TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+22.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Գեղարքունիքի մարզում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը

22:38 12.06.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Ադրբեջանից Հայաստան է վերադարձել գերեվարված 15 մարդ: Հայտնի է նաև, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել Ակնայի ականապատ տարածքների քարտեզը։ Հայ գերիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել վրաց պաշտոնյաների մասնակցությամբ: Լուրը հաստատել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում նախընտրական հանդիպումների ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Քաղաքացու որոշում»-ը քարոզարշավի հերթական օրը կազմակերպել է երաժշտական ֆլեշմոբ

22:24 12.06.2021

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը քարոզարշավի հերթական օրը կազմակերպել է երաժշտական ֆլեշմոբ։ Այս կուսակցության ներկայացուցիչների կարծիքով՝ Հայաստանում ատելության մթնոլորտ է տիրում և ֆլեշմոբով նրանք փորձել են դրական և հուսադրող էմոցիաներ մատուցել մարդկանց։ Նրանք բուկլետներ են բաժանել, որոնցում ներկայացված է Հայաստանի վերականգնման իրենց ծրագիրը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից ձերբակալված 15 հայ ռազմագերիների ազատ արձակումը․ Բլինկեն

22:12 12.06.2021

ԱՄՆ-ն ողջունում է ադրբեջանական կողմից ձերբակալված 15 հայ ռազմագերիների փոխանցումը Երևանին ՝ ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։ Այս մասին շաբաթ Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ «Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ գերեվարված անձանց ազատ արձակումն ու վերադարձը տուն։ Մենք նաև ողջունում ենք Հայաստանի որոշումը Ադրբեջանին տրամադրել կարևոր տեղեկատվություն, որը կօգնի […]

̰
Ալեքսան Մինասյանը խոսել է սերնդի զարգացման, առողջ և պինդ քաղաքացի ունենալու մասին

22:05 12.06.2021

«Վերելք» ռազմաքաղաքական կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում հերթական անգամ տեսաուղերձ է հղել։ Այս անգամ կուսակցության հիմնադիր Ալեքսան Մինասյանը խոսել է սերնդի զարգացման, առողջ և պինդ քաղաքացի ունենալու մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
SHANTNEWS

22:01 12.06.2021

̰
Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Էրիկսենի առողջական վիճակի մասին

21:59 12.06.2021

Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով Քրիստիան Էրիկսենի առողջական վիճակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Քրիստիան Էրիկսենը հիվանդանոցում է, բժիշկները շարունակում են իրենց աշխատանքը նրա հետ»: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբի առաջին տուրի Դանիա-Ֆինլանդիա խաղի առաջին կեսի ավարտին մոտ, խաղային իրավիճակում, քայլելլիս Քրիստիան Էրիկսենը կորցրեց գիտակցությունը և ընկավ: Հենց խաղադաշտում […]

̰
Վարդան Ոսկանյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրներին ուղղված դաշինքի ծրագրերին

21:54 12.06.2021

Քարոզարշավի շրջանակներում «Պատիվ ունեմ» դաշինքն այսօր հերթական մամուլի ասուլիսն է հրավիրել։ Այս անգամ բանախոսը դաշինքի ներկայացուցիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն էր, ով հիմնականում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրներին ուղղված դաշինքի ծրագրերին։ Ոսկանյանի խոսքերով՝ ներկայումս առողջ ընդդիմությունը, այդ թվում՝ «Պատիվ ունեմ» դաշինքն է ստանձնել անվտանգության խնդիրները հասարակությանը ներկայացնելու և քայլեր մշակելու գործընթացի պատասխանատվությունը։

̰
Դավիթ Սանասարյանը պատասխանել է՝ ինչո՞ւ քաղաքացիները պետք է ընտրեն իրենց քաղաքական ուժը

21:46 12.06.2021

Ինքնիշխան Հայաստան կուսակցության ներկայացուցիչները ևս այսօր Գյումրիում են եղել, շրջել քաղաքի փողոցներով, զրուցել մարդկանց հետ ու ներկայացրել իրենց ծրագրերը։ Կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը հարցազրույց է տվել և պատասխանել հարցին` ինչո՞ւ գյումրեցիները և ընդհանրապես Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրեն իրենց քաղաքական ուժը։

̰
Եվրախորհրդի ղեկավարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները

21:30 12.06.2021

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները ՝ ձերբակալվածների և ականապատ դաշտերի քարտեզների փոխանակման հետ կապված: «Ես ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի փոխադարձ հումանիտար ժեստերը», – գրել է նա Twitter-ում: I applaud Azerbaijan’s & Armenia’s parallel humanitarian gestures – releases of detainees and maps of mined areas First step towards renewing confidence […]

̰
Երկար սպասված և հրաշալի լուր․ Զախարովան՝ 15 հայ ռազմագերիների՝ հայրենիք վերադարձի մասին

21:08 12.06.2021

Մոսկվան ողջունում է ադրբեջանական կողմից ձերբակալված 15 հայ ռազմագերիների փոխանցումը Երևանին՝ ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Երկար սպասված և հրաշալի լուր։ Ողջունում ենք կողմերի նման քայլերը», – նշել է դիվանագետը։ Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հայ ռազմագերիները վերադարձել […]

̰
Դանիացի կիսապաշտպան Էրիկսենը կորցրել է գիտակցությունը խաղի ժամանակ

20:55 12.06.2021

Հունիսի 12-ին Կոպենհագենում տեղի է ունենում Եվրոպայի առաջնության խմբային փուլի հանդիպումը Դանիայի և Ֆինլանդիայի ազգային հավաքականների միջեւ: Առաջին խաղակեսի վերջում դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կորցրել է գիտակցությունը և ընկել խոտածածկին: Բժիշկներն օգնություն են ցուցաբերում։ Հանդիպումն ընդհատվել է։

̰
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Ղազախստանին

20:45 12.06.2021

Հունիսի 12-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ ընկերական հանդիպում կանանց Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականների միջև: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Մարալ Արթինի և Արմինե Խաչատրյանի խփած գոլերի շնորհիվ Հայաստանի ազգային ընտրանին հաղթեց 2:1 հաշվով: Հիշեցնենք, որ երկու ընտրանիները կանցկացնեն ևս մեկ ընկերական հանդիպում, որը կկայանա հունիսի 15-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին` ազգային տոնի առթիվ

13:04 12.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ ազգային տոնի առթիվ: «Ձերդ Գերազանցություն, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին երկրի ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ: Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ բարեկամական կապերի հետագա ամրապնդումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փոխգործակցության […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:59 11.06.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Անահիտ Ավանեսյանը Շիրակի և Լոռու մարզերի բուժաշխատողների հետ է հանդիպել

23:50 11.06.2021

Մարզային բժշկական կենտրոնների համաչափ զարգացումն առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է։ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր Շիրակի և Լոռու մարզերի բուժաշխատողների հետ է հանդիպել։ Բժշկական կենտրոնների արդիականացում` շենքային պայմանների բարելավում, նորագույն սարքավորումների ապահովում և նեղ մասնագետների առկայություն մարզերում, աշխատավարձերի վերանայում. այս և այլ կարևոր հարցերին է անդրադարձել Անահիտ Ավանեսյանը հանդիպման ժամանակ։ Նախարարի պաշտոնակատարը նշել է, […]

̰
Հրդեհ Այնթապ գյուղում․ տուժածներ չկան

23:45 11.06.2021

Հունիսի 11-ին` ժամը 16:09-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի թիվ 14 նրբանցքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:25 11.06.2021

Հանրապետության տարածքում` Հունիսի 11-13-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 11-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի 11-ի ցերեկը, 12-16-ը […]

̰
Վահագնի թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է

23:14 11.06.2021

Հունիսի 11-ին` ժամը 20։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահագնի թաղամասում՝ ռեստորանային համալիրի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից […]

̰
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի աշխատակիցները շարունակում են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացները

23:02 11.06.2021

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի աշխատակիցները շարունակում են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներն ականային վտանգ ներկայացնող 4 մարզերի դպրոցներում: «Այսօր ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի մաանագետներն այցելեցին Տավուշի մարզի Ազատամուտ և Ակնաղբյուր համայնքների դպրոցներ: Նրանք երեխաներին ներկայացրեցին Հայաստանում առկա վտանգավոր մարզերը, ծանոթացրեցին ականների տեսակներին և սովորեցրին անվտանգ վարքագծի կանոնները»,- ասված է ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

̰
Ռոբերտ Քոչարյանը նախընտրական քարոզարշավը շարունակել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում

22:57 11.06.2021

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը նախընտրական քարոզարշավը շարունակել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում: Հանրահավաքին ելույթ ունեցողներից մեկը նշել է, որ «Հայաստան» դաշինքը առանձնանում է պրոֆեսիոնալ ու սկզբունքային անդամներով, մարդկանցով, ովքեր երբեք չեն վախեցել ճշմարտությունն ասելուց: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՔՊ-ն Տավուշի  մարզում էր․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ընտրողների ու համակիրների հետ

22:48 11.06.2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն այսօր անցկացրել է Տավուշի մարզում: Տասնյակ համայնքներում պլանավորված ու չնախատեսված կանգառների ընթացքում կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոսել է պաշտպանության, անվտանգության և այլ ոլորտների խնդիրների ու անելիքների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Անդրիաս Ղուկասյանը թվարկել է երկրի զարգացման այն դրույթները, որոնք ներառված են իրենց նախընտրական ծրագրում

22:35 11.06.2021

«Ազատ հայրենիք» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հանդես է եկել ֆեյսբուքյան ասուլիսով։ Պատասխանելով  օգտատերերի հարցերին` նա անդրադարձել է տարբեր ոլորտների և թվարկել երկրի զարգացման այն դրույթները, որոնք ներառված են իրենց նախընտրական ծրագրում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
SHANTNEWS

21:55 11.06.2021

̰
Թուրքիայի Սահմանադրական դատարանն ուսումնասիրում է քրդամետ կուսակցության փակման պահանջը

21:46 11.06.2021

Թուրքիայի գերագույն դատախազ Բեքիր Շահինը խոսել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) գործունեությունն արգելելու պահանջով երկրի սահմանադրական դատարան նոր մեղադրական եզրակացություն ուղարկելու և հետագա գործընթացների մասին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Շահինն ասել է, որ ՍԴ-ն 15 օր ժամանակ ունի նոր մեղադրական եզրակացությունն ուսումնասիրելու համար, որից հետո պետք է որոշում կայացնի HDP-ն փակել-չփակելու, ինչպես նաև մեղադրական […]

̰
Վահագնի թաղամասում հրդեհ է բռնկվել․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

21:26 11.06.2021

Հունիսի 11-ին, ժամը 20։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահագնի թաղամասում՝ ռեստորանային համալիրի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից […]

̰
Քննարկվել է Արևելյան գործընկերության երկրների միջոցով Հայաստանին պատվաստանյութերի տրամադրման հնարավորությունը

21:18 11.06.2021

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն առցանց քննարկում է ունեցել Լիտվայի առողջապահության նախարար Արունաս Դուլկիսի հետ, որին մասնակցել են Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն և Լիտվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Հանդիպմանը նախարարները ներկայացրել են 2 երկրներում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը` շեշտը դնելով պատվաստումային գործընթացի վրա: Ի թիվս երկկողմ համագործակցությանն ուղղված […]

̰
Ինտենսիվ այգեգործության զարգացմանն ուղղված ծրագիրը կմեկնարկի 2022 թվականից

17:00 11.06.2021

Հաստատվել է «ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2023 թվականների ծրագիրը»: Տնտեսավարողների առաջարկությամբ ծրագրում ներառվել են հետևյալ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերը՝ ▪️ ծնեբեկ ▪️ պրասասոխ ▪️ ռուկոլա ▪️ բրյուսելյան կաղամբ ▪️ պեկինյան կաղամբ ▪️ կոլրաբի ▪️ գանգրակաղամբ ▪️ ցուկինի և պատիսոն ▪️ քաղցր եգիպտացորեն։ Ինտենսիվ […]

̰
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանն ունի Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր

16:54 11.06.2021

Հայաստանի օլիմպիական թիմը համալրվեց ևս մեկ մարզիկով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: Հայաստանը մինչ այս պահն ունի 10 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Արման Դարչինյանը, […]

̰
Հանքավանի ճանապարհին մեքենաներ են բախվել, որոնցից մեկը գլխիվայր հայտնվել է ձորում․ կան վիրավորներ

16:53 11.06.2021

Կոտայքի մարզում այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Mercedes GL և Mercedes C Class մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ բախման հետևանքով Mercedes C-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։ Վիրավորներից երկուսին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, նրանցից մեկին […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է համացանցային առևտրի անօրինական դեպք

16:44 11.06.2021

Վերջին շրջանում աշխարհում և Հայաստանում հատկապես, ակտիվացել են օնլայն առևտրի հարթակներն ու դրանցից օգտվող օգտատերերը: Նրանց անօրինական վարքագիծը նույնպես չի վրիպում Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տեսադաշտից: Մասնավորապես, List.am հայտարարությունների կայքում օգտատերերից մեկի վարքագիծը կասկածելի է թվացել վարչության ոլորտային թիվ 3 բաժնի աշխատակիցների համար: Կայքի «Gh Grup» օգտատիրոջ նկատմամբ ձեռնարկվել են «վերահսկելի […]

̰
BACK_TO_TOP