TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+36.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ծառայողական քննության ժամանակահատվածում կասեցվել է գնդապետներ Ա. Թադևոսյանի և Ա. Գևորգյանի ծառայողական պարտականությունների կատարումը․ ՊՆ

23:09 08.06.2021

ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի և N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ «Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ ծառայողական քննության ժամանակահատվածում կասեցվել է գնդապետ Ա. Թադևոսյանի և գնդապետ Ա. Գևորգյանի ծառայողական պարտականությունների կատարումը»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

̰
Գևորգ Փարսյանը հետմահու պարգևատրել է կապանցի հերոսներին

23:04 08.06.2021

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հանուն հող հայրենիի նահատակվեցին մոտ հինգ տասնյակ կապանցի քաջ հայորդիներ։ Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն անձամբ է այցելել մարտական գործողությունների ժամանակ զոհված թվով 46 զինծառայողների ընտանիքներ և մեդալներ հանձնել հերոսների ծնողներին և կանանց։ Գևորգ Փարսյանի որոշմամբ՝ պատերազմի ժամանակ խիզախություն ցուցաբերելու, թշնամու դեմ արիաբար մարտնչելու և կյանքը հայրենիքի […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն ընդունել է, որ Քաթանյանը դիվերսանտ չէ

23:02 08.06.2021

Ադրբեջանի ՊՆ-ն պարզաբանել է, որ հունիսի 8-ին ձերբակալված ՀՀ ԶՈւ զինծառայող Արթուր Քաթանյանը ոչ թե սադրանքի համար մուտք է գործել Ադրբեջանի տարածք, այլ մոլորվել է: Անճշտությունն առաջացել է այն պատճառով, որ առաջին հարցաքննության ժամանակ զինծառայողն իրեն կասկածելի է պահել և սխալ պատասխաններ է տվել։ Դա էլ հանգեցրել է այն մտքին, որ նա եղել է ՀՀ […]

̰
Հրդեհ Ստեփանակերտում. այրվել է 2 բնակարան

22:11 08.06.2021

Այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 18:37-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Արմենավան թաղամասում միաժամանակ 2 բնակարան է այրվում: Կանչը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասի 3 մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը՝ ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ […]

̰
Պաշտպանունակության ամրապնդում, տնտեսական զարգացում․ ՔՊ-ն հանդիպումներ է ունեցել Արագածոտնի մարզում

22:00 08.06.2021

Տնտեսական զարգացման, ճանապարհաշինական ծրագրեր, երկրի պաշտպանունակության ամրապնդում, ընտրությունների օրը ժողովրդի կամքը վերահաստատելու անհրաժեշտություն. այս հարցերն են եղել այսօր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպումների օրակարգում: Իր թիմակիցների հետ նա այցելել է Արագածոտնի մարզի համայնքներ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
SHANTNEWS

21:55 08.06.2021

̰
Էրդողանի թիկնապահը սրճարանում նստած կնոջն արգելում է ոտքը ոտքին գցել նախագահի ներկայությամբ

21:45 08.06.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Ստամբուլում աշխատանքային օրն անցկացնելուց հետո թիկնապահների ուղեկցությամբ մտել է քաղաքի սրճարաններից մեկը՝ պաղպաղակ ուտելու: Սրճարանում զրուցել է պաղպաղակ ուտող հաճախորդների հետ, որոնց թվում եղել են նաև ուկրաինացի զբոսաշրջիկներ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, այդ ընթացքում Էրդողանի թիկնապահներից մեկը նկատել է, որ նստած կանանցից մեկը ոտքը ոտքին է գցել։ Թիկնապահը ձեռքով […]

̰
Զինդատախազությունը քրգործ է հարուցել Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից հայ զինծառայողին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ

21:32 08.06.2021

ՀՀ տարածք ներթափանցած Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից հայ զինծառայողին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ զինվորական դատախազության Սևանի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.2-րդ հոդվածով և 329-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Հայ զինծառայողին ծեծի ենթարկելու վերաբերյալ սոցիալական ցանցերում այսօր ակտիվորեն տարածվող տեսանյութի […]

̰
Պաշտոնից ազատվել է ՇՄ նախարարի տեղակալի պաշտոնակատար Տիգրան Սիմոնյանը

21:19 08.06.2021

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ պաշտոնից ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Տիգրան Սիմոնյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Սիմոնյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

̰
Մուկորմիկոզը՝ որպես կորոնավիրուսային հիվանդության հետևանք

21:09 08.06.2021

Մայիսի 19-ի դրությամբ` Հնդկաստանի մի քանի նահանգում հայտարարվել է մուկորմիկոզի համաճարակ: Դեպքերի թիվն անընդհատ աճում է՝ հիմնականում ախտահարելով Covid-19-ից բուժված անձանց: Բացի Հնդկաստանից, կորոնավիրուսային հիվանդության բռնկումից ի վեր, մուկորմիկոզի դեպքեր արձանագրվել են նաև Եգիպտոսում, Պակիստանում, Իրաքում, Չիլիում, Ուրուգվայում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Նեպալում, ՌԴ-ում, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Մուկորմիկոզը կամ «սև բորբոսը» հազվադեպ հանդիպող սնկային հիվանդություն […]

̰
Քրդամետ կուսակցությունն արձագանքել է իր դեմ ներկայացված մեղադրական եզրակացությանը

20:59 08.06.2021

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP-ԺԴԿ) հայտարարություն է արել երկրի գերագույն դատախազության կողմից HDP-ի վերաբերյալ Սահմանադրական դատարան նոր մեղադրական եզրակացություն ուղարկելու կապակցությամբ, հաղորդում է Ermenihaber-ը։ Կուսակցության սոցցանցի պաշտոնական էջում կոչ է արվում դատել մաֆիայի անդամներին՝ ակնարկելով, որ կառավարության անդամները կապված են հանցախմբի հետ: «Ոչ թե HDPԿ-ին, այլ մաֆիային դատիր» հեշթեգով արված գրառման մեջ մասնավորապես ասված […]

̰
Նշվել է հիվանդությունը, որի դեպքում շոգեբաղնիք այցելել չի կարելի

20:48 08.06.2021

Բաղնիք այցելելը կարող է գլաուկոմայի սուր նոպա առաջացնել, «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ակնաբույժ Դմիտրի Դեմենտևը: Նրա խոսքով ՝ գլաուկոման սարսափելի բան է, որը հանգեցնում է տեսողության կորստի «գրեթե ակնթարթորեն»: «Մարդիկ, ովքեր ունեն գլաուկոմա, ավելի լավ է շոգեբաղնիք չգնան», — նախազգուշացրել Է մասնագետը: Ավելի վաղ բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը պատմել էր, որ շոգեբաղնիք այցելելը […]

̰
Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 11 երեխաներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում

20:37 08.06.2021

Սուր գաստրոէնտերիտ նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» տեղափոխված նախադպրոցական տարիքի 11 երեխաներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Երեխաներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մնացած 6-ի վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին Armtimes.com-ը տեղեկացել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանից: Վերը նշված մեկ երեխան հիվանդանոցից դուրս է […]

̰
Էրդողան-Բայդեն հանդիպումից առաջ Սպիտակ տունը հայտարարությամբ է հանդես եկել

20:27 08.06.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ հունիսի 14-ին կայանալիք հանդիպմանն ընդառաջ Սպիտակ տունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, փոխանցում է Ermenihaber-ը։ Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել սպասվելիք հանդիպման օրակարգին։ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, որ երկոի երկրների առաջնորդները հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկելու են Միջերկրական ծովի արևելքին, […]

̰ ̰
ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց  «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումը

16:00 08.06.2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ընտրական ցուցակի 11-րդ համար, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրանցումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ԿԸՀ-ն այս մասին որոշումը ընդունել է հունիսի 8-ի նիստի ժամանակ: Մինչ որոշման ընդունումը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մանրամասն ներկայացրեց դրա հիմքերը։ Մայիսի 18-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն էր դիմել […]

̰
Վարանդայի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 3 աճյուն

15:49 08.06.2021

Այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 3 աճյուն: «Նախնակական տվյալներով՝ նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, որոնց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է 1563 աճյուն»,- ասված է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագարության մեջ:

̰
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր

15:30 08.06.2021

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Նյու Յորքի օպերայի պաշտոնական կայքը: Մաեստրո Օրբելյանի մասնակցությամբ առաջին օպերան՝ նոր շունչ ստացած «Ռիգոլետտո»-ն կցուցադրվի օգոստոսի 29-ին: «Շատ ուրախ ենք՝ ողջունելու աշխարհահռչակ մաեստրո Կոնստանտին Օրբելյանին Նյու Յորքի […]

̰
ԱԳ նախարարի 3 տեղակալները պաշտոնապես ազատվել են զբաղեցրած պաշտոններից

15:21 08.06.2021

Արտաքին գործերի նախարարի տեղակալներ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանն ու Գագիկ Ղալաչյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Ադոնցին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Ապիտոնյանին ազատել արտաքին գործերի նախարարի […]

̰
Հայաստան են ներմուծվել 27 նոր ուղևորատար վագոններ

15:14 08.06.2021

Հունիսի 8-ին Երևանի երկաթուղային կայարանից առաջին փորձնական երթ են մեկնել Տվերի վագոնաշինական գործարանում գնված Հարավկովկասյան երկաթուղու նոր ուղևորատար վագոննեը: Ընկերությունը ձեռք է բերել 27 վագոն. առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է, իսկ մնացած մասը կմատակարարվի մինչև հունիսի վերջ: «Արդեն հունիսի 15-ից նոր վագոնները սկսելու են աշխատել Երևան-Բաթում-Երևան երթուղում: Մենք անում ենք հնարավորինը, որ մեր ուղևորները առավելագույն […]

̰
Կտրել ու վաճառել էր 240 խնձորենի

15:05 08.06.2021

Հունիսի 7-ին ոստիկանության Աշտարակի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ 2020 թ. հոկտեմբերից 2021 թ. մայիսն ընկած ժամանակահատվածում Օհանավան համայնքի Դեմեր հանդամասի իր այգուց կտրել ու գողացել են 240 խնձորենի: Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, հանցարարքը կատարելու կասկածանքով, Երևան քաղաքի Նոր Արեշի 7-րդ փողոցից բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի։ Նա տվել է խոստովանական բացատրություն, […]

̰
SHANTNEWS

14:55 08.06.2021

̰
Մառախուղի պատճառով Ա. Քաթանյանը ապակողմնորոշվել է տեղանքում և հայտնվել Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում

14:50 08.06.2021

Հունիսի 8-ին ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ «Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

̰
Թուրքիայում գտնվող 605-ամյա Արմաշի հայկական վանքը լքված և անմխիթար վիճակում է

14:43 08.06.2021

Ներկայիս Թուրքիայի արևմտյան Իզմիթի շրջանում գտնվող 605-ամյա Արմաշի Չարխափան Սուրբ Աստվածածին հայկական վանքը լքված ու անմխիթար վիճակում է, փոխանցում է Ermenihaber-ը։ Աղյուսաշեն վանքի տարածքում, որտեղ 1889-ականներին կառուցվել է դպրատուն, այսօր կիսավեր է և ամբողջովին խոտերով ծածկված:  Բացի դրանից՝ տեղի բնակիչները վանքի ողջ տարածքը աղբավայրի են վերածել: Չնայած այս ամենին՝ բնակիչները ցանկանում են վերականգնել վանական համալիրը և […]

̰
Վահրամ Դումանյանն այցելել է քննական կենտրոն

14:35 08.06.2021

Հունիսի 8-ին մեկնարկեցին բուհերի ընդունելության միասնական քննությունները: Այդ առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը այցելել են Երևանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որը Երևանում գործող 4 քննական կենտրոններից մեկն է: Այսօր անցկացվում են «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունները, […]

̰
Կարմիր գրքում գրանցված տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժի

14:29 08.06.2021

Կարմիր գրքում գրանցված տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժի, տեղեկացնում են ՇՄ նախարարությունից։ «Սիրելի հայրենակիցներ, շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանը, ինչպես նաև, համացանցում են հայտնվում արշավականների և զբոսաշրջիկների կողմից արված լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են խաթարվում էկոլոգիական […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է ապօրինի հանքարդյունահանման գործունեություն

14:11 08.06.2021

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է հանքարդյունահանման անօրինական գործունեության հերթական դեպքը: Մասնավորապես, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 5 բաժին տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարայի տուֆերի հանքավայրի «Հայք» տեղամասում, առանց հանքարդյունահանման համապատասխան թույլտվության, կատարվում է հանքարդյունահանում կամ հանքի շահագործում։ Ստացված տեղեկությունների հիման վրա ոլորտային թիվ 5 բաժնի աշխատակիցներն […]

̰
Հունիսի 7-8-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

14:00 08.06.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հունիսի 7-8-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

̰
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի շրջանում

13:54 08.06.2021

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: «Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից մինչ այժմ հայտնաբերվել և տարհանվել է 1560 աճյուն»,- ասված է ԱՀ ԱԻՊԾ-ից։

̰
ՌԴ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադբեջանական սահմանին և ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

00:15 08.06.2021

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ- ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների […]

̰
BACK_TO_TOP