TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+27.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Արտարժույթների փոխարժեքները փետրվարի 3-ի դրությամբ

11:45 03.02.2023

Rate.am-ը ներկայացրել է փետրվարի 3-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.36 դրամ է, վաճառքը՝ 402.78 դրամ: Եվրոյի առքը միջինը 425 դրամ է, վաճառքը՝ 440.58 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.42 դրամ է, վաճառքը՝ 5.81 դրամ:

̰
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 44 դեպք

11:37 03.02.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 44 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, զենք-զինամթերքի առգրավման՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, խարդախության՝ 3, կաշառակերության և ընտանեկան բռնության՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սառը զենքի հայտնաբերման ու 16 տարին […]

̰
Դատախազությունն ուսումնասիրել է Ամասիա համայնքի մի շարք բնակավայրերում ջրագծի կառուցման սուբվենցիոն ծրագրի իրականացման գործընթացը

11:30 03.02.2023

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից՝ 2022 թվականի դեկտեմբերի 3-ին Շիրակի մարզի դատախազությունում տրված հանձնարարականի հիման վրա՝ Շիրակի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում, ուսումնասիրել է Շիրակի մարզի Ամասիա համայնքի «Աղվորիկ, Զարիշատ, Բերդաշեն, Զորակերտ գյուղական բնակավայրերի ջրագծի կառուցում» սուբվենցիոն ծրագրի իրականացման գործընթացը: Ծրագրի կատարման համար պետական բյուջեից հատկացվել է 16 մլն 695,1 հազար դրամ: Իրավասու […]

̰
Մենք սատարում ենք ՌԴ կառավարության առաջարկը՝ միանալ ազգային տիրույթների ստեղծման նախագծին և աջակցել բարձր որակավորում ունեցող կադրերի ներգրավմանը․ Փաշինյան

11:26 03.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ Ուզբեկստանի վարչապետի հետ մասնակցել է «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» թվային համաժողովի լիագումար նիստին: Նախ տեղի է ունեցել ԵԱՏՄ երկրների վարչապետների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև նրանք կարճատև շրջայց են կատարել համաժողովի շրջանակում բացված բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված ցուցահանդեսի տաղավարներով: Ցուցահանդեսին ներկայացված […]

̰
ԱՀ  գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին պատճառվել է  17.000.000 դրամի գույքային վնաս

11:21 03.02.2023

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված տեղեկությունների իրացման արդյունքում պարզվել է, որ 23.02.2017թ. կնքված ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի հիման վրա ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից քաղաքացի Ռ.Գ.-ի տիրապետմանը փոխանցված Agrotron-180 4WD E2 մակնիշի անիվավոր տրակտորը այն վարող անձի կողմից 2020թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Քաշաթաղի շրջանի Միջնավան համայնքից գաղտնի և հափշտակելու նպատակով տեղափոխվել էր ՀՀ […]

̰
Մակունցը Փոլ Սալեմին է ներկայացրել Լաչինի  միջանցքում շարունակվող ճգնաժամը

11:15 03.02.2023

Փետրվարի 2-ին դեսպան Մակունցը հանդիպել է Միջին Արևելքի Ինստիտուտի նախագահ Փոլ Սալեմի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ինստիտուտի ավագ փոխնախագահ Քեյթ Սիլին, «Frontier Europe» ծրագրի ղեկավար Յուլիա Ժոժան, Եվրասիայի գծով ավագ գիտաշխատող Մամուկա Ծերեթելին և նախագահի օգնական Թոմաս Հալվորսենը։ Դեսպանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների և տարածաշրջանում խաղաղության օրակարգը, անվտանգային իրադրությունը Հայաստանում և […]

̰
SHANTNEWS

21:55 02.02.2023

̰
Ձյուն, բուք և մառախուղ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

21:55 02.02.2023

Փետրվարի 2-ի կեսօրից հետո, 3-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, Լոռիում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ինտենսիվ: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը և առավոտյան հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Հանրապետության տարածքում փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան, 5-ին […]

̰
Երևանում և մի քանի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:45 02.02.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-15:00 Խաղաղ Դոնի փ. 1 շենք 7-12 մուտքեր, Խաղաղ Դոնի փ. 1/1, 1/2 շենքեր, 11:00-17:00 Արին Բերդի փողոց 2-րդ նրբանցք, Ավան՝ Նարեկացի թաղ. 68 շենք, Բաբաջանյան փ. 72 շենք, «Լիաննա Սահակյան», «Քնարիկ […]

̰
Երիտասարդը ձերբակալվել է զենք-զինամթերք ապօրինի պահելու համար

21:30 02.02.2023

Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները, օպերատիվ տվյալներն իրացնելով, փետրվարի 1-ին Կոշ գյուղի 7-րդ փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել նույն գյուղի 27-ամյա մի բնակչի՝ «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող […]

̰
Փետրվար ամսվա եղանակի կանխատեսումը

21:15 02.02.2023

Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5…-8°C, որը 1°C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է: Փետրվարին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքում շատ բազմազան է: Ըստ բարձրության ջերմաստիճանը նվազում է: Մինչև 800 մետր բարձրության վրա (Իջևան, Ալավերդի, Բերդ, Մեղրի) միջին ամսական ջերմաստիճանը […]

̰
Շիրակի պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր

16:00 02.02.2023

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության մի քանի դեպք։ Մասնավորապես, Գյումրիում ծառայություն իրականացրած պարեկները քաղաքի տարբեր փողոցներում ձերբակալել ու ոստիկանության Կումայրիի և Մուշի բաժիններ են տեղափոխել մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ ու մեքենաների զննությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ, «մեթադոնի լուծույթ» գրառումամբ սրվակ, դանակ և այլն։ Բոլոր […]

̰
«Աշխատանքի վրա հիմնված ուսուցման ձևաչափը կդառնա ինստիտուցիոնալ». Ժաննա Անդրեասյան

15:58 02.02.2023

Տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը փոխկապակցված է կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի հետ: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կառավարության նիստում՝ Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» հարցի առնչությամբ: ԿԳՄՍ նախարարի գնահատմամբ՝ տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը հնարավորություն է զարկ տալու մասնագիտական կրթության […]

̰
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են համատեղ զորավարժությունները

15:57 02.02.2023

Թուրքիա կատարած այցի շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջունշեր Բուրճուլաձեն Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համագործակցության ձևաչափով Կարսում հանդիպել է թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ, Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։ Ըստ տեղեկության՝ Բուրճուլաձեն, Թուրքիայի ՊՆ Հուլուս Աքարը և Ադրբեջանի ՊՆ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը քննարկել են տարածաշրջանային զարգացման և պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը։ «Ուշադրություն է հրավիրվել […]

̰
ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարը զգուշացնում է Թուրքիային

15:39 02.02.2023

ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար Ջեյմս Ստավիրդիսն անդրադարձել է Թուրքիայի և Շվեդիայի ու Ֆինլանդիայի միջև շարունակվող լարվածությանը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիան շարունակում է սպառնալ երկու սկանդինավյան երկրներին՝ նշելով, որ իր համաձայնությունը չի տա նրանց անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եթե չկատարվեն իր պահանջները: Ավելի վաղ էլ Էրդողանը առաջ էր քաշել նոր թեզ, ըստ որի, եթե Ֆինլանդիան ցանկանում է ՆԱՏՕ-ի անդամ […]

̰
ԱՀ ՄԻՊ-ը կոչ է անում հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը

15:34 02.02.2023

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով երկրում ստեղծված հումանիտար իրավիճակով պայմանավորված՝ մի շարք խոչընդոտներ են առաջացել բնակչության բնականոն կյանքի կազմակերպման համար, այդ թվում՝ տարբեր ապրանքների ձեռքբերման համար մարդկանց մասսայական հերթերի առաջացումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Համացանցում շրջանառվող այս և Արցախի հումանիտար ճգնաժամը բնութագրող տարբեր նյութերում հաճախ են պատահում մարդկանց […]

̰
Հաստատվել է Եվրո-2025-ի որակավորման փուլում Հայաստանի Մ-21 հավաքականի խաղացանկը

15:32 02.02.2023

Փետրվարի 2-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2025 թ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Մեր հավաքականն ընդգրկվեց E խմբում, որտեղ մեր թիմի մրցակիները կլինեն Չեռնոգորիայի, Ալբանիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի և Ռումինիայի հավաքականները: Արդեն հաստատվել է նաև մեր հավաքականի խաղացանկը՝ 08.09.23 Հայաստան-Ալբանիա 12.09.23 Հայաստան-Մոնտենեգրո 13.10.23 Ռումինիա-Հայաստան 17.10.23 Հայաստան-Շվեյցարիա 17.11.23 Շվեյցարիա-Հայաստան 21.11.23 Ֆինլանդիա-Հայաստան 22.03.24 […]

̰
Ադրբեջանը վերադարձրել է այն հողերը, որոնք իրեն էին պատկանում. Լավրով

15:22 02.02.2023

Երբ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են Կովկասում կայունացման լուծման ուղիներ փնտրել, ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնել այդ հարցում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։ Նա նաև նշել է, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է․ «Երբ Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են ելքեր փնտրել Կովկասում իրավիճակը  […]

̰
Հրանտ Աբազյանը նշանակվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի տեղակալ

15:10 02.02.2023

Գրիգոր Մինասյանի հրամանով՝ 20 տարի ՀԿԱԾ-ում աշխատած Հրանտ Աբազյանը նշանակվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի տեղակալ: Հրանտ Աբազյանը 1999թ.-ից աշխատել է Ծառայության Աջափնյակ և Դավթաշեն բաժնում որպես հարկադիր կատարող, զբաղեցրել է Արագածոտնի մարզային բաժնի պետի տեղակալի, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի, ՀԿԱԾ Քաղաքացիների սպասարկման բաժնի պետի, Կոտայքի բաժնի պետի պաշտոնները: Մասնագիտական գործունեության […]

̰
Վարչապետը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Ալմաթի

14:56 02.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն՝ Ալմաթի: Վարչապետը մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Digital Almaty Awards» միջազգային համաժողովին:    

̰
SHANTNEWS

14:55 02.02.2023

̰
ԱՄՆ սենատորը Թուրքիային անվանել է «մեծապես անհավատարիմ դաշնակից»

14:48 02.02.2023

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենը կոչ է արել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի համար նախապայման առաջ քաշել: Իսկ նախապայմանը պիտի պայմանավորված լինի Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում Թուրքիայի դիրքորոշմամբ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ սենատոր Վան Հոլենը հավելել է, որ եթե Էրդողանը շարունակի արգելափակել սկանդինավյան երկրների անդամակցությունը, ապա իրենք պետք է դիտարկեն […]

̰
50-75 տարեկան քաղաքացիների շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը 2023-ին կշարունակվի

14:35 02.02.2023

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են,որ կոլոռեկտալ քաղցկեղը (հաստ աղիքի, ուղիղ աղիքի, սիգմայաձև աղիքի) մեծահասակների շրջանում ամենահաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններից է, հատկապես շատ են հիվանդության ուշ փուլում հայտնաբերված դեպքերը: Հայաստանում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են 60 և բարձր տարիքային խմբում (դեպքերի 83.6%): Առողջապահության նախարարի հրամանով 2022 թվականի հուլիսից-դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում հիվանդության վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը […]

̰
Կառավարությունը հաստատել է դպրոցների օրինակելի կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

14:22 02.02.2023

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Սահմանվել է, որ նոր խմբագրությամբ շարադրվող օրինակելի կանոնադրությունը կիրառելի է այն պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար, որոնցում տնօրենները նշանակվել են սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո: Համաձայն որոշման՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, մարզպետները, ինչպես […]

̰
Ուսումնասիրություններ են իրականացվել ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության կենտրոնական պահեստում

14:20 02.02.2023

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժինը, 2022 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2023 թվականի հունվարի 12-ը, ՀՀ Զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության կենտրոնական ինժեներական պահեստում իրականացրել է ուսումնասիրություններ: Մասնավորապես՝ ⦁ կատարվել են արտահերթ գույքագրումներ. ⦁ ստուգվել է նյութական միջոցների ստացման, հաշվառման և հատկացման գործընթացների օրինականությունը և հիմնավորվածությունը. ⦁ ստուգվել է ՀՀ ԶՈՒ կարիքների համար […]

̰
Հոսանքի և գազի պարբերական անջատումների պատճառով արցախցի դպրոցականները դասերին ստիպված նստում են վերարկուներով

14:17 02.02.2023

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 01.02.2023թ. դրությամբ։ Գազամատակարարման և էլեկտրամատակարարման անկայունությունը բացասաբար է անդրադառնում դպրոցական երեխաների վրա Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը Ադրբեջանի կողմից հաճախակի խափանելու և էլեկտրամատակարարման հովհարային անջատումների պատճառով Արցախի մի շարք դպրոցներում ստիպված կրճատվել է դասաժամի տևողությունը՝ դառնալով 35 րոպե, ինչը բացասաբար է անդրադառնում կրթության որակի վրա: Չնայած […]

̰
Հանրային քննարկման է դրվել մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերի նախագիծը

14:02 02.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը հատկացվել է 1321 տեղ, […]

̰
Վթար, վեճ և դանակահարություն. Արարատի ոստիկանների բացահայտումը

13:41 02.02.2023

Հունվարի 27-ին, կեսգիշերից քսան րոպե անց, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ստացվում է հաղորդում, որ «թափանցող կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Փոքր Վեդի գյուղի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ: Մեկնում է բաժնի օպերատիվ խումբը, օգնության են հասնում նաև Արարատի մարզային վարչության ոստիկանները: Պարզվում է, որ դեպքը տեղի է ունեցել Փոքր Վեդի գյուղում՝ տուժած երիտասարդի […]

̰
Ստամբուլում փակվել են Գերմանիայի, Ֆրանսիայի և Անգլիայի հյուպատոսարանները

13:32 02.02.2023

Այն բանից հետո, երբ Ստոկհոլմի թուրքական դեսպանատան մոտ, հրապարակայնորեն այրվեց մահմեդականների սուրբ գիրք Ղուրանը, Ստամբուլում սկսվեցին հերթով փակվել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները։ Անվտանգության նկատառումների ելնելով՝ առաջինը փակվեց Գերմանիայի հյուպատոսարանը։ Հաջորդաբար փակվեցին նաև Նիդերլանդների և Մեծ Բրիտանիայի հյուպատոսարանները, փոխանցում է Ermenihaber-ը։ Հայտնի է դարձել, որ արդեն Ֆրանսիան էլ է փակում Ստամբուլում տեղակայված իր հյուպատոսարանը՝ դռանը փակցնելով հետևյալ […]

̰
Վահրամ Դումանյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական

13:23 02.02.2023

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վահրամ Դումանյանին հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը. Վահրամ Դումանյանին 2023 թվականի փետրվարի 2-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- ասված է նախագահի հրամանագրում:

̰
BACK_TO_TOP