբերման` 7, թունավորման` 1 և զենք-զինամթերքի […]

̰
«Ազատական» կուսակցությունն ընդունում է ընտրությունների արդյունքները. Ղլեչյան

15:47 21.06.2021

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի գլխավորած «Ազատական» կուսակցությունն ընդունում է ընտրությունների արդյունքները: Կուսակցության ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արամ Ղլեչյանը, Аrmtimes.com-ի հետ զրույցում անդրադառնալով արդյունքներին, ասել է. «Մեր ժողովրդի կամքի արտահայտությունն է, մենք ինչպե՞ս կարող ենք չընդունել: Մեր ժողովուրդը ընտրել է, իր խոսքն ասել է և ժողովուրդը չի կարող սխալվել»: Նշենք, որ «Ազատական» կուսակցությունը […]

̰
Սևանա լճի մակարդակը հունիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով

15:42 21.06.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 14-20-ը։ Սևանա լճի մակարդակը հունիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3 սմ-ով և կազմել` 1900.84 մ (20.06.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 1 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 32 սմ-ով։ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 14-20-ն […]

̰
Երվանդ Քոչարի անսպառ երևակայությունից ծնված գծերի և հարթությունների համադրումների անկրկնելի աշխարհը

15:36 21.06.2021

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Քոչարական գծի մոգական փոխհատումները» խորագրով կոնցեպտուալ ցուցադրությունը, որը կգործի մինչև հուլիսի 18-ը: Այն նվիրված է Քոչարի փարիզյան շրջանի գրաֆիկ ստեղծագործություններին, որոնք ստեղծված են ձեռքի ազատ, սահուն, անընդհատ շարժմամբ, առանց նախնական ուրվանկարի, սեղմման տեխնիկայով: Այս ստեղծագործություններն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում փարիզյան տարիներին ստեղծած գրաֆիկական աշխատանքների շարքում: Ցուցադրությունում ներկայացված են Վարպետի սեղմումով […]

̰
Եվս 34 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել․ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

15:32 21.06.2021

Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 34 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Այսպիսով՝ Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 3943-ն է, որից 3527-ը` այս պատերազմի արդյունքում, 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ bit.ly/38p9RIN։ Հիմնադրամի Կամուրջ ծրագրով հատուցվել են 1463 […]

̰
ԿԸՀ-ն բավարարել է ընտրակաշառք տալու համար ձերբակալված պատգամավորության թեկնածուի վերաբերյալ միջնորդությունները

15:14 21.06.2021

ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածուն, նախնական համաձայնության գալով Վայոց ձորի մարզի մի խումբ բնակիչների հետ, արտահերթ ընտրություններին մասնակցելու և նշված դաշինքի ու դրա ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար նույն մարզի ընտրական […]

̰
Ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով ևս 1 անձ է ձերբակալվել․ ՀՔԾ

15:07 21.06.2021

ՀՀ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում ընտրողներին կաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ տարածաշրջանում մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի […]

̰
Հետախուզվողը ներկայացվել է նախաքննական մարմնին

14:59 21.06.2021

Հունիսի 19-ին դատախազություն է ներկայացել 38-ամյա Տարոն Պ.-ն, որը մայիսի 14-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Տարոն Պ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

̰
SHANTNEWS

14:55 21.06.2021

̰
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է

14:43 21.06.2021

2021 թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային անձնագրային ծառայություններում պատգամավորի թեկնածուի առաջադրման կապակցությամբ քննարկվել է վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու 3.608 դիմում, որոնցից՝ – 3.536-ը բավարարվել է, – 72-ը՝ […]

̰
Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 211 զանգ

14:37 21.06.2021

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին հունիսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 211 զանգ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: «Բնակչությունը հիմնականում դիմել է սոցիալական բնույթի հարցերով: Զանգերի հիմնական մասը վերաբերել է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրին, բնակարանային ապահովության և տեղահանված անձանց […]

̰
Դեռահասները կոտրել են Ալմաստ-Շորժա գնացքի ապակիները․ ՀԿԵ-ն հիշեցնում է

14:32 21.06.2021

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քաղաքացիներին կրկին հիշեցնում է երկաթուղում անվտանգության կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին: Սա խաղերի, ծաղրերի կամ կատակների վայր չէ, դրանք իրական վտանգ են ներկայացնում ուղևորների կյանքի և առողջության, գնացքների անվտանգության համար: Ցավոք, ոչ բոլորն են դա հասկանում: Օրինակ, երեկ դեռահասները կոտրեցին Ալմաստ-Շորժա գնացքի ապակիները: Այդ պահին գնացքը՝ ուղևորներով լի, մեկնում էր Երևանից: Բարեբախտաբար, ոչ […]

̰
Մրցույթ՝ գիտական սարքերի/սարքավորումների ձեռքբերման նպատակով

14:22 21.06.2021

ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտերի ընտրության մրցույթ: Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված գիտական պետական կազմակերպությունները կամ բուհերը՝ ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի/սարքավորումների ձեռքբերման նպատակով: Գործընթացն իրականացվում է համաձայն ՀՀ ԿԳՄՍ […]

̰
Արցախում խմելու և առօրյա օգտագործման համար ջուր է մատակարարվել 3 համայնքի բնակիչների

14:17 21.06.2021

2021 թվականի հունիսի 14-ից 20-նն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 778 զանգ, որից 97-ը՝ արտակարգ կանչ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում հրդեհի մասին գրանցվել է 18 կանչ, որից 14-ը՝ բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում, 3-ը՝ աղբանոցներում և աղբակույտերում, 1-ը՝ բազմաբնակարան շենքի տանիքում: Տուժածներ չկան: Արցախում […]

̰
Սկանդալային բացահայտում Թուրքիայում. ներքին գործերի նախկին նախարարը ծագումով հայ է

14:10 21.06.2021

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նախկին պատգամավոր Ֆևզի Իշբաշարանը սկանդալային բացահայտում է արել  նախկին նախարար Օղուզհան Ասիլթյուրքի ծագման մասին: Վերջինս ժամանակին պաշտոնավարել է ներքին գործերի, ապա նաև արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարարությունում։ Իշբաշարանը հայտնել է, որ այդ նախկին նախարարի՝ Օղուզհան Ասիլթյուրքի իրական անուն-ազգանունը Դուրմուշ Դուրդույան է, ուղղակի նա 34 տարեկանում դիմել է դատարան և փոխել […]

̰
Գրանցվել է 702 դեպք, որից 363-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

14:05 21.06.2021

Հունիսի 14-20-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 702 դեպք, որից 363-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 266 հրդեհի, 1 քարաթափման, 1 ուժեղ քամու, 12 ինքնասպանության փորձի դեպք, 79 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 176 կենցաղային կանչ. տուժել է 143 մարդ: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 13 մահ: Արձանագրվել է թունավորման 5 դեպք: Եղանակային պայմաններով […]

̰
Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

13:58 21.06.2021

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է ներկայացել Արմենուհի Դ.-ն, որը 2009 թ. փետրվարի 20-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել

13:50 21.06.2021

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Արամի փողոցից գծային բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Համլետ Թ.-ն, որը մայիսի 31-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Հունիսի 20-21-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

13:50 21.06.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հունիսի 20-21-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

13:33 21.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել Արցախյան պատերազմների հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

̰
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի շրջանում

13:13 21.06.2021

Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները հունիսի 21-ին շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: Ռազմական գործողություններից անմիջապես հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել և տարհանվել է 1580 […]

̰
Քվեաթերթիկների հաշվարկը մոտենում է ավարտին. ԿԸՀ-ն ամփոփել է 2000 ընտրատեղամասերի նախնական տվյալները

07:59 21.06.2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 2000 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը: 54.02 տոկոսով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների ձայների 20,99 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.21 %-ը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 3.96%-ը, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3.04%-ը: Հիշեցնենք, որ ՀՀ ողջ տարածքի 38 ընտրատարածքներում բացվել է 2008 ընտրատեղամաս. […]

̰
ԿԸՀ-ն ամփոփել է 1996 ընտրատեղամասերի նախնական տվյալները

07:55 21.06.2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 1996 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը: 54.03 տոկոսով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների ձայների 20,97 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.21 %-ը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 3.96%-ը, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3.04%-ը: Հիշեցնենք, որ ՀՀ ողջ տարածքի 38 ընտրատարածքներում բացվել է 2008 ընտրատեղամաս. […]

̰
ԿԸՀ-ն ամփոփել է 1984 ընտրատեղամասերի նախնական տվյալները

07:44 21.06.2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 1984 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը: 54.12 տոկոսով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների ձայների 20,91 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 %-ը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 3.97%-ը, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3.03%-ը: Հիշեցնենք, որ ՀՀ ողջ տարածքի 38 ընտրատարածքներում բացվել է 2008 ընտրատեղամաս. […]

̰
BACK_TO_TOP