TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+23.17 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Շվեդիա

13:48 03.06.2021

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արդեն Շվեդիայում է: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 2-ին չարտերային թռիչքով Զագրեբից մեկնել և արդեն ժամանել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ, որտեղ կնախապատրաստվի Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպմանը։ Շվեդիա-Հայաստան հանդիպումը կկայանա Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում հունիսի 5-ին՝ Երևանի ժամանակով 22։45-ին։

̰
Հունիսի 2-3-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

13:43 03.06.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հունիսի 2-3-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
ՊԵԿ-ն իր էլեկտրոնային համակարգերի համար նախատեսում է ստեղծել բջջային հավելվածներ

13:38 03.06.2021

Նախորդ տարվա համավարակով պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն թվային նոր լուծումներ է մշակել` հարկ վճարողների հետ փոխհարաբերություններում թղթային գործարքներն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակ տեղափոխելու համար: Ստեղծվել են հաշվետվական ձևեր, ոչ միայն կոմիտեի, այլև պարետատան ու այլ գերատեսչությունների համար։ Այս մասին տեղեկացրին ՀՀ  ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 2020թ․ սկզբից մինչ օրս ՊԵԿ-ը մեծածավալ աշխատանքներ է […]

̰
Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» հայտնի միջադեպի հետ անմիջական առնչություն ունեցողներն ազատվել են աշխատանքից. Նիկոլ Փաշինյան

13:32 03.06.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» հայտնի կադրերին, որոնց վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև 2021 թվականի բյուջեի եկամուտների հավաքագրման վիճակագրության մասին: Ստորև ներկայացվում է կառավարության նիստի […]

̰
Շենգավիթ վարչական շրջանում սկսվում է գլխավոր փողոցների բույսերի բուժման գործընթացը. ժամը 23։00-05։00 փակ պահել փողոց նայող պատուհանները

13:25 03.06.2021

Շենգավիթ վարչական շրջանում սկսվում է գլխավոր փողոցների բույսերի բուժման գործընթացը։ Այսօր երեկոյան աշխատանքներ են տարվելու Նժդեհի փողոցում, Նժդեհի հրապարակում, Մանթաշյան փողոցում և Եղբայրության փողոցում։ «Խնդրում ենք երեկոյան՝ ժամը 23։00-ից մինչև լուսաբաց՝ ժամը 05։00-ն, անվտանգության կանոնները պահպանելու նպատակով փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

̰
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ՃՈ-ն իրականացնելու է ուժեղացված ծառայություն

13:17 03.06.2021

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ՃՈ-ն իրականացնելու է ուժեղացված ծառայություն: Այս մասին հայտարարություն է տարածել ՃՈ-ն։ «Հարգելի՜ քաղաքացիներ Հունիսի 4-ին, «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված, Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն, որի շրջանակներում ուշադրության կենտրոնում են լինելու վարելու իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերը, ինչպես և ճանապարհային երթևեկության այլ կանոնների միտումնավոր խախտումները։ Ծնողներին հորդորում […]

̰
Եվրախորհրդի ղեկավարը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին բանակցությունների վերսկսման կոչ է արել

00:27 03.06.2021

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում հանդիպել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ՝ կողմերին կոչ անելով վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները: Այս մասին ասված է Եվրախորհրդի հայտարարության մեջ, որը Բրյուսելում տարածվել է այդ բանակցությունների արդյունքում ։ «ԵՄ-ն պատրաստ է փորձագիտական գիտելիքներ տրամադրել […]

̰
Մարալ Նաջարյանի հետ գերեվարված Վիգեն Էօլչեքճեանը ադրբեջանական բանտից տեղափոխվել է հիվանդանոց

00:15 03.06.2021

Լիբանանահայ Վիգեն Էօլչեքճեանին, որին ադրբեջանական զորքերը նոյեմբերի 10-ին գերի էին վերցրել Շուշիի մերձակայքում և ապօրինաբար պահում են Ադրբեջանում, տեղափոխել են հիվանդանոց։ Ինչպես Asbarez-ին հայտնել են նրա դուստրն ու մայրը, Էօլչեքճեանը զանգահարել է Ադրբեջանի հիվանդանոցից։ Խոսակցությունը կարճ է տևել, նա ընտանիքի անդամներին ասել է, որ ունի մեջքի ցավեր:

̰
Պետդեպն արձագանքել է Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկին

00:00 03.06.2021

Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, խորապես հավատարիմ է կողմերի հետ աշխատատելու սկզբունքին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար: Մենք կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած բանակցություններին: Tert.am-ի հարցմանը, թե ինչ կարծիք ունեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի հայտնվելուց հետո ստեղծված ճգնաժամը […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:59 02.06.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցություններ են տեղի ունեցել

23:51 02.06.2021

Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցություններ են տեղի ունեցել։ ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել են աղբյուրները: «Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի են ունեցել եռակողմ խորհրդակցություններ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են իրավիճակի Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ առանձին շրջաններում իրադրության ապաէսկալացման վերաբերյալ հարցեր»,- նշել են նրանք: Աղբյուրները հայտնել են նաև, որ […]

̰ ̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

23:20 02.06.2021

Հունիսի 1-ից 2-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ցեխակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում և Շիրակի մարզի Աշոցք գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա և 2 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

̰
ՔՈ գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

23:08 02.06.2021

Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ, մայիսի լույս 2-ի գիշերը Երևան-Մեղրի ճանապարհին հայտնաբերել ու Սիսիանի բաժին բերման են ենթարկել երկու երիտասարդի՝ Երևանի և Կոտայքի բնակիչներ: Կոտայքի մարզում բնակվող 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին դանակ ու սպիտակ բյուրեղանման զանգվածներ, որոնք ըստ նրա՝ կրիստալ տեսակի թմրամիջոց են։ Մյուսի […]

̰ ̰
Դիլիջանի թունելի լուսավորությունն ամբողջովին վերականգնվել է

22:43 02.06.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Դիլիջանի թունելի լուսավորությունն ամբողջովին վերականգնվել է։

̰
Արցախի պետնախարարը ներկայացրել է իր հիմնական անելիքները նոր կարգավիճակում

22:32 02.06.2021

ԱՀ նորանշանակ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով իր հիմնական անելիքները նոր կարգավիճակում։ «Ինչպես արդեն հրապարակվել է, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել եմ պետական նախարար՝ ազատվելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Նոր կարգավիճակում համակարգելու եմ չորս նախարարների գործունեություն՝ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար, առողջապահության նախարար, արդարադատության նախարար, կրթության, գիտության, […]

̰
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

22:18 02.06.2021

Հանրապետության տարածքում` Հունիսի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-7-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց […]

̰
Դանակահարություն Դիլիջանում․ հանցագործությունը բացահայտվել է

22:00 02.06.2021

Մայիսի 28-ի գիշերը հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում էր ստացվել, որ «որովայնի և ազդրի դանակահարված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա տղամարդ: Բաժնի օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց, բայց շատ բան պարզել չէր հաջողվել. տուժած դիլիջանցին պնդել էր, թե վնասվածքներն ընկնելու հետևանք են: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կեսգիշերին մոտ տուժած տղամարդը Դիլիջան […]

̰
SHANTNEWS

21:56 02.06.2021

̰
Բռնցքամարտի հավաքականը Փարիզում է

21:39 02.06.2021

Հայաստանի բռնցքամարտի հավաքականն արդեն Փարիզում է և վերջին մարզումներն է անցկացնում վարկանիշային մրցաշարից առաջ: Պատվիրակությունը մրցավայր է մեկնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ և հանգրվանել է Հիլթոն հյուրանոցում: Թեպետ մրցաշարի կազմակերպիչ կողմը դեռ պաշտոնապես չի ներկայացրել մրցումային գրաֆիկը, բայց ըստ նախնական տվյալների մրցաշարի մեկնարկային օրը՝ հունիսի 4-ին հայ մարզիկներից ռինգ դուրս կգան 81 […]

̰
Նորատուսում տեղի է ունեցել պայթյուն և տան փլուզում. 75-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

21:30 02.06.2021

Երեկ՝ հունիսի 1-ին, պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:35-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ վիրավորը Նորատուս գյուղի բնակիչ, 75-ամյա Նուրիջան Հարությունյանն է, […]

̰
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

21:21 02.06.2021

Հունիսի 2-ին` ժամը 17:06-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1960 […]

̰
3-րդ զորամիավորումում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ

21:15 02.06.2021

Զինծառայողների մասնագիտական գիտելիքների ամրապնդման նպատակով 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 2-ին անցկացվել են ցուցադրական պարապմունքներ։ Բացազատված ուսումնական կետերի ղեկավարները զինծառայողներին ներկայացրել են հաստիքային սպառազինության մարտավարական-տեխնիկական բնութագրերը, շահագործման և անվտանգության պահպանման կանոնները, կապի միջոցների կիրառման և բուժօգնության տրամադրման կարգերը։

̰
Պաշտպանը ՀԲԸՄ ղեկավար կազմի հետ քննարկել է ադրբեջանական կողմի իրականացրած պատերազմական հանցագործությունները

17:00 02.06.2021

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ: Հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության […]

̰
Հզորության մեծ պաշար ունենք, երբևիցե խնդիր չենք կարող ունենալ. ՀԿԾՀ նախագահը՝ էլեկտրաէներգիայի մասին

16:57 02.06.2021

Հայաստանը էլեկտրաէներգիայի արտադրական հզորության, սպառողների պահանջարկը բավարարելու խնդիր չունի և չի կարող ունենալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: «Մենք ունենք ատոմակայանի պարտադրած 141 օր կանգառ, ՀԱԷԿ-ի ծառայության ժամկետի երկարաձգման ամենահիմնական աշխատանքներն են այս տարի իրականացվելու են: Բնականաբար այդ էլեկտրաէներգիան պետք է փոխարինեինք մեր եղած […]

̰
Կայացել է ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

16:54 02.06.2021

Հունիսի 2-ին հրավիրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Ներկայացվել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջեի կատարողականը: ԱՀ ԿԳՄՍ նախարարության ճշտված պլանը կազմել է 18 մլրդ 256 մլն 807,8 հազար դրամ: Փաստացի ծախսվել է 16 մլրդ 108 […]

̰
Աբովյանի սուպերմարկետից վճարային տերմինալի գողություն է կատարվել

16:48 02.06.2021

Աբովյան քաղաքի սուպերմարկետից գողությունը կատարվել էր անցած տարվա դեկտեմբերի 20-ին: Տնօրենը հաղորդում էր տվել, որ վնասել են դուռն ու տարել վճարային տերմինալ: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ձեռնարկել էին միջոցառումներ, որոնք արդյունքի չէին բերել: Դեպքի առթիվ օրերս օպերատիվ տեղեկություն են ստանում քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները: Մայիսի 21-ի առավոտյան գլխավոր վարչության և Կոտայքի քրեական հետախույզները, համատեղ […]

̰
Դատապարտելի է զոհված զինվորականների աճյունների հանդեպ նման վերաբերմունքը․ Մայր Աթոռ

16:43 02.06.2021

Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին նետված ՀՀ զինծառայողների աճյունների մասին վկայող երեկ մամուլում հրապարակված լուսանկարները և ապա տարածված տեսանյութն առաջ են բերել հանրության, զոհվածների և անհայտ կորածների ընտանիքների արդար վրդովմունքն ու տարակուսանքը։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են՝ որևէ պաշտոնական հայտարարություն և բերված պատճառաբանություն չի կարող արդարացնել նման անհարգալից վերաբերմունքը մեր ժողովրդի հերոս զավակների մասունքների […]

̰
Արցախի նախագահը ներկայացրել է Արցախի նորանշանակ ֆինանսների նախարարին

16:38 02.06.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Վահրամ Բաղդասարյանին ֆինանսների նախարար նշանակելու մասին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարն այցելել է ֆինանսների նախարարություն և աշխատակիցներին ներկայացրել նոր ղեկավարին: Նախագահը խոսել է ոլորտի առջև ծառացած խնդիրների մասին ու միաժամանակ ընդգծել կազմակերպված և օպերատիվ աշխատանքի կարևորությունը հետպատերազմյան շրջանում ֆինանսատնտեսական հարցերը […]

̰
BACK_TO_TOP