10:22 09.05.2021
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձ է հղել մայիսյան հաղթանակների օրվա առթիվ․ «Հայ ժողովուրդը դարեր ի վեր եղել է արդարության, ազատության, մարդասիրության կողմնակիցը և հակամարդկային ցանկացած գաղափարախոսության և բարբարոսության ընդդիմամարտիկը։ 76 տարի առաջ Խորհրդային միավորված ազգերի բանակը փայլուն հաղթանակով խորտակեց ֆաշիստական մարդատյաց չարիքը և վճռեց Հայրենական մեծ պատերազմի ելքը։ Մեր պապերն ու հայրերն իրենց անմնացորդ […]
10:15 09.05.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձ է հղել Մայիսի 9-ի առթիվ․ «2021 թվականի մայիսի 9-ին, որն առաջինն է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիայից հետո, դժվար է նույնկերպ նշել տարիներ շարունակ ընդունված եռատոնը: Այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք մեր հարգանքի տուրքը մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից մեր պապերին եւ Արցախյան առաջին պատերազմի եւ Շուշիի […]
10:00 09.05.2021
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել մայիսյան եռատոնի կապակցությամբ․ «Մայիսի 9-ը Արցախի և ողջ հայ ժողովրդի պատմության ամենահիշարժան խորհրդանշական օրերից մեկն է: Այսօր մենք նշում ենք փառապանծ եռատոնը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, 1992 թ. մայիսին Շուշիի ազատագրումը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորումը: Մենք հպարտությամբ ենք հիշում այն մարտիկների սխրանքները, որոնց շնորհիվ […]
00:00 09.05.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը բաց է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:49 08.05.2021
Մայիսի 8-ին՝ ժամը 22:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղում այրվում է բնակելի տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
23:34 08.05.2021
Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» (“Pour toi Arménie”) երգը՝ ֆրանսիական «Cap Coeur» մանկական երգչախմբի կատարմամբ, հնչել է France 3 հեռուստատեսության եթերում։ Հեռուստահաղորդման հյուրերի թվում էր նաև ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին։ Լսելով երեխաների կատարումը՝ Ֆիորին չի կարողացել զսպել արցունքները, իսկ կատարման ավարտին բարձրացել է բեմ և շնորհակալություն հայտնել։
23:08 08.05.2021
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը մեծաքանակ թիմով` 13 մարզիկով, մեկնել է Ուկրաինայի Խարկով քաղաք, որտեղ մի քանի երկրների թիմերի հետ կանցկացնի միջազգային ընկերական հանդիպումներ։ Այս մասին հայտնում է Բռնցքամարտի ֆեդերացիան։ «Քանի որ պատանի բռնցքամարտիկները մրցակցային փորձի պակաս ունեն, ֆեդերացիան որոշում է կայացրել նրանց հնարավորություն տալ մասնակցել այս ստուգատեսին»,- ասված է ֆեդերացիայի տարածած հայտարարությունում։
22:25 08.05.2021
Հանրապետության տարածքում` Մայիսի 8-ի ցերեկը, 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 9-ին՝ կեսօրից հետո, 10-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ (տեղ-տեղ ինտենսիվ), լեռնային շրջաններում տեղումները սպասվում են ձյան տեսքով: Մայիսի 10-ի և 13-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: […]
22:10 08.05.2021
Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Նիկոլայ Բաբայանը՝ իր վարած ՎԱԶ-21102 մակնիշի ավտոմեքենայով, Թալին-Շղարշիկ միջհամայնքային ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախակողմյան կողնակ, և բախվել քարերին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 43-ամյա Նորայր Հարությունյանը մարմնական վնասվածքով […]
21:20 08.05.2021
Մեր հայրենակից Հայկ Մնացականյանը 3:2 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ՝ նվաճելով Օլիմպիական խաղերի ուղեգիր: Հայկը ներկայացնում է Բուլղարիան:
21:08 08.05.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին։ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանի, այլ պատասխանատուների մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող […]
20:53 08.05.2021
Արմեն Մելիքյանն ու Կարեն Ասլանյանը նվաճեցին Տոկիո-2020-ի ուղեգրեր: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող համաշխարհային վարկանիշային մրցաշարում կիսաեզրափակչում Արմեն Մելիքյանը 5:2 հաշվով հաղթեց Հարավային Կորեայից Հանջաե Չունին և եզրափակչում կփորձի գերազանցել մոլդովացի Վիկտոր Չիոբանուն: Ալսանյանն էլ իր հերթին կիսաեզրափակչում հաղթեց ֆրանսիացի Մամադասա Սիլայից՝ 3:1 և ոսկու համար կգոտեմարտի ուկրաինացի Պավրիզ Նասիբովի հետ:
20:41 08.05.2021
Մայիսի 8-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Ֆուտզալ լիգայի C լիգայի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում կազմվեցին հետևյալ խմբերը․ A խումբ Գրանդ Քենդի Սինոփսիս Լոջիք Կոնգ ՀԷՑ Ստարս Պերֆորմ B խումբ Սոֆթ Քոնստրակտ Թիչ ֆոր Արմենիա Ռեալ Սինոփսիս Արմենիա-Վայն Պրոֆ-Ալլ C խումբ Վեգա Թուֆենկիան Կոնվերս բանկ Ա-Ինովեյշն Սինոփսիս-Արմենիա D խումբ Յունիբանկ Արփիսոլար […]
20:28 08.05.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից ևս մեկ շարժական պատվաստումային խումբ է գործում «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում: Նշենք, որ արդեն 4-րդ օրն է, ինչ նմանատիպ խմբեր աշխատում են Հյուսիսային պողոտայում և «Դալմա Գարդեն մոլի կայանատեղիում: Շարժական պատվաստումային խմբերը համալրված են թե՛ «Աստրազենեկա» և թե՛ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերով: Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել […]
23:59 07.05.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը բաց է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:55 07.05.2021
Ուսուցչի որակավորման տարակարգի փոփոխությունները հաստատվել և հրապարակվել են։ Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և հավելել․ «Հիշեցնեմ. այս փոփոխությամբ. այն առարկաների և դասարանների ուսուցիչները, որոնց մասով առարկայական օլիմպիադաներ չեն անցկացվում, հնարավորություն են ստանում որպես բնութագրիչ ներկայացնել նախարարության հետ համագործակցության արդյունքում հանրապետությունում անցկացվող ամենամյա կրթական բնույթի առարկայական մրցույթներում մրցանակակիր սովորող ունենալը. կանխելով […]
23:50 07.05.2021
Մայիսի 4-ից 7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Արագածոտնի մարզի Երնջատափ և Շիրակի մարզի Հոռոմ գյուղերում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
23:43 07.05.2021
Մայիսի 5-ից 7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ցեխակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի Գյումրի և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 7 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
23:31 07.05.2021
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 6-ին, կրակոցներ են հնչել Երեւանում: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել նույն վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Լուսինե Կ.-ին։ Աղբյուրի տեղեկություններով՝ պարզվել է, որ մայիսի 5-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Բաբաջանյան փողոցի շենքի բակում Լուսինե Կ.-ն իրեն ծանոթ տղայի հետ ավտոմեքենայի սրահում […]
23:08 07.05.2021
ԱԺ-ն այսօր ավարտել է «ՀՀ դատախազության» 2020-ի գործունեության քննարկումը: Դատախազության աշխատանքին գնահատականներ են տվել հիմնականում իմքայլական և անկախ պատգամավորները: Խորհրդարանում նաև տեղի է ունեցել է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրություն, քննարկվել են բազմաթիվ օրինագծեր: Մանրամասները՝ տեսանյութում։
22:57 07.05.2021
Հանրապետության տարածքում` Մայիսի 7-ի ցերեկը, 9-ի կեսօրից հետո, 10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-10-ը` տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 8-ին, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ը կբարձրանա […]
17:00 07.05.2021
Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը մայիսի 7-ին ընդունել է «Հարավկովկասյան Երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի պաշտոնակատարը կարևորելով գերատեսչության և ՀԿԵ-ի միջև ձևավորված համագործակցությունը՝ հույս է հայտնել, որ այն ավելի կընդլայնվի և կունենա շարունակական բնույթ: Անդրանիկ Փիլոյանն անդրադարձել է COVID-19-ի պատճառով հետաձգված համատեղ ծրագրերին, որոնք սկսել են շարունակաբար կյանքի կոչվել: […]
16:59 07.05.2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին: Ողջունելով դեսպանին ու հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը այս ծանր ժամանակահատվածում Հայաստանին ցուցաբերած աջակցության և եղբայրական հարաբերությունների համար: «Մեր երկու երկրների միջև կապը շատ կարևոր է, և մենք գնահատում ենք այն փաստը, որ, չնայած ամբողջ […]
16:54 07.05.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում իրականացվող գործողությունների վերաբերյալ: Նամակում նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում, ի թիվս այլ ռազմական հանցագործությունների, Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր […]
16:52 07.05.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ 2020թ հուլիսի 27-ին Զարթոնք գյուղի բնակիչներից մեկի և համայնքի ղեկավարի տեղակալի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որին մասնակից են դարձել նրանց ընկերները։ Ժամեր անց վիճաբանությունը վերսկսվել է, որի ընթացքում կողմերը միմյանց նկատմամբ կիրառել են փայտե մահակներ, երկաթյա ձողեր, ապակյա տարաներ, քարեր, ինչի […]