TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Մեկնարկում է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանը ևս մասնակցում է

14:34 10.05.2021

Բուդապեշտում այսօր մեկնարկում է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանից կմասնակցեն լողորդներ Արմինե Ավետիսյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Անի Պողոսյանը, Արման Վահանյանը, Արթուր Բարսեղյանը, Վլադիմիր Մամիկոնյանը, Էդվարդ Ճաղարյանը , ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը և Վարդան Բայանդուրյանը: Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ը, ծրագրում ընդգրկված են նաև արտիստիկ /սինխրոն / և բաց ջրում լողաոճերը: Առաջնությունը կավարտվի մայիսի 23 –ին: Նման մեծ ծավալի […]

̰
ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ

14:20 10.05.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը բաց է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Էրդողանը իսլամական աշխարհին հորդորել է միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ

14:12 10.05.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոր անհանգստություն է հայտնել Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ Էրդողանը խստորեն քննադատել է Իսրայելի իշխանություններին։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ նա արաբերեն, եբրայերեն և թուրքերեն լեզուներով գրառում է արել Twitter-ի էջում։ Էրդողանն իսլամական աշխարհին հորդորել է միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ՝ վերջինիս գործողությունները որակելով «վայրագ հարձակումներ»։ Թուրքիայի ղեկավարը հավաստիացրել է, որ […]

̰
Ահազանգ մեղվակեր թռչնատեսակի նկատմամբ ապօրինի գործողությունների մասին

14:05 10.05.2021

Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակն ահազանգում է մեղվակեր թռչնատեսակի նկատմամբ ապօրինի գործողությունների մասին։ Հարթակի կողմից հրապարակված լուսանկարում ոսկեգույն մեղվակեր է, բայց Հայաստանում հանդիպում է նաև մեղվակերների հազվագյուտ՝ կանաչ տեսակը, որը նաև ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ Կարմիր գրքի տվյալների համաձայն՝ որպես Կանաչ մեղվակերների վտանգման հիմնական գործոն նշվում է՝ քանի որ շատ նման է ոսկեգույն մեղվակերին, […]

̰
Մայիսի 9-10-ը գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում

13:57 10.05.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը․ Մայիսի 9-10-ը գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
SHANTNEWS

13:50 10.05.2021

̰
Սյունիքի մարզի Համլետավան գյուղի և Սևան քաղաքի որոշ հատվածների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

13:40 10.05.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 11-ին՝ ժամը 14:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Համլետավան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մյասնիկյան փողոցի, Հրազդան փողոցի թիվ 1-ից մինչև 39-ը հասցեների, Նալբանդյան փողոցի թիվ 22 բազմաբնակարան շենքի գազասպառողների և […]

̰
«Երիտասարդական ֆորում». կարևորելով երիտասարդների մասնակցությունը ռազմավարության մշակմանը

13:35 10.05.2021

«Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարությունը ոչ թե երիտասարդների համար է, այլ երիտասարդների հետ և նրանց կողմից իրականացվող։ Վստահ եմ՝ միասին կհաջողենք»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Երիտասարդական ֆորումի» բացման խոսքում: Ֆորումը կայացել է մայիսի 8-ին՝ 2021-2025 թթ. ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակման գործընթացին երիտասարդներին ներգրավելու և երիտասարդների, երիտասարդական կազմակերպությունների ու […]

̰
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է համավարակի հետ կապված իրականացրած ծախսերը

13:28 10.05.2021

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

13:21 10.05.2021

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 8-ին Շարժա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 64-ամյա Սաշիկ Մ.-ն, որը ապրիլի 30-ից ՌԴ Օմսկ քաղաքի ոստիկանների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի (Կաշառք տալը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազին:

̰
Թուրքական զորախմբերը կմասնակցեն ՆԱՏՕ-ի զորավարժությանը

13:13 10.05.2021

Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները բավականին ծավալուն ներկայացվածությամբ կմասնակցեն ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող «Steadfast Defender 2021» զորավարժություններին, հաղորդում է Ermenihaber-ը։ Թուրքիայի Չորլու նահանգում գտնվող 66-րդ մոտոհրաձգային բրիգադից արդեն դուրս է եկել 120 միավորանոց զինվորական շարասյունը, որը պետք է ցամաքային ճանապարհով հասնի Ռումինիա։ Այնտեղ են անցկացվելու ՆԱՏՕ-ի զորավարժությունները: Նշվում է, որ 120 միավորանոց ևս մեկ թուրքական զինվորական շարասյուն […]

̰
ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ

23:57 09.05.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը բաց է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Ներբեռնե՛ք «Armed eHealth» բջջային հավելվածը, որը կօգնի Ձեզ ստանալ COVID-19-ի դեմ պատվաստման Ձեր վկայականը․ ԱՆ

23:49 09.05.2021

Ներբեռնե՛ք «Armed eHealth» բջջային հավելվածը, որը կօգնի Ձեզ ստանալ COVID-19-ի դեմ պատվաստման Ձեր վկայականը, ինչպես նաև կապ հաստատել կամ հանդիպում նշանակել առաջնային օղակի կամ ամբուլատոր ծառայության Ձեր բժշկի հետ: Այս մասին հորդորում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա

23:43 09.05.2021

Մայիսի 8-ից 9-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ցեխակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Շիրակի մարզի Մարալիկ, Վայոց ձորի մարզի Վայք, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 7 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

̰
Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ

23:01 09.05.2021

Մայիսի 9-ի երեկոյան ժամերին, մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը Սև ծովի կողմից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը բարձր լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան տեսքով: Հանրապետության տարածքում` […]

̰
Նորագավիթ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել

22:24 09.05.2021

Մայիսի 9-ին` ժամը 15:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նորագավիթ թաղամասի 6-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 16։22-ին, մարել՝ 16։35-ին։ […]

̰
«Ռոմա»-ն հաղթեց խոշոր հաշվով. Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցումների հեղինակ

21:58 09.05.2021

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխացման հեղինակ ակումբի կազմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Կրոտոնե»-ին: Առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց, իսկ ահա երկրորդ 45 րոպեների ընթացքում «գայլերը» 4 անպատասխան գնդակ ուղարկեցին «Կրոտոնե»-ի դարպասը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային […]

̰
Ֆրանսիան AstraZeneca պատվաստանյութը չի օգտագործի կորոնավիրուսի նոր շտամների դեմ

21:56 09.05.2021

Ֆրանսիան չի ծրագրում AstraZeneca ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն օգտագործել նոր շտամների դեմ ՝ նախապատվությունը տալով այլ արտադրողների դեղամիջոցներին: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով լրագրողների առջև։ «Մենք այժմ շարունակում ենք այդ պատվաստանյութի կիրառումը, քանի որ այն օգնում է մեզ դուրս գալ ճգնաժամից: Սակայն, որպեսզի պատասխանենք նոր շտամների սպառնալիքին, մեզ […]

̰
Ըմբիշ Կարեն Ասլանյանը հաղթել է ՕԽ վարկանիշային մրցաշարում

21:38 09.05.2021

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը հաղթեց Բուլղարիայի Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեռևս նախօրեին Հայաստանի երկու ներկայացուցիչները 60կգ Արմեն Մելիքյանը և 67 կգ Կարեն Ասլանյանը, դուրս էին եկել եզրափակիչ` ապահովելով Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Մայիսի 9-ին կայացած եզրափակիչում Կարեն Ասլանյանի մրցակիցը հրաժարվել է գոտեմարտից վնասվածքի պատճառով: Ասլանյանը դարձել է մրցաշարի […]

̰
Ջրվեժ-Ողջաբերդ ճանապարհին բախվել են Mercedes-ն ու Nissan Tiida-ն

21:14 09.05.2021

Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհի 1-ին կմ-ում բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Արմեն Անդրիասյանի վարած Mercedes մակնիշի և 25-ամյա Պետրոսյանի Մավյանի վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Փաստի առթիվ Ա,. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

̰
Կեմերովոյում Հաղթանակի շքերթի ժամանակ ռազմական մեքենայում հրդեհ է բռնկվել

20:43 09.05.2021

Կեմերովոյում Հաղթանակի շքերթի ժամանակ ռազմական մեքենայում հրդեհ է բռնկվել։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուֆայում մայիսի 7-ին Հաղթանակի շքերթի փորձի ժամանակ այրվել է Տ-26 խորհրդային տանկը: https://youtu.be/bZr66VJQm9s    

̰
Օմսկի մարզի առողջապահության նախարարն անհետ կորել է

20:17 09.05.2021

Օմսկի մարզի առողջապահության նախարար Ալեքսանդր Մուխարովսկին անհետ կորել է։ Ինչպես նշվում է, նա դադարել է կապի դուրս գալ մայիսի 7-ին: Մուխարովսկին Օմանի շրջանի Պոսպելովո գյուղի որսորդական բազայից մեկնել է անտառ և կորել։ Կվադրոցիկլը հայտնաբերվել է մայիսի 9-ին, Բոլշեուկսկի շրջանում ՝ որսորդական բազայից 6,5 կմ հեռավորության վրա։ Ներկայումս պաշտոնյային փնտրում են կամավորներ, ոստիկաններ, Ռոսգվարդիայի աշխատակիցներ, ԱԻՆ-ի […]

̰
Ամենակարևոր անելիքը մեր պարտավորությունների կատարումն է նահատակների ու երեխաների առաջ. Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ

20:04 09.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ակունք, Ծովինար, Մարտունի, Վարդաձոր, Ծովակ, Նորատուս, Լճաշեն համայնքներ: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, տնտեսության զարգացման հեռանկարներին ու հնարավորություններին։ Հանդիպումները սկսվել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Յուրաքանչյուր համայնքում վարչապետ Փաշինյանը հնչեցրել է տվյալ համայնքներից զոհված հայորդիների […]

̰
Գյումրիում այրվել է տան տանիքը մասամբ, ավտոտնակի տանիքը և 2 խորդանոց

19:59 09.05.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մայիսի 9-ին` ժամը 13:20-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 14:15-ին, մարել՝ 14:45-ին: Այրվել է տան (մոտ 65 քմ) տանիքը մասամբ՝ մոտ 30 […]

̰
Վաղարշակ Հարությունյանը ՀՀ-ում ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի դեսպանների հետ այցելել է Երևանի քաղաքային պանթեոն

19:37 09.05.2021

Մայիսի 9-ին, Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը, ՀՀ-ում ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանների ուղեկցությամբ, այցելել է Երևանի քաղաքային պանթեոն։ Այցելուները ծաղիկներ են խոնարհել Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել պանթեոնում հանգչող պատերազմի մասնակիցների հիշատակին։

̰
«Ռոմա»-ի մեկնարկային կազմը «Կրոտոնե»-ի դեմ խաղում

19:11 09.05.2021

Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման», որի ֆուտբոլիստն է Հենրիխ Մխիթարյանը, իր հարկի տակ կընդունի «Կրոտոնեին»: Թիմերը հրապարակել են կազմերը: Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է։

̰
Եղիսաբեթ 2-րդի եղբորը մեղադրել են Պուտինի հետ հանդիպումը վաճառելու փորձի մեջ

18:55 09.05.2021

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու զարմիկ արքայազն Մայքլ Քենթսկուն մեղադրել են Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը վաճառելու փորձի մեջ, հաղորդում է BBC-ն ՝ վկայակոչելով Sunday Times-ը: Լրագրողները Հարավային Կորեայից գործարարների անվան տակ կապվել են արքայազնի հետ և խնդրել են օգնել Կրեմլում հանդիպում հնարավորություն ստանալու՝ իբր բիզնեսը ոսկու ներդրումներով առաջ մղելու համար: Նրանք մասնակցել են տեսազանգի […]

̰
Հնդկաստանում ևս մեկ հիվանդության համաճարակ է սկսվում

18:27 09.05.2021

Հնդկաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքին զուգահեռ տարածվում է ևս մեկ հիվանդության՝ մուկորոմիկոզի համաճարակը։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Պարբերականը հայտնում է, որ հիվանդությունը, որը երբեմն անվանում են «բորբոսասնկախտ», հաճախ հանդիպում է COVID-19-ով հիվանդների կամ կորոնավիրուսից հետո ապաքինվածների շրջանում։ Մումբայից հնդիկ բժիշկ Ակշա Նաիրը պատմել է, որ մուկորոմիկոզով հիվանդացության աճը կարող է պայմանավորված լինել կորոնավիրուսի ծանր ձևերի […]

̰
Նիկոլ Փաշինյանը պետական պարգևներ է հանձնել մի շարք զինծառայողների

18:13 09.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի N զորամաս։ Վարչապետի պաշտոնակատարը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար, ինչպես նաև Մայիսի 9-ի եռատոնի կապակցությամբ ԶՈՒ երկրորդ բանակային կորպուսի զորամասերից մի շարք զինծառայողների հանձնել է պետական տարբեր պարգևներ՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի և «Սուրբ Վարդան Մամիկոնյան» […]

̰
Երևանի Կոմիտասի պողոտայում երթուղային միկրոավտոբուս է այրվել

18:08 09.05.2021

Մայիսի 9-ին` ժամը 13:54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ շուկայի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 14։04-ին, մարել՝ 14։07-ին։ Այրվել է թիվ 31 երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., […]

̰
BACK_TO_TOP