23:30 10.05.2021
Իսրայելական բանակի ինքնաթիռները հարվածներ են հասցնում Գազայի հատվածի հյուսիսային մասում գտնվող Բեյթ Հանուն քաղաքին: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, հայտնել է պաղեստինյան saut Al-Aqsa ռադիոկայանը։ Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 20-ի, այդ թվում ՝ ինը երեխա և մեկ կին, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ Քիդրան: […]
23:27 10.05.2021
Հանրապետության տարածքում` Մայիսի 10-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 13-15-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, 11-14-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան […]
23:23 10.05.2021
Մոսկվան պատրաստ է պայմաններ ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման գործում։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ «ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՝ որպես կազմակերպություն, որը պատասխանատու է միջազգային մշակութային ժառանգության պահպանման համար, նույնպես շահագրգռված է մասնակցել այդ ջանքերին։ Մենք պատրաստ ենք աջակցել այնպիսի պայմանների […]
22:37 10.05.2021
Ազգային ժողովի 7-րդ գումարման նստաշրջանի վերջին նիստում օրվա երկրորդ կեսին պատգամավորները ելույթներ են ունեցել, գնահատել 3 տարի առաջ ձևավորված խորհրդարանի ու նաև՝ իշխող քաղաքական ուժի աշխատանքն ու բացթողումները: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, իսկ նիստի վերջում նաև վարչապետի պաշտոնակատարը պատասխանել են իրենց հասցեին հնչած քննադատություններին: Մանրամասները՝ տեսանյութում։
22:28 10.05.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 12-ին պաշտոնական այցով կլինի Հայաստանում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 10-ին ստորագրած որոշումից։ Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլին Հայաստան այցելել է 2014-ին` վարչապետի, իսկ 2020-ին՝ Պաշտպանության նախարարի պաշտոնում:
22:18 10.05.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ԱԺ արտահերթ ընտրություն նշանակելու մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը. 1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2021 թվականի հունիսի 20-ին: […]
22:10 10.05.2021
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 10-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը Ֆրանկոֆոնիայի Եվրոպայի տարածքաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոյի գլխավորությամբ։ Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները: Պաշտպանը նշել է, որ միջազգային կազմակերպություններին են ուղարկվել 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական […]
21:46 10.05.2021
ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս պահին e-draft հարթակում հանրային քննարկման են դրված դպրոցների տնօրենների, ինչպես նաև քոլեջների և ուսումնարանների տնօրենների ընտրության կարգերի փոփոխությունները, որոնցում կուզեի ընդգծել մեկ կարևոր հանգամանք. երկու դեպքում էլ առաջարկում ենք հրաժարվել ժպ-ների ինստիտուտից և հաստատության տնօրենի ընտրությունն իրականացնել մինչև գործող տնօրենի պաշտոնավարման ավարտը՝ ապահովելով հարթ […]
21:37 10.05.2021
5-րդ զորամիավորումում մայիսի 10-ին ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները։ Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են զորամասերում մարտական պատրաստության և մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային ու տեխնիկական ծառայությունների վիճակի վերաբերյալ, նշել բացթողումներն ու առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանն առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ տվել է հանձնարարականներ։
21:17 10.05.2021
Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն Ազգային ժողովում՝ վարչապետի ընտրության հատուկ նիստին․ «Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ: Ես ուզում եմ մի արձանագրում անել: Վերջին մեկ ամսվա ընթացքում ես այս ամբիոնից շատ երկար, ըստ էության, ժամերով խոսել եմ Ղարաբաղի հարցի գործընթացից՝ բովանդակային առումով, խոսել եմ պատերազմից և դրա կարևոր հանգամանքներից՝ բովանդակային առումով և խոսել եմ վերջին երեք տարիներին Հայաստանում […]
21:04 10.05.2021
Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները քաղաքական համագործակության հռչակագիր են ստորագրել այն մասին, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են «Հայաստան» դաշինքով: Իր ելույթում Քոչարյանը պարզաբանել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր որոշումը: ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ ինքն ունի կառավարման մեծ փորձ ճգնաժամային իրավիճակներում, ինչպես նաև բավարար գիտելիքներ անվտանգության, […]
20:45 10.05.2021
Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջադրման նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտ ընթացակարգեր ապահովելն է: Այս մասին հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, իսկ Փաշինյանը խորհրդարանում մեկ ժամ տևած ելույթի ընթացքում արձագանքել է կառավարության հասցեին հնչած մեղադրանքներին: Պատգամավորները վարչապետի պաշտոնակատարին հարցեր են ուղղել արտաքին, սոցիալ-տնտեսական ու ներքաղաքական մարտահրավերների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
20:35 10.05.2021
Մարտի 16-ին մի տղամարդ ոստիկանության Ապարանի բաժին դիմում էր ներկայացրել, որ բջջային հեռախոսը կորցրել է։ Բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ միջոցառումներով պարզել էին, որ հեռախոսը գողացել են։ Նրանք շարունակել էին միջոցառումներն ու նոր տեղեկություններ ձեռք բերել կասկածվողի ինքնության ու բնակության վայրի վերաբերյալ։ Ապարանի ոստիկանների տեսադաշտում էր հայտնվել Երևանի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդ, որը մայիսի 7-ին հայտնաբերվեց […]
20:26 10.05.2021
Իտալիայի Ֆերարա քաղաքի քաղաքապետ Ալան Ֆաբրին պատրաստ է նախաձեռնել Արցախի ճանաչման գործընթաց, քույր-քաղաքի հարաբերություններ հաստատել Հայաստանի քաղաքներից որևէ մեկի հետ, ինչպես նաև այցելել Հայաստան: «Արմենպրես»-ի հետ տեսահարցազրույցում Ֆաբրին պատմել է քաղաքի թատրոնում Հայոց ցեղասպանությանը նվիրված ներկայացման, դրա վերաբերյալ Թուրքիայի դեսպանի նամակի, ինչպես նաև մի շարք այլ հարցերի շուրջ: – Պարոն Ֆաբրի, տեղյակ ենք Ֆերարա քաղաքի թատրոնում […]
15:59 10.05.2021
Այսօր տեղի է ունեցել Գեղանիստ գյուղի նորակառույց մանկապարտեզի հանդիսավոր բացման արարողությունը։ Մանկապարտեզի շինարարական աշխատանքներն իրականացվել է գյուղի բարերար, ծնունդով գեղանիստցի ՌԴ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Գագիկ Շահբազյանի ֆինանսավորմամբ։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Ողջունելով ներկաներին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ կարևոր է համարում, երբ համայնքի և բարերարների միջև կապ կա, որի արդյունավետության օրինակը […]
15:52 10.05.2021
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 7 մարզիկով: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Եվրոպայի առաջնությունում մեդալների համար կպայքարեն Կարեն Զուրաբյանը (57 կգ), Ռազմիկ Պապիկյանը (61 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125կգ): Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը կանցկացվի մայիսի […]
15:43 10.05.2021
Թուրքիայում ցանկանում են ավիաշինական արդյունաբերության (TAI) կողմից բրիտանական աջակցությամբ արտադրվելիք TF-X (Turkish Fighter X) կործանիչը համալրել տեղական ընկերությունների արտադրանքով: Մասնավորապես պայմանագիր է կնքվել «ASELSAN» տեղական ռազմարդյունաբերական ընկերության հետ, ըստ որի՝ ընկերությունը կործանիչի համար կարտադրի ռադար, ՌԷՊ միջոցներ և էլեկտրաօպտիկական համակարգեր, ինչպես նաև փոքրածավալ ռումբեր, կառավարվող լազերային ռումբեր։ Նշենք, որ ավելի վաղ էլ Թուրքիայի ավիաշինական արդյունաբերության […]
15:39 10.05.2021
ՆԳ նախարարության ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայություն իրականացնել հանրապետության ողջ տարածքում: Մայիսի 1-9-ն ընկած ժամանակահատվածում բացահայտվել է նախկինում կատարված հանցագործությունների 4 դեպք: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ոստիկանությունը։ Հանրապետության տարածքում մարմնական վնասվածքի ելքով գրանցվել է 7 ճանապարհատրանսպորտային պատահար: ՃՏՊ-ի հետևանքով մեկ քաղաքացի մահացել է: Խարդախության մասով ստացվել է 3 հաղորդում, նվազել են գողության դեպքերը: Ոստիկանության […]
15:36 10.05.2021
Եվրոպական միության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի գործողությունների կատարողականը գնահատելու նպատակով Հայաստանում ԵՄ պատվիրակության նախաձեռնած մշտադիտարկման առաքելության շրջանակներում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը և ծառայության Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետը հանդիպել են փորձագետներ Մուշեղ Եկմալյանի և Յանիս Սոֆիանոպուլոսի […]
15:28 10.05.2021
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» գրագիտության մրցանակներ՝ «Ներառական հեռավար և թվային գրագիտության ուսուցում» թեմայով: Մրցանակները շնորհվելու են տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական և հետազոտական կենտրոններ ներկայացնող այն անհատներին, որոնց կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները նշանակալից ազդեցություն ունեն գրագիտության խթանման գործում։ «Սեժոնգ թագավոր» մրցանակն այս տարի սահմանվել է՝ խթանելու մայրենի լեզվի […]
15:26 10.05.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է չաշխատող անձին տրվող մայրության նպաստի տրամադրման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։ Մայրության նպաստը տրվում է միանվագ՝ շուրջ 156,500 դրամի չափով։ ✅ Անհրաժեշտ փաստաթղթերը՝ անձնագիրը կամ նույնականացման քարտը, ՀԾՀ, անաշխատունակության թերթիկն ու դիմումը պետք է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։ ✅ Գումարն ստանալու համար վերոնշյալ փաստաթղթերը պետք […]
15:20 10.05.2021
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի տարածքում՝ «Արցախգազ» ՓԲԸ հարևանությամբ, «The Halo trust» ականազերծող ոչ կառավարական կազմակերպությունը կիրականացնի տարածքից հայտնաբերված կասետային հրթիռի վնասազերծում: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։ «Հորդորում ենք պայթյունի ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ: Տեղեկատու հեռախոս՝ 911»,- ասվում է ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:
15:15 10.05.2021
2021 թվականի մայիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 726 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, ինչի հետևանքով տուժել է 2 քաղաքացի, ցավոք մեկը՝ մահվան ելքով: Նվազել է հրդեհների դեպքերը: Գրանցված 6 հրդեհներից մեկը տեղի է ունեցել բնակելի շինությունում, այրվել է պատշգամբը և այնտեղ առկա գույքը՝ մասնակի: […]
15:07 10.05.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ուսուցիչների համար իրականացվող կամավոր ատեստավորման գործընթացը կնպաստի վարձատրության վերանայմանը: Առայժմ գործընթացը վերաբերում է 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն» առարկաները դասավանդող ուսուցիչներին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը նշեց, […]
14:59 10.05.2021
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) հրապարակել է գործազրկության մակարդակի վերաբերյալ վերջին տվյալները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ այդմ՝ 15 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում գործազրկության մակարդակը 2021թ․ մարտի դրությամբ նվազել է 0․1 տոկոսով՝ կազմելով 13․1 տոկոս։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այդ ցուցանիշը նվազել է 59․000-ով՝ հասնելով 4 մլն 236․000-ի։ Աշխատանք ունեցողների թիվը նույն շրջանում աճել է 550․000-ով կամ […]
14:52 10.05.2021
Մայիսի 10-ին՝ ժամը 12։42-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Օձուն գյուղի 1-ին փողոցում գտնվող տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օձուն գյուղի 1-ին փողոցում գտնվող տներից մեկի տանիքում։ Հրդեհը […]
14:48 10.05.2021
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի այս ամսվա վճարման գործընթացը կիրականացվի մայիսի 11-ից: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
14:40 10.05.2021
ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի հարակից տարածքում մայիսի 10-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երկու քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: «Ներկա պահին քաղաքացիները գտնվում են հետազոտման փուլում, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք քիչ ուշ»,- գրել է Դանիելյանը: Ավելի վաղ […]