16:40 11.06.2021
ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող USS Laboon ռազմանավը անցել է Դարդանելի նեղուցով՝ մուտք գործելով Մարմարա ծով: Նշվում է, որ ամերիկյան ռազմանավը նեղուցն անցել է թուրքական առափնյա անվտանգության պարեկանավի ուղեկցությամբ, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշենք, որ ամերիկյան ռազմանավերը պարբերաբար Թուրքիային տեղեկացնելուց հետո Միջերկրական ծովից անցնում են նեղուցներն ու մուտք գործում Սև ծով: Այս գործընթացը կարգավորվում է 1936 թվականի […]
16:35 11.06.2021
Ադրբեջանը հրապարակել է 26 հայ ռազմագերիների անուններ, որոնց ներկայացնում է որպես «դիվերսանտ» ու քրեական հետապնդում իրականացնում նրանց նկատմամբ։ Ինչպես տեղեկանում ենք Սպուտնիկի ադրբեջանական ծառայության տելեգրամյան էջից, նախoրեին նրանց գործերն ուղարկվել են վարույթ և քննվելու են Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում: Եղիշ Աստանյան, Կարեն Արամյան, Տիգրան Ավագյան, Հովսեփ Գևորգյան, Հովսեփ Մանուկյան,Գևորգ Մարտիրոսյան,Ռոբերտ Գևորգյան, Վաղարշակ Ավետիսյան, Վոլոդյա Հակոբյան, […]
16:26 11.06.2021
Հունիսի 8-ից ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում: Հունիսի 11-ի վաղ առավոտյան կրկին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են նաև չորսական տրակտոր և […]
16:21 11.06.2021
Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատել հակամարտության ընթացքում և դրանից հետո գերեվարված բոլոր հայ ռազմական և քաղաքացիական գերիներին և հետագայում զերծ մնալ կամայական կալանքներից: Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևը ներկայացնում ենք ստորև. «Արտաքին գործերի փոխնախարար Մարտին Պովեյշիլի հիմնավորման, Յիրժի […]
16:08 11.06.2021
Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերվել և Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Հարություն Մ.-ն, որը 2018 թ. մայիսի 15-ից ՌԴ Վորոնեժ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածի (Յուրացում կամ վատնում) 4-րդ մասի մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին հայտնվել է […]
15:42 11.06.2021
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բնակչության շրջանում բացատրական աշխատանք են իրականացրել, ինչի շնորհիվ Կարանիս համայնքի բնակիչներից մեկը բաժնում հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփ և 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը. Դրախտիկ գյուղի մի բնակիչ հանձնել է հանգուցյալ հոր «Կալաշնիկովի» ինքնաձիգը։ Սևանի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանների […]
15:38 11.06.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի, որոնցից մեկն ԻԻՀ քաղաքացի է: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են այն անձանց ինքնությունը, ովքեր փորձել են ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով […]
15:36 11.06.2021
Օլիմպիական խաղերի չեմպիոն ծանրորդ Հոկսեն Միրզոյանը հունիսի 11-ին նշում է ծննդյան 60-ամյակը: Անվանի մարզիկը երկար տարիներ լավագույնս է ներկայացրել հայկական սպորտն աշխարհում և ունեցել բացառիկ նվաճումներ. նա Օլիմպիական խաղերի և աշխարհի, ինչպես նաև ԽՍՀՄ առաջնությունների բազմակի չեմպիոն է, ռեկորդների հեղինակ: Այժմ էլ Հոկսեն Միրզոյանը մեծ ավանդ է ներդնում հայկական սպորտի ձեռքբերումներում՝ լինելով Հայաստանի ազգային օլիմպիական […]
15:31 11.06.2021
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի ավագ դպրոցը կունենա լիովին հիմնանորոգված շենք. դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում: «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչներն այցելել են վերոնշյալ դպրոց՝ շինարարական աշխատանքների որակի ու ընթացքի տեխնիկական դիտարկում իրականացնելու նպատակով: Նրանք շրջել են հիմնանորոգվող տարածքում և ծանոթացել աշխատանքի […]
15:26 11.06.2021
(տեսանյութ) Վայրի բնության գրկում տեղի ունեցող իրադարձությունները միշտ ուշագրավ են և հետաքրքիր։ FPWC կողմից կառավարվող մասնավոր կերպով պահպանվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում մեր անտառապահների կողմից տեղադրված թակարդ տեսախցիկների միջոցով հնարավոր է դառնում հետևել օրվա ընթացքին, կենդանիների շարժին, իրականացնել համապատասխան ուսումնասիրություններ։ Երբեմն այս տեսախցիկների օգնությամբ նաև արտասովոր կադրեր են նկարահանվում։ Տեսանյութում շնագայլեր են, որոնք գիշերային զբոսանքի են […]
15:23 11.06.2021
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Հերթական դեպքը ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները բացահայտեցին: Հունիսի 9-ին բաժնի համայնքային ոստիկանները Շինուհայր գյուղի տարածքում շրջայցի ժամանակ ստուգել են Ակներ գյուղի 46-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ԳԱԶ-2705» մակնիշի մեքենան։ Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է՝ փայտանյութը ձեռք էր բերել Քաշունի բնակավայրի Հատատեղ կոչվող տարածքից: Բեռնատարը, փայտանյութով […]
15:17 11.06.2021
ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ պատգամավոր Սերգեյ Ատոմյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սերգեյ Ատոմյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- ասված է արձանագրության […]
15:12 11.06.2021
Հունիսի 11-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ պետական ծառայությունների մատուցման միասնական հարթակի՝ e-gov.am-ի կարողությունների զարգացման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Բացման խոսքում փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ՀՀ կառավարության նախաձեռնած պետական և համայնքային ծառայությունների մատուցման ու բարեփոխման շրջանակներում վերանայվելու և պարզեցվելու են ծառայությունների մատուցման հետ կապված բիզնես գործընթացները, ինչպես նաև ոլորտը կարգավորող […]
15:06 11.06.2021
COVID-19 համավարակից մեկ տարի անց պարզ է, թե այն ինչ ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա: ԱՆ ալերգոլոգիայի գծով խորհրդատու Սևան Իրիցյանը խոսում է կորոնավիրուսային հիվանդության բարդությունների ու դրանց կանխարգելման մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
14:57 11.06.2021
Ոստիկանության Աշտարակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցում հայտնաբերվել և Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Վոլոդյա Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը […]
14:55 11.06.2021
ՀՀ առողջապահության նախարարության, Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված բնակչության, աշխատանքի և առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության և «Արբեյտեր-Սամարիտեր-Բանդ Վրաստան» (ASB) գերմանական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Ավելի ուժեղ միասին․ միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի և Վրաստանի միջև» խորագրով ծրագրի նպատակն է նպաստել տարածաշրջանային երկու երկրների առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների կառավարման […]
14:44 11.06.2021
«QS Word Univercity Ranking 2022»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանշային աղյուսակը, որտեղ առաջին անգամ ընդգրկվել է նաև ՀՀ բուհ. Երևանի պետական համալսարանն աղյուսակում զբաղեցնում է 801+ (800-1000) հորիզոնականը: Topuniversities.com կայքը յուրաքանչյուր տարի հրապարակում է տարբեր վարկանշային ցուցակներ՝ տարածաշրջանային, ոլորտային, համալսարանական մասնագիտական ուղղվածության և այլն, որոնք վերջնական արդյունքով ներկայացվում են «Word Univercity Ranking» աղյուսակում: Հավելենք, […]
14:39 11.06.2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Եվրոպա Դոննա Արմենիա կազմակերպության կողմից արդեն 4-րդ անգամ կազմակերպվող «Առողջապահություն և իննովացիա» միջազգային կոնֆերանսին: Կոնֆերանսի նպատակը ուռուցքաբաններին, ընտանեկան բժիշկներին և ռադիոլոգներին քաղցկեղի խնդիրների շուրջ միավորելն է։ Կոնֆերանսի ընթացքում օտարերկրյա մասնագետները փոխանակվել են իրենց փորձով, խոսել քաղցկեղի, բուժման արդի մոտեցումների, վաղ ախտորոշման առավելությունների և բուժման հնարավոր տարբերակների մասին: «Կորոնավիրուսային […]
14:28 11.06.2021
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Հերմինե Ղ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) […]
14:23 11.06.2021
Հունիսի 14-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Արյան դոնորի միջազգային օր, որի կապակցությամբ տարբեր երկրներում կազմակերպվում են զանազան միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում են Արյունաբանական կենտրոնից։ Հայաստանը ևս ամեն տարի միանում է այս արշավին՝ կազմակերպելով միջոցառումների շարք, որոնց նպատակն է տեղեկացնել հանրությանը արյան դոնորության կարևորության մասին, շնորհակալություն հայտնել մշտական դոնորներին և դիտարկել արյունատվության գաղափարի ինտեգրումը որպես […]
14:11 11.06.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը քննարկել ՆԱՏՕ-ի դաշնակիցների վարքագծի կանոնները, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնը հայտնել է Ելիսեյան պալատում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով՝ Էրդողանի հետ կայանալիք հանդիպումը լավ բան է, քանի որ […]
14:05 11.06.2021
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում՝ չորս անձի դանակահարության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ։ Ինչպես ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2021 թ․ հունիսի 8-ին Սևան քաղաքի 17-ամյա և 19-ամյա բնակիչները նույն քաղաքում գործող […]
13:45 11.06.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 3-9-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 3-ին, 5-ին և 9-ին, Նոր Նորքում՝ հունիսի 5-ին և 7-ին, և Շենգավիթում՝ հունիսի 5-ին և 9-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 5-ին և 9-ին: Ծծմբի […]
13:32 11.06.2021
Հունիսի 11-ին հրավիրվել է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր նաև Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Քննարկվել է 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը ամփոփ տվյալներ է ներկայացրել բյուջեի կատարողականի վերաբերյալ, որից հետո պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին: Պարզաբանումներով հանդես է եկել նաև […]
13:30 11.06.2021
Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Վիկտոր Ա.-ն, որը 2020 թ. օգոստոսի 12-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ԲՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացումը) մեղադրանքով: […]
13:25 11.06.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ վերջին օրերին հերթական անգամ Սևանա լճում իրականացվեցին ջրի նմուշառումներ և հետազոտություններ: «Արդյունքները մտահոգիչ են: ? Լճի ծաղկման պրոցեսը սկսվել է, ինչի հետևանքով թափանցիկության արժեքը դիտվել է շատ ցածր՝ 2-2.7 մ տիրույթում: ? Մեծ Սևանում առկա է ավելի մուգ գունավորում՝ նույնիսկ ափամերձ շերտերում կանաչ գույնն արտահայտվում է փրփուրի ձևով: […]
13:22 11.06.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 30 – հունիսի 5-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում մայիսի 31-ին, հունիսի 1-ին, 3-ին և 5-ին, Հրազդանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում:
13:13 11.06.2021
2021թ. հունիսի 10-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչը «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհով դեպի Երևան ընթանալիս՝ 88-րդ կմ հատվածում՝ Շիրակի մարզի Լանջիկ բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով բախվել կամուրջի բետոնե սյանը, ինչի հետևանքով վարորդը և նույն ավտոմեքենայի սրահում գտնված երկու անձինք ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Գյումրու […]