23:59 10.06.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:55 10.06.2021
Հանրապետության տարածքում` Հունիսի 10-13-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի 10-ին՝ երեկոյան ժամերին քաղաքի […]
23:18 10.06.2021
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի թիմը նախընտրական քարոզարշավը շարունակել է Աշտարակ քաղաքում: Հանրահավաքին ելույթ ունեցողները նշել են, որ գալիս են կյանքի կոչելու պետականաշինության իրենց ծրագրերը, իսկ դրա համար անհրաժեշտ է հավասարակշված և ուժեղ առաջնորդ, անհրաժեշտ է համատեղել ուժերը՝ վերականգնելու ազգային արժեքները, արժանապատիվ խաղաղություն, զարգացող գյուղատնտեսություն ու գիտություն, մատչելի առողջապահական համակարգ: Մանրամասները՝ […]
22:34 10.06.2021
Թուրքական «Timetürk» լրատվակայքը հայկական մշակույթի և մասնավորապես գինեգործության վերաբերյալ ուշագրավ հոդված է հրապարակել։ Նախ պատմական ակնարկով տեղեկություններ է հայտնում ավելի քան 5 հազար տարի առաջ հայ ժողովրդի ձևավորման մասին։ Նշվում է, որ շումերական գրավոր աղբյուրներում, Աստվածաշնչում հիշատակվում է Արատտա անունով հնագույն պետության մասին, որը նույնանում է Արարատ – Հայաստանի հետ։ Այնուհետև թուրքական աղբյուրը հղում է […]
22:15 10.06.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 3-9-ը։ ? Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 3-ին, 5-ին և 9-ին, Նոր Նորքում՝ հունիսի 5-ին և 7-ին,և Շենգավիթում՝ հունիսի 5-ին և 9-ին: ? Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 5-ին և 9-ին: […]
22:02 10.06.2021
Այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու կիսաքայքայված դի: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը: Քննիչ որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, […]
21:47 10.06.2021
2021 թվականի հունիսի 10-ին (այսօր)` ժամը 16:30-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը սկսել են կրակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի հարևանությամբ: Կրակոցները դադարել են միայն ժամը 19:30-ի սահմաններում: Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ահազանգեր է ստացել նշված գյուղերից, և դրանք ստուգմամբ հաստատվել են: Անգամ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ գյուղերի բնակիչների ահազանգերի ընթացքում լսվել […]
21:21 10.06.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 30-հունիսի 5-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում մայիսի 31-ին, հունիսի 1-ին, 3-ին և 5-ին, Հրազդանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում:
21:18 10.06.2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է բուժաշխատողների հետ։ Հանդիպմանը քննարկել են 3 տարվա կատարած աշխատանքը, անդրադարձել ոլորտի առանցքային խնդիրներին։ Վերջին 3 տարվա ընթացքում առողջապահության նախարարությունը 80%-ով ավելացրել է առողջապահական համակարգին հատկացվող բյուջետային միջոցները, բարձրացրել է շուրջ 10,000 բուժաշխատողների աշխատավարձերը 30-40%-ով, իրականացրել ոլորտային մի շարք փոփոխություններ։ Հարկ է նշել, որ 2018-2021թվականներին առողջապահության ոլորտի համակարգային […]
15:59 10.06.2021
Հունիսի 10-ին՝ ժամը 05:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ աղբավայրում հրդեհի ևս մեկ նոր օջախ է նկատվում։ Դեպքի վայրում հերթապահող հրշեջ-փրկարարական ջոկատն իրականացրել է հրդեհի նոր օջախի (մոտ 1000 քմ) հրդեհաշիջման աշխատանքներ․ ներգրավված է եղել քաղաքապետարանի մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:05-ին․ տարածման վտանգ չկա, իրականացվում է հերթապահություն։ Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման […]
15:43 10.06.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն պետական TRT հեռուստաալիքին տված ընդգրկուն հարցազրույցում խոսել է հունիսի 14-ին սպասվող Բայդեն-Էրդողան հանդիպման օրակարգի և սպասելիքների մասին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Չավուշօղլուն նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու է, թե երկկողմ հարաբերություններում ինչ քայլեր են անելու ԱՄՆ-ի նոր վարչակազմի կառավարման շրջանում: Նրա խոսքերով՝ երկու երկրների միջև կան խնդիրներ, որոնք սկսվել են […]
15:42 10.06.2021
Հունիսի 11-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզային փրկարարական վարչության կողմից Ուրցալանջ համայնքում կփորձարկվի էլեկտրաշչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ՀՀ ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
15:40 10.06.2021
Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում տեղի է ունեցել գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը: Գեղասահքի ֆեդերացիայի որոշմամբ` այս տարի առաջնությունը նվիրվել է գեղասահքի մարզիչ, Հայաստանի լավագույն գեղասահորդներից Սլավիկ Հայրապետյանի մայրիկի՝ Արմինե Հայրապետյանի հիշատակին: Առաջնությանը ներկա է եղել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նա հանդես է եկել բացման խոսքով, ինչպես նաև հաղթողներին շնորհել է մրցանակներ: […]
15:33 10.06.2021
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները հունիսի 9-ին Շերամի փողոցից բերման են ենթարկել 58-ամյա Սամվել Ա.-ին, որը փետրվարի 22-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային […]
15:28 10.06.2021
Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ԱՄՆ ժողովրդի անունից ծաղկեպսակ դնելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Այս մասին տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։
15:24 10.06.2021
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում։ «Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն»,- ասված է ԱՀ ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։
15:13 10.06.2021
Ս.թ. հունիսի 9-ին ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Արմեն Պապիկյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) նիստը՝ նվիրված անվտանգային տարածաշրջանային կառույցներին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վրա շեշտադրումով: Բացելով նիստը՝ ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ դեսպան Արմեն Պապիկյանն ընդգծեց անվտանգության հարցերով զբաղվող տարածաշրջանային տարբեր կազմակերպությունների միջև համագործակցության և ջանքերի համադրման կարևորությունը՝ աճող […]
15:06 10.06.2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելության շտաբի պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործընթացը դիտարկման ենթարկելու նպատակով: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրությունների ամբողջ ընթացքում դիտորդական առաքելության և ՀՀ դատախազության միջև հաղորդակցության և գործակցության եղանակներին, ՀՀ […]
14:59 10.06.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի ուղեկցությամբ նախարարի պաշտոնակատարը շրջայց է կատարել կենտրոնի դասընթացների սենյակներ, աշխատարաններ, երաժշտական ստուդիա և կինոթատրոն։ Հայկ Չոբանյանը զրուցել է նաև Թումոյում սովորող պատանիների հետ, ծանոթացել կրթական և աշխատանքային ծրագրերին, ունկնդրել Թումոյի ուսանողական երաժշտական խմբի՝ «Թմբաթա»-ի ստեղծագործությունները, դիտել […]
14:32 10.06.2021
ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշումը: ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման ընդունելության տեղերի հատկացման նպատակն է խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` […]
14:11 10.06.2021
Հունիսի 9-10-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, միայն հյուսիսարևելյան շրջանների գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:
14:00 10.06.2021
Հունիսի 9-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 45-ամյա Մարիա Գ.-ն, որը 2020 թ. հուլիսի 4-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
13:56 10.06.2021
Սույն թվականի մայիսի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության մասին ՀՀ կառավարության դիմումին ի պատասխան՝ սույն թվականի հունիսի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ նշված զինծառայողների նկատմամբ ուժի մեջ է 2020 թվականի նոյեմբերի 3-ի միջանկյալ միջոց կիրառելու որոշումը, այնպես, ինչպես մյուս գերեվարված և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ: Միաժամանակ, Եվրոպական […]
13:55 10.06.2021
Անհատական հաշվի քաղվածքը ֆիզիկական անձին տրամադրվում է փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով: Ֆիզիկական անձը էլեկտրոնային եղանակով անհատական հաշվի քաղվածք ստանալու նպատակով կարող է մուտք գործել «Անհատական հաշվի էլեկտրոնային համակարգ»՝ ներկայացնելով էլեկտրոնային դիմում: Մուտքի հնարավորություն կարելի է ստանալ թե՛ առցանց եղանակով (նույնականացման քարտի և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում), թե՛ անձամբ հարկային մարմին ներկայանալով: 1. Ինչպե՞ս գրանցվել «Անհատական […]