TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

13:22 02.02.2023

Գործադիրն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է 2023թ. մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ: Սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները: Որոշմամբ վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 3281 […]

̰
Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել տարբեր բանկերի ներկայացուցիչների հետ

13:17 02.02.2023

Նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել տարբեր բանկերի ներկայացուցիչների հետ` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով։ Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված այս նախագծով առաջարկվում է կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցումը փոխարինել ակրեդիտիվի բացման մեխանիզմով։ Նախարարը ներայացրել է տվյալ փոփոխության անհրաժեշտությունը` նշելով, որ մասնագետների կողմից ներկայացված առաջարկները նույնպես կդիտարկվեն։ Հանդիպման մասնակիցները ներկայացրել են […]

̰
Լավրովը՝ Ուկրաինայում գործողության հետ կապված ՀԱՊԿ-ի իր գործընկերներին օգնության խնդրանքով դիմելու մասին

13:09 02.02.2023

Մոսկվան չի դիմել ՀԱՊԿ-ի իր գործընկերներին Ուկրաինայում գործողության հետ կապված օգնության խնդրանքով, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք ոչ ոքի չենք դիմել նման խնդրանքով: Մենք ելնում ենք նրանից, որ ունենք անհրաժեշտ ամեն ինչ հատուկ ռազմական գործողության խնդիրները լուծելու, պատերազմը դադարեցնելու համար, որը Արևմուտքը սկսել է ուկրաինական ռեժիմի միջոցով հեղաշրջումից հետո»,- ասել է Լավրովը […]

̰
Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունը տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռևս արդիական է. Լավրով

12:57 02.02.2023

Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում, հինգշաբթի ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Առաջարկը դեռ սեղանին է, և եթե մեր հայ դաշնակիցներն ու ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա այդ առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը մեկ կամ երկու օրվա […]

̰
Արցախից ևս 6 հիվանդ է տեղափոխվել Հայաստան

12:55 02.02.2023

ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ, այսօր՝ փետրվարի 2-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում […]

̰
Լարսը փակ է բեռնատարների համար․ ՀՀ տարածքում ևս կան փակ ճանապարհներ

12:38 02.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզում և Արագածի տարածաշրջանում տեղում է […]

̰
Արտարժույթների փոխարժեքները փետրվարի 2-ի դրությամբ

12:25 02.02.2023

Rate.am-ը ներկայացրել է փետրվարի 2-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 393.92 դրամ է, վաճառքը՝ 444.08 դրամ: Եվրոյի առքը միջինը 428.36 դրամ է, վաճառքը՝ 437.75 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.43 դրամ է, վաճառքը՝ 5.82 դրամ:

̰
ՔԿ-ն՝ ԵԱՍՄ համայնքային հիմնարկի աշխատակիցներին դանակահարելու վերաբերյալ

12:10 02.02.2023

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի երկու տղամարդ աշխատակիցների դանակահարման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով ( զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը […]

̰
SHANTNEWS

11:59 02.02.2023

̰
ԵԽ-ն արձագանքել է Թագուհի Թովմասյանի գրություններին՝ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ

11:52 02.02.2023

Եվրոպայի խորհուրդն արձագանքել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ նամակներին, գրել է Թագուհի Թովմասյանը: «Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին բազմիցս գրություններ եմ հասցեագրել՝ բարձրաձայնելով մի շարք մտահոգություններ՝ կապված Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումների հետ։ […]

̰
Համայնքապետարանի շենքի տերմինալի դուռը կոտրել է և գողացել դրամարկղը

11:47 02.02.2023

Հունվարի 13-ի առավոտյան ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում տված անհատ ձեռնարկատերը հայտնել էր, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Բերդ համայնքի համայնքապետարանի շենքի առաջին հարկում տեղադրված տերմինալի դուռը և գողացել դրամարկղը, որի մեջ մոտ 260 հազար դրամ կար: Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չէր հաջողվել: Բերդի […]

̰
Քննարկվել է Հայաստանի և Մալթայի միջև համագործակցության նոր ուղղությունների ձևավորման հարցը

11:31 02.02.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպան Դոմենիկո Արդուինիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության շարունակության, մասնագետների փորձի փոխանակման, ինչպես նաև ուսումնական ու վերապատրաստման ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Ողջունելով դեսպանին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանի և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի […]

̰
Նախատեսվում է փոփոխել ԶՈՒ անձնակազմի հանդերձանքը

11:19 02.02.2023

ՀՀ զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է փոփոխել ԶՈՒ անձնակազմի հանդերձանքը, այդ թվում՝ դաշտային, ամենօրյա, գրասենյակային, կուրսանտական և համազգեստի այլ տեսակները, ինչով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է ձեռք բերել հագուստի (համազգեստի) դիզայնի մշակման խորհրդատվական ծառայություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Այս կապակցությամբ հնարավոր մասնակիցների որոշման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ծառայությունների […]

̰
Արտակարգ դեպք Ավան-Առինջում․ ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել է

11:15 02.02.2023

Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում: ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում: Բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Շնորհակալ եմ շտապօգնության բժիշկներից և ոստիկանության ծառայողներից օպերատիվ արձագանքի համար: Մեր գործընկերներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է […]

̰
Կառավարության հերթական նիստը

11:09 02.02.2023

Կառավարության 2023 թվականի փետրվարի 2–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբ։

̰
Քննարկվել է հայ-ղազախստանյան ապակենտրոնացված համագործակցության հարցերի լայն շրջանակ

11:03 02.02.2023

2023 թվականի փետրվարի 1-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ալմաթիի քաղաքապետ Երբոլատ Դոսաևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ղազախստանյան ապակենտրոնացված համագործակցության հարցերի լայն շրջանակ, որի զարգացման գործում Ղազախստանի «հարավային մայրաքաղաքին» կարևոր դերակատարություն է վերապահված՝ հաշվի առնելով Ալմաթիի առկա բարձր ներուժը տնտեսության և առևտրի, ներդրումների, կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում: Երկուստեք նշվել է, […]

̰
Հունաստանի առափնյա պահպանությունը կրակ է բացել թուրքական մոտորանավակի վրա

21:57 01.02.2023

Առափնյա պահպանության հունական մոտորանավակը հունվարի 31-ին կրակ է բացել Էգեյան ծովում գտնվող Թուրքիայի գործընկերների մոտորանավակի վրա, բախումները շարունակվում են մինչ օրս, գրում է հունական Dimokratia թերթը փետրվարի 1-ին: «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հունվարի 5-ին հունական առափնյա պահպանության նավը նետվեց Ֆարմակոնիսիից հարավ-արևելք գտնվող ծովային շրջան ՝ հունական տարածքային ջրերի սահմաններում, որպեսզի ճանաչի թուրքական երեք ձկնորսական […]

̰
SHANTNEWS

21:55 01.02.2023

̰
Ո՞ր երկրից են ամենաշատ զբոսաշրջիկներ մեկնել Թուրքիա 2022-ին

21:50 01.02.2023

Թուրքիայի մշակույթի ու տուրիզմի նախարարությունը տվյալներ է հրապարակել Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների վերաբերյալ: Ըստ պաշտոնական տեղակատվության՝ 2021թ-ի համեմատ 2022թ-ին Թուրքիայում շրջագայած զբոսաշրջիկների թիվը ավելացել է 80 տոկոսով: Ընդհանուր առմամբ 2022-ին Թուրքիան ընդունել է 51մլն 387 հազար զբոսաշրջիկի: Ամենաշատ զբոսաշրջիկները (5.6մլն) Թուրքիա են մեկնել Գերմանիայից։ Զբոսաշրջիկների թվով Գերմանիային հաջորդում է Ռուսաստանը (5.2մլն)։ Իսկ եռյակը եզրափակում է Մեծ […]

̰
Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:41 01.02.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16։00 Խանջյան փ. 7, 7ա շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հակոբյան փ. 7, 9/1, 11 շենքեր, Քեռու փ. 58/1 շենք, Քեռու փ. 45-99 առանձնատներ, Ծարավ Աղբյուրի փ. 66-100 առանձնատներ, 11:00-17:00 Նոր […]

̰
Հրազդանի քաղաքային գերեզմանատանը ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում

21:36 01.02.2023

Փետրվարի 1-ին՝ ժամը 16։28-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի քաղաքային գերեզմանատանը ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Samand» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Մ.) և […]

̰
Արմեն Ղևոնդյանը նշանակվել է Ղրղզստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

21:33 01.02.2023

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը, համատեղության կարգով, նշանակվել է Ղրղզստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա)։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ […]

̰
Անի Աթանեսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր

21:31 01.02.2023

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Աթանեսյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 30-ի ԲԴԽ-13-Ո-52 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր […]

̰
Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպայական և կրտսեր հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ

21:14 01.02.2023

Զորամաս կատարած այցի ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպայական և կրտսեր հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ։ Անդրադառնալով զինված ուժերի առօրյա գործունեությանն ու իրականացվող պաշտպանական բարեփոխումներին, նախարար Պապիկյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայող, լինի սպա թե ժամկետային, խորապես պետք է գիտակցի, որ ինքը հայրենիքի պաշտպանության գործում ունի իր մասնաբաժինը, և յուրաքանչյուրի բարեխիղճ ու պատասխանատու […]

̰
Սպասվում է ձյուն և բուք

21:06 01.02.2023

Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Հանրապետության տարածքում փետրվարի 4-ի ցերեկը, 5-6-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 2-ին, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան` 5-7 […]

̰
Կորեական ընկերությունը հնարավոր է ատոմակայան կառուցի Թուրքիայում

21:01 01.02.2023

Հարավկորեական էներգետիկ ընկերությունը (KEPCO) Թուրքիային նախնական առաջարկ է արել ատոմակայան կառուցելու վերաբերյալ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիան նախորդ ամիս ատոմակայանի կառուցման համար պահանջել էր, որ KEPCO-ն առաջարկով հանդես գա։ Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ KEPCO-ի բարձրաստիճան ղեկավարությունը նախօրեին մեկնել է Անկարա։ Ընկերության գլխավոր տնօրեն Չոն Սոն Իլը հանդիպում է ունեցել Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզի հետ։ KEPCO-ի ղեկավարը ներկայացրել […]

̰
Սամվել Պողոսյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից

20:55 01.02.2023

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Պողոսյանին Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Սամվել ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ազատել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

̰
Լևոն Կասյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ

20:51 01.02.2023

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Լևոն Կասյանին Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Լևոն Կասյանին նշանակել Հատուկ բանակային կորպուսի շտաբի […]

̰
Բագրատ Մաթևոսյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից

20:46 01.02.2023

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Բագրատ Մաթևոսյանին Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Բագրատ Մաթևոսյանին ազատել Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից»,- ասված է […]

̰
Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար

20:44 01.02.2023

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Գյոզալյանին Հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արմեն Գյոզալյանին նշանակել Հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատելով նրան Հայաստանի […]

̰
BACK_TO_TOP