TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+33.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

00:00 08.06.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Արագածոտնի մարզում Nissan Elgrand-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել․ կան տուժածներ

23:47 07.06.2021

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 18:00-ի սահմաններում Nissan Elgrand մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 11․4 հա տարածքում բռնկված հրդեհները

23:33 07.06.2021

Հունիսի 6-ից 7-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում` 200 քմ, Աջափնյակ վարչական շրջանում` 300 քմ, Դավիթաշեն վարչական շրջանում` 300 քմ, Էրեբունի վարչական շրջանում` 2700 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 3000 քմ, Շենգավիթ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:20 07.06.2021

Հանրապետության տարածքում` Հունիսի 7-ի ցերեկը, 8-11-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է […]

̰
Ադրբեջանցի զինծառայողները զբաղված են ՀՀ բնակիչների եղջերավոր կենդանիների գողություններով. ՄԻՊ

23:10 07.06.2021

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանային գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական զինծառայողները զբաղված են ՀՀ բնակիչների եղջերավոր կենդանիների գողություններով: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Օրինակ` նրանք 2021թ. հունիսի 5-ին գողացել և մինչ օրս չեն վերադարձրել Կութ գյուղի հովվի 80-ից ավելի եղջերավոր կենդանիները։ Պաշտպանի աշխատակազմի ճշտած տվյալներով` այդ կենդանիները պատկանում են Կութ գյուղի 5 ընտանիքի: […]

̰
2021թ․ Թուրքիայից զենքի արտահանման ծավալները կրկնապատկվել են

23:06 07.06.2021

Վերջին 13 տարում նկատելիորեն մեծացել են Թուրքիայից կիսաավտոմատ ատրճանակների, կիսաավտոմատ հրացանների և որսորդական հրացանների արտահանման ծավալները։ Թուրքիայի արտահանման խորհրդի տվյալների համաձայն՝  2021թ․հունվար – ապրիլ ամիսներին ռազմարդյունաբերական ապրանքների արտահանման ծավալն ավելացել է 47․77 տոկոսով՝ կազմելով 949 մլն 744․000 դոլար։ Ընդ որում, նշված ժամանակահատվածում ամենից շատ զենք է վաճառվել ԱՄՆ-ին։ Թուրքիայից ԱՄՆ-ին զենքի վաճառքի ծավալները նախորդ տարվա […]

̰
5-րդ զորամիավորումում անցկացվել են կապի վարժանքներ

21:57 07.06.2021

Հունիսի 7-ին 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ։ Ծավալվել են կապի շարժական հանգույցներ, ստուգվել կապի համակարգի անխափան աշխատանքի ապահովման գործնական կարողությունները, ազդանշանների հաղորդման և ստացման մասնագիտական հմտությունները։  

̰
Չավուշօղլուն Ֆրանսիային համարում է բարեկամ և դաշնակից երկիր

20:58 07.06.2021

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Փարիզ կատարած այցին ընդառաջ հոդված էր հրապարակել ֆրանսիական L’Opinion թերթին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Չավուշօղլուն, Ֆրանսիային անվանելով «բարեկամ և դաշնակից երկիր», նշել է, որ Հարավային Կովկասում Թուրքիան և Ֆրանսիան միասնաբար կարող են աջակցել կայուն խաղաղությանը, որը կօգնի Ադրբեջանի և Հայաստանի բարգավաճմանը: Թուրքիայի արգործնախարարը նախարարը հայերին անվանելով «ծայրահեղականներ» գրել է, «եթե […]

̰
Այսօր Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրն է

20:36 07.06.2021

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2018թ. հունիսի 7-ը հռչակել է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օր: Սննդամթերքի անվտանգության երաշխավորման գործընթացում կարևոր է համադրել բոլոր ջանքերը, որի քննարկմանն էր նվիրված ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կազմակերպված խորհրդաժողովը, ինչը հնարավոր է դարձել «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ «Շվեյցարիայի զարգացման և […]

̰
Այսօր Ջրականի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն

20:33 07.06.2021

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների ընթացքում, այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Զինադադարից հետո որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված մարմինների և աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1560։

̰
Ստուգայցեր են իրականացվել ենթակա զորամասերից մեկի մարտական դիրքերում

20:25 07.06.2021

Հունիսի 6-ին, 4-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանի ղեկավարությամբ, ստուգայցեր են իրականացվել ենթակա զորամասերից մեկի մարտական դիրքերում: Աշխատանքային խումբը ստուգել է մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորման պայմանները, զինծառայողների պատրաստության աստիճանը, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը։ Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։    

̰
ԱՆ-ն ևս մեկ անգամ հերքում է «200 թաքցրած» դիակի մասին տեղեկությունը

20:23 07.06.2021

Քանի որ համացանցում շարունակում է շրջանառվել և շահարկվել «թաքցրած դիերի» մասին սուտ լուրը, ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հերքում է «200 թաքցրած» դիակի մասին տեղեկությունը: «Հարազատները, լրատվամիջոցները և պատգամավորներ շաբաթվա ընթացքում հնարավորություն են ունեցել շրջել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» բոլոր մասնաճյուղերով և մանրակրկիտ ծանոթանալ թե՛ դիերի և մասունքների պահման պայմաններին, թե՛ դրանց հաշվառման գործընթացին և […]

̰
ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ

20:13 07.06.2021

ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

̰
ՀՀ զինվորական դատախազի պաշտոնակատարը պատերազմին առնչվող քրգործով վճռաբեկ բողոք է ներկայացրել

15:56 07.06.2021

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել և առանձին վարույթում առանձնացվել է քրեական […]

̰
Բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ ենք անում բացառել ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ․ ոստիկանություն

15:33 07.06.2021

Հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում զանգվածային լրատվության միջոցները լուսաբանելու են նախընտրական գործընթացները, շտաբների աշխատանքը, հանդիպումները և այլն։ Ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ ենք անում բացառել ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ։ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին։ Ոստիկանությունը հետևողականորեն հետամուտ է […]

̰
Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի և Ջրականի շրջաններում

15:33 07.06.2021

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում: Արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

̰
Կոտայքի մարզում 2021-ի մայիսին ծնվել է 167 երեխա

15:24 07.06.2021

Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում գրանցվել է 167 ծնունդ՝ 80 տղա և 87 աղջիկ: Ծնունդների թիվը՝ ըստ մարզի ծննդատների ✅Չարենցավանի ծննդատուն՝ 18 ծնունդ ✅Նաիրիի ծննդատուն՝ 14 ծնունդ ✅Աբովյանի ծննդատուն՝ 62 ծնունդ ✅Հրազդանի ծննդատուն՝ 73 ծնունդ:

̰
Շենգավիթում տղամարդը դանակահարել ու սպանել է քեռուն․ նոր մանրամասներ

15:21 07.06.2021

Հունիսի 5-ի երեկոյան շտապօգնության խումբը կանչով մեկնել էր Ներքին Շենգավիթի 1-ին փողոց։ Տներից մեկում մի կին հայտնաբերել էր եղբոր դին։ Շուտով շտապօգնության 6-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում ստացվեց, որ 55-ամյա տղամարդու մարմնին վնասվածքներ կան։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը, փորձաքրեագետներն ու դատաբժիշկը պարզեցին, որ վնասվածքը կտրող-ծակող առարկայի հարվածի հետևանք էր։ Դեպքի առթիվ տարածքային քննչական […]

̰
Որոշվել է 5 ոստիկանի ազատել ծառայությունից

15:12 07.06.2021

Հունիսի 4-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր և իրավաբանական վարչությունների պետերն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ: «Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության հինգ աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց […]

̰
Հունիսի 6-7-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

14:58 07.06.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հունիսի 6-7-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
SHANTNEWS

14:55 07.06.2021

̰
Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 357 զանգ

14:53 07.06.2021

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին մայիսի 31-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 357 զանգ: Բնակչությունը շարունակում է դիմել հիմնականում պետական ֆինանսական աջակցության ծրագրի, վարկերի մարման և այլ սոցիալական բնույթի հարցերով։ Բաց թողնված զանգերին պատասխանելու և բարձրացված հարցերի ճշտման համար թեժ գծի աշխատակիցները կատարել են 89 հետզանգ` իրազեկման, […]

̰
Գողացել են լրատվական կայքերից մեկի գլխավոր խմբագրի պայուսակը․ ոստիկանների բացահայտումը

14:49 07.06.2021

Հունիսի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ աշխատասենյակից գողացել են լրատվական կայքերից մեկի գլխավոր խմբագրի պայուսակը, որի մեջ եղել է iPhone հեռախոս, 200 000 դրամ և բանկային 2 քարտ: Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, նույն օրը Արցախի պողոտայից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 56-ամյա տղամարդու, որը տվել […]

̰
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերով դիմելիությունը կտրուկ աճել է

14:38 07.06.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին դիմելիությունը 2021 թվականին կտրուկ աճել է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը: Ծրագիրն իրականացվում է 2020 թվականի հուլիսի 1-ից: «Եթե խոսենք թվերով, ապա […]

̰
Հեռուստատեսային հաղորդիչ ցանցում պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն

14:34 07.06.2021

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 8-ին` ժամը 01։00 – 07։00-ն ընկած ժամանակահատվածում, թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։

̰
Բուսաբանության ինստիտուտում բացվել է Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոն

14:30 07.06.2021

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում Շրջակա միջավայրի համաշխարհային օրը` հունիսի 5-ին, բացվել է Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոն՝ Էկոէպիկենտրոն: Էկոէպիկենտրոնը ստեղծվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսական աջակցությամբ, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF-Հայաստան) համագործակցության շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի […]

̰
Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է ինժեներական աշխատանքներ կատարել

14:24 07.06.2021

Հունիսի 7-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Աշխատանքներն անհապաղ դադարեցնելու և ինժեներական տեխնիկան հեռացնելու պահանջով հայկական ստորաբաժանումներն իրականացրել են հակազդման գործողություններ, ինչից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացվել է սահմանի ադրբեջանական հատված»,- ասված է […]

̰
̰
Արդիականացվել է Չարենցի փողոցի և Գետառի հատման թունելի լուսավորությունը

14:08 07.06.2021

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ փոփոխվում և արդիականացվում է տրանսպորտային թունելների լուսավորություն ցանցը: Տեղադրվող ԼԵԴ լուսատուներն ապահովում են լավ տեսանելիություն, նաև` ավելի քան 60 տոկոս էներգախնայողություն: Աշխատանքների ընթացքում էլեկտրական մալուխներն անցկացվում են ջրամեկուսիչ հատուկ խողովակներով՝ անվտանգությունն ապահովելու ու ավելորդ խափանումներից խուսափելու նկատառումով: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ ևս 10 հասցեում աշխատանքներն ավարտվել են:

̰
Նոր կանգառասրահներ են տեղադրվել

14:03 07.06.2021

Երևանի քաղաքապետարանի և մասնավոր կազմակերպության համագործակցությամբ փոխարինվում են քաղաքի կանգառասրահները։ Անցած հանգստյան օրերին նոր կանգառասրահներ են տեղադրվել Տիգրան Մեծ պողոտայի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի դիմացի և Աբովյան փողոցի՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից հատվածներում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
BACK_TO_TOP