Քաղցկեղի ծրագրերն ընդլայնվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

Քաղցկեղի ծրագրերն ընդլայնվել են

14:39 11.06.2021

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Եվրոպա Դոննա Արմենիա կազմակերպության կողմից արդեն 4-րդ անգամ կազմակերպվող «Առողջապահություն և իննովացիա» միջազգային կոնֆերանսին:

Կոնֆերանսի նպատակը ուռուցքաբաններին, ընտանեկան բժիշկներին և ռադիոլոգներին քաղցկեղի խնդիրների շուրջ միավորելն է։

Կոնֆերանսի ընթացքում օտարերկրյա մասնագետները փոխանակվել են իրենց փորձով, խոսել քաղցկեղի, բուժման արդի մոտեցումների, վաղ ախտորոշման առավելությունների և բուժման հնարավոր տարբերակների մասին:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` բոլորիս ուշադրությունը սևեռվել էր համավարակի հաղթահարման, նոր հիվանդության բուժման մեթոդների, դրանց անընդհատ փոփոխության, լուծումներ գտնելու վրա: Եվ այս համատեքստում, ցավոք սրտի, ոչ պակաս կարևոր հիվանդություններ ինչ-որ առումով կարելի է ասել` երկրորդային պլան մղվեցին: Ինչպես մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանում քաղցկեղի հիվանդացության աճի միտում կա. մեր երկրում այն հիվանդացության և մահացության առումով 2-րդ հորիզոնականում է, ինչն, անշուշտ, մտահոգիչ է:

Այդուհանդերձ, պետք է փաստեմ, որ արդեն իսկ շատ գործուն քայլեր են արվել այս ուղղությամբ, և այն մշտապես մեր ուշադրության կենտրոնում է:

Ընդգծեմ, որ մեզ համար առաջնահերթություն է ունենալ զարգացած շատ երկրների նման պարտադիր ապահովագրական ընդգրկուն համակարգ, որպեսզի քաղցկեղը չլինի դատավճիռ, և պացիենտը ստիպված չլինի ներդնելու իր ու իր ընտանիքի ողջ ֆինանսական կարողությունները բուժման նոր ելքեր գտնելու համար:

Ուզում եմ հատկապես շեշտել, որ ոլորտի զարգացման առումով նոր տեխնոլոգիաները միանշանակ բուժման մեթոդների մեջ մեծ դերակատարում ունեն, որտեղ մեկտեղվում են մարդ և տեխնոլոգիաների միասնական կարողությունները»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Հարկ է նշել, որ վերջին 3 տարվա ընթացքում քաղցկեղի բուժման առումով քաղցկեղի ծրագրերը բավականին ընդլայնվել են մի շարք ուղղություններով` թե՛ վիրահատական միջոցառումերն ամբողջությամբ պետության հաշվին իրականացնելու, թե՛ դեղորայքային որոշ նոր ծրագրեր ընդգրկելու և թե՛ ճառագայթային բուժումը պետպատվերի մեջ ներառելու առումով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP