13:52 07.06.2021
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարության՝ ի դեմս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրենց փոխանցած տեղեկատվության համաձայն` 68 000 դրամի չափով 4 ամիս տրամադրվող աջակցության մայիս ամսվա վճարումները կիրականացվեն հունիսի 8-ին: «Հայցում ենք ձեր ներողամտությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում փոխանցումները չիրականացնելու համար և խնդրի […]
13:37 07.06.2021
Ռուսաստանը չի պատրաստվում վերանայել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ Թուրքիայի հետ ստորագրած պայմանագիրը։ Ermenihber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։ «Այս պահի դրությամբ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, բայց թուրքական կողմը չի պատրաստվում վերանայել այս հարցը։ Մենք որևէ ազդակներ չենք ստացել»,- ասել է Շուգաևը։ Վերջինս ընդգծել է, […]
13:22 07.06.2021
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ հունիսի 20-ին նախատեսված ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, ինչպես նաև դրան նախորդող և հաջորդող ժամանակահատվածում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումն օպերատիվ կազմակերպելու, քննության իրականացումը համակարգելու նպատակով։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի թիվ 45-Ա հրամանով ՔԿ ստորաբաժանումների պետերին հանձնարարվել է. – […]
13:14 07.06.2021
Հունիսի 7-ից մեկնարկում է Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը, որն առանց միջադեպերի անցկացնելու նպատակով ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնում համագործակցել ընտրությունների մասնակից բոլոր կուսակցությունների ու դաշինքների հետ։ «Ոստիկանության պետը և ղեկավարությունը պատրաստակամ են հանդիպումներ ու քննարկումներ անցկացնել կուսակցությունների ու դաշինքների շտաբների պետերի և ղեկավարների հետ՝ քարոզարշավն ու բուն ընտրություններն օրինականության շրջանակներում անցկացնելու, հասարակական կարգի և մասնակիցների սահմանադրական […]
00:00 07.06.2021
Երեկ՝ հունիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։40-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 40-ամյա Սամվել Յաժյանը իր վարած Renault մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Արարատյան-Իսիլե-Մուլինո փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Էջմիածին քաղաքի բնակիչ, 12-ամյա Լիա Մ.-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, երեխան էլ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
23:51 06.06.2021
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Արցախն իր օրոք բանակցություններից դուրս թողնելու մասին լուրերին: «Ես Հայաստանի նախագահն եմ դարձել 1998 թվականից։ 1996 թվականի դեկտեմբերին կայացած Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո որևէ բանակցային գործընթաց չի եղել։ Ըստ էության, ամբողջ 1997 թվականին և մինչև 1998 թ․-ի ապրիլ ամիսը (ես ՀՀ նախագահ եմ ընտրվել 1998թ․-ի […]
22:57 06.06.2021
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետի պաշտոնակատարա, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ դիմել է ՀՀ քաղաքացուն՝ նշելով, որ ՀՀ քաղաքացուն փորձում են համոզել, թե նա սխալվել է՝ մտածելով, որ կարող է որոշող լինել իր հայրենիքում, քո պետության մեջ։ «Բարև՛, Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Քեզ դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չորս երեխաների հայր, […]
22:31 06.06.2021
Հանրապետության տարածքում` Հունիսի 6-ի ցերեկը, 7-11-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 6-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, […]
21:37 06.06.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այսօրվա փաստահավաք աշխատանքները պարզել են, որ 2021թ. հունիսի 6-ին (այսօր)` ժամը 13:30-ի սահմաններում ադրբեջանական զինվորական ծառայողները փորձել են գողանալ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժայի արոտավայրի հովվի (սարատեղիի բնակիչ) շուրջ 20 ձիերը: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու հավելել․ «Մասնավորապես, հովվի 20 ձիերը, արածելով, մի փոքր մոտեցել […]
21:23 06.06.2021
Հունիսի 6-ին, ժամը 15։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի 320 հասցեի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից […]
19:44 06.06.2021
Հունիսի 6-ին, ժամը 16։44-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Հաղարծին-Գոշ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 111-րդ կմ-ին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի․ Գ․, ծնված 1961 թ.) […]
19:15 06.06.2021
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ վայր կդնի կառավարություն ձևավորելու իր լիազորությունն ու հրաժարական կներկայացնի, եթե նախագահ Միշել Աունը կրկին մերժի կառավարության կազմի առաջարկված նոր տարբերակը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Հարիրին խորհրդարանի ղեկավարին հայտնել է, որ ինքը և իր ղեկավարած սուննիստական «Ալ-Մուստակբալ» խմբակցության պատգամավորները կհեռանան խորհրդարանից, եթե կառավարություն ձևավորելու իր ջանքերը տապալվեն: Եթե […]
19:00 06.06.2021
Հունիսի 6-ին, ժամը 15։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի 320 հասցեի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից […]
18:47 06.06.2021
Արման Դարչինյանը նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր: Փարիզում ընթացող վարկանիշային մրցաշարի 1/4 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը առավելության հասավ վրացի Գեորգի Կխարաբաձեի նկատմամբ: Առաջին ռաունդում 5 մրցավարներից 4-ը նախապատվությունը տվեցին վրացի մարզիկին, սակայն 2-րդ ռաունդում Դարչինյանը հավաքվեց ու կարողացավ հաղթանակի նժարը թեքել իր կողմը: Վանաձորցի բռնցքամարտիկը նախ տիրեց կենտրոնին ապա սկսեց ավելի շատ ու դիպուկ հարվածներ հասցնել: […]
18:13 06.06.2021
Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հունիսի 4-ին Ջերմուկ քաղաքի սկզբնամասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով քրեական գործ է հարուցվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ГАЗ 2401»-ը վարել է Ջերմուկ քաղաքի բնակիչ, 72-ամյա Խաչիկ Մարգարյանը, իսկ «Nissan Patrօl»-ը վարել է Ջերմում քաղաքի բնակիչ, 33-ամյա Սամվել Խաչատրյանը: Նույն օրը՝ ժամը 20:00-ի […]
17:37 06.06.2021
Հունիսի 6-ին՝ Կաթուղիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս առիթով եկեղեցում հավատացելոց խոնարհումի և օրհնության համար դրվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքները, որպեսզի զորանան հավատքով ու լավատեսությամբ իրենց նոր կյանքը կերտելու […]
17:20 06.06.2021
Վրաստանի Ռուսթավի քաղաքում ՝ Թբիլիսիից 25 կմ հեռավորության վրա գտնվող ավտոմեքենաների մաքսազերծման տերմինալում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Sputnik Գրուզիա»-ի թղթակիցը, ուժեղ հրդեհը փորձում են տեղայնացնել այս րոպեներին: Նախնական տեղեկություններով ՝ այրվել է շուրջ 10 ավտոմեքենա։ Հրդեհը բռնկվել է կայանատեղիում։ Դեպքի վայրում մոբիլիզացվել է հրշեջների վեց բրիգադ։
17:03 06.06.2021
Հունիսի 6-ին ՆԱՏՕ-ն Բալթիկ ծովում Baltops 2021 միջազգային ռազմածովային զորավարժություններ է սկսել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Գերմանիայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 18-ը։ Դրանց կմասնակցի 40 ռազմածովային ստորաբաժանում, 60 ինքնաթիռ և շուրջ 4 հազար զինվորական: Առաջին անգամ զորավարժությունները կներառեն կիբերհարձակումների դեպքում պաշտպանության մարտավարության մշակում։ Ավելի վաղ […]
16:50 06.06.2021
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը «Մեծ Յոթնյակի» առաջնորդներին առաջարկել է սահմանել հետպատերազմյան ժամանակաշրջանի մեծագույն մարտահրավերը և մինչև 2022 թվականի ավարտը մոլորակի բոլոր բնակիչներին պատվաստել կորոնավիրուսի դեմ: Նա ընդգծել է, որ ամբողջ աշխարհի պատվաստելը կլինի անգնահատելի ամենամեծ սխրանքը բժշկական պատմության մեջ: Ջոնսոնը «Մեծ Յոթնյակի» ղեկավարներին հորդորել է այդ առաջարկը քննարկել հաջորդ շաբաթ Բրիտանիայում կայանալիք գագաթնաժողովում:
16:34 06.06.2021
2021-ի հունիսի 15-ից Վրաստան ներմուծվող մեքենաների` մաքսային պահեստներում պահելու ժամկետը քառապատկվում է` 3 ամսվա փոխարեն 12 ամիս, փոխանցում է Aliq.ge-ն։ Արդեն հնարավոր կլինի այնտեղ տեղափոխել ինչպես ներմուծված, այնպես էլ օտարերկրյա ավտոմեքենաներ (մեքենաներ, որոնք կլինեն մաքսային պահեստում` գրանցման ժամկետում կամ որոնց գրանցման ժամկետը լրացած է): Մաքսային պահեստը շահագործելու իրավունք ունեցող անձինք պետք է տեսահսկում իրականացնեն պահեստ […]
16:18 06.06.2021
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 6-ին, ժամը 11։48-ին ահազանգ է ստացել, որ Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են […]
16:03 06.06.2021
Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն ասում է, որ հուլիսից երկիրը պետք է անցնի կորոնավիրուսի դեմ մասսայական պատվաստման փուլի: Հուլիսից օրական 20-25 հազար մարդ պետք է պատվաստվի: Ներկայումս այդ թիվը 5-6 հազար է: Հաջորդ վեց ամիսների ընթացքում օրական 20-25 հազար մարդու պատվաստման դեպքում երկիրը կկարողանա հասնել 700 հազար մարդու պատվաստման նպատակին, […]
15:50 06.06.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել է Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ պատարագին։ Պատարագին մասնակցում էին Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, Գործադիր և Օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, Անվտանգության խորհրդի անդամներ։
15:03 06.06.2021
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստորտենբերգը սպառնալիք է համարում Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը: Այս մասին նա հայտարարել է լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում: «Մենք նկատում ենք, որ վերջին շրջանում Ռուսաստանն ու Չինաստանն է՛լ ավելի շատ են համագործակցում ինչպես քաղաքական, այնպես են ռազմական առումով»,-ասել է նա՝ հավելելով, որ դա «նոր չափում է և լուրջ մարտահրավեր»: Ստոլտենբերգը նաև հասկացրել […]
14:47 06.06.2021
2021թ. հունիսի 5-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տներից մեկում տղամարդու դիակ կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել 1966թ. ծնված տղամարդու դի՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքով: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ […]
14:12 06.06.2021
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 64-ամյա Սամվել Սեդրակյանը իր վարած Mercedes մակնիշի 45 DD 045 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին ու հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։ Վթարի […]
13:56 06.06.2021
Այսօր՝ հունիսի 6-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Երևանում՝ ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին, նրանց փոխանցել ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու շնորհված պարգևները՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար։ ,- ասել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ իր զորակցությունն […]
13:11 06.06.2021
2021թ․ հունիսի 5-ին՝ ժամը 01:40-ին, «Սպիտակի բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01:20-ին, ձախ ազդրի վերին երրորդականի կտրած-ծակած վերք, ազդրային զարկերակի մկանների փակեղենների վնասումով, զարկերակային արնահոսություն, աջ աճուկափոշտային շրջանի կտրած-ծակած վերք, հեմոռագիկ անեմիկ շոկ, ագոնալ վիճակ, գլխուղեղի ցիլկուլյատոր հիպոքսիա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արևաշող համայնքի բնակիչ` ծնված 1990թ, […]
12:52 06.06.2021
Շիրակի մարզի մարզական կազմակերպություններին կհատկացվի որոշակի քանակով մարզագույք: Այս մասին տեղեկացրեց երկօրյա այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գլխավորությամբ։ Այցի շրջանակներում պատվիրակությունն այցելեց Գյումրիում, Արթիկում, Մարալիկում և Ախուրյանում գործող՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, համայնքապետարանների և մարզական հասարակական կազմակերպությունների ենթակայությամբ գործող մարզական կազմակերպություններ, տեղերում ծանոթացավ պայմաններին, զրուցեց […]