00:22 15.05.2021
Իրանը, ընդգծելով տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման անհրաժեշտությունը, կողմերին զսպվածություն և վեճերից խուսափելու կոչ է անում: Պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության հարցերին` ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։ Այս մասին հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ ուշադրությամբ է հետևում հայ-ադրբեջանական սահմանին տիրող վերջին իրադարձություններին, և հուսով է, որ վեճը […]
00:08 15.05.2021
Եվրոպական միությունը ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մտահոգիչ իրադարձություններին: Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Իմ անունից արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն հինգշաբթի դիմել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, իսկ ուրբաթ օրը ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին ՝ երկու կողմերին կոչ անելով ցուցաբերել առավելագույն […]
00:00 15.05.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը բաց է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:51 14.05.2021
Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը դեռևս չի փոփոխվել: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հայկական կողմը ադրբեջանական զինվորականներին ներկայացրել է իր հստակ պահանջը` առանց որևէ նախապայմանի ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ: Խնդիրը խաղաղ հանգուցալուծելու նպատակով դեռևս […]
23:41 14.05.2021
Իսրայելի ՌՕՈՒ-ն ուրբաթ օրը հարված է հասցրել Գազայի հատվածի արևմուտքում գտնվող ՆԳՆ շենքին։ Նման պնդմամբ հանդես է եկել թուրքական Ihlas գործակալությունը։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Մինչդեռ, ինչպես տեղեկացրել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, ավիացիան խոցել է Գազայի հյուսիսում ծայրահեղականների հակատանկային ստորաբաժանումը: Բացի այդ, զինվորականները նույն տարածաշրջանում ոչնչացրել են երկու հակատանկային կայան։ Մայիսի 10-ից […]
23:38 14.05.2021
Գործարկել ենք ռազմաքաղաքական անվտանգության մեխանիզմ, որտեղ նախատեսվում են և՛ քաղաքական, և՛ ուժային լուծումներ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ արտահերթ նիստին. «Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, Հարգելի պատգամավորներ, Սիրելի հայրենակիցներ, շատ կարևորում եմ այսօրվա քննարկումը: Երեկվանից Անվտանգության խորհրդի նիստում տեղի ունեցող քննարկումների ընթացքում մենք արձանագրում էինք, որ մենք պիտի ավելի բաց կոմունիկացվենք և հաղորդակցվենք և՛ Հայաստանի, և՛ միջազգային […]
23:30 14.05.2021
Հանրապետության տարածքում` Մայիսի 14-ի ցերեկը, 15-16-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 17-18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Մայիսի […]
23:04 14.05.2021
Մեր երկրի բոլոր մարմիններին, միջազգային ատյանների պատվիրակություններում ընդգրկված պատգամավորներին, հասարակական-քաղաքական իրավասու կառույցներին ու մասնագետներին առաջարկում եմ աջակցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` առաջ տանելու Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այս առաջարկով դիմում եմ նաև մեր հզոր Սփյուռքի կառույցներին ու անհատներին: Այդ նպատակի […]
22:35 14.05.2021
ԱՄՆ իշխանությունները սադրիչ են համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի հետ սահմանին և կոչ են անում դադարեցնել դրանք։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Պորտերը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին․․․ Վիճելի տարածքներում զորքերի տեղաշարժը անպատասխանատու և անհիմն սադրիչ քայլ է։ Մենք հույս ունենք, որ Ադրբեջանն անմիջապես կհեռացնի իր բոլոր […]
22:23 14.05.2021
Հայաստանը պաշտոնական դիմումով ծանոթացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությանը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ` ուղղված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին: Սյունիքի մարզում իրավիճակի շուրջ խորհրդակցությունները կանցկացվեն առաջիկա օրերին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Զայնետդինովը նաև նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը օրվա ընթացքում մի քանի բանակցություններ […]
21:54 14.05.2021
Հանրապետության Ազգային ժողովը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններն ու փաստում, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է «Բարգավաճ Հայաստան»-ի հեղինակած «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում եւ Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների եւ դրանց լուծման […]
21:25 14.05.2021
ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռ.Բ.-ն 2021թ. մայիսի 13-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ինքնակամ թողել է զորամասի տարածքը և վերադարձել տուն: 2021թ. մայիսի 14-ին՝ժամը 06:40-ի սահմաններում, ընտանիքի անդամները Ռ.Բ.-ին հայտնաբերել են իրենց ավտոտնակում՝պարանոցից կախված վիճակում: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական […]
17:00 14.05.2021
16:19 / 14.05.2021 ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ռեկտոր Խաչատուր Խաչատրյանը մայիսի 14-ին հրաձգային դասակների հրամանատարների վերապատրաստման դասընթացներն ավարտած փրկարարներին հավաստագրեր են հանձնել: Արարողությունը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Համագործակցության մեկնարկը տրվել էր երկու գերատեսչությունների ղեկավարների միջև անցած տարեվերջին ձեռք […]
16:58 14.05.2021
Մայիսի 14-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Ռազմավարական դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը։ Վաղարշակ Հարությունյանը ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է ստեղծված իրադրությունում հայկական կողմի գործողությունները՝ նշելով, որ բոլոր այն վայրերում, այդ թվում նաև Սև լճում, որտեղ ներխուժել են […]
16:52 14.05.2021
Մայիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը համաձայնություն է տվել մայիսի 14-ին՝ ժամը 18:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:
16:47 14.05.2021
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր Գորիսում լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս կամ այն կերպ հասնելու ենք հանգուցալուծման, որովհետև շատ հստակ է՝ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածք։ «Մենք, միանշանակ, ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը, պատրաստ ենք հանգիստ և հանդարտ իրավիճակում քննարկումներ անցկացնելուն։ Այնուամենայնիվ, մենք պետք է նաև պատրաստ լինենք […]
16:40 14.05.2021
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովին (հիշեցնենք, որ ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի ենթակայության տակ է գտնվում Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը): Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունն ու […]
16:39 14.05.2021
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 53 պատգամավոր այդ երկրի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբին նամակ են ուղարկել՝ անհանգստություն հայտնելով Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ, հաղորդում է Ermenihaber-ը։ Պատգամավորները նշել են, որ իրենց խորապես մտահոգում է Թուրքիայում մարդու իրավունքների խախտումները, քաղաքական գործիչների ու լրագրողների ձերբակալությունները, Քոբանիի դատական գործի հետ կապված ապօրինությունները և Ստամբուլի կոնվենցիայից պաշտոնապես դուրս գալու որոշումը: Նրանք […]
16:35 14.05.2021
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Մրգահովիտ գյուղի 19-ամյա բնակիչը, 2021թ․ հունվարի 9-ին, նշված գյուղի առանձնատներից մեկի դիմաց, ծանոթ տղամարդու ընկերուհու կիսամերկ լուսանկարներն իր բջջային հեռախոսում պահելու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ […]
16:27 14.05.2021
ՀՀ ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանն «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր ամփոփել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության քննությունների հայտագրման առաջին փուլի արդյունքները: Հայտագրումն ընթացել է ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ: Կարո Նասիբյանի խոսքերով՝ այդ ընթացքում համակարգի որևէ խափանում, բողոք և դժգոհություն չի արձանագրվել. դիմորդները հնարավորություն են ունեցել […]
16:25 14.05.2021
Գեղարքունիքի մարզի համայնքներում և բնակավայրերում գործող առողջության առաջնային պահպանման կենտրոններում շարունակում են իրականացվել կորոնավիրուսային հիվանդության դեմ բնակչության պատվաստումները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով՝ 2021 թվականի մայիսի 13-ի դրությամբ մարզում պատվաստվել է 1606 քաղաքացի, որից 1056-ը՝ AstraZeneca պատվաստանյութով, իսկ 550 քաղաքացի՝ SputnikV պատվաստանյութով: Առ այսօր պատվաստվողները […]
16:22 14.05.2021
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է 2021 թվականի հունիսի 7-ից, սակայն հանրապետության մի շարք քաղաքներում և միջպետական ավտոճանապարհներին տեղադրված արտաքին գովազդային վահանակներում տեղադրվել են 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական կամ քաղաքական գովազդ իրականացնող պաստառներ: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ ՀՀ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների […]
16:18 14.05.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ 8 քաղաքների մթնոլորտային օդում ազոտի և ծծմբի երկօքսիդների միջին ամսական կոնցենտրացիան ապրիլին։ ? Գյումրի, Չարենցավան, Արարատ, Հրազդան, Քաջարան, Կապան, Ալավերդի և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում ազոտի և ծծմբի երկօքսիդների միջին ամսական կոնցենտրացիաները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:
16:16 14.05.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը մարզերում շարունակում է անցկացնել տեսական դասընթացներ և վարժանքներ, որի նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը, քաղաքացիական պաշտպանության ու տարահանման պլանների իրատեսությունը: Արմավիրի մարզի Վարդանաշենի համայնքապետարանում և դպրոցում փրկարարական վարչության կողմից անցկացվել է «ՔՊ միջոցառումների կազմակերպումը հակառակորդի հարձակման վտանգի դեպքում» և «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմաներով շտաբային ուսումնավարժություններ: Դասընթացներին ներգրաված էին համայնքի ղեկավար կազմը, […]
16:07 14.05.2021
Մանկապարտեզի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է կազմակերպել շենքում գտնվող աշխատակիցների, երեխաների տարահանումը ու հաշվառումը: Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 157 մանկապարտեզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհի դեպքում աշխատակազմի և սաների տարահանման կազմակերպումը» թեմայով: Վարժանքի նպատակն էր ստուգել և կատարելագործել մանկապարտեզի կազմավորումների պատրաստվածությունը, պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու ղեկավարումը: Ուսումնավարժանքին մասնակցում էին մանկապարտեզի հասարակական […]