16:50 09.06.2021
Շարունակվում են ԱՀ Ասկերանի շրջանի Նելսոն Ստեփանյան 10 Ե հասցեում գտնվող թիվ 1, 2, 3 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։ ✅Նոր կառուցվող թաղամասը բաղկացած է 3 մասնաշենքից՝ 38 բնակարանանոց, որից թվով 8-ը 3 և 4 սենյականոց, իսկ 15 բնակարանանոց երկու շենքերը 1, 2, 3, 4 սենյականոց։ ✅Ներկա դրությամբ իրականացվում […]
16:40 09.06.2021
Գնահատվել և ուսումնասիրվել են Հայաստանում երեխաների քաշի և ճարպակալման միտումները: Այսօր տեղի է ունեցել ԱՀԿ Մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության նախաձեռնության (COSI) 2019թ. ազգային հետազոտության արդյունքների ներկայացումը: Հետազոտության նպատակն է` ուսումնասիրել երեխաների շրջանում ճարպակալման պատճառներն ու ցուցանիշները համեմատել միջազգային չափանիշներին: Քննարկմանը մասնակցել են ԱՆ, ԿԳՄՍՆ մասնագետներ, առողջապահական կազմակերպիչներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկայացվել են Հայաստանում […]
16:39 09.06.2021
Հունիսի 8-ին, 2022թ. ֆիսկալ տարվա համար ԱՄՆ արտաքին օժանդակության բյուջեի նախագծի լսումների ժամանակ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները և հայկական հարցերով հետաքրքրված սենատորները, մասնավորապես հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, Բարբարա Լին, Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հարցեր են ուղղել՝ Սպիտակ տան վարչակազմի կողմից «907-րդ բանաձևի» կատարումից հրաժարվելու, Ադրբեջանին օժանդակություն տրամադրելու և […]
16:32 09.06.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատելու համար քաղաքացի Յավուզ Աթանը 1 տարի 2 ամիս ազատազրկման է դատապարտվել, փոխանցում է Ermenihаber-ը։ Նշենք, որ համաձայն Թուրքիայի Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի՝ երկրի նախագահին վիրավորելը համարվում է հանցագործություն և պատժվում առավելագույնը 4 տարվա ազատազրկմամբ։ Թուրքական դատախազությունը քրեական գործ էր հարուցել Աթանի դեմ: Դատախազության պատրաստած մեղադրական եզրակացության մեջ նշվում էր, […]
16:27 09.06.2021
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողները հունիսի 8-ին Հարավարևմտյան Բ-2 թաղամասից բերման են ենթարկել 22-ամյա Կարո Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ վնասելը կամ ոչնչացնելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Կարո Մ.-ն ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
16:20 09.06.2021
Գերազանցության մեդալի հավակնորդներն այսօր հանձնել են առաջին կենտրոնացված քննությունը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Ըստ հանրակրթական դպրոցների ներկայացրած հայտերի՝ այս տարի մեդալի հավակնորդների թիվը 192 է։ Մեդալի կենտրոնացված քննությունների անցկացման նպատակով ձևավորվել է 3 քննական կենտրոն. Երևանում՝ ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում, Սյունիքում՝ Գորիսի թիվ 3 […]
16:12 09.06.2021
Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, հետևաբար հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա շոգ եղանակին, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար: Ինչպես հայտնի է, աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաև կենցաղակոնտակտային ճանապարհով: Սննդամթերքը բարենպաստ պայմաններում վարակիչ հիվանդությունների հարուցիչների համար հանդիսանում է […]
16:04 09.06.2021
Հունիսի 9-ից Ֆրանսիայի և օտարերկրյա պետությունների միջև ճանապարհորդների հոսքը կվերաբացվի՝ համաձայն փոփոխված ընթացակարգի, որը կախված է երրորդ երկրի սանիտարական վիճակից և ուղևորների պատվաստումներից: Հիմնվելով սանիտարական ցուցանիշների վրա՝ սահմանվել է երկրների դասակարգում, և ցանկացած մուտք Ֆրանսիա և ցանկացած ելք մեր տարածքից մնում է խստորեն վերահսկվող (տե՛ս Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կայքէջը): Հայաստանը դասակարգվում է նարնջագույն գոտում […]
15:44 09.06.2021
Ուկրաինա աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոնդարի հետ։ Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Գլխավոր հանձնակատարը նախ ներկայացրել է հայկական սփյուռքի հետ աշխատանքի փորձը, մանրամասնել որոշ ծրագրեր և ուղղություններ։ Վասիլի Բոնդարը կարևորել է այս շրջանակներում փորձի փոխանակումը և անդրադարձ կատարել ուկրաինական սփյուռքի հետ աշխատանքի իրենց քայլերին։ Այս […]
15:38 09.06.2021
Հայաստանում կորոնավիրուսով վարակված՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտ է 270-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը: «Ներկայումս ՀՀ տարածքում 7 բժշկական կենտրոն է սպասարկում կորոնավիրուսով հիվանդներին՝ 2-ը մարզային, մնացածը՝ մայրաքաղաքում: Մարզային ԲԿ-ները գտնվում են Սպիտակում և Կապանում: Թոքային օդափոխման սարքերին միացված է 19 քաղաքացի, […]
15:36 09.06.2021
Ասֆալտապատվել է Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն թաղամաս տանող ճանապարհը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Այժմ Ջրաշեն թաղամասի բնակիչներն, ինչպես նաև մեր բոլոր քաղաքացիները կարող են անվտանգ երթևեկել այս ճանապարհով:
15:26 09.06.2021
«Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն hիվանդությունների ազգային կենտրոն» հոսպիտալացված 11 երեխաներից 5-ը դուրս են գրվել: Ստացիոնարում բուժումը դեռ շարունակում է 6 երեխա, որոնց վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հիշեցնենք, որ նախօրեին հոսպիտալացվել են «Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ (ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, որովայնում ցավեր) 11 երեխա: Երեխաներից 4-ն ընդունվել են ինտենսիվ […]
15:12 09.06.2021
COVID-19 համավարակից մեկ տարի անց պարզ է, թե այն ինչ ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա: ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը խոսում է կորոնավիրուսային հիվանդության բարդությունների ու դրանց կանխարգելման մասին: Մանրամասները՝ ՀՀ առողջապահության ներկայացրած տեսանյութում։
14:58 09.06.2021
2021 թվականի հունիսի 9-ին համացանցում տարածված «Հսկայական հերթեր են գոյացել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժիններում» հրապարակումների կապակցությամբ պարզաբանում ենք, որ ներկայումս ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բոլոր ստորաբաժանումները պատշաճ իրականացնում են իրենց բոլոր գործառութային պարտականությունները` չնայած գերծանրաբեռնված աշխատանքային ռեժիմին: Երևան քաղաքի որոշ ստորաբաժանումներում առաջացել են կուտակումներ, ինչը կապված է ինչպես առօրյա գործառութային, այնպես էլ Ազգային […]
14:52 09.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը կարևորել է Հայաստանի և Թուրքմենստանի միջև առկա բարեկամական կապերը՝ համոզմունք հայտնելով, որ երկու երկրների հարաբերություններում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի […]
14:37 09.06.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ամառային հանգստի սեզոնով պայմանավորված՝ լողավազանային ծառայություններ մատուցող տնտեսվարողներին հորդորում է պահպանել սանիտարահամաճարակային կանոններն ու նորմերը։ Մասնավորապես անհրաժեշտ է՝ ✅ պահպանել թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությունը, ✅ պարտադիր վարակազերծել ավազանի ջուրը, ✅ ավազանի ջրի վերին աղտոտված շերտի հեռացման համար ավազանի պատերին պետք է լինեն ջրահեռացման ջրհորդաններ, ✅ լողավազանների, բաղնիքների միկրոկլիման պետք է […]
14:23 09.06.2021
Ոստիկանության Արթիկի բաժնի ՔՀԲ ծառայողների և Շիրակի մարզի վետերանների համատեղ միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 8-ին Արթիկի բաժին է ներկայացել 44-ամյա Բյուզանդ Ե.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՌԴ Պյատիգորսկ քաղաքի ՆԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (Վարչական պատժի ենթարկված անձի կողմից ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման […]
14:15 09.06.2021
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքում գտնվող Ադլեր միկրոշրջանում տղամարդը երկու հարկադիր կատարողի է սպանել։ Այս մասին հաղորդում է Sputnik Արմենիա-ն՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին ու Telegram-ալիքներին։ Այսպես, «Baza»-ի տվյալներով՝ սպանվել են 35-ամյա Անդրոնիկ Մակիվասյանը և 36-ամյա Ալբերտ Ազյազյանը (դատելով ազգանուններից՝ էթնիկ հայեր)։ Նրանք գնացել են տղամարդու տուն, քանի որ նրա տունը պետք է դատարանի որոշմամբ […]
13:57 09.06.2021
ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը նախօրեին մի շարք երկրների ու շրջանների հանել է կորոնավիրուսի տեսանկյունից 4-րդ աստիճանի վտանգավորություն ունեցող երկրների ցանկից, հաղորդում է Ermenihaber-ը։ Այդ երկրները, որոնց շարքում կա նաև Թուրքիան, տեղափոխվել են 3-րդ աստիճանի վտանգավորություն ներկայացնող երկրների ցուցակ: Թուրքիայից բացի այդ ցանկում կան այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ֆրանսիան, Կանադան, Մեքսիկան, Իսպանիան, Ուկրաինան, […]
13:50 09.06.2021
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները, համագործակցելով Արցախի ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ, հունիսի 8-ին Ասկերանի շրջանի Սարդաշեն գյուղից Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 55-ամյա Սամվել Մ.-ին, որը 2015 թ. օգոստոսի 3-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Սամվել Մ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
13:37 09.06.2021
Հռոմում հունիսի 11-ին տեղի ունենալիք Իտալիա-Թուրքիա ֆուտբոլային մրցախաղին կարգելվի Թուրքիայից ժամանող թուրքական քաղաքացիություն ունեցող երկրպագուների մուտքը, փոխանցում է Ermenihaber-ը։ Այս որոշումը կայացրել է Իտալիայի կառավարությունը՝ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը և ճամփորդության հետ կապված սահմանափակումները: Ըստ որոշման՝ խաղի տոմսեր կկարողանան գնել միայն Շենգենյան գոտում բնակության իրավունք ունեցող Թուրքիայի քաղաքացիները և Եվրամիության երկրի անձնագիր ունեցող էմիգրանտ թուրքերը:
13:32 09.06.2021
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ցուցանիշը հատել է 50 հազարի շեմը: 08.06.2021 թվականի դրությամբ կատարվել է 50228 պատվաստում: Հիշեցնենք, որ AstraZeneca-ով և CoronaVac-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ Sputnik V-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների […]
13:28 09.06.2021
Կանանց Հայաստանի ազգային և մինչև 19 տարեկանների հավաքականները սկսում են նախապատրաստվել ընկերական հանդիպումներին: Կանանց ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը հունիսի 9-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Հունիսի 12-ին և 15-ին մեր թիմը կանցկացնի ընկերական հանդիպումներ՝ մրցելով Ղազախստանի հավաքականի հետ: Հանդիպումները կկայանան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սկիզբը՝ ժամը 17:00-ին: Կանանց ազգային հավաքականի մարզումային ծրագրին և հավաքական հրավիրված […]
13:22 09.06.2021
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնության հարավային մայրաքաղաք` Դոնի Ռոստով է այցելել Երևանի պատվիրակությունը` քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ: Պաշտոնական այցի առաջին օրը ռոստովյան գործընկերների ուղեկցությամբ երևանյան պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի անմար կրակի մոտ: Այնուհետև Երևանի քաղաքապետն ու պատվիրակության անդամները, Նոր Նախիջևանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարգանքի տուրք են […]
13:15 09.06.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հունիսի 8-9-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:
23:44 08.06.2021
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը պարտությամբ սկսեց մրցելույթները Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2023 թ. առաջնության ընտրական փուլում: Մեր թիմը 0:2 հաշվով զիջեց H խմբի առաջին տուրի Ֆարերյան կղզիների հետ մրցավեճում: Ֆարերյան կղզիներ – Հայաստան 2:0 (0:0) Տոֆտիր, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Ռոբերտ Ջենկինս Գոլերը՝ Յոն Յոհանեսեն, 68, 84 Զգուշացումներ՝ Երջանիկ Ղուբասարյան, 18, 45+2, Յոն Յոհանեսեն, 38, […]
23:33 08.06.2021
Հանրապետության տարածքում` Հունիսի 8-ի ցերեկը, 9-11-ը, 13-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում […]