15:18 04.06.2021
Հունիսի 6-ին ժամանակավորապես կդադարեցվի Չարենցի փողոցի և Գետառի հատման թունելի երթևեկությունը։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հարգելի համաքաղաքացիներ Չարենցի փողոցի և Գետառի հատման ստորգետնյա թունելի 2 ուղղությունների լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 6-ին-ին՝ ժամը 08:00-20:00-ն, կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության […]
15:16 04.06.2021
Այսօր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Արամուսի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և ՀՈԱԿ-ների ներկայացուցիչներին է ներկայացրել համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հրաչյա Վարդանյանին: Մարզպետը շնորհակալություն է հայտնել Արամուս համայնքի ղեկավարի նախկին պաշտոնակատար Տիգրան Գեղամյանին բազմաթիվ ծրագրերի միջոցով համայնքի կայուն զարգացումն ապահովելու համար: Շնորհավորելով համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հրաչյա Վարդանյանին՝ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը պատրաստակամություն է հայտնել իր […]
15:03 04.06.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսն այցելել են Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց։ Կ․ Գիլոյանը և Ն․ Սխերմերսը ծանոթացել են մարզադպրոցի պայմաններին, շփվել հեծանվորդների հետ, քննարկել Հայաստանում հեծանվային սպորտը և հեծանվային մշակույթը զարգացնելու, հեծանիվը՝ որպես առողջարար և հասանելի տրանսպորտային միջոց մասսայականացնելու հնարավորությունները։ Հանդիպմանը ներկա է […]
14:59 04.06.2021
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պարեկապահակակետային գումարտակում, ինչպես նաև պետական պահպանության վարչությունում, կրտսեր խմբի պաշտոններում ծառայության են հրավիրվում մինչև 30 տարեկան արական սեռի այն քաղաքացիներն, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն և իրենց գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, առողջական վիճակով ու ֆիզիկական պատրաստակամությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները: Ցանկացողները, մանրամասն տեղեկությունների […]
14:50 04.06.2021
ՀՀ-ում ուժը կորցրած է ճանաչվել` Սլովենիայի «Լեկ Ֆարմասյուտիկալս դ.դ., Վերովսկովա փ. 57, 1526 Լյուբլյանա-որակի հսկող (մանրէաբանական), բաց թողնման հսկող, Լեկ Ֆարմասյուտիկալս դ.դ., Կոլոդվորսկա փ. 27, Մենգես, 1234, Սլովենիա-բալք արտադրող, փաթեթավորող, որակի հսկող (ֆիզիկոքիմիական)` Լեկ Ֆարմասյութիքալս դ.դ., Վերովսկովա փ. 57, 1526 Լյուբլյանա,(Սլովենիա)-ի համար» դեղագործական ընկերության արտադրության « 5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50մգ; (50) պլաստիկե տարայում» դեղի […]
14:41 04.06.2021
Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականը ուսումնամարզական հավաք անցկացրեց Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազ քաղաքում: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հավաքն անցկացվել է գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի, երկրորդ մարզիչ Թաթուլ Հովհաննիսյանի և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ։ Հավաքի ավարտին Օլիմպիական խաղերին նախապատրաստվող Ֆերդինանդ Կարապետյանը և Հովհաննես Դավթյանը մեկնեցին Բուդապեշտ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որը վարկանիշ ձեռք բերելու վերջին […]
14:33 04.06.2021
Հունիսի 1-ին հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կողմի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ: Նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու: ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է կասկածյալի ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի […]
14:27 04.06.2021
Հունիսի 4-ի առավոտյան Քարվաճառի շրջանում ականի վրա պայթել է Ադրբեջանի ՊՆ «Կամազ» տեսակի ավտոմեքենան։ Մահացածների թիվը 4-ն է, որոնց թվում երկուսը՝ պետական լրատվամիջոցների աշխատակիցներ։ Կան նաև վիրավորներ։ Այս մասին հաաղորդում է Razm․info-ն։ [Թարմացում] Ադրբեջանի ՆԳՆ և Գլխավոր դատախազության տարածած համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ մահացածները 3-ն են, վիրավոր են՝ 4-ը։ [Թարմացում] Այս մասին հայտնում են ադրբեջանական […]
14:22 04.06.2021
Սույն թվականի հունիսի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ կառավարությանը ծանուցել է, որ Ադրբեջանի կողմից սույն թվականի հունիսի 1-ին և 2-ին ՄԻԵԴ է ներկայացվել նոր միջպետական գանգատ և միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ, որոնք վերաբերում են ենթադրաբար ականապատված տարածքների քարտեզների ՀՀ կողմից տրամադրելու պահանջին: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։ Եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից […]
14:11 04.06.2021
Մայիսի 28-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենայի վարորդը Արարատի մարզի Դիմիտրով գյուղում վրաերթի էր ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունիսի 3-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 7-ամյա Օդիսսեյ Պավլովը մահացել է: Կատարվում է քննություն:
13:48 04.06.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հունիսի 3-4-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:24 04.06.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրերս խոստացել էր ուրբաթ օրը Սև ծովի ափերից «բարի լուր» ավետել։ Էրդողանի այս հայտարարությունից հետո թուրքական լրատվամիջոցներում լուրեր սկսեցին շրջանառվել, թե նախագահի «բարի լուրը» վերաբերում է նավթագազային նոր պաշարների հայտնաբերմանը: «Թուրքիան Սև ծովում բնական գազի նոր հանքավայր է հայտնաբերել: Այժմ Անկարան պաշտոնական հայտարարություն է պատրաստում,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է ամերիկյան […]
00:00 04.06.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:43 03.06.2021
Հունիսի 2-3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 33 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում` 16000 քմ, Կենտրոն վարչական շրջանում` 1․5 հա, Դավթաշեն վարչական շրջանում`1000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 33800 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3500 քմ, Նոր Նորք վարչական […]
23:35 03.06.2021
Խորհրդարանում այսօր կառավարության առաջարկությամբ արտահերթ նիստ է գումարվել։ Օրակարգում ընդգրկված են եղել շուրջ մեկ տասնյակ հարցեր։ Մանրամասները՝ ռեպորտաժում։
23:21 03.06.2021
Տեղի համայնքապետարանը հայտարարություն է տարածել․ «Տեղ համայնքի հարգելի՛ բնակիչներ ՌԴ-ի սպայական կազմի հետ բանակցությունների ընթացքում համայնքի ղեկավար Ներսես Շադունցին հաջողվել է պայմանավերվածություն ձեռք բերել միջանցք հանդիսացող որոշ տարածքներից բերքահավաքը կազմակերպելու վերաբերյալ։ Բոլոր նրանք, ովքեր հողատարածք ունեն Ձաղազուր տանող ճանապարհի աջ հատվածում, (մինչև Կոռնիձոր գյուղի սահման), կարող են դիմել համայնքապետարան՝ տեղեկանք ստանալու և բերքահավաքը կազմակերպելու համար»։
23:16 03.06.2021
Հանրապետության տարածքում` Հունիսի 3-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների […]
22:53 03.06.2021
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը սկսեց նախապատրաստվել ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 առաջնության որակավորման փուլի առաջին մրցափուլի Ֆարերյան կղզիների երիտասարդական թիմի հետ հանդիպմանը։ Մեր երիտասարդական հավաքականը հունիսի 3-ից մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արման Ներսեսյան – ԲԿՄԱ Հարություն Մելքոնյան – […]
22:41 03.06.2021
Համաշխարհային փոստային միության (ՀՖՄ) միջազգային բյուրոն որոշում է կայացրել իրենց տվյալների շտեմարանում չգրանցել Ադրբեջանի կողմից թողարկված «Ադրբեջան 2020» փոստային նամականիշները, քանի որ նշյալ նամականիշները հակասում են Միության Կոնվենցիայի և Վարքի կանոնների համապատասխան դրույթներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միությունը խնդրել է Ադրբեջանին վերանայել այդ նամականիշների թողարկումը։ 2020 թ․ Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանի տրանսպորտի, կապի և […]
22:33 03.06.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 27- հունիսի 2։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում և Շենգավիթում՝ մայիսի 28-ին: Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
22:15 03.06.2021
Հունիսի 3-ին, ժամը 19։56-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գոգարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գոգարան գյուղից դեպի Սպիտակ քաղաք տանող ավտոճանապարհին «Opel Zafira» ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին: […]
22:01 03.06.2021
Հունիսի 3-ին, ժամը 16։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անտառային փողոցում գտնվող երկհարկանի շինության երկրորդ հարկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության […]
21:59 03.06.2021
Փարիզում ընթացող օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում 75 կգ քաշային Արման Դարչինյանի մրցակիցը՝ Իռլանդիան ներկայացնող Միշել Նեյվինը, չի ժամանել Փարիզ և մեր մարզիկին կշնորհվի հաղթանակ: Ինչպես հայտնում են ֆեդերացիայից, Դարչինյանը պետք է մենամարտեր հունիսի 4-ին, սակայն հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 6-ին՝ վրացի Գեորգի Կխարաբաձե և Ֆինլանդիան ներկայացնող Մուհամեդ Աբդիլռասոն զույգի հաղթողի հետ: Այդ մենամարտում հաղթելու […]
21:54 03.06.2021
Հունիսին հանրապետությունում զգալիորեն մեծանում է ցերեկվա տևողությունը և արեգակի բարձրությունը հորիզոնից, որի հետևանքով երկրի մակերևույթը ստանում է զգալի ջերմություն: Ցերեկվա տևողությունը մայիսի համեմատությամբ ավելանում է կես ժամով և դառնում 15 ժամ, որն ամենաերկարն է տարվա ընթացքում: Մայիսի համեմատությամբ՝ հունիսին որոշակիորեն պակասում է ամպամածության քանակը և երկնակամարի միայն 40-55%-ն է ծածկված լինում ամպերով, գերակշռում են կոնվեկտիվ […]
21:45 03.06.2021
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը մայրաքաղաքում հանդիպել են Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բնակիչների և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ։ Քննարկվող հարցերն այս անգամ ևս ընդգրկել են բանակի վերազինման, սահմանների ամրության, գերիների վերադարձի, երկրում ստեղծված սոցիալական-քաղաքական ու տնտեսական լարվածության մեղմացման խնդիրները: Մանրամասները՝ տեսանյութում։