TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Գագիկ Պողոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ

20:39 01.02.2023

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Գագիկ Պողոսյանին Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Գագիկ Պողոսյանին նշանակել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ»,- ասված […]

̰
Արտակ Բուդաղյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

20:37 01.02.2023

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Բուդաղյանին Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Արտակ Բուդաղյանին ազատել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

̰
Դեսպան Խաչատրյանն ընդգծել է ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը

20:36 01.02.2023

Այսօր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպմանը դեսպան Արման Խաչատրյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման արդյունքում առաջացած ծանր հումանիտար և մարդու իրավունքները վտանգող հետևանքները։ Դեսպան Խաչատրյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը:

̰
Տիգրան Մեծի պողոտայում ծառայություն իրականացրած պարեկները հայտնաբերել են թմրանյութ

20:30 01.02.2023

Հունվարի լույս 29-ի գիշերը, ժամը 02.45-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Տիգրան Մեծի պողոտայում ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել երկու երիտասարդի՝ 20 և 26 տարեկան: 26 տարեկանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ մոտ 5 գրամ քաշով, և մոխրացած հետքերով լամպ։ Մյուս երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է 7,5 սմ […]

̰
Ինչ իրավիճակ է ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

20:23 01.02.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արարատի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Հրազդանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Արարատի, Ախուրյանի, Թալինի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի և Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Հրազդանի, Սևանի […]

̰
Թուրքիայում լայնորեն տարածվում է օրվա ծաղրանկարը

20:15 01.02.2023

Թուրքական ընդդիմադիր կայքերում հրապարակվել է «օրվա ծաղրանկարը»։ Այն վերաբերում է Ստամբուլի Բողազիչի (Բոսֆորի) համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դեմ վերջերս կազմակերպված ցույցերի հետևանքներին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ցուցարարներից 14 ուսանողի նկատմամբ քրգործ էր հարուցվել և նրանց ընդհանուր 335 տարվա ազատազրկման դատապարելու վճիռ էր կայացվել։ Էրդողանն էլ այդ ցույցի մասնակիցներին անվանել էր «ահաբեկիչներ»։ Ծաղրանկարում պատկերված են Բողազիչի (Բոսֆորի) համալսարանը […]

̰
Պետք է երկխոսություն լինի, խնդիրը չի կարող լուծվել սեփական բնօրրանում 120 հազար մարդու բնաջնջմամբ. Վարդանյանը՝ The Hill Times-ին

20:06 01.02.2023

Կանադական հեղինակավոր The Hill Times պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառների և դրա հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի մասին. Ներկայացնելով շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված անմարդկային պայմանները, պարբերականը գրում է, որ հունվարի 25-ին Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման մշտական հանձնաժողովը Լաչինի միջանցքի շրջափակման թեման դիտարկելու համար երկու նիստ է գումարել, […]

̰
Արման Թաթոյանն ու ԿԽՄԿ-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարը քննարկել են սահմանային բնակիչների իրավունքների խախտումներին առնչվող խնդիրները

17:01 01.02.2023

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը փետրվարի 1-ին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ, International Committee of the Red Cross) հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ: Ինչպես տեղեկանում ենք հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել են Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի աշխատանքի առաջնահերթություններով պայմանավորված հումանիտար, այդ թվում՝ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներին […]

̰
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

17:00 01.02.2023

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին։ Կողմերի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրն արտացոլելու է փոխադարձ շփումներն ակտիվացնելու կողմերի պատրաստակամությունը, վարչական փոխօգնության տարբեր տեսակների […]

̰
Որ ճանապարհներն են Հայաստանում փակ

16:57 01.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Շիրակի մարզի, Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Կոտայքի մարզում, Գյումրի, Արթիկ քաղաքներում […]

̰
Սաակաշվիլին դատական նիստին ցույց է տվել հյուծված մարմինը

16:55 01.02.2023

Անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայից այսօր հեռավար ռեժիմով մասնակցել է Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող իր գործով հերթական դատական նիստին։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Սաակաշվիլին դատավորին ու դահլիճում հավաքվածներին դիմել է ուկրաիներենով և ցույց տվել, թե այժմ ինչ ֆիզիկական վիճակում է գտնվում։ «Ներողություն հակաէթիկական պատկերի համար: Ինձ տանջում են և թունավորում»,- ասել […]

̰
Արցախում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

16:51 01.02.2023

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 31.01.2023թ. դրությամբ։ Օպերատիվ շտաբի նիստում ներկայացվել է շրջափակման պայմաններում պարենային ապրանքների, վառելիքի շուկաներում, ենթակառուցվածքների ոլորտում ստեղծված բարդ իրավիճակը Զեկուցվել է, որ կտրոնային համակարգի ներդրումը որոշակի չափով մեղմել է պարենային խնդիրը, սակայն շրջափակման հետևանքով բնակչությունը շարունակում է զրկված մնալ մի շարք կարևոր ապրանքատեսակներ ձեռք բերելու հնարավորությունից, պահպանվում է […]

̰
Սահմանային գետի ողողատներից ավազ արդյունահանելու կարգավորումները կվերանայվեն

16:47 01.02.2023

Նախագծերը մշակվել են` հաշվի առնելով Արաքս գետի հունի փոփոխության առկա վտանգները, որոնք սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր են առաջացնում, գետերի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման եւ փլուզված արգելապատնեշների վերակառուցման անհրաժեշտությունը, դրանց արագ կարգավորման մեխանիզմների ապահովումը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացմամբ առաջարկվում է լիազոր մարմնի որոշմամբ կասեցնել սահմանային շերտում սահմանային գետի գետաողողատներից […]

̰
Երևանի պարեկները ձերբակալել են ապօրինի թմրանյութ պահող երկու երիտասարդի

16:44 01.02.2023

Հունվարի 29-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Ռուբինյանց փողոցում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և Քանաքեռ-Զեյթունի բաժին են տարել սևանցի երկու երիտասարդի: Երիտասարդներից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց կանաչավուն հետքերով տոպրակ, մոխրացված հետքերով կաթուցիչ և գաղտնի փականով ծալովի դանակ: Ըստ ձերբակալվածի՝ կաթուցիչով մարիխուանա էր օգտագործել: Նա ձերբակալման պահին իր մոտից գցել […]

̰
Մոսկվայում կայացած ՀԱՊԿ ԽՎ միջոցառմանը հայկական պատվիրակությունը ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

16:38 01.02.2023

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերով եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ, հայկական պատվիրակության ղեկավար Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Մոսկվայում` Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայում, մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների կոմիտեների (հանձնաժողովների) նախագահների երկրորդ խորհրդակցությանը: […]

̰
Քուվեյթում բացվել է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց

16:32 01.02.2023

Հունվարի 31-ին Քուվեյթի ազգային վարժարանում տեղի ունեցավ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում բացման ելույթներ ունեցան վարժարանի տնօրենը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, «Արմաթ» կրթական ծրագրի տասնամյակի ձեռքբերումները ներկայացրեց ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը, ապա Քուվեյթի «Արմաթ» լաբորատորիայի սաները ներկայացրին իրենց աշխատանքները։ Բացմանը ներկա էին Քուվեյթի պետական այրեր, ապագա գործընկերներ, հայկական համայնքի […]

̰
ՎԶԵԲ-ի աջակցությամբ ստեղծվել է սնանկության դատավորների և սնանկության գործով կառավարիչների վերապատրաստման e-learning հարթակ

16:23 01.02.2023

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, ԱՆ միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը, Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանն ընդունել են Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի և Կովկասի տարածաշրջաններում տնտեսական կառավարման և ներդրումային միջավայրի ամրապնդմանն ուղղված՝ Բանկի աշխատանքի ղեկավարման հարցերով պատասխանատու Հեսթեր Քութանշի գլխավորած պատվիրակությունը: Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարման թիմի հետ […]

̰
Սուրեն Պապիկյանը հանկարծակի այցեր կկատարի ՊՆ զորամասեր․ մեկնարկը տրված է

16:15 01.02.2023

Մեկնարկել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շրջայցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր։ Դրանք լինելու են շարունակական և կրելու են նաև անակնկալ բնույթ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Հանկարծակի այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգապահության և բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Այցերի ընթացքում պաշտպանության նախարարը […]

̰
Ծեծկռտուք և կրակոց Արտաշատ քաղաքում

16:12 01.02.2023

Հունվարի 26-ին ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Իսակովի փողոցի ավտոնորոգման կետերից մեկում ծեծկռտուք է եղել: Տվյալները հաստատվեցին, երբ նույն օրը բաժին դիմեց 30-ամյա մի տղամարդ: Դեպքի վայր մեկնած քրեական հետախույզները պարզեցին, որ հունվարի 25-ին, երեկոյան ժամը 19.00-ի սահմաններում, 24 և 30 տարեկան երկու երիտասարդների միջև վիճաբանություն էր եղել: Սկսվել էր ծեծկռտուք, և 25-ամյա […]

̰
Հայտնի է՝ երբ կսկսվի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարումը

16:06 01.02.2023

Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ 2023 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարումը կսկսվի փետրվարի 3-ից։

̰
Երևանում առևանգված մեքենան հայտնաբերվել է Կոշում. բացահայտում

15:50 01.02.2023

Հունվարի լույս 30-ի գիշերը ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ ժամը 03.35-ից 03.45-ն ընկած ժամանակահատվածում գողացել են մայրաքաղաքի Մուրացանի փողոցում կայանված իր «Օպել» մակնիշի մեքենան։ Հաղորդումը փոխանցվում է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ նշված հասցե է մեկնում օպերատիվ խումբ։ Պարզվում է, որ անհայտ անձը մեքենան փախցրել էր՝ օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից։ Ժամեր անց «Օպելը» […]

̰
Կստեղծվի արհեստների կամպուս. ստորագրվել է հայ-ֆրանսիական համագործակցության հուշագիր

15:42 01.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի և Ռոնի մասնագիտական կրթության ընկերության (SEPR) միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ հետագա ծրագրերի առաջխաղացման և զարգացման նպատակով: Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը և հիմնադրամի գործընկեր, Ռոնի մասնագիտական կրթության ընկերության նախագահ […]

̰
Դավիթ Գալստյանը կալանավորվել է

15:35 01.02.2023

Զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», երկու ամսով կալանավորվել է։ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը: Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի […]

̰
Մոսուլում գտնվող թուրքական ռազմաբազան հրթիռային հարձակման է ենթարկվել

15:27 01.02.2023

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրաքի Բաշիք շրջանի մոտ՝ Մոսուլից 12 կմ հյուսիս, առավոտյան հրթիռ է արձակվել թուրքական Զիլքան ռազմաբազայի ուղղությամբ։ Ըստ հաղորդված տեղեկությունների՝ մարդկային կորուստներ չկան, իսկ հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել իրանամետ «Ահրար ալ-Իրաք» կազմակերպությունը, որը նաև սպառնացել է Թուրքիային: «Reuters» լրատվական գործակալությունը հայտնել է, որ բազայի ուղղությամբ արձակվել է յոթ հրթիռ, […]

̰
Ընդգծվել է Հայաստանի և Նիդերլանդների ֆինանսների նախարարությունների միջև երկարամյա համագործակցությունը

15:20 01.02.2023

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսին: Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, առանձնահատուկ ընդգծել է Հայաստանի և Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարությունների միջև երկարամյա համագործակցությունը, հատկապես՝ հանրային ֆինանսների կառավարման ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը: Դեսպան պարոն Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ՀՀ ֆինանսների նախարարին և շնորհավորել նրան այդ […]

̰
ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում

15:18 01.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Շիրակի մարզի, Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Հրազդան, Չարենցավան, Աբովյան, Ջերմուկ քաղաքներում […]

̰
Քասախցի տղամարդու մոտ պայթուցիչով նռնակ է հայտնաբերվել

15:09 01.02.2023

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հունվարի 30-ին, ժամը 23.40-ին, Կիլիկիայի և Վերֆելի փողոցների խաչմերուկում հայտնաբերել, զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի 38-ամյա մի բնակչի՝ իր վարած «Օպել» մակնիշի մեքենայով: Բաժնում խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «ՌԳԴ» տիպի նռնակ՝ պայթուցիչով: «Օպելը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող […]

̰
SHANTNEWS

14:55 01.02.2023

̰
Արցախում շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումներ կիրականացվեն

14:43 01.02.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումները: «Մենք փորձում ենք առավելագույնս աջակցել, որպեսզի աշխատատեղերը պահպանվեն: Ցավոք, այս իրավիճակում շատերը կորցրել են աշխատանքը: Մշակված ծրագրերի միջոցով փորձելու ենք հնարավորինս աջակցել թե՛ տնտեսվարողներին, թե՛  սոցիալապես ավելի դժվար վիճակում հայտնված քաղաքացիներին»,-ասել է պետնախարարը: Միջոցառումների մշակման […]

̰
Թուրքիան հավանություն չի տա ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտին. Էրդողան

14:34 01.02.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է, որ Անկարան հավանություն չի տա Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության հայտին։ Ելույթ ունենալով խորհրդարանում իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում՝ Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հարցը կարող է դրական լուծվել: «Շվեդիան չպետք է ժամանակ կորցնի, քանի դեռ դուք թույլ եք տալիս, որ […]

̰
BACK_TO_TOP