TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+35.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Աշխատավարձերի բարձրացման, գիտությամբ զբաղվելու ավելի գրավիչ մեխանիզմ է գործարկվում. Նիկոլ Փաշինյան

14:10 13.05.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքի մարզի Սև լճի հատվածում ստեղծված իրավիճակին: Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ գիտական և գիտատեխնիկական ոլորտում գիտության հասարակական վարկի բարձրացմանը, գիտական և գիտատեխնիկական կադրերի բարեկեցության ապահովմանը, նրանց […]

̰
Ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները

13:39 13.05.2021

ՀՀ զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է քրեական վարույթի շրջանակներում համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Մայիսի 12-ին Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը […]

̰
Զեկույց. «Թուրքիայում սահմանափակվում են ոչ մուսուլման փոքրամասնությունների իրավունքները»

13:35 13.05.2021

Թուրքիայում շարունակում են սահմանափակել ոչ մուսուլման կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության 2020-ի համար հրապարակած կրոնական ազատությունների մասին զեկույցում: «Սահմանափակումներ են կիրառվում նաև Հայ առաքելականների, հույն ուղղափառների ու հրեաների նկատմամբ, որոնց վերաբերյալ կառավարությունը (Թուրքիայի) տպավորություն է ստեղծում, թե նրանց խնդիրները չեն կարգավորվում 1923-ի Լոզանի պայմանագրով»,- ասված է զեկույցում: Զեկույցում նշվում […]

̰
Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում կառուցվելու են մոդուլային 5 դպրոցներ

13:20 13.05.2021

ՀՀ կառավարության որոշմամբ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պահուստային ֆոնդից 500 մլն դրամ գումար է հատկացվել մարզային բնակավայրերում մոդուլային 5 դպրոցի կառուցման նպատակով: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Նոր մոդուլային դպրոցները կկառուցվեն Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի հետևյալ բնակավայրերում. ՀՀ Գեղարքունիքի մարզ` «Ջիլի միջնակարգ դպրոց», ՀՀ Շիրակի մարզ` «Արեգնադեմի միջնակարգ դպրոց», «Կապսի […]

̰
ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր ազդեցությունը ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման համար. Փալոն

13:16 13.05.2021

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնն անդրադարձել է Սյունիքի հատվածում ՀՀ սահմանի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին՝ կոչ անելով ԱՄՆ-ին օգտագործել իր ազդեցությունն այս հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ կոնգրեսականն այս մասին գրել է «Թվիթերի» իր էջում: Փալոնը նկատել է՝ Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստան՝ միջազգային իրավունքի ակնհայտ խախտմամբ: «ԱՄՆ-ն պետք է միանշանակ դատապարտի այս հարձակումը […]

̰
Սիսիանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի բռնկման հավանական պատճառ է դիտարկվում ջրային գործոնը. ՀՀ ԱՆ

00:25 13.05.2021

Հաշվի առնելով բնակչության շրջանում առաջացած մտահոգությունները` առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի բռնկման հավանական պատճառ դիտարկվում է ջրային գործոնը: Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դեպքերին նախորդել է բնակավայրի ջրամատակարարման համակարգի՝ մասնավորապես ջրագծի վթար, համակարգում ճնշման տատանումներ, ինչպես նաև տեղացող հորդառատ անձրևը: Իրականացված վերականգնողական աշխատանքների արդյունքում վթարը […]

̰
Սև լիճ տեղանքում ադրբեջանական կողմի գործողություններն անհանդուրժելի են. Փաշինյանը՝ ԱԽ նիստում

00:15 13.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել են Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Այսօրվա Անվտանգության խորհրդի նիստը նվիրված է Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում տեղի ունեցող իրադարձություններին: Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ […]

̰
Պաղեստինի նախագահը Իսրայելին մեղադրել է Երուսաղեմում էթնիկ զտումների մեջ

00:04 13.05.2021

Իսրայելի իշխանությունները էթնիկ զտումներ են իրականացնում Երուսաղեմում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը։ «Իսրայելցի զավթիչները ռազմական հանցագործություններ են կատարում և էթնիկ զտումներ իրականացնում ՝ ուղղված Երուսաղեմում պաղեստինցիների ներկայության դեմ»,- նրա խոսքը մեջբերում է Al Jazeera հեռուստաալիքը: «Երուսաղեմը Պաղեստինի պետության մայրաքաղաքն է, որի այլընտրանքը մենք չենք ընդունում», – ընդգծել է Աբասը: Նա նաև […]

̰
Իսրայելում անկարգություններ են սկսվել

23:53 12.05.2021

Հրեա երիտասարդների տասնյակ ներկայացուցիչներ երթ են կազմակերպել Բատ-Յամ քաղաքում և սկսել են ջարդել արաբական խանութները, հաղորդում է «Հաարեց» պարբերականը: «Ապստամբները ջարդել են պատուհանները, նետել առարկաներ և ռասիստական կարգախոսներ բղավել»,- ասված է նյութում: Ավելի վաղ զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել Լոդ քաղաքում, որտեղ բնակչության մեծ մասն արաբներ են։ Այնտեղ ցուցարարները ջարդուխուրդ են արել տեղի շուկան և […]

̰
Ադրբեջանական զինվորականների ներկայությունը Սև լճի տարածքում ու դրանից ներս կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները. ՄԻՊ

23:50 12.05.2021

Ադրբեջանական զինվորականների ներկայությունը Սև լճի տարածքում ու դրանից ներս կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները և հաստատում Սյունիքի շուրջ անվտանգության գոտու բացարձակ անհրաժեշտությունը։ Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այսօր առավոտից Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ համայնքների սահմանային բնակավայրերի բնակիչներից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինվորականները […]

̰
ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ

23:45 12.05.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը բաց է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:33 12.05.2021

Հանրապետության տարածքում` Մայիսի 12-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 13-16-ը` կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 12-14-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մայիսի 12-ի ցերեկը, […]

̰
Ինչով է պայմանավորված Իսրայելի և Պաղեստինի միջև սրացումների պարբերական բնույթը․ զրույց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ

23:32 12.05.2021

Ինչով է պայմանավորված Իսրայելի և Պաղեստինի միջև սրացումների պարբերական բնույթը, ինչ շահեր են բախվում տարածաշրջանում. այս ու այլ խնդիրների շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչո՞ւ է Իլհամ Ալիևը կրկին այցելել Շուշի

23:21 12.05.2021

Այսօր Իլհամ Ալիևը կրկին այցելել է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող արցախյան տարածքներ: Շուշիում նա տարբեր միջոցառումների է մասնակցել: Ինչի՞ հետ է կապված այս այցը: Ինչ օրակարգ է ունեցել այցելությունը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ

23:05 12.05.2021

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ։

̰
Լավրովն ու Բլինկենը հեռախոսազրույց են ունեցել

22:24 12.05.2021

Մայիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար է.Բլինկենի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ը։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Կորեական թերակղզու միջուկային հիմնախնդրի շուրջ մոտեցումների, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերսկսման, ռազմավարական կայունության ոլորտում խնդիրների քննարկման վերաբերյալ ։ Անդրադարձ է […]

̰
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Բլինկենին Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը պաշտպանելու համար

22:17 12.05.2021

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ «Ես հեռախոսով շփվել եմ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ և շնորհակալություն հայտնել նրան այն բանի համար, որ ամերիկյան կողմը պաշտպանել է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»,- ասված է հաղորդագրության մեջ, որը մարտի 26-ին հրապարակվել է Իսրայելի վարչապետի Twitter-ի պաշտոնական էջում: Երկուշաբթի օրվանից Գազայի հատվածում իսրայելական […]

̰
Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով 16 հարկանի շենք է փլուզվել

22:07 12.05.2021

Գազայի կենտրոնում գտնվող 16 հարկանի շենքն ավերվել է Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով: Գնդակոծության կադրերը ուղիղ եթերում հեռարձակում է արաբական Al Jazeera հեռուստաալիքը։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երեք պաղեստինցի, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը: Բուրժ աշ-Շուրուք աշխույժ թաղամասում կան մի շարք հեռուստաալիքներ և տեղեկատվական հրատարակությունների գրասենյակներ, ընկերություններ, խանութներ: Սկզբում մի քանի հրթիռների ուղղակի հարվածից հետո […]

̰
Չավուշօղլուн գրառում է արել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո

22:02 12.05.2021

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆայսալ բին ֆերհանի հետ հանդիպումից հետո արդյունքների մասին գրառում է արել Twitter-ում, փոխանցում է Ermenihaber-ը: Չավուշօղլուն նշել է, որ Ֆայսալ բին Ֆերհանի հետ համաձայնության են եկել երկու երկրներին հետաքրքրող օրակարգային թեմաների շուրջ աշխատանքներ իրականացնել և կանոնավոր կերպով խորհրդակցություններ անցկացնել: «Մեր սերտ համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում կայունության, անդորրի և բարօրության հաստատմանը»,-գրել […]

̰
Էրդողանի մամուլի խոսնակ. «Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են C-400-ի և F-35-ի հարցերը լուծել բանակցելով»

21:59 12.05.2021

Թուրքիան կրկին դիմել է ԱՄՆ-ին՝ կոչ անելով բանակցություններ վարել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի շուրջ խնդրահարույց հարցերի և F-35 կործանիչների արտադրության ծրագրից Թուրքային հեռացնելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։ «Մենք կրկնում ենք ԱՄՆ-ի համար առաջարկը՝ քննարկել C-400-ների, F-35-ի և CAATSA-ի թեմաները («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք»): Մենք կարող […]

̰
SHANTNEWS

21:55 12.05.2021

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հասնել պաղեստինա-իսրայելական հակամարտության լարվածության թուլացմանը

21:45 12.05.2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել հասնել Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության ապաԷսկալացմանը՝ խաղաղ քաղաքացիների կյանքը պաշտպանելու համար: «Այժմ մենք պետք է ձգտենք հասնել հակամարտության ապաէսկալացմանը, որպեսզի պաշտպանենք խաղաղ քաղաքացիների կյանքը, որոնք զոհվում են այդ բացարձակապես անընդունելի հանգամանքներում»,- ասել է նա Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում: ՄԱԿ-ը լիովին […]

̰
Արմավիրի մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի դպրոցական սննդի բաժնի պետին

21:33 12.05.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի դպրոցական սննդի բաժնի պետ Մարիա Մուրադյանին և Արմավիրի մարզում ծրագրի համակարգող Վլադիմիր Մալխասյանին: «ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գործընկերների հետ քննարկել ենք մարզպետարանի հետ համագործակցությամբ կառույցի կողմից մարզի 111 հանրակրթական դպրոցներից 69-ում արդեն իրականացված «Դպրոցական սնունդ» ծրագրին վերաբերող մի շարք մանրամասներ: Պայմանավորվածություն ենք ձեռք […]

̰
ՄԻԵԴ Մեծ պալատը կքննի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ բողոքները

21:21 12.05.2021

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը քննարկման համար ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ոտնահարումների մեղադրանքներով Հայաստանի և Ադրբեջանի բողոքները միմյանց դեմ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունից: Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է, որ Մեծ պալատը կուսումնասիրի երկու միջպետական գործերը: Նշվում է, որ դիմումները վերաբերում են հիմնականում Հայաստանի և Ադրբեջանի միջեւ վերջին […]

̰
Ինչ իրավիճակ է Թել-Ավիվում և իսրայելական այլ քաղաքներում. թարմ վկայություններ Իսրայելից

21:10 12.05.2021

Գազայում տեղի ունեցող ռազմական գործողություններին զուգահեռ ծանր վիճակ է տիրում նաև իսրայելական մի շարք քաղաքներում։ Պաղեստինյան կողմի կրակի տակ հայտնված այդ քաղաքներում նաև մեր հայրենակիցներն են ապրում: Իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի, ինչպես նաև տեղի հայկական համայնքների մասին տեղեկություններ կտրամադրի հեռուստամեկնաբան Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Շոյգուն և Վաղարշակ Հարությունյանը քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում

20:58 12.05.2021

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում իրադրությունը։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։ «Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի խնդիրների կատարման շրջաններում տիրող իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- ասված է հաղորդագրության մեջ: Երկու երկրների ռազմական գերատեսչությունների […]

̰
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի երեք քաղաքների ուղղությամբ 130 հրթիռ արձակելու մասին

20:42 12.05.2021

Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման «Իզզեդդին ալ-Քասամի» բրիգադի մարտական թևը հայտարարել է իսրայելական Աշկելոն, Նեթիվոտ և Սդերոտ քաղաքների ուղղությամբ 130 հրթիռների արձակման մասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նրա տեղեկատվության համաձայն՝ այդ հարվածներն արմատականների պատասխանն են դարձել իրենց մի շարք հրամանատարների (ներառյալ Գազայի քաղաքի համար պատասխանատու Բասսեմ Իսու) մահվան, ինչպես նաև Գազայի հատվածի կենտրոնում Իսրայելի […]

̰
Քաբուլում երկու ուժեղ պայթյուն է որոտացել

20:35 12.05.2021

Այսօր՝ մայիսի 12-ին, Քաբուլի շրջաններից մեկում երկու ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Tolo News հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ դեպքի վայրում նաև կրակոցներ են լսվել։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

̰
Վաղը Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

20:27 12.05.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 13-ին ժամը 10:00-19:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
«Ձեր ներկայությունը մեզ ուժ է տալիս». քաղաքապետը Աղվան Չատինյանին հանձնել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը

20:21 12.05.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է hայ լեռնագնաց, ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար», Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր Աղվան Չատինյանին և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրն ու հուշամեդալը: Կարևորելով հայ լեռնագնացի երկարամյա մանկավարժական և մարզչական գործունեությունը, ինչպես նաև նշանակալի ավանդը հայկական սպորտի զարգացման գործում՝ քաղաքապետ Մարությանը առողջություն և եռանդ է մաղթել նրան: «Ձեր […]

̰
BACK_TO_TOP