21:25 03.06.2021
Իսկ ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժեր սկսել են ակտիվ հանդիպումներն ու քաղաքացիների հետ շփումները, մյուսները նախընտրում են համախմբման կոչեր հնչեցնել կամ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո խոսել իրենց ծրագրերի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:17 03.06.2021
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը հայտնել է, որ իրենց քաղաքական ուժը նախընտրում է խորհրդարանական ընտրություններից առաջ քարոզարշավն անցկացնել քաղաքացիների հետ դեմ առ դեմ հանդիպումների ձևաչափով, ներկայացնել նախընտրական ծրագիրը, հարկ եղած դեպքում պատասխանել հարցերին՝ չխուսափելով չարվածի վերաբերյալ բացատրություններ տալուց, նշել է կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն:
21:08 03.06.2021
5-րդ զորամիավորման կին զինծառայողների հետ հունիսի 3-ին անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ։ Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ․ Սևոյանը ստուգել է զինծառայողների կրակային պատրաստության մակարդակն ու հաստիքային զենքի տիրապետման հմտությունները։ Պարապմունքներին ընդգրկված զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված բոլոր կրակային խնդիրները և արժանացել հրամանատարության բարձր գնահատականին։
20:59 03.06.2021
Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հետ կապված մեծ աղմուկ հանած դեպքին։ Մինչ իր տեսակետը հայտնելը, Նիկոլ Փաշինյանը խնդրել է առողջապահության նախարարի պաշտոնակատարին ներկայացնել առողջապահության այդ համակարգում իրականացված աշխատանքները։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:49 03.06.2021
Այսօր Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ, որը երրորդն էր ընթացիկ տարվա ընթացքում: Քննարկվել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև ձևավորված ամուր գործընկերային հարաբերությունների զարգացմանը, քրեական գործերով իրավական փոխօգնության, հանձնման ոլորտներում, ինչպես նաև միջազգային հանցավորության դեմ պայքարում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանը վերաբերող […]
20:41 03.06.2021
ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանն այցելել է 4-րդ զորամիավորում։ Զորամիավորման հրամանատարական կազմի և գնդերեցների ուղեկցությամբ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը եղել է մարտական հենակետերում, զրուցել զինծառայողների հետ նրանց մտահոգող հարցերի շուրջ, խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների։
20:32 03.06.2021
Հունիսի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի գլխավոր շտաբի երկրորդ պետ (1-ին տեղակալ), Սելջուկ Բայրաքթարօղլուի գլխավորած պատվիրակության հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Զաքիր Հասանովը հայտնել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Թուրքիայի հետ համագործակցությունը ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում՝ իր պաշտպանական հզորություններն ընդլայնելու համար: Հասանովը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ 44-օրյա պատերազմի ընթացքում […]
20:24 03.06.2021
Հինգշաբթի օրը ձյուն է տեղացել Սև ծովի ափին գտնվող թուրքական մի քանի նահանգներում: Ձյուն է տեղացել Արդահան, Ռիզե, Բոլու նահանգների մի շարք բարձրլեռնային գյուղերում, ինչպես նաև երկրի կենտրոնական Կայսերի նահանգի Էրջիես հրաբխի հայտնի լեռնադահուկային հանգստավայրում։ Ձյան հինգ սանտիմետրանոց շերտը ծածկել է նաև Թուրքիայի արևմտյան Բուրսա քաղաքի շրջանում գտնվող Ուլուդաղ (Օլիմպ) լեռը: AHaber հեռուստաալիքի տվյալներով ՝ […]
15:58 03.06.2021
Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը պարգևատրել է սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն Դավիթ Հովսեփյանին։ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է մայիսի 27-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում սամբոյի 2021թ․Եվրոպայի առաջնության չեմպիոն Դավիթ Հովսեփյանին, ՀՀ և ԱՀ վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանին և ԱՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, ոստիկանության փոխգնդապետ Ազատ Անդրյանին: Կարեն Սարգսյանը կարևորել է սպորտի բացառիկ […]
15:56 03.06.2021
Սանկտ Պետերբուրգում այսօր մասնակցել եմ միջազգային տնտեսական ֆորումի հանդիսավոր բացմանը։ Այս մասին գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ «Ֆորումի շրջանակներում հունիսի 3-5 մասնակցելու եմ արդի տնտեսական հիմնախնդիրների շուրջ քննարկումների և հանդիպումների։ Քննարկումներից մեկը, որին արդեն մասնակցել եմ այսօր, զարգացող երկրների վենչուրային տնտեսությունների թեմայով էր։ Վենչուրային կապիտալի թեման առանցքային է մեր երկրի տնտեսության համար: Դրանց ակտիվ […]
15:50 03.06.2021
ՀՀ կառավարության նիստում հաստատվել է ՀՀ-ից մի շարք ապրանքների վրա վեց ամիս ժամկետով արտահանման ժամանակավոր արգելքի կիրառման մասին որոշումը՝ ✔️ԱՏԳ ԱԱ 4101` խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) կամ ձիազգի կենդանիների չմշակված մորթեր՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված ✔️ԱՏԳ ԱԱ 4102` ոչխարների չմշակված մորթեր կամ գառների մորթիկներ՝ բրդյա ծածկույթով կամ առանց բրդյա ծածկույթի, կրկնորդված […]
15:49 03.06.2021
Հուլիսի 3-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց կառավարության և ԱԺ պատգամավոր Արտաշես Պետրոսյանի հեղինակած ««Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Առաջարկվող փոփոխությունները հիմնական զեկուցմամբ ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Նշվեց, որ իրականացվող օրենսդրական […]
15:42 03.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր շրջայց է կատարել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Նա ծանոթացել է բուհի գործունեությանը, նյութատեխնիկական բազային ու ժամանակակից հնարավորություններին, ինչպես նաև զրուցել դասախոսների և ուսանողների հետ: Այցի շրջանակում քննարկվել են բուհի ընթացիկ և հեռանկարային զարգացման ծրագրերը: Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի ուղեկցությամբ փոխնախարարը նախ եղել […]
15:37 03.06.2021
Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ժխտող քաղաքականությունը նոր թափ է ստացել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Երկրի իշխանությունները հակահայկական թեզերի շրջանառման և ամրապնդման համար դիմում են տարատեսակ գործիքակազմերի, որոնց օրինակներից մեկն էլ ներկայացվում է ստորև: Ներկայիս Թուրքիայի արևելյան Էրզրում (Կարին) քաղաքում «հայերի կատարած բռնությունների» մասին պատմող թանգարան է կառուցվելու, որի համար մի քաղաքացի 5 մլն դոլար նվիրատվություն […]
14:59 03.06.2021
Հունիսի 3-ին՝ ժամը 13:10-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկ քաղաքի և Հառիճ գյուղի միջնամասում գտնվող ձորակում տղամարդու դի է հայտնաբերվել․ դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ձորից (մոտ 100 մ) դուրս են […]
14:56 03.06.2021
2021 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Մայիսյան գյուղի բնակիչը Մարմաշեն գյուղի ուղղությամբ ընթանալիս նույն ճանապարհահատվածի 1-ին կիլոմետրի հատվածում իր կողմից վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի առաջնամասի ձախ հատվածով վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդուն, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի […]
14:50 03.06.2021
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի մայիս ամսին ծնված երեխաների թիվը 39-ով ավելին է նախորդ տարվա մայիսին գրանցված ծնունդներից։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 2021 թվականի մայիսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ են եկել 126 երեխա՝ 69 տղա և 57 աղջիկ։ 57 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, Գավառի, […]
14:43 03.06.2021
2021 թվականի հունիսի 7-ին` ժամը 14:30-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2) տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի բողոքարկվող դիմումների քննարկման նիստը: Հանձնաժողովի նիստին կարող են […]
14:37 03.06.2021
Ապօրինի ծառահատումների և դրանց առնչվող կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը ՀՀ Լոռու մարզում լայն թափով շարունակվում է: Լոռու մարզի դատախազության հետևողականության և դատախազների կողմից արդյունավետ, պատշաճ դատախազական հսկողության արդյունքում ապօրինի ծառահատումների առնչությամբ 2021թ. ընթացքում հարուցված քրեական գործերով կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար տվյալների գնահատմամբ ընդհանուր 18 պաշտոնատար անձի՝ տարբեր անտառային տնտեսությունների անտառպետությունների անտառապետներ, անտառապահներ, ինժեներներ, […]
14:30 03.06.2021
ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: -ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականից հետո արդյոք ո՞ւմ կողմից են իրականացվում նախարարի պարտականությունները: Նաև այսօր լրատվականների կողմից լուրեր շրջանառվեցին ԱԳ նախարարի տեղակալների հրաժարական ներկայացնելու մասին: Արդյոք հաստատո՞ւմ եք այդ տեղեկությունը: […]
14:18 03.06.2021
Ռուսաստանում հերքել են մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, թե Թուրքիան հետ է ուղարկելու իր տարածքում գտնվող ռուսական C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը սպասարկող ռուս մասնագետներին, փոխանցում է Ermenihaber-ը։ Մամուլում հայտնված տեղեկատվության համաձայն՝ ռուս մասնագետներին հետ ուղարկելու պահանջն իբր ներկայացրել է պաշտոնական Վաշինգտոնը։ Ըստ պնդման՝ ԱՄՆ-ն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի անդամ երկրում ռուս ռազմական մասնագետների ներկայությունը։ Հարցի […]
14:13 03.06.2021
ԱՄՆ-ն հայտարարել է Թուրքիայից ու 5 այլ երկրներից (Միացյալ Թագավորություն, Իտալիա, Իսպանիա, Հնդկաստան և Ավստրիա) ներմուծվող որոշ ապրանքների վրա 25 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս որոշման մասին հայտնել է ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Քեթրին Թայը: Նման որոշումը պայմանավորված է նրանով, որ վերոնշյալ երկրներում թվային մարքեթինգային ծառայությունների համար սահմանված մաքսատուրքերի մեջ խտրականության են ենթարկվել ամերիկյան […]
14:07 03.06.2021
ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով փրկարար ծառայության գնդապետ Գառնիկ Ավագիմյանն ազատվել է ծառայության քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ԱԻ պետական ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնին: Նախարարը երեկ` հունիսի 2-ին, ԱԻ պետական ծառայության կենտրոնական ապարատի պատասխանատու սպաներին է ներկայացրել Գառնիկ Ավագիմյանին, շնորհավորել, նշելով, որ մեր միասնականությունից ու կոլեկտիվի ներքին […]
14:04 03.06.2021
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով․ «Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները: Ցուցակները փակցվել են ընտրական տեղամասերում: Դրանք տեղադրվել են նաև ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Ընտրողների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող) […]
14:01 03.06.2021
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Շմիդտը նկատել է, որ սա նրանց առաջին հանդիպումն է: «Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում […]
13:58 03.06.2021
Կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի և ՀՀ սնանկության դատարանի դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը, վերաբաշխում կատարել պետբյուջեի օրենքում և փոփոխություններ և լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Հիմնավորման համաձայն՝ դատարանների գերծանրաբեռնվածությունը ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի իրացման հիմնական խոչընդոտներից է: Վերաքննության կարգով բողոքարկվող գործերի քանակական, ինչպես նաև անավարտ գործերի […]
13:57 03.06.2021
Կառավարությունն ընդունել է «ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում՝ հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման նպատակով: Որոշումը կնպաստի նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեության խթանմանը: Հիմնավորման համաձայն՝ ներկայում Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ […]
13:53 03.06.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» հայտնի կադրերին, 2021 թվականի բյուջեի եկամուտների հավաքագրման վիճակագրությանը: Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության […]