13:21 24.06.2021
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի մայիսի 31-ից հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 67 դեպք, որից 50 դեպքով հաշվարկվել է 42.996.652 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 9 դեպքով նշանակվել 480.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված […]
23:59 23.06.2021
Հունիսի 21-ից 23-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Արարատի մարզի Վեդի, Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում, Կոտայքի մարզի Քանաքեռավան և Արզական գյուղերում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ […]
23:45 23.06.2021
23:21 / 23.06.2021 Հունիսի 23-ին, ժամը 07։57-ին Երևանի Նուբարաշենի աղբավայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Հրդեհը մարվել է ժամը 13:30-ին․ 2000 քմ տարածքում այրվել է աղբ։ Ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ․ դեպքի […]
23:44 23.06.2021
Հունիսի 22-ից 23-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 40 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 1300 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 700 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 600 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 33800 քմ, Շենգավիթ […]
23:31 23.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպել ընտրական գործընթացում ներգրավված քաղաքական ուժերի հետ: Այսօր ևս 4 հանդիպում է կայացել, որոնց ժամանակ վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է կառավարության ակնկալիքները արտախորհրդարանական ընդդիմությունից: Մանրամասները՝ տեսանյութում։
23:28 23.06.2021
Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 23-28-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39…+40 աստիճան։ Հունիսի 23-28-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից […]
23:17 23.06.2021
Հունիսի 23-ին՝ ժամը 19։14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական տարածքում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […]
23:06 23.06.2021
Ադրբեջանուն դատավարություն է սկսվել ազգությամբ ռուս ՌԴ մի քաղաքացու գործով, ով մեղադրվում է հայերի կողմից արցախյան պատերազմում դրամի դիմաց կռվելու մեջ: Սա արդեն երկրորդ շինծու գործն է, որը միտված է ապացուցել, թե իբր Արցախում հայերը վարձկանների են օգտագործել: Մանրամասները՝ տեսանյութում։
22:13 23.06.2021
Վարակված չի նշանակում պատվաստված։ Զգուշացե՛ք կրկանավարակից, ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
21:48 23.06.2021
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Պարմայի» դարպասը խփած գնդակը ճանաչվել է «Ռոմա»-ում ավարտված մրցաշրջանում լավագույն գոլ։ Այս մասին հայտնում է «Ռոմայի» Twitter-ի պաշտոնական էջը։ ⚽️ ???? ?? ??? ?????? ⚽️ ? @HenrikhMkh ? As voted for by the fans – what a hit this was against Parma! ? #ASRoma pic.twitter.com/aX70qBF851 — AS […]
21:38 23.06.2021
Հունիսի 23-ին՝ ժամը 19։14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական տարածքում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու […]
21:26 23.06.2021
Հունիսի 23-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգարանում վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Մինչ այդ, անձնակազմը հրահանգավորվել է կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ։ Ստուգվել են սպաների՝ հաստիքային զենքով կրակ վարելու անհատական կարողությունները:
21:13 23.06.2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ երեկ և այսօր թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 33, 34 և 35 տարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացվել են առանձին տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներ: Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, […]
20:43 23.06.2021
Արտախորհրդարանական քաղաքական մի շարք ուժերի հետ քննարկումների շրջանակում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին: Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Խզմալյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար և նախևառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար: Մենք անցել ենք բավական դժվար մի ժամանակաշրջանով, և դրան գումարած՝ նախընտրական շրջանն ընդգծել է […]
20:31 23.06.2021
Խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր» բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլի՝ «Ամբոխի կառավարում» թեմայով վարժանքին: Խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումը գործել է վարժ, համաձայնեցված գործողություններով կատարել առաջադրանքները և արժանացել նախապատրաստական դասընթացներին հետևող հրահանգիչների բարձր գնահատականին:
20:20 23.06.2021
Թուրք տնտեսագետ, պրոֆեսոր Ահմեթ Ինսելը խոսել է Էրդողանի իշխանության ընթացքում կառավարման համակարգում ի հայտ եկած 3 «նորարարության» մասին, որոնք ըստ նրա՝ կարող են հետագայում լուրջ խնդիր դառնալ Թուրքիայի համար: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, պրոֆեսոր Ինսելը թվարկել է դրանք։ 1. Օրենքի ստորադասում «Օրենքի ստորադասումն այն է, որ երբ սահմանադրությունն անգամ գործում է այնքանով, ինչքանով դա ձեռնտու […]
20:12 23.06.2021
Այսօր արդեն երկրորդ շրջաբերական գրությունն ենք ուղարկել բոլոր դպրոցներին՝ շեշտադրելով, որ ատեստավորման ենթակա ուսուցիչներն ազատ են ընտրել վերապատրաստող կազմակերպություն երաշխավորված կազմակերպությունների ցանկից, պետք է բացառել որևէ ճնշում կամ անհարկի ուղղորդում այս հարցում, գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը։ «Ճնշման դեպքում առաջարկում եմ դիմել նախարարություն․ մենք հետևողական ենք լինելու ուսուցիչների կողմից կազմակերպության ընտրության իրավունքի […]
17:00 23.06.2021
Այսօր ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակության հետ` ղեկավար Բերտրան Լամոնի գլխավորությամբ։ Կողմերը քննարկել են Արցախում իրականացվող առկա հումանիտար խնդիրները և դրանց լուծման ուղիները։ Այնուհետև ԿԽՄԿ առաքելության ղեկավարը ներկայացրեց կազմակերպության կողմից Արցախի հանրապետությունում իրականացվող ծրագրերը: Նախարար Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ԿԽՄԿ-ին ցուցաբերած աջակցության համար և մաղթեց բեղմնավոր […]
16:48 23.06.2021
Եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն սահմանված ժամանակահատվածում (տարեկան մեկ անգամ) չի ներկայացել բանկ՝ ՀՀ-ում լինելու մասին հայտարարություն ստորագրելու համար, ապա վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից կենսաթոշակի վճարումը դադարեցվում է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Այս դեպքում, կենսաթոշակի վճարումը կվերսկսվի, եթե քաղաքացին կենսաթոշակի վճարումը դադարեցնելու ամսվանից 12 […]
16:41 23.06.2021
Հայաստան համահայկական հիմնադրամից հայտնում են, որ Արցախից տեղահանված ընտանիքների խնդիրների մեղմացումն ու լուծումը Հիմնադրամի առաջնահերթություններից է․ այս նպատակով Հիմնադրամն Արցախում մեկնարկել է լայնածավալ բնակարանաշինության ծրագիր։ Առաջին փուլով նախատեսվում է կառուցել 817 տուն և 290 բնակարան, որի համար հատկացվել է 58 398 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։ Նշված գումարը հավաքագրվել է «Մենք ենք մեր սահմանները» […]
16:33 23.06.2021
Թուրքիայի և Ադրբեջանի շահերի սպասարկմամբ հայտնի Նիդեռլանդներում գործող «Denk» կուսակցության երեք հոգանոց խմբակցությունը փոխել է իր դիրքորոշումը և միացել է անցյալ շաբաթ ընդունված խորհրդարանի բանաձևին, որը կոչ է անում ԱԳ նախարարին եվրոպական մակարդակով ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց անմիջապես հայրենադարձելու պահանջով։ «Denk» կուսակցությունը Թուրքիայի ղեկավարի շահերը առաջ մղող ուժի համբավ ունի, […]
16:28 23.06.2021
Հանրապետության 36 քննական կենտրոններում հունիսի 18-ին անցկացված «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննությանն այս տարի մասնակցել է 5 027 դիմորդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացնում են, որ «Մաթեմատիկա» առարկայից քննությանը մասնակցելու համար, սակայն հայտագրվել էր 5 186 հոգի։ Առարկայից միջին միավորը եղել է 10․47։ «Մաթեմատիկա»-ից դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 1 129 է, իսկ 18-20 […]
16:23 23.06.2021
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Ինչպես տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, այսօր և վաղը ՀՀ ամբողջ տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը դիտվել և դիտվելու է 6-7-ի (բարձր) սահմաններում: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի 6-7 արժեքների դեպքում բաց մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում արևի տակ մնալ […]
16:09 23.06.2021
ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտում սեպտեմբերից մեկնարկելու է «Դեղերի որակի վերահսկում» մագիստրոսական նոր ծրագիրը: Ծրագրի գլխավոր նպատակը դեղերի որակի հսկման և գնահատման ուղղությամբ արհեստավարժ, բարձր կարողություններով ու հմտություններով օժտված մասնագետների պատրաստումն է: ԵՊՀ պաշտոնական կայքի հետ զրույցում Ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Աշոտ Սաղյանը նշել է, որ մագիստրոսական նոր ծրագիրը ներդրվել է Համաշխարհային բանկի տրամադրած «Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Նրա տեղեկացմամբ՝ դրամաշնորհային ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած դեղերի որակի հետազոտման ու հսկման վերլուծական կենտրոնի ստեղծում և դրա […]
16:07 23.06.2021
Հայաստանում կորոնավիրուսով վարակված՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտ է 222-ին: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը: «Ներկայումս ՀՀ տարածքում 7 բժշկական կենտրոն է սպասարկում կորոնավիրուսով հիվանդներին՝ 2-ը մարզային, մնացածը՝ մայրաքաղաքում: Մարզային ԲԿ-ները գտնվում են Սպիտակում և Կապանում: Թոքային օդափոխման սարքերին միացված է 24 քաղաքացի, ծայրահեղ ծանր […]