TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+34.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Արա Այվազյանն ու Լիտվայի արտգործնախարարն ընդգծել են տարածաշրջանային կայունության և խաղաղության սպառնալիքների չեզոքացման անհրաժեշտությունը

22:33 13.05.2021

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Լիտվայի Արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ: Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրեց ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ պետական սահմանին սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը` անթույլատրելի համարելով միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի ինքնիշխան պետության տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը: Զրուցակիցներն ընդգծեցին տարածաշրջանային կայունության և խաղաղության սպառնալիքների […]

̰
Միջազգային հանրության կողմից նմանօրինակ ոտնձգությունների նկատմամբ հանդուրժողականությունը հղի է տարածաշրջանի ապակայունացման սպառնալիքով․ Այվազյանը՝ Ռիքերին

22:23 13.05.2021

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հեռախոսազրույցի առանցքում տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի քննարկումն էր: Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր զրուցակցին հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից իրականացված սադրիչ գործուղությունները և դրանց […]

̰
Քաղաքական ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը` հերթական անգամ լարվածություն առաջացնելով Սյունիքի սահմաններին

22:01 13.05.2021

Քաղաքական ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը` հերթական անգամ լարվածություն առաջացնելով Սյունիքի սահմաններին: Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է  քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
SHANTNEWS

21:55 13.05.2021

̰
ՄԻՊ-ին շարունակվել են ահազանգեր հասցեագրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներից

21:47 13.05.2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին այսօր վաղ առավոտից շարունակվել են ահազանգեր հասցեագրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներից` կապված ՀՀ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ` արոտավայրերի տարածքներում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներկայության հետ: Այս մասին գրել է Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում։ «Ահազանգեր են ստացվել, մասնավորապես, Գեղարքունիքի Վարդենիս, Կութ, Վերին Շորժա, ինչպես նաև Սյունիքի Գորիս, Վերիշեն, […]

̰
Արդբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

21:26 13.05.2021

ՀՀ Գորիսի կայազորի զինվորական դատախազության հանձնարարությամբ ՀՀ ՊՆ Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ.-ի մայիսի 12-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ, ԱՀ ԶՈւ մի քանի զորամիավորումների հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության հատել են ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական տարածքում գտնվող՝ […]

̰
Իսրայելը 9 հազար պահեստազորի է մոբիլիզացրել

21:17 13.05.2021

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հավանություն է տվել պաղեստինցիների հետ հակամարտության սրման ֆոնին ևս 9 հազար պահեստազորի մոբիլիզացմանը: Մինչ այդ Իսրայելի պաշտպանության բանակն արդեն կոչ է արել հինգ հազար պահեստազորայինների։ Նախօրեին Գանցը նշել էր, որ Թել Ավիվը կշարունակի հարվածներ հասցնել պաղեստինյան խմբավորումների օբյեկտներին մինչև լիակատար լռության սկիզբը: Բացի այդ, պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Յոնաթան Կոնրիկուն […]

̰
Արտաշես Թումանյանը Իրանի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը

21:01 13.05.2021

Մայիսի 13-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդի հետ` տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրեց մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը՝ անթույլատրելի համարելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը: ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի խնդրանքով դեսպան Թումանյանն ներկայացրեց լարվածության […]

̰
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդես է գալիս ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ

20:58 13.05.2021

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդես է գալիս Աժ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։ «Հաշվի առնելով Սյունիքում, Գեղարքունիքում և ՀՀ սահմանամերձ գոտիներում ստեղծված ճգնաժամային իրավիճակը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդես է գալիս Աժ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ»։

̰
Արին բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հրդեհ է բռնկվել

20:55 13.05.2021

ստացվել, որ Երևանի Արին բերդի փողոցում գտնվող շինությունում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արին բերդի 3/21 հասցեում գտնվող կիսակառույց շինությունում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին, մարվել՝ […]

̰
ՄԻԵԴ-ը քննության է ընդունել խորհրդատվական կարծիք ստանալու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումը

20:49 13.05.2021

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2021 թվականի հունվարի 27-ի որոշմամբ՝ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի` 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճռի կատարման շրջանակներում, կարևորելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ համագործակցության ամրապնդման նպատակով երկխոսությունը, խորհրդատվական կարծիք ստանալու վերաբերյալ դիմում էր ներկայացրել։ Հղում կատարելով մի կողմից՝ խոշտանգման արգելքի՝ որպես միջազգային իրավունքի jus cogens նորմի վերաբերյալ միջազգային փաստաթղթերին, Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային […]

̰
ՀԱՊԿ ընթացակարգերի արագ ձեռնարկումն անհրաժեշտ է ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար. Փաշինյան

20:13 13.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել է. «Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, Սիրելի հայրենակիցներ, Արդեն երկրորդ օրն է Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է: Պատճառն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել […]

̰
ԱԺ-ի հյուրերն էին հայ-հունական պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները

15:58 13.05.2021

Մայիսի 13-ին ճանաչողական այցով խորհրդարանում էին Երևանի զբոսաշրջության, սպասարկման ու սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները: Նրանց հետ հանդիպեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: Նա ուսանողներին պատմեց` ինչպես է որոշել դառնալ գիտնական, իսկ հետո զբաղվել ծրագրավորմամբ, այնուհետև` քաղաքականությամբ: Պատգամավորն ուսանողներին պատմեց իր հորեղբոր` Մովսես Գորգիսյանի մասին: Գևորգ Գորգիսյանի համար հորեղբոր խոսքերը […]

̰
Կազմակերպել են կեղծ ավտովթար. մեղադրանք է առաջադրվել երեք անձի

15:54 13.05.2021

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ 2019թ. մարտի 25-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի մասնակիցները չունենալով ավտոտրանսպորտային միջոցի պարտադիր ապահովագրություն, որոշել են նույն օրը կնքել համապատասխան ԱՊՊԱ պայմանագրեր, որից հետո վերադառնալ վթարի վայր, և կազմակերպել կեղծ ավտովթար: Վարորդներից մեկը՝ 33-ամյա տղամարդը, պատահարի և […]

̰
«Երուսաղեմում Իսրայելի հարձակումները յուրաքանչյուր մուսուլմանի խնդիրն է»․ Էրդողան

15:49 13.05.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Դիարբեքիրի մայրեր»-ի հետ անցկացրած իֆթարի (հյուրասիրություն, ընթրիք՝ ծոմապահությունից դուրս գալու համար, անցկացվում է մուսուլմանների շրջանում ռամադան ամսվա օրերին) ժամանակ խոսել է իսրայելա-պաղեստինյան բախումներ մասին: Պաղեստինցի արաբների նկատմամբ Իսրայելի ուժայինների գործողությունները դատապարտած Էրդողանը մասնավորապես ասել է. «Երուսաղեմի հարձակումները ոչ միայն այնտեղի ժողովրդի, այլ Մեքքայում Քաաբայի շուրջ պտտվող, Մադինայում մարգարեին ներկայացող բոլոր […]

̰
Շարունակվում է Ռուսաստանի Դաշնությունից առաջատար բժիշկների այցը Արցախ

15:42 13.05.2021

ԱՀ առողջապահության նախարարության և «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության շրջանակներում շարունակվում է Ռուսաստանի Դաշնությունից առաջատար բժիշկների այցը Արցախ: Մոսկվայից ժամանած առաջատար մասնագետները երեք շաբաթ աշխատանքներ են իրականացրել Արցախի առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող բուժհաստատություններում: Մանկաբույժ-գաստրոէնտերոլոգ Կարինե Ասկարյանը Արցախի մասնագետների հետ համատեղ ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում իրականացրել է քաղաքացիների 250, իսկ «Արևիկ» բուժմիավորում ՓԲԸ-ում՝ […]

̰
Մոխրագույն գայլերի լուսաբացը Վայոց ձորում

15:39 13.05.2021

Լուսաբաց, վայրի բնություն, գայլեր․ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահների կողմից տեղադրված թակարդ-տեսախցիկները կրկին անգամ հետաքրքիր կադրեր են ֆիքսել։ Տեսանյութում երկու գայլեր արթնանում են քնից և հոգում իրենց բնական կարիքների մասին։ Տեսարանն իսկապես ուշագրավ է վայրի բնության սիրահարների համար, որոնք սիրում են հետևել վայրի կենդանիների վարքին։ Գիտե՞ք, որ գայլերը իրենց ներկայությունն արտահայտում են ոռնոցի միջոցով։ Ոռնոցը […]

̰
Լիտվայի ԱԳ նախարարը վստահեցրել է՝ ԵՄ-ն գործուն քայլեր կձեռնարկի Սյունիքում Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ

15:38 13.05.2021

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատ Միրզոյանը: «Երկկողմ հարաբերությունների քննարկումից զատ նախարարին եմ տեղեկացրել նախօրեին Ադրբեջանի կողմից կատարած սահմանային ոտնձգության մասին, ինչին ի պատասխան՝ Լանդսբերգիսը խոր անհանգստություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և վստահեցրել, որ Եվրամիությունը գործուն […]

̰
Վիկտոր Բիյագովը ՀԱՊԿ ՄԽ նիստում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական սադրիչ գործողությունները

15:33 13.05.2021

Մայիսի 13-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀԱՊԿ մասնակից պետությունների մայրաքաղաքներին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով: ՀՀ մշտական ներկայացուցիչ Բիյագովը նշել է, որ Ադրբեջանի իրականացրած սադրանքը ուղղակի ոտնձգություն է […]

̰
Արտաքին լուսավորության նոր ցանց է տեղադրվել Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա տանող թունելում

15:31 13.05.2021

Շարունակվում են Երևանի տրանսպորտային թունելների լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, այս անգամ արտաքին լուսավորության նոր ցանց է տեղադրվել Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա տանող թունելում։ Նոր տեղադրված լուսադիոդային էներգախնայող լամպերը ապահովում են լավ տեսանելիություն և էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն։ Անվտանգ երթևեկություն ենք մաղթում վարորդներին։

̰
Ադրբեջանական ԶՈՒ-ի անօրինական առաջխաղացումը դեպի ՀՀ սահմաններից ներս ունի մարդկանց ահաբեկելու նպատակ․ ՄԻՊ

15:26 13.05.2021

Մեր աշխատակազմի պատվիրակությամբ մեկնել ենք ՀՀ Սյունիքի մարզ` սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու, փաստահավաք աշխատանքների և սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության նպատակով: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն միջազգային կառույցների հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի անօրինական առաջխաղացումը դեպի ՀՀ սահմաններից ներս, մասնավորապես՝ Սև լճի տարածք […]

̰
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը

15:24 13.05.2021

Մայիսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Տերունական տոնի կապակցությամբ Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ և Անմահ պատարագին մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ […]

̰
Կհեշտացվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման գումարների վճարման գործընթացը

15:21 13.05.2021

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի հիման վրա վճարվող հատուցման գումարների վճարման գործընթացի արդյունավետության շարունակական բարելավումն է: Արդյունքում նախատեսվում է հեշտացնել հատուցման հիմնադրամի կողմից գումարների վճարման գործընթացը՝ նվազեցվելով իրականացվող վարչարարությունը և ներկայացվող փաստաթղթերը: Կկարգավորվի 2020 թվականի ընթացքում ավել վճարված դրոշմանիշային վճարների վերադարձը։ Գործադիրը որոշել […]

̰
Գործադիրը հաստատել է Ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը

15:20 13.05.2021

Գործադիրը հաստատել է Ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը, որի նպատակն է մեղմել ոռոգման համակարգի ընկերությունների ֆինանսական ճեղքվածքը: Ներկայումս ոռոգման համակարգի ընկերությունների ֆինանսական կենսունակության ապահովմանը սպառնացող հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ ոռոգման ջրամատակարարման մեջ մեխանիկական ջրի արտադրությամբ պայմանավորված էլեկտրաէներգիայի ծախսի բարձր մակարդակը: 2020-ին ՋՕԸ-ներին պետբյուջեից հատկացվել է շուրջ 7451.8 մլն դրամ գումար, […]

̰
Հայոց ցեղասպանության մասին գրելու համար Գերմանիայի քաղաքացուն 2 տարվա ազատազրկում է սպառնում Թուրքիայում

15:16 13.05.2021

Ստամբուլի ծանր հանցագործությունների 32-րդ դատարանը դատական հայց է ներկայացրել գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելի դեմ՝ Հայոց ցեղասպանության և քրդական հարցի վերաբերյալ համացանցում արած հրապարակումների համար: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Այդ կապակցությամբ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել: Դատախազությունը Դենիզ Յուջելի նկատմամբ հետաքննություն սկսելու համար համապատասխան թույլտվություն է պահանջել արդարադատության նախարարությունից: […]

̰
Մարզիկներին և մարզիչներին անվանական թոշակի հատկացման որոշման մեջ կատարվել է լրացում

15:09 13.05.2021

ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակ հատկացվում է ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշմամբ, որում կատարվել է լրացում: Նախկինում որոշման մեջ նշված չէր, որ նախատեսված թոշակի չափերը չեն ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները, ինչի արդյունքում մարզիկները և մարզիչները գումարը ստանում էին […]

̰
SHANTNEWS

14:55 13.05.2021

̰
Եվրախորհրդարանը կքննարկի հայ ռազմագերիների հարցը

14:30 13.05.2021

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում նախատեսվում է քննարկել Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմագերիների հարցը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Եվրախորհրդարանի պաշտոնական կայքից: Խորհրդարանում նիստեր են նախատեսված մայիսի 17-20-ը: Մայիսի 20-ի լիագումար նիստում նախատեսված են դեբատներ՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտումների վերաբերյալ: Նույն օրվա օրակարգում է ռազմագերիների հարցը: Առաջարկված է բանաձև, նախատեսվում է քվեարկություն:

̰
Կառավարությունը հաստատել է Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը

14:24 13.05.2021

Գործադիրը հաստատել է Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, որը սահմանում է երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները: Ըստ հիմնավորման՝ նորացված չափորոշիչները կնպաստեն կանոնակարգված քաղաքականության իրականացմանը, մասնավորապես՝ նախադպրոցական և հանրակրթական կրթական ծառայությունների որակի և արդյունավետության համեմատական գնահատմանը: Չափորոշչի հիմքում նախադպրոցական տարիքի երեխաների կարողունակությունների վրա հիմնված […]

̰
Հայտնի են միասնական քննությունների օրերը

14:16 13.05.2021

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարի հրամանը՝ 2021 թվականի միասնական քննության օրերը հաստատելու մասին: Ըստ այդմ. «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունը հունիսի 8-ին է; «Օտար լեզուները»՝ հունիսի 11-ին; «Հայոց լեզուն» և «Հայ գրականությունը»՝ հունիսի 15-ին; «Մաթեմատիկան»՝ հունիսի 18-ին; «Հայոց պատմությունն» ու «Ֆիզիկան»՝ հունիսի 22-ին և «Քիմիան» ու «Ռուսաց լեզուն»՝ հունիսի […]

̰
BACK_TO_TOP