TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+27.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

ԱԺ-ն քննարկեց Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը քաղաքապետի տեղակալի հաստիքով փոխարինելու նախագիծը

16:45 07.05.2021

ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվն ավելացնել մեկով և օրենքի կարգավորումներից դուրս բերել գլխավոր ճարտարապետի հաստիքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ […]

̰
Գեղամ Հովեյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ

16:22 07.05.2021

ՀՀ Ազգային ժողովում կայացած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Գեղամ Հովեյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ: Քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: «Քվեարկությանը մասնակցել է 98 պատգամավոր, քվեաթերթիկներից անվավեր է ճանաչվել 1-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 95 կողմ և 2 դեմ»,- ասաց Հովակիմյանը:

̰
Յարոսլավլում հայկական գերեզմաններ են պղծվել

16:04 07.05.2021

Յարոսլավլի գյուղերից մեկի հայկական գերեզմանատանը հայերի գերեզմաններ են պղծվել։ Օգտատերերը SHANTNEWS․am-ին տեսանյութեր են տրամադրել։

̰
Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների համար փոփոխվել են COVID-19-ի կանխարգելման սանիտարական կանոնները

15:51 07.05.2021

Փոփոխվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական և նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Մասնավորապես, նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար հանվել է երեխաների թվի սահմանափակումը և երեխաների խնամքի և կրթության գործընթացը պետք է կազմակերպվի՝ ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև […]

̰
Զարուհի Բաթոյանը ևս պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ

15:41 07.05.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը ևս պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Զարուհի Բաթոյանը։

̰
30-ամյա վարորդը BMW-ով Ազատության պողոտայում տապալել է ծառն ու հայտնվել կանաչ գոտում

15:37 07.05.2021

Այսօր՝ մայիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Համասփյուռ Մ-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի դիմաց, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ գոտում, տապալել ծառը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել […]

̰
Տեղի կունենա առցանց հանդիպում՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» ԵՄ նոր շրջանակային ծրագրին

15:27 07.05.2021

Մայիսի 20-ին տեղի կունենա «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարությունների ԵՄ նոր շրջանակային ծրագրին նվիրված տեղեկատվական առցանց հանդիպում: Հանդիպման մասնակիցները տեղեկատվություն կստանան «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրի կառուցվածքի և նպատակների, ինչպես նաև «Մարի Սկլադովսկա-Կյուրի գործողություններ» (MSCA), «Եվրոպական հետազոտական խորհուրդ» (ERC), «Մասնակցության ընդլայնում և միջազգային համագործակցություն» (Widening participation and International cooperation) ծրագրերի գծով նախատեսվող միջոցառումների մասին: Մասնակիցները բանախոսներին […]

̰
Վնասվածքաբան-օրթոպեդներն Արցախում 35 վիրահատություն են կատարել

15:25 07.05.2021

Ռուսաստանի Դաշնությունից ժամանած վնասվածքաբան-օրթոպեդները և «Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Գագիկ Բդոյանը օրերս Հանրապետական բժշկական կենտրոնում Արցախի մասնագետների հետ կատարել են անվճար վիրահատություններ: Կոնքազդրային հոդի բարդ վիրահատական միջամտության համար 20 էնդոպրոթեզները ձեռք են բերվել ռուսաստանաբնակ բարերար, մեր հայրենակից Էդգար Ադամյանի հովանավորությամբ: Ինչպես տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից, վնասվածքաբան-օրթոպեդները կատարել են 35 վիրահատություն՝ կոնքազդրային հոդի և ծնկահոդի […]

̰
Թուրքիայից արտահանման ամենամեծ ծավալները շարունակվում են ուղղվել դեպի Գերմանիա

15:21 07.05.2021

2021թ․ ապրիլին Թուրքիայից կատարված արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 109 տոկոսով՝ կազմելով 18 մլրդ 766 մլն դոլար, իսկ հունվար-ապրիլ ամիսներին արտահանման ընդհանուր ծավալն աճել է 33.1 տոկոսով՝ հասնելով 68 մլրդ 752 մլն դոլարի։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ 2021թ. առաջին 4 ամիսներին Թուրքիայից ամենից շատ արտահանումն […]

̰
Պայթեցման աշխատանքներ կիրականացվեն Խնածախ և Այգեստան համայնքներում, Մարտակերտ քաղաքում

15:11 07.05.2021

ԱԻՊԾ-ն տեղեկացնում է, որ հայտնաբերված ռազմամթերքի և այլ պայթուցիկ առարկաների վնասազերծման աշխատանքներ կատարելու նպատակով ծառայության սակրավորական խմբերն այսօր կաշխատեն Ստեփանակերտ և Մարտունի քաղաքների հարակից տարածքներում: «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը՝ պայթեցման աշխատանքներ կիրականացնի Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, Մարտակերտ քաղաքում: «The Halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունը՝ Մարտունու շրջանի «Քաջավան» տեղամասում:

̰
Վերականգնվում է Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը

15:04 07.05.2021

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվում է Արագածոտնի մարզում գտնվող Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այն սկիզբ է առնում Մ-1 միջպետական ճանապարհից, հարում է Վերին Սասնաշեն համայնքին, անցնում է Ներքին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ համայնքներով և ավարտվում Մեծաձոր բնակավայրում։ Այս պահին կապալառու կազմակերպությունն իրականացնում է հողային, ջրահեռացման համակարգի վերականգնման, […]

̰
SHANTNEWS

15:00 07.05.2021

̰
Քաշաթաղի, Շուշիի և Հադրութի 36 նորածնի և զոհված զինծառայողների երեխաներին նպաստներ են նշանակվել

14:48 07.05.2021

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցիալական ծառայությունների գրասենյակի՝ սոցիալական ապահովության Քաշաթաղի, Շուշիի, Հադրութի տարածքային բաժինների կողմից ապրիլին 57 անձնական գործերով պետական նպաստ է նշանակվել, ընդ որում՝ 13-ը Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հիմքով: Այս մասին հայտնում են Օպերատիվ շտաբից՝ հավելելով, որ այդ թվում՝ նպաստ է նշանակվել նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների […]

̰
«Թուրքիայի բարոյական և քաղաքական պարտությունն անկասկած մեծ է». հույն պատմաբան

14:36 07.05.2021

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով Ermenihaber.am-ը զրուցել է Հունաստանի Սալոնիկ քաղաքի Արիստոտելի համալսարանի պոնտոսագիտության ամբիոնի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Թեոդոսիոս Կիրիակիդիսի հետ։ Մեզ հետ զրույցում նա անդրադարձել է ԱՄՆ նախագահի մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի կարևորությանը, Պոնտոսի հույների ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Ներկայացրել է իր դիտարկումները հայկական կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարի ու Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականության մասին։ […]

̰
Կոտրել էր տներից մեկի առաջին հարկի պատուհանը, մտել ներս ու գողացել էլեկտրական գործիքներ

14:34 07.05.2021

Մայիսի 5-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Պռոշյան գյուղի 36-ամյա մի բնակչի։ Ոստիկանության Նաիրիի բաժնում տղամարդը խոստովանեց, որ մայիսի 2-ին Պռոշյանում գողություն էր արել։ Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր Մայիսյան փողոցի տներից մեկի առաջին հարկի պատուհանը, մտել ներս ու տան երկրորդ հարկից գողացել էր էլեկտրական գործիքներ։ Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի […]

̰
«Երիտասարդական ֆորում». կքննարկվեն առաջիկա 5 տարիներին երիտասարդության ոլորտի խնդիրները

14:17 07.05.2021

Մայիսի 8-ին տեղի կունենա «Երիտասարդական ֆորում»-ի բացման արարողությունը: Ֆորումի նպատակներն են 2021-2025 թթ. ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակման գործընթացին երիտասարդներին ներգրավելը և երիտասարդների, երիտասարդական կազմակերպությունների ու երիտասարդական քաղաքականության մշակման համար պատասխանատու պետական գերատեսչության միջև երկխոսության հարթակ ստեղծելը: Բացման արարողությանը ներկա կլինի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ֆորումին մասնակցելու են ՀՀ մարզերի և Երևանի շուրջ […]

̰
Նուբարաշենի ոստիկանները գողության դեպք են բացահայտել՝ հայտնաբերելով գողոնը

14:05 07.05.2021

Ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություն ստացան, որ մայիսի 5-ին մի տղամարդ Նուբարաշենի փակ բաժնետիրական մի ընկերության շենքում բջջային հեռախոս է գողացել։ Պարզվեց կասկածվողի ինքնությունը. Էջմիածնի բնակիչ էր, 38 տարեկան։ Նրան հայտնաբերելու միջոցառումները ժամեր տևեցին։ Մայիսի 6-ին նա հայտնաբերվեց մայրաքաղաքի Նալբանդյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում ու բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։ […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Հայաստանում

13:15 07.05.2021

Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների և ԱՎՎ Մասիսի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 6-ին բերման է ենթարկվել 46-ամյա Արմեն Ս.-ն, որը 2018 թ. հունիսի 1-ից ՌԴ Պսկովի մարզի Դաշնային անվտանգության ծառայության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322.1-րդ հոդվածի (Անօրինական միգրացիայի կազմակերպումը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
ՌԴ գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է գերիների վերադարձի համար տարվող աշխատանքներում. Դավթյան

13:05 07.05.2021

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները ՀՀ գխավոր դատախազության աշխատանքի լրջագույն մասն են, այդ գործընթացի մեջ ամբողջությամբ ներգրավված է նաև Ռուսաստանի գլխավոր դատախազը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով դատախազությունում Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հարցով քրեական գործի մասին հարցին: «Մեր ամենօրյա աշխատանքի լրջագույն մասն […]

̰
ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ

23:58 06.05.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը բաց է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Մարդկությանը կլիմայական աղետ է սպառնում․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

23:44 06.05.2021

Անցյալ տարի Երկրի ջերմաստիճանը հասել է ռեկորդային ցուցանիշի երեք միլիոն տարվա ընթացքում, ինչը մարդկությանը մոտեցրել է կլիմայական աղետի: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը «Պետերբուրգյան կլիմայական երկխոսություն» համաժողովում: «Անցյալ տարին դարձել է էքստրեմալ եղանակային և կլիմայական աղետների ևս մեկ աննախադեպ ժամանակաշրջան», – ասել է պաշտոնյան: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին»,- նախազգուշացրել է […]

̰
Զինծառայությունից խուսափածների համաներման հարցի մասին զրույց Արմեն Հովհաննիսյանի հետ

23:32 06.05.2021

Զինծառայությունից խուսափածների համաներման հարցին այսօր անդրադարձ է եղել «Հեռանկարի» տաղավարում: Արամ Աբրահամյանը զրուցել է Արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Արմավիրի մարզում Mercedes-ը բախվել է ГАЗ 5312 մակնիշի ավտոաշտարակին. կան վիրավորներ

23:19 06.05.2021

Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 21:15-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհին կայանված, աշխատանքներ կատարող ГАЗ 5312 մակնիշի ավտոաշտարակի հետնամասին: Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել  է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների […]

̰
Այվազյանն ու Լավրովը ծավալուն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի խնդրին

23:05 06.05.2021

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրում: Նրան ուղեկցել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: Ծիծեռնակաբերդից Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը միասին ժամանել են ԱԳՆ, որտեղ  կայացել է  արտաքին գերատեսչությունների ղեկավարների  առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված ձևաչափով հանդիպում: […]

̰
Խորհրդարանը քննարկել է Մարդու իրավունքների պաշտպանի 2020-ի զեկույցը

22:52 06.05.2021

Լիագումար նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը:  Այն կիրառելի կդառնա ոչ միայն մինչև 2020-ի սեպտեմբերի 26-ը, այլև մինչև օրենքն ուժի մեջ մտնելը 27 տարին լրացած, զորակոչից խուսափած անձանց համար: Ընդունվել են նաև «Օտարերկրացիների մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:40 06.05.2021

Հանրապետության տարածքում` Մայիսի 6-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 7-ի ցերեկը, 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերը բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու […]

̰
Այսօր ընդունեցինք մեր զոհված զինվորների մայրերից առաջին հղիին. Վահե Տեր-Մինասյան

22:29 06.05.2021

Այսօր ընդունեցինք մեր զոհված զինվորների մայրերից առաջին հղիին, ֆեյսբուքյան էջում գրել է Հայ-ամերիկյան առողջոության կենտրոնի բժիշկ Վահե Տեր-Մինասյանը: «Օրվա ամենալավ լուրը՝ Այսօր ընդունեցինք մեր զոհված զինվորների մայրերից առաջին հղիին… Վստահ եմ, որ ամեն օրվա հետ նրանց թիվն ավելանալու է: Էս էն պահն է, երբ չգիտես ժպտաս թե լացես։ Սովորաբար ժպտում են արցունքների արանքից… Հ.Գ.Կոնկրետ դեպքում […]

̰
Հայտնի են «Ռոմա» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի մեկնարկային կազմերը

22:20 06.05.2021

Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում «Ռոմայի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջև պատասխան հանդիպման մեկնարկային կազմերը հայտնի են: Հայաստանի հավաքականի ու հռոմեական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը կմասնակցի մեկնարկից: «Ռոմա»-ի մեկնարկային կազմում են՝ Միրանտե, Կարսդորպ, Սմոլինգ, Իբանյես, Բ. Պերես, Քրիստանտե, Մանչինի, Պեդրո, Պելեգրինի, Մխիթարյան, Ջեկո: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմը՝ Դե Խեա, Շոու, Մագուայր, Բայի, Վան-Բիսակա, Ֆրեդ, Վան դե Բեկ, […]

̰
Զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք

22:11 06.05.2021

Զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով մայիսի 6-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ, հաջողությամբ խոցել նախատեսված բոլոր թիրախները։

̰
Զորամասերից մեկում իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ

21:44 06.05.2021

Մայիսի 6-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։ Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստության աստիճանը, սպառազինությունը, հանդերձանքն ու իրային միջոցները, հրահանգավորել զինծառայողներին առաջադրված խնդիրների կատարման և մարտական հերթապահության կանոնների պահպանման վերաբերյալ։

̰
BACK_TO_TOP