20:15 12.05.2021
«Ֆորմուլա-1»-ը պաշտոնապես հայտարարել է 2021 թվականի Թուրքիայի Գրան պրիի չեղարկման մասին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայում «Ֆորմուլա-1»-ը հեռարձակվող հեռուստակայանը՝ «S Sport»-ը: Նշենք, որ Ստամբուլի Գրան պրին նախատեսված էր անցկացնել հունիսի 11-ից 13-ը: Հիշեցնենք, որ Ստամբուլի Գրան պրին անցկացվել էր 2005-2011թթ., որից հետո պայմանագիրը չէր երկարաձգվել։ Միայն անցած տարի, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի և Գրան պրիների […]
16:59 12.05.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Նորալուսին» ՍՊԸ տնօրենը, նպատակ ունենալով Կոտայքի մարզի Փյունիկ գյուղում գտնվող ՍՊ ընկերությանը պատկանող հանգստի բազայի տարածքին հարակից, նույն համայնքին պատկանող, դեռևս 2017թ. ինքնակամ զավթած 1.06 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ […]
16:46 12.05.2021
2021 թվականի մայիսի 9-11-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն է դիմել 13 բնակիչ, որոնցից 5-ը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Համաճարակաբանական հետազոտությունների շրջանակում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային համայցեր, ինչի արդյունքում հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններով […]
16:43 12.05.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Մայիսի 11-12-ը գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի նվազում: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:
16:35 12.05.2021
Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Վրաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը լուսանկարներ է հրապարակել։
16:27 12.05.2021
Մայիսի 12-ին` ժամը 12:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի նրբանցքի թիվ 3 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ […]
16:25 12.05.2021
Վարույթ իրականացնող մարմինը Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարին և նույն վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ բաժնի գլխավոր մասնագետին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Արդեն տեղեկացվել էր, որ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի գրասենյակում երեկ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում […]
16:18 12.05.2021
Ամեն տարի մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր: Պաշտոնապես այս տոնը նշվում է 1974 թվականից, երբ աշխարհի 141 երկրների գթության քույրերը միավորվել են մեկ հասարակական մասնագիտացված կազմակերպության` Բուժքույրերի միջազգային խորհրդի կազմում: Գործելով անհատապես, նաև որպես թիմի անդամ՝ բուժքույրերը նպաստում են համայնքներում մարդակենտրոն և ծախս-արդյունավետ բժշկական ծառայությունների տրամադրմանը: Համայնքներում բուժքույրերն արդյունավետ աշխատուժ են […]
16:09 12.05.2021
Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) 16 հաստատություն ստացել է պլանշետներ՝ կրթության որակի բարելավման, հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման նպատակով: Միջոցառումն իրականացվել է ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Համակարգչային սարքավորումների հանձնման միջոցառմանը մասնակցել […]
16:05 12.05.2021
Գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել՝ յուրաքանչյուր ուստարվա ավարտին կազմակերպել «Բրեյն-ռինգ» ամենամյա ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթը: ՀՀ Կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ անցկացվող մրցույթի նպատակն ավագ դպրոցում ձեռնարկատիրական և ֆինանսական կրթություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։ Երկրում ստեղծված համաճարակային պայմաններով պայմանավորված՝ մրցույթն այս տարի անցկացվել է առցանց հարթակում: Յուրաքանչյուր մարզից մրցույթին մասնակցել […]
15:56 12.05.2021
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը մայիսի 12-ին ընդունել է բարերար, Հայ կրթական հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանին։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արտակ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել բարերարին Արցախի զարգացման գործում նրա ակտիվ ու հետևողական մասնակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ այն կկրի շարունակական բնույթ […]
15:52 12.05.2021
Երուսաղեմի հայկական թաղամասում և պատրիարքարանում վիճակը սովորականի պես է, անմիջական վտանգ չկա: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: «Դիվանի և կրթական հաստատությունների աշխատանքը սովորականի պես ընթանում է: Եկեղեցական արարողությունները կատարվում են ըստ կարգի: Ոչինչ չի չեղարկվել: Դեպքերը Հայոց թաղից հեռու են»,- նշեց նա: Հայ համայնքը ոչ մի վնաս չի […]
15:51 12.05.2021
Ադրբեջանի նախագահի հաստատած պլանի համաձայն, մայիսի 16-ից ադրբեջանական բանակում կմեկնարկեն զորավարժություններ՝ զորատեսակների ներգրավմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի պաշտպանության նախարարի ղեկավարությամբ զորավարժություններին կմասնակցեն մինչև 15 000 զինծառայողներ, մինչև 300 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա, մինչև 400 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետեր և հակատանկային միջոցներ, մինչև 50 միավոր ռազմական […]
15:48 12.05.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը նախարարության, թանգարանի աշխատակիցների, մտավորականների ու արվեստագետների հետ Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրվա առթիվ ծաղիկներ են խոնարհել մեծանուն կոմպոզիտորի շիրիմին և խնկարկել հիշատակը: Թանգարանի նախաձեռնությամբ նախարարի տեղակալը, անվանի մտավորականներն ու արվեստագետները նաև խորհրդանշական վարդեր են տնկել կոմպոզիտորի շիրիմի մոտ: Թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի խոսքերով՝ […]
15:45 12.05.2021
Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո է վաղ առավոտից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում սահմանների հետ կապված իրավիճակը: Պաշտպանը հատուկ արձանագրում է, որ սահմանների հետ կապված հարցերը հասկանալիորեն ունեն հանրային մեծ հետաքրքրություն և զգայունություն, իսկ հանրությունն էլ ունի իրավիճակի մասին ժամանակին ամբողջական, հստակ ու հավաստի տեղեկություններ ստանալու իրավունք։ Ուստի, իրավասու մարմինները պետք է ներդնեն բոլոր ջանքերը […]
15:28 12.05.2021
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորված ջերմ հարաբերությունների պարագայում առևտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունն ու քննարկել դրա համար առկա բոլոր նախադրյալները: […]
15:17 12.05.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում` «Կենտրոն» վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2021թ. մայիսի 11-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը, կոմունալ բաժնի գլխավոր մասնագետի և շուրջ 10 այլ աշխատակիցների հետ մուտք է գործել նույն վարչական շրջանի քաղաքաշինության […]
15:10 12.05.2021
Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի հունիսի 11-ին և կտևի մինչև հունիսի 13-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ժամանակացույցի՝ էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվում է քվեարկության օրվանից 9 օր առաջ, այսինքն՝ հունիսի 11-ին՝ Երևանի ժամանակով 08:00-ից և ավարտվում է քվեարկության օրվանից 7 օր առաջ, այսինքն՝ հունիսի 13-ին՝ Երևանի […]
15:02 12.05.2021
Պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ […]
14:48 12.05.2021
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Այս մասին հայտնում է դաշինքի ֆեյսբուքյան էջը: Արմեն Գևորգյանը տարբեր տարիների զբաղեցրել է ՀՀ նախագահի օգնականի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, ՀՀ փոխվարչապետի, Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները: Հիշեցնենք, որ դաշինքը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը, դրա կազմում են Հայ Յեղափոխական Դաշնակցություն և նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները:
14:42 12.05.2021
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: «Նկատի ունենալով հիշյալ տեղեկությունների տարածման արդյունքում հանրության շրջանում ձևավորված անհանգստությունները՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու, ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու և անհարկի լարվածություններ […]
14:23 12.05.2021
Instagram ու Facebook սոցիալական ցանցերը հեռացրել են Էրդողանի փեսա, ԱԹՍ-ներ արտադրող «Baykar savunma» ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուք Բայրաքթարի՝ հրեաներին դատապարտող գրառումները, փոխանցում է Ermenihaber-ը։ Սոցցանցերը դա հիմնավորել են նրանով, որ Բայրաքթարը ատելության խոսք է տարածում: Այդ մասին Twitter-ում տեղեկացրել է Բայրաքթարը: Նա իր գրառման մեջ Երուսաղեմի հին քաղաքում Ալ-Աքսա մզկիթի մոտ բռնկված հրդեհի ժամանակ հին […]
14:15 12.05.2021
Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա իսպանական Լա լիգայում: Այս մասին հայտնում են ղազախական լրատվամիջոցները: ArmSport-ի տեղեկություններով՝ հայ ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը «Կադիսի» հետ: Հարոյանը «Աստանա» էր տեղափոխվել այս տարվա սկզբին:
13:49 12.05.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը բաց է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
13:44 12.05.2021
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարման խնդիրը այս պահին լուծվում է, մատակարարումը վերսկսվել է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: «Ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել և կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի: Կրկին հայցում ենք երևանցիների ներողամտությունը առաջացած անհարմարության համար»,- գրել է Կարապետյանը:
13:31 12.05.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է, որ 2020թ. դեկտեմբերի 25-ին Երևանի բնակիչը խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի բնակչից առձեռն ստացել է գումար վարկ […]