TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

00:03 05.06.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰ ̰ ̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:42 04.06.2021

Հանրապետության տարածքում` Հունիսի 4-ի ցերեկը, 5-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Սևան-Երևան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել․ կան տուժածներ

23:30 04.06.2021

Հունիսի 4-ին, ժամը 22։00-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատնից մեկ մարտական հաշվարկ։

̰
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է…

23:24 04.06.2021

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ Օպերատիվ շտաբի իրավական ծառայությունների գրասենյակում այսուհետ գործելու է նաև ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ստորաբաժանումը, որը զբաղվելու է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության հարցերով։ Միջոցառման շահառու հանդիսանալու համար կարող […]

̰
Սահմանային հերթերից խուսափելու համար անհրաժեշտ է նախքան Վրաստան ժամանելը էլեկտրոնային եղանակով լրացնել առցանց դիմում

23:14 04.06.2021

Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ սահմանային հերթերից խուսափելու համար անհրաժեշտ է նախքան Վրաստան ժամանելը էլեկտրոնային եղանակով լրացնել առցանց դիմում (հղումը ներքևում), որտեղ անհրաժեշտ է նշել *Անուն *Ազգանուն *Անձնագրի համար *Հեռախոսահամար *Էլ. հասցե *Քաղաքացիություն *Բնակության երկիր *Վրաստանում բնակության վայր (տան հասցե, հյուրանոց) https://registration.gov.ge/…/8_protocol_for…/tk6157/ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Նախընտրական խճանկար. ընտրություններին պատրաստվող քաղաքական ուժերը շարունակել են հանդիպումները

22:52 04.06.2021

Հետզհետե ավելանում է ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած այն քաղաքական ուժերի թիվը, որոնք դեռ պաշտոնական քարոզարշավից առաջ ակտիվ նախընտրական աշխատանքներով են զբաղված։ Հետևեք այսօրվա նախընտրական խճանկարին։

̰
Աշխատանքային այց Արարատի մարզ․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մարզի բնակիչների հետ

22:40 04.06.2021

2018-21թթ․-ին կատարված աշխատանքներ, գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը միտված ծրագրեր ու երկրի սպառազինությանն ու 44-օրյա պատերազմին վերաբերող հարցեր. դրանք են այսօր եղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մարզային հանդիպումների օրակարգում: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ այցելել է Արարատի մարզի մի շարք համայնքներ, ելույթներ է ունեցել և պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ռոբերտ Քոչարյանն ու Իշխան Սաղաթելյանը խոսել են երկրի անվտանգության ու տնտեսության մասին

22:32 04.06.2021

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ու ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպել են Տավուշի մարզի բնակիչների և «Հայաստան» դաշինքի  ներկայացուցիչների հետ:  Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Տավուշն իրենց համար  յուրահատուկ թիրախ է և հատկապես  Իջևանում պետք է հաղթեն: Իշխան Սաղաթելյանն էլ համոզմունք է հայտնել, որ  «Հայաստան» դաշինքը կարող է երկրին բերել կայունություն, ապահովել սահմանների […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը մարզում է անցկացրել Ստոկհոլմում

22:20 04.06.2021

Հունիսի 3-ին՝ Շվեդիա-Հայաստան ընկերական խաղին ընդառաջ, Հայաստանի ազգային հավաքականը մարզում անցկացրեց Ստոկհոլմի «Օլիմպիական» մարզադաշտում։ Ազգային ընտրանու պաշտպան Վարազդատ Հարոյանը մարզվում էր անհատապես: Ամենայն հավանականությամբ, Հարոյանը չի մասնակցի նաև Շվեդիայի հավաքականի դեմ հանդիպմանը: ՝

̰
Զորամիավորումներից մեկում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

22:11 04.06.2021

Մայիսի 4-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն ենթակա զորամասերի հրամանատարների տեղակալների և գումարտակների հրամանատարների մասնակցությամբ: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում ներկայացվել է մարտական պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային ապահովման և անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման վիճակը, քննարկվել են առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

̰
̰
SHANTNEWS

21:55 04.06.2021

̰
«Դաշտ դուրս կգան նաև այն տղաները, որոնք Խորվաթիայի դեմ չեն խաղացել»․ Խոակին Կապառոս

21:48 04.06.2021

Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ, հունիսի 4-ին՝ Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Կամո Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը: (հարցեր Կամո Հովհաննիսյանին) – Խորվաթիա-Հայաստան հանդիպումից հետո մամուլում տարածվեցին լուրեր, ըստ որոնց, Ձեր ծառայություններով հետաքրքրված են եվրոպական թոփ առաջնությունների մի քանի ակումբներ: Արդյո՞ք Ձեր հետ կապ հաստատել […]

̰
4-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ

21:37 04.06.2021

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում hունիսի 3-ից 4-ն անցկացվել են շտաբային մարզումներ: Առաջադրվել են պայմանական ուսումնամարտական խնդիրներ, դրանց լուծման համար, ըստ ուղղությունների, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ: Մարզումների ընթացքում կատարելագործվել են մարտական տարբեր իրավիճակներում անձնակազմի գործողությունները, ինչպես նաև արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները:

̰
Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Սերգեյ Ատոմյանի հրաժարականի դիմումի մասին

21:26 04.06.2021

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հունիսի 4-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ […]

̰
Ոստիկանության բաժիններում քաղաքացիները ինքնաձիգներ ու ատրճանակներ են կամավոր հանձնել

21:15 04.06.2021

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Արտաշատ քաղաքի մի բնակիչ Արաբկիրի բաժնում կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահեստատուփ ու փամփուշտներ: Վայքի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Զառիթափ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահեստատուփեր ու փամփուշտներ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի […]

̰
Ռուսաստանի փոստը և «Հայփոստ»-ը նախատեսում են նվազեցնել էքսպրես առաքման սակագներն երկրների միջև

16:58 04.06.2021

Ռուսաստանի փոստը և «Հայփոստ»-ը հայտարարում են էլեկտրոնային առևտրի և փոստային վճարահաշվարկային ծառայությունների զարգացման ոլորտում համագործակցության մասին։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովը և «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը հուշագիր են ստորագրել: Այս մասին հայտնեցին «Հայփոստ»-ից: Կողմերը նախատեսում են Ռուսաստանի փոստի դուստր ձեռնարկությունների միջոցով զարգացնել Եվրոպայից, ԱՄՆ-ից և Չինաստանից Հայաստան […]

̰
Վահրամ Դումանյանը ներկա է գտնվել Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի «Վերջին դասին» նվիրված միջոցառմանը

16:53 04.06.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ՀՀ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում մասնակցել է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի «Վերջին դասին» նվիրված արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը: Միջոցառման մեկնարկից […]

̰
Արարատի ոստիկանները բացահայտեցին մթերային խանութից արված գողությունը

16:51 04.06.2021

Մայիսի 31-ին ոստիկանության Արարատի բաժին գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Կոտրել էին Նոր Կյանք գյուղի Արարատյան փողոցի մթերային խանութի պատուհանի ապակին ու տարբեր տեսակի ապրանք գողացել։ Օպերատիվորեն դեպքի վայր մեկնած Արարատի ոստիկանները նույն օպերատիվությամբ էլ բացահայտեցին հանցագործությունը։ Հետախուզական միջոցառումները ժամեր տևեցին։ Հունիսի լույս 1-ի գիշերը կասկածվողը հայտնաբերվեց Արմավիրի մարզի Մերձավան գյուղում ու բերման ենթարկվեց ոստիկանության Արարատի […]

̰
ԿԸՀ-ն ընտրապայքարին մասնակցող որոշ թեկնածուներից ստացել է ինքնաբացարկի դիմումներ

16:48 04.06.2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրապայքարին մասնակցող եզակի թեկնածուների ինքնաբացարկի դիմումներ է ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Ինքնաբացարկի դիմումները կարող են ներկայացվել քվեարկությունից 10 օր առաջ: Ինչպես ընտրապայքարին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, այնպես էլ առանձին թեկնածուներն իրավունք ունենք մինչև հունիսի 10-ը ներկայացնելու ինքնաբացարկի վերաբերյալ դիմումներ: Առանձին թեկնածուների […]

̰
Ժամը 16։00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 35 մեքենա

16:37 04.06.2021

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։ Ժամը 16։00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 35 տրանսպորտային միջոց, որոնցից 17-ի ղեկին եղել են անչափահասներ։ «Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց: Կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

̰
Հունիսի 9-ին Հայաստան կայցելի Ֆիլիպ Ռիքերը

16:30 04.06.2021

Տարածաշրջանային այցի շրջանակներում հունիսի 9-ին Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը: Այցը պլանավորված էր ամիսներ առաջ: Այս մասին հայտնել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

̰
̰
Փարիզում մեկնարկել է բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը. քիչ անց ռինգ դուրս կգա 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը

16:15 04.06.2021

Փարիզում մեկնարկել է բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը։ Քիչ հետո A ռինգում ասպարեզ է դուրս գալու 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը։ Մեր բռնցքամարտիկի ելույթը կարող եք դիտել՝ անցնելով հետևյալ հղումով։ Նա 10-րդ զույգն է։

̰
Թուրքական իշխանամետ թերթին վհատեցրել է Հունաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը

16:08 04.06.2021

Թուրքական իշխանամերձ «Yeni Şafak» թերթին վհատեցրել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի այն հայտարարությունը, որ Հունաստանում չկա թուրք փոքրամասնություն: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Դենդիասը, անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի՝ Հունաստան կատարած այցի ընթացքում Արևմտյան Թրակիայում ապրող մուսուլման փոքրամասնությունների հետ հանդիպմանը, այն սադրիչ քայլ է որակել: Թերթը Դենդիասի հայտարարությունը հետևյալ կերպ է մեկնաբանել. «Հունաստանում, որտեղ թուրքերի նկատմամբ […]

̰
Ջերմուկ քաղաքի եկեղեցու մոտակայքում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

16:00 04.06.2021

Հունիսի 4-ին՝ ժամը 14:34-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու թիվ 10 հասցեի մոտակայքում բախվել են «Nissan Patrol» (վարորդ՝ Ս․ […]

̰
Արբիտրաժի ներդրման հայեցակարգային մոտեցումները պատրաստ են. արդարադատության նախարար

15:52 04.06.2021

Այլընտրանքային վեճերի լուծման (արբիտրաժի) ներդրման հայեցակարգային մոտեցումները պատրաստ են, և արդարադատության նախարարությունը Կենտրոնական բանկի հետ քննարկում է ծախսային պլանավորման հետ կապված հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը: «Արբիտրաժի ստեղծման հիմնական նպատակը բարձր հեղինակություն ունեցող որակավորված արբիտրներին Հայաստան բերելը և Հայաստանում դրանց միջոցով […]

̰
FAST-ը հայտարարում է հայտերի ընդունում «1991 ստորաբաժանման» 4-րդ դասընթացի համար

15:35 04.06.2021

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարում է հայտերի ընդունում՝ «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբի 4-րդ նախապատրաստական դասընթացին մասնակցելու համար: Տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ վեցամսյա անվճար դասընթացները հասանելի են զորակոչի ենթակա տղաներին, երիտասարդ աղջիկներին, ովքեր ունեն ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ոլորտի առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու […]

̰
BACK_TO_TOP