16:09 12.05.2021
Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) 16 հաստատություն ստացել է պլանշետներ՝ կրթության որակի բարելավման, հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման նպատակով: Միջոցառումն իրականացվել է ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Համակարգչային սարքավորումների հանձնման միջոցառմանը մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ սա հերթական կարևոր քայլն է համավարակի հետևանքով կրթական համակարգում առաջացած խնդիրների լուծման գործում:
«Սա գործընկերային ճկուն հարաբերությունների դրսևորում է, երբ ջանքերի համախմբմամբ ուսումնական հաստատությունների համար առաջացած ճգնաժամային իրավիճակում ստեղծվում են զարգացման, հեռավար ուսուցման բարելավման պայմաններ: Անկախ նրանից, թե երբ վերջնականապես կհաղթահարենք համավարակը, այս ընթացքում զարգացրած կարողությունների, գործիքների մի մասը կկարողանանք օգտագործել նաև հետագայում: Հույս ունեմ՝ այս սարքավորումները կծառայեն որպես ճգնաժամի հաղթահարման, հաստատությունների զարգացման գործիք: Գիտենք, որ կան ընթացիկ բարելավման խնդիրներ, բայց սա ևս շատ քայլ է: Պետք է մշտապես շարունակել զարգացման գործընթացը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և շնորհակալություն հայտնել ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ-ին արդյունավետ համագործակցության և նախարարության կողմից ՄԿՈՒ ոլորտում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերած շարունակական աջակցության համար:
Ծրագրի համակարգող Կարինե Սիմոնյանը ևս կարևորել է ԿԳՄՍ նախարարության հետ գործընկերային հարաբերությունները և ասել, որ համակարգչային սարքավորումների տրամադրումը ոչ թե պարզապես գեղեցիկ քայլ է, այլ կարիքների գնահատման արդյունքում առաջացած գաղափար:
«Մեր ծրագրերում փորձում ենք անպայման ներառել մարդկային կարողությունների զարգացման բաղադրիչը` կրթական խնդիրների հաղթահարման և երիտասարդության՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկման նպատակով: Սա հակաճգնաժամային ծրագիր է, որն իրականացվել է հետպատերազմական և համավարակի պայմաններում՝ կոնկրետ 3 մարզի համար: Սարքավորումների տրամադրման որոշումը կայացվել է կատարված հետազոտության արդյունքում. ՄԿՈՒ հաստատություններն ունեն համակարգչային տեխնիկայի թարմացման և ստեղծված պայմաններին համապատասխան գիտելիքների զարգացման կարիք»,- ասել է Կարինե Սիմոնյանը և վստահեցրել, որ պատրաստ են ծրագրերն առավել բարելավել և դարձնել հասցեական՝ հաշվի առնելով ՄԿՈՒ հաստատությունների առաջարկները:
«Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում իրականացվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների և քաղաքականություն մշակողների հարմարեցումը «նոր բնականոնին» COVID-19 ճգնաժամի պայմաններում» թեմայով հետազոտություն. հավաքագրվել և ամփոփվել է ՄԿՈՒ հաստատությունների առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ տեղեկատվություն, որի հիման վրա մշակվել են վերոնշյալ սահմանամերձ մարզերի ՄԿՈՒ հաստատությունների ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունների զարգացմանն ուղղված առաջարկություններ: Բացի դրանից՝ առցանց դասընթացները լավագույնս նախապատրաստելու և վարելու համար վերապատրաստվել է ՄԿՈՒ հաստատությունների ավելի քան 400 աշխատակից:
20:14 18.07.2025
Axios. Եվրոպական եռյակը և Իրանը կարող են հանդիպել հաջորդ շաբաթԻրանի և ԵՄ-3-ի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) պաշտոնյաները կարող են հաջորդ շաբաթ բանակցություններ անցկացնել՝ Թեհրանի միջուկային զարգացումների շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով։ Այս մասին իր X -ի էջում հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրին։ Նա մանրամասնել է, որ այս հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում կամ Ժնևում։ «Իրանը, ինչպես սպասվում է, այս […] ...
19:54 18.07.2025
Հանդիպել են ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպաններըՄոսկվայում հուլիսի 18-ին կայացել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հանդիպումը ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հետ։ Ինչպես հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, ջերմ մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ և մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ ...
19:46 18.07.2025
Ապօրինի հրազենի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Վայքի բաժնումԲնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ շարունակվում են Ոստիկանության իրազեկումները՝ գրանցելով արդյունքներ։ Համայնքային ոստիկանության Վայքի բաժին ներկայացած Եղեգնաձորի 31-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի որսորդական հրացան։ Նա հայտնել է, թե այն պատկանել է հանգուցյալ պապին: Քրեական պատասխանատվությունից խուսափելու համար Ոստիկանությունից հորդորում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
19:37 18.07.2025
Լևոն Արոնյանը հաղթել է Նակամուրային և դուրս է եկել Լաս Վեգասի մրցաշարի կիսաեզրափակիչԼաս Վեգասում ընթացող Freestyle Chess Grand Slam սուպերմրցաշարի քառորդ եզրափակչում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, ամերիկացի Հիկարու Նակամուրային։ Արագ խաղի առաջին պարտիաներում Արոնյանն ու Նակամուրան փոխանակվել են հաղթանակներով, իսկ երկու բլից պարտիայում Արոնյանն առավելության է հասել՝ 1.5։0.5 հաշվով։ Կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը կխաղա հնդիկ ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ Էրջուն Էրիգայսիի […] ...
19:28 18.07.2025
Երվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալովՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին և հանձնել պետական բարձր պարգև։ Երվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Երվանդ Զորյանին և մեծապես գնահատել նրա գործունեությունը՝ ընդգծելով, […] ...