TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ստեփանակերտում կայացել է Մեծ Հայրենականի և Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված Անմահների գնդի երթ

18:03 09.05.2021

Ստեփանակերտում Մայիսի 9-ի առթիվ կայացել է Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների, անվանի զորավարների ու Արցախյան պատերազմում նահատակված զինվորների մեծադիր լուսանկարներով ավանդական «Անմահների գնդի երթ»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երթը մեկնարկեց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից: Մասնակիցները քաղաքային հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել Անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել Մեծ Հայրենականի ու Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Ամենամյա «Անմահների գնդի երթ»-ի […]

̰
Մտքովս էլ չէր անցնի, որ կարող եմ վերադառնալ քաղաքականություն. Քոչարյան

17:48 09.05.2021

Ազատության հրապարակում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի հանրահավաքը: Իր ելույթի սկզբում Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ այսօր դաշինքի ձևավորման մեկնարկն են տալիս: «Մտքովս նույնիսկ չէր անցնում, որ կարող եմ վերադառնալ և հայտ ներկայացնել իշխանության համար»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։ Ավելի վաղ «Երևան» հյուրանոցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան […]

̰
Քոչարյանը ներկայացրեց` ինչու է ընտրություններին մասնակցում ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստան»-ի հետ

17:33 09.05.2021

Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները`ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են «Հայաստան» դաշինքով:  Իր ելույթում Քոչարյանը նշեց, որ պետք են մարդիկ, որոնք բավարար փորձ ունեն առկա մարտահրավերները հաղթահարելու համար: «Ինչու ես: Ունեմ կառավարման մեծ փորձ ճգնաժամային իրավիճակներում,ունեմ կուտակած փորձ և գիտելիքներ անվտանգության ու պաշտպանության համակարգում, ինչպես նաև տնտեսական ճգնաժամ […]

̰
Մեկնարկում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը

17:08 09.05.2021

«Երևան» հյուրանոցում ստորագրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը ստորագրեցին «Հայաստան» դաշինքի ձևավորման հուշագիրը: Դաշինքը ընտրություններին կմասնակցի «Դեպի ուժեղ Հայաստան» կարգախոսով: Ազատության հրապարակում մեկնարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի հանրահավաքը: Հիշեցնենք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում էր կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական […]

̰
Թվում է, անհնար է խոսել հաղթանակների մասին, սակայն հենց այս մռայլ օրերին է՝ ավելի քան կարիքն ունենք լսելու հաղթանակի պատգամը. Տեր Մեսրոպ

16:35 09.05.2021

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։ Հայր Սուրբը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց․ «Այսօր մայիսի 9-ն է` մեր հաղթանակների եռատոնը, երբ հիշատակում ենք հաղթանակը Հայրենական […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վարդենիս և Ծովակ համայնքների բնակիչների հետ

16:16 09.05.2021

Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել Վարդենիս և Ծովակ համայնքներում: Այդ մասին ֆեյսբուքի էջում գրել է վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Մանե Գևորգյանը՝ հրապարակելով լուսանկարներ:    

̰
Թիվ 31 երթուղին սպասարկող ГАЗель-ում հրդեհ է բռնկվել

16:03 09.05.2021

Այսօր՝ մայիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում ՝ Կոմիտասի շուկայի դիմաց, տրասնպորտային կանգառի հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել թիվ 31 երթուղին սպասարկող ГАЗель-ում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ –փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, վարորդը ճիշտ կոմնորոշվելով, արագ էվակուացրել […]

̰
Շատ դժվար է կռահել, թե ինչ ուղղությամբ է գնում այսօրվա Թուրքիան. Սևան Նշանյան

15:53 09.05.2021

Թուրքիայում 16 տարի 7 ամիս ժամկետով բանտարկվելուց հետո պոլսահայ մտավորական Սևան Նշանյանը 2017-ի հուլիսի 14-ին Ֆոչայի բաց ռեժիմի բանտից թույլտվությամբ դուրս է եկել և չի վերադարձել։ Հետագայում նրա ֆեյբուքյան և թվիթերյան էջում հայտնվել է մի գրառում՝ «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին»։ Արդեն 4 տարի է, ինչ Նշանյանը ապրում և ստեղծագործում է Հունաստանում։ Մի քանի […]

̰
Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի N զորամաս

15:28 09.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի N զորամաս։ Այդ մասին ֆեյսնուքյան իր էջում հայտնել է վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Մանե Գևորգյանը: Վարչապետի պաշտոնակատարը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մի շարք զինծառայողների հանձնել է պետական պարգևներ: «Մեր պարտքը մեր նահատակների առաջ ուժեղ, արդար, օրինական, հպարտ և երջանիկ երկիր կառուցելն է: […]

̰
Մենք հայ ժողովրդի կողքին ենք․ ԱՄՆ դեսպանատուն

15:00 09.05.2021

Այսօր առավոտյան ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռայան Քեմփբելը և Ռազմական կցորդ Սքոթ Մաքսվելը ծաղկեպսակ դրեցին Երկրորդ աշխարհամարտի հուշահամալիրում։ «Մենք հայ ժողովրդի կողքին ենք՝ հիշելով Երկրորդ աշխարհամարտի ողբերգությունները և դրան հաջորդած, շատերի համար, ազատության երկար ճանապարհը։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր ի հեճուկս բռնապետության ոտքի կանգնեցին հանուն մարդկության ու ազատության»,- ասված է […]

̰
SHANTNEWS

14:56 09.05.2021

̰
Եվրահանձնաժողովը չի թարմացնի AstraZeneca պատվաստանյութի պատվերը 2021-ի երկրորդ կեսին. Reuters

14:46 09.05.2021

Եվրահանձնաժողովը չի թարմացնի AstraZeneca պատվաստանյութի պատվերը 2021 թվականի երկրորդ կիսամյակում: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, հայտնել է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնին։ «Եվրահանձնաժողովը չի թարմացրել AstraZeneca պատվաստանյութերի պատվերը 2021 թվականի հունիսից հետո»,- գրում է գործակալությունը: Եվրահանձնաժողովը ապրիլին դատական հայց է ներկայացրել այդ ընկերության դեմ ՝ պատվաստանյութի նախնական պատվերի պայմանագիրը չկատարելու […]

̰
Գյումրիում տներից մեկի տանիքն է այրվում․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ

14:30 09.05.2021

Մայիսի 9-ին՝ ժամը 13:20-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է տան տանիք՝ մոտ 60 քմ:

̰
Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը

14:19 09.05.2021

Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Հասմիկ Պարույրի Կիրակոսյանը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։ «Մշակութային կյանքի գիտակ, մշակույթով ապրող, մշակույթի զարկերակին սեփական սրտի զարկը միացրած, նուրբ ու բարի, Շիրակի հոգսով շնչող, շիրակյան էներգիան իր մեջ ամփոփած ու կյանքով լի Հասմիկ Կիրակոսյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան իմացողների սրտում։ Շիրակի մարզպետարանի […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

14:16 09.05.2021

Մայիսի 8-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Ծանր սրտով ենք դիմավորում Մայիսյան եռատոնը, այնուամենայնիվ, վճռական ենք շարունակելու մեր արդար պայքարը․ ԱՀ նախագահ

11:57 09.05.2021

Մայիսի 9-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել հանուն Հայրենիքի զոհված ազատամարտիկների հիշատակին: Նախագահ Հարությունյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Պաշտպանության բանակի հիմնադրման և Շուշիի ազատագրման տոների կապակցությամբ, որում, մասնավորապես, […]

̰
ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ

11:54 09.05.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը բաց է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

11:47 09.05.2021

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին: Այնուհետև տեղի է ունեցել տոնական քայլերթ, որից հետո Նիկոլ Փաշինյանը մոտեցել է «Հաղթանակ» […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 089 նոր դեպք

11:44 09.05.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 089 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում: Վերջին մեկ օրում ապաքինվել է 1 489, մահացել՝ 18 մարդ: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 321 919 դեպք: Ապաքինվել է 300 989, մահացել՝ 4 281 մարդ:

̰
Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին

11:36 09.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել և խոնարհվել Արցախյան 44-օրյա և Ապրիլյան քառօրյա պատերազմների հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

̰
Նիկոլ Փաշինյանը Մայիսի 9-ի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

11:30 09.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ։ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ: Մայիսի 9-ը սուրբ տոն է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների համար, ամենանշանակալից և պատվավոր օրերից […]

̰
Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի շքերթը

11:28 09.05.2021

Ռուսաստանի մայրաքաղաքի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»- ն: Շքերթը ղեկավարում է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը, շքերթը ընդունում է պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն: Զորահանդեսի շրջանակներում հանդիսավոր երթով Կարմիր հրապարակում կանցնեն ավելի քան 12 հազար զինծառայողներ, ավելի քան 190 միավոր […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 178 նոր դեպք․ 9 մարդ մահացել է

11:05 09.05.2021

Մայիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219270 դեպք, որոնցից 204578-ն` առողջացած, 4234-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9419 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1014891 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2353 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 178 նոր դեպք: Ունենք 457 առողջացած և 9 մահվան դեպք: Նախորդ […]

̰
Մենք պարտավոր ենք անմար պահել նրանց հիշատակը ու պարտավոր ենք շարունակել նրանց գործը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

11:02 09.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման օրվա կապակցությամբ: ուղերձում ասված է. «Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ։ Սա մեծ տոն է, որով մենք արդարացիորեն հպարտանում ենք։ Մենք այն մշտապես նշել և շարունակելու ենք նշել, քանզի հսկայական է եղել հայ ժողովրդի […]

̰
ԱԺ նախագահը պատգամավորների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

10:59 09.05.2021

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորների ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» պանթեոն: ԱԺ նախագահը ծաղիկներ խոնարհեց սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի, ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի շիրիմներին, հարգանքի տուրք մատուցեց Արցախյան գոյամարտում տարբեր տարիներին ընկած նահատակների հիշատակին:

̰
Արմավիրի մարզում 28-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Toyota Camry-ով մխրճվել է հոտի մեջ. 31 գառ տեղում սատկել է

10:51 09.05.2021

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 28-ամյա Սարգիս Գևորգյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, մխրճվել է հոտի մեջ: Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, գառներից 31-ը սատկել են, 7-ը վնասվածքներ են ստացել: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, […]

̰
Շողակաթ գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

10:44 09.05.2021

Մայիսի 8-ին` ժամը 22:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում այրվում է բնակելի տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շողակաթ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են մայիսի 9-ին, ժամը 00:20-ին, […]

̰
Նոր սերունդը հաստատակամ և համարձակ միանում է ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտին. Հայկ Չոբանյան

10:38 09.05.2021

Նոր սերունդը հաստատակամ և համարձակ միանում է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը: «Այս օրը խորհրդանշական է արժևորել կրթությամբ, ստեղծարարությամբ, վստահ քայլերով, միասնականությամբ ու ազգովի՝ հանուն մեր մեծ նպատակների։ Ի՛ գործ»,- գրել է Չոբանյանը:

̰
Մենք պարտք ունենք մեր նահատակների ու նոր սերնդի առջև՝ ի գին ամեն զոհողության շենացնելու մեր երկիրը․ Գարեգին Բ-ի ուղերձը

10:29 09.05.2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով. «Սիրելի հայորդիներ, Մայիսի 9-ի նվիրական այս օրը վերարժևորում ենք մեր ժողովրդի ներդրած անմնացորդ ջանքերը, որոնք նպաստեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի և բռնության դեմ հաղթանակի կերտմանը և աշխարհում խաղաղության հաստատմանը: Արցախյան հերոսամարտում Շուշիի ազատագրման […]

̰
Արցախում  Մայիսի 9-ի միջոցառումները մեկնարկել են խաչերթով

10:26 09.05.2021

Արցախում  Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման և Արցախի  պաշտպանության բանակի կազմակվորման օրվան նվիրված միջոցառումները մեկնարկել են խաչերթով՝ առաջնորդությամբ հատուկ այդ առթիվ Արցախ բերված հայոց բանակի պահապան՝ Աշոտ Երկաթ թագավորի Սուրբ Խաչի և ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի Խաչվառի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 8-ին Արցախի բոլոր եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից հետո 2 րոպե տևողությամբ ղողանջել են բոլոր եկեղեցիների զանգերը: […]

̰
BACK_TO_TOP