14:29 01.02.2023
ՔՏՀԱՏՄ-ից տեղեկացնում են, որ այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի ունեցավ Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի, ՏՄ հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության մասնագետների հանդիպումը «ՌԱՖԱՅԵԼ-ՏԱԹԵՎ» ՍՊ ըկերության (Մալաթիա տոնավաճառի) տնօրինության և այնտեղ գործունություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հետ։ Հանդիպման ընացքում քննարկվեցին Տեսչական մարմնի կողմից արձանագրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված աշխատանքերի իրականացման […]
14:17 01.02.2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Նախարար Գրիգոր Մինասյանը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, որի համատեքստում նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանությանը և Նիդերլանդների հելսինկյան կոմիտեին քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների նոր ռազմավարության մշակման աշխատանքներում ցուցաբերած գործուն աջակցության […]
14:16 01.02.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 1-ին ժամը 15:00-ից մինչև փետրվարի 2-ը 15:00-ն կդադարեցվի Դիլիջան քաղաքի Շամախյան 1-3Բ շենքերի, Մոլդովական, Բարեկամության փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
14:08 01.02.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 31-ից փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, խարդախության՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, ապօրինի ծառահատման՝ 3, զենք-զինամթերքի առգրավման և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 2-ական, ավազակային հարձակման, յուրացնելու կամ վատնելու, […]
13:52 01.02.2023
Առաջարկվում են ինչպես խմբագրական, այնպես էլ որոշակի հստակեցումներ: Երկու տարի առաջ ընդունված օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ են եկել բացթողումներ եւ խնդիրներ, որոնք հստակեցման կարիք ունեն. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում […]
13:44 01.02.2023
Թուրք-հունական լարված հարաբերությունների համատեքստում Հունաստանի վարչապետ Կիրիկակոս Միցոտակիսի հերթական հայտարարությունները հայտնվել են թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Միցոտակիսն անդրադարձել է Թուրքիայի նեգրավվածությանը ուկրաինական ճգնաժամում և նշել, որ պաշտոնական Անկարան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, պետք է ձեռնարկի հստակ քայլել: Նա Թուրքիային մեղադրել է ուկրաիանական ճգնաժամի պրոցեսում երկակի խաղ խաղալու մեջ: Հունաստանի վարչապետը նշել է, որ Թուրքիան […]
13:37 01.02.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2022 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագիրը 3-րդ փուլի ամփոփմամբ ավարտվել է: «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ 2019 թվականից իրականացվել են ծրագրի երկու փուլերը, որոնց ընթացքում մասնակիցները յուրացրել են ժողովրդական նվագարանների առանձին մասերի պատրաստման հմտությունները, այնուհետև […]
13:28 01.02.2023
Հունվարի 31-ին, ժամը 23.40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի 29-ամյա մի բնակիչ և հայտնել, որ Խանջյան փողոցի բարերից մեկում երկու երիտասարդի հետ գումարային հարցի շուրջ խոսակցություն է ունեցել, որի ընթացքում նրանցից մեկը դանակի սպառնալիքով վերցրել է իր բջջային հեռախոսն ու ոսկյա մատանին: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների […]
13:19 01.02.2023
Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ համաձայն ՀՀ կառավարության 23․04․2014թ․ թիվ 460-Ն որոշման հավելված 1-ի, 15-րդ կետի դրույթների՝ նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշվում է դիմումի օրվա դրությամբ՝ ըստ նույն որոշմամբ հաստատված առաջնահերթությունների։ 2023 թվականի հունվար ամսվա ավանդի վճարման […]
13:06 01.02.2023
Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի փետրվարի 1-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ […]
12:57 01.02.2023
Այս նախագծով առաջարկվում է Կառավարության որոշման մակարդակով սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի շինության եւ կահավորման առանձնահատկությունները, որոնք անմիջականորեն կապված են հենց ձերբակալված անձանց իրավունքների երաշխավորմանը եւ նաեւ պետության պոզիտիվ պարտավորությունների կատարմանը. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը փետրվարի 1-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում` ««Ձերբակալված […]
12:48 01.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Շիրակի մարզի, Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Աշտարակ, Ապարան, Ջերմուկ քաղաքներում, Աշոցքի […]
12:41 01.02.2023
Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Մշակույթի համար նոր եվրոպական օրակարգի և միջազգային մշակութային հարաբերությունների համար ԵՄ նոր ռազմավարության իրականացում» բանաձևը։ Բանաձևում անդրադարձ է կատարվում հակամարտային գոտիներում մշակութային արժեքների պաշտպանության հարցերին և դատապարտվում է վերջին հակամարտությունների ժամանակ պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության նպատակաուղղված ոչնչացումը։ Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Nathalie LOISEAU/Renew Europe/ […]
12:31 01.02.2023
Փետրվարի 1-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էին խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները և աշխատակազմի պատասխանատուները: Քննարկվել է ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Անդրադարձ է կատարվել նաև Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի վերաբերյալ հարցերին:
12:23 01.02.2023
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 31-ին Խորենացու փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 67-ամյա Նազիկ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
12:15 01.02.2023
Փետրվարի 1-ից ընտանեկան/սոցիալական նպաստների վճարման, անձի ֆունկցիոնալության գնահատման և Հայփոստից կենսաթոշակի անկանխիկ վճարման գործընթացներում փոփոխություններ են իրականացվում։ 1. Առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմող քաղաքացիները կանցնեն անձի ֆունկցիոնալության գնահատում։ 2․ ՀՀ բոլոր քաղաքներում, 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում փետրվարի 1-ից հետո նշանակվող (ինչպես նաև փաստաթղթերի հետ կապված ցանկացած փոփոխություն Միասնական սոցիալական ծառայության տարածքային […]
12:09 01.02.2023
Հարկավոր է ճնշում գործադրել հայ ռազմագերիների սպանությունների անկախ հետաքննության և Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում հարցուպատասխանի ժամանակ նման խնդիր բարձրացրեց պատգամավոր Ռուփա Հաքը: Նախքան պատգամավորի ելույթը Մեծ Բրիտանիայի ձեռնարկած գործողությունների մասին խոսել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին: «Մենք ձգտում ենք բանակցություններին վերադառնալու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ […]
11:55 01.02.2023
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնում է Թուրքիա։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Հասանովը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հետևելու է «Ձմեռ-2023» զորավարժություններին։ Զորավարժություններին մասնակցում են Ադրբեջանի և 16 այլ երկրի զինվորականներ:
11:51 01.02.2023
Rate.am-ը ներկայացրել է փետրվարի 1-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 393.92 դրամ է, վաճառքը՝ 402.22 դրամ: Եվրոյի առքը միջինը 422.28 դրամ է, վաճառքը՝ 437.75 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.41 դրամ է, վաճառքը՝ 5.80 դրամ:
11:36 01.02.2023
📌Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ 🚫Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ ❗️Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Շիրակի մարզի, Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզում ,Չարենցավան, Աբովյան, […]
11:27 01.02.2023
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ Գանձապետական պահառուի միջոցով վաճառվում են խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր հետևյալ պայմաններով. 📈 6 ամիս` 8.5%, 📈 12 ամիս` 9.0%, 📈 24 ամիս` 9.2%, 📈 36 ամիս` 9.5% տարեկան եկամտաբերություններով: Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման իրավունքը հնարավորություն է ընձեռում մինչև մարման ժամկետի լրանալը, հետգնման օրը, հետ վերադարձնել պարտատոմսերը` ստանալով նաև մինչ հետգնումը […]
11:21 01.02.2023
Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական շուկայում և միրգ-բանջարեղենի խանութներում արդեն իսկ իրացվում են նարինջ և մանդարին: Ավելի վաղ մեկնարկել է գազարի իրացման գործընթացը: Կատարվում են աշխատանքներ ԱՀ շրջաններում նշված ապրանքատեսակների բաշխումը իրականացնելու համար: Արցախի Հանրապետությունում նշված ապրանքատեսակների առավելագույն իրացման գները և մեկ սպառողի ձեռքբերման չափաքանակը ներկայացված են աղյուսակում: ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը […]
22:37 31.01.2023
Իրացնելով ոստիկանության Ջերմուկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները Հերացու փողոցի հիվանդանոցի մոտ հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, իրացնելու, ինչպես նաև ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 29 և 31 տարեկան երկու երիտասարդի՝ «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ: Մինչև նշված անձանց ձերբակալելը, մեքենայից մի երիտասարդ […]
22:01 31.01.2023
Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան հայտարարել է, որ իր և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև «ինչ-որ քիմիա» է առաջացել, անմիջապես բարեկամական հարաբերություններ են հաստատվել: Այս մասին հունվարի 31-ին հայտնել է ԲԵԼՏԱ գործակալությունը։ «Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ մեր առաջին հանդիպումից հետո մեզ մոտ ինչ-որ «քիմիա» է առաջացել։ Եվ մենք հասկացանք, որ նույն կերպ ենք նայում իրերին, մեր երկրների […]
21:51 31.01.2023
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների հայցն իրենից ներկայացնում է ոչ անկեղծ և ոչ իրական պահանջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած հայցի քննարկմանը այս մասին իր ամփոփիչ ելույթում նշեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` հավելելով, որ Հայաստանը խնդրում է դատարանին մերժել Ադրբեջանի ներկայացրած հայցը: […]
21:50 31.01.2023
Ֆրանսիայի խորհրդարանում «Ազգային միավորում»կուսակցության խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի լիակատար ներգրավվածությունն Ուկրաինայի հակամարտությանը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի: Նա նաև կոչ է արել չթերագնահատել Ռուսաստանի «նոր միությունները», որը «առանձնացել է Եվրոպայից և դարձել Հնդկաստանի և Չինաստանի արտոնյալ գործընկերը»: «Հարձակողական սպառազինության աստիճանական մատակարարումները, հավանաբար, կնշանակեն հարյուրամյա պատերազմ։ ՆԱՏՕ-ի ամբողջական ներգրավումը կհանգեցնի […]
21:49 31.01.2023
Հունվարի 30-ի երեկոյան ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Սարյան փողոցում հայտնաբերել, իրացնելու նպատակով թմրամիջոց գովազդելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 24-ամյա մի օտարերկրացու: Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են տարբեր գրառումներով թմրամիջոցներ վաճառելու ինքնակպչուն թղթե 485 պատկերներ, որոնց կենտրոնական հատվածում կանեփի տերևի պատկեր էր՝ «QR» կոդով, նաև թափանցիկ և սև պլաստմասսե ֆորմաների […]