16:02 23.06.2021
Հաշվի առնելով այսօր և առաջիկա 2 օրերին Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, ինչպես նաև Երևանում կանխատեսված ջերմաստիճանը՝ +40, իսկ առանձին ցածրադիր հատվածներում մինչև +41 աստիճան, որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու՝ ՀՀ ԱԱՏՄ-ն հորդորում է` խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես 11:00-17:00 ընկած ժամանակահատվածում, հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, […]
15:59 23.06.2021
Հսկիչ դրամարկղային մեքենաների արդիականացման և հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով, կառավարության որոշմամբ, ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ-ների համակարգը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից՝ անկախ նրանից կազմակերպությունը խոշոր է, թե փոքր և ինչ հարկման ռեժիմով է աշխատում, եթե առևտուրն իրականացնում է ինտերնետ հարթակով՝ կարող է կիրառել էլեկտրոնային ՀԴՄ։ Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է […]
15:57 23.06.2021
Ադրբեջանն ու Թուրքիան մարտավարական հատուկ զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: «Հունիսի 21-23-ն ընկած ժամանակահատվածում հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացվում, որոնց մասնակցում են Նախիջևանի կայազորի զորքերը և Թուրքիայի ԶՈւ կառավարման մարմինները»,- ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում զինվորականները մշակում են կապի միասնական համակարգի օգնությամբ […]
15:49 23.06.2021
2021թ. հունիսի 22-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Վեդի քաղաքի 15-ամյա բնակիչն իր կողմից վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենայով, Վեդի-Արարատ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրի հատվածում՝ Գոռավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է, ուղևորներից մեկը՝ Երևան քաղաքի 13-ամյա բնակիչը, տեղափոխվել է Վեդի քաղաքի բժշկական կենտրոն, որտեղից […]
15:42 23.06.2021
Նորակոչիկների՝ զինծառայության մեկնելու կապակցությամբ հունիսի 22-ին ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանումում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են 5-րդ զորամիավորման հրամկազմը, հոգևոր սպասավորները և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Սպաները նորակոչիկներին մաղթել են բարի ծառայություն, հորդորել են անվերապահորեն կատարել վերադաս հրամանատարության հրամանները և հայրենիքին իրենց պարտքը տալ պատասխանատվության բարձր գիտակցմամբ։ […]
15:39 23.06.2021
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 22-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ՝ 11-ամյա Հրանտ Խաչատրյանը։ Ինչպես հայտնում է աղբյուրը, վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել հունիսի 17-ին «Էլեկտրական այրվածք՝ բոցով՝ 1,2,3,4 աստիճաններ» ախտորոշմամբ։ Նրա հետ նշված կենտրոն է տեղափոխվել նույն ախտորոշմամբ նաև Երևանի բնակիչ՝ 11-ամյա Նարեկ Քեշիշյանը։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, […]
15:34 23.06.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ներկա է գտնվել Գյումրիում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացման արարողությանը, որին մասնակցել են նաև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ, այլ հյուրեր։ Այս մասին […]
15:31 23.06.2021
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2021թ. աշխատանքային պլանի համաձայն, ս.թ. հունիսի 23-24-ը, Ռուսաստանում և Ուզբեկստանում անցկացվելիք` անձնակազմի հետ տարվող աշխատանքների ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու է նաև ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խումբը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։
15:24 23.06.2021
Կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն: Ամռանը աճում է նաև աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը, ինչը պայմանավորված է վարակիչ հիվանդությունների փոխանցողների բազմացման և արտաքին միջավայրում պահպանման համար նպաստավոր կլիմայական պայմաններով, ինչպես նաև արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք, […]
15:12 23.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, արտախորհրդարանական քաղաքական մի շարք ուժերի հետ քննարկումների շրջանակում, այսօր ընդունել է Տիգրան Արզաքանցյանին: Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Արզաքանցյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Շնորհակալ եմ հանդիպման հրավերն ընդունելու համար: Ցավում եմ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում անձամբ Ձեր թեկնածության գրանցումն ուժը կորցրած ճանաչվեց: Հույս ունեմ՝ վստահ եք, որ դա Հայաստանի օրենսդրության […]
15:05 23.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է աշխատաշուկայի կարիքների հետազոտությանը նվիրված առցանց քննարկմանը: Միջոցառումը կազմակերպել է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը: «Աշխատուժի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» հետազոտությունն իրականացվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության` ԱՄԿ-ի (ILO) պատվերով` Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համատեղ: Աշխատուժի բազմակողմանի գնահատումը կատարվել է Երևանում և ՀՀ մարզերում գործունեություն ծավալող […]
14:58 23.06.2021
Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի հետ: Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Սանասարյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Այսօրվա մեր հանդիպումը նախաձեռնել եմ լսելու համար Ձեր տեսակետները Հայաստանի քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ: Դուք նորաստեղծ քաղաքական ուժ եք, նորաստեղծ քաղաքական […]
14:57 23.06.2021
Սուրենավան համայնքում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա տղան գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ «Առողջական վիճակում կա դրական տեղաշարժ: Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների հսկողության տակ: Վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն»,- գրել է Դերձյանը: Հիշեցնենք, որ հունիսի […]
14:47 23.06.2021
2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումները համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սույն թվականի հունիսի 23-ը՝ ժամը 11։00-ն: Սահմանված ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
14:31 23.06.2021
Հունիսի 22-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 35-ամյա Արմեն Շ.-ն, որը 2015 թ. փետրվարի 2-ից հետախուզվում էր ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի (Կաշառք տալը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
14:26 23.06.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին ստորագրել է ԱՀ կառավարության որոշում, համաձայն որի՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած՝ ամբուլատոր պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած Արցախի Հանրապետությունում հաշվառված այն անձանց, ովքեր ՀՀ կառավարության կողմից սահմանված 500 000 ՀՀ դրամի չափով աջակցության ծրագրից չեն օգտվել, ԱՀ […]
14:18 23.06.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ հետևյալ տարածքներում. Երևանի՝ Դավթաշեն, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններ, Արագածոտնի մարզի՝ Աշտարակ քաղաք, Oհանավան, Օշական, Սասունիկ, Կարին, Շամիրամ, Ուջան, Ոսկեհատ, Ոսկեվազ, Արագածոտն, Կոշ, Ագարակ, Ղազարավան, Դպրեվանք գյուղեր, Արմավիրի մարզի` Էջմիածին քաղաք, […]
14:15 23.06.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հունիսի 22-23-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
14:09 23.06.2021
Ոստիկանության Գորիսի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 22-ին նախաքննական մարմնին է ներկայացել 36-ամյա Հրայր Բ.-ն, որը հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն հանցակցելը) և 38-188-րդ (Ապօրինի ձեռնարկատիրությանը հանցակցելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
14:09 23.06.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակոց արձակելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2021թ. հունիսի 20-ին` ժամը 02:00-10:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը իր մոտ ապօրինի […]
14:08 23.06.2021
Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է «Պահպանողական կուսակցության» նախագահ Միքայել Հայրապետյանին: Նիկոլ Փաշինյան – Մեր երկիրն անցել է խորհրդարանական ընտրությունների միջով բավական լարված իրավիճակում: Ամենակարևոր արձանագրումը հետևյալն է՝ որ լիարժեք ապահովվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի ազատ արտահայտման հնարավորությունը: Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին […]
13:57 23.06.2021
Հունիսի 23-ին` ժամը 07։57-ին, Երևանի Նուբարաշենի աղբավայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Հրդեհը մարվել է ժամը 13:30-ին․ 2000 քմ տարածքում այրվել է աղբ։ Հիշեցնենք, որ հունիսի 22-ին՝ ժամը 17։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի […]
13:46 23.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ շարունակվում են քաղաքական խորհրդակցությունները արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի հետ: Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Ուրիխանյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Այսօրվա հանդիպումը նախաձեռնել եմ հետևյալ տրամաբանությամբ. կցանկանայի լսել Ձեր տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ և այն […]
13:43 23.06.2021
Հունիսի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի օծանելիքի խանութի ապակյա դուռը կոտրել են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հունիսի 20-ի ժամը 20.00-ից հունիսի 21-ի ժամը 07.00-ն ընկած ժամանակահատվածում խանութ-սրահի ապակյա դուռը կոտրելով՝ դրամարկղից փող են գողացել: Ոստիկանության Էրեբունու և Արաբկիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների […]
13:36 23.06.2021
Հունիսի 23-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը պատասխանել է Բելլա Լալայանի՝ մայիսի 24-ին ԱԺ ներկայացրած հանրագրին: «Հարգելի տիկին Լալայան Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ստացել է Ձեր կողմից ԱԺ նախագահին հասցեագրված հանրագիր՝ կապված «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի մոտ տեղադրված «Արցախի բանալի» կոչվող կոթողի հետ: Չնայած հանձնաժողովի […]
13:25 23.06.2021
Թուրքիայի Քոջաելի նահանգի Բահչեջիք շրջանում (նախկին հայկական Պարտիզակ ավան) բողոքական ամերիկացիների կողմից 1873-ին հայերի համար կառուցվել էր Պարտիզակի երբեմնի հռչակավոր վարժարանային համալիրը։ Այդ կառույցից այսօր քիչ բան է մնացել, հաղորդում է Ermenihaber-ը։ Ցեղասպանությունից հետո լքված վարժարանը 1898-ին վերածվել էր մի 60 դյոնում (6 հեկտար) հողակտոր զբաղեցնող ընդարձակ համալիրի, որն ընդգրկում էր գիշերօթիկ դպրոց, նախակրթարան, մանկատուն […]
13:15 23.06.2021
Հունիսի 13-ին՝ ժամը 04.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ ժամը 02.30-03.55-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան ապակին կոտրելու և շարժիչի ծածկոցը բացելու միջոցով գողացել են Երևանի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մինի Կուպեր» մակնիշի մեքենայի լուսարձակները: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը […]
13:05 23.06.2021
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 22-ին Խանջյան փողոցից բերման է ենթարկվել 50-ամյա Աղվան Ղ.-ն, որը Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
00:13 23.06.2021
Այսօր երեկոյան, Երևանի քաղաքապետի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ: Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան և Հասրաթյան փողոցներում Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները, ՀՀ ոստիկանության ուժերի գործուն աջակցությամբ ապամոնտաժել են համայնքի հողի վրա վերջին օրերին՝ հիմնականում գիշերային ժամերին կառուցված ապօրինի կրպակները: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ Ինքնակամ կառուցված կրպակներ են քանդվել նաև Շենգավիթ վարչական […]