TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+21.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վաղարշապատում կնոջ դեմքին ծծմբական թթու լցնելու փորձի համար մեղադրվող 3 անձանցից մեկի մասով գործն ուղարկվել է դատարան

15:10 27.01.2023

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել են 32-ամյա տղամարդու կողմից Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակչուհու դեմքին ծծմբաթթու լցնելու փորձի դեպքի վերաբերյալ հանգամանքները: Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա տղամարդը Վաղարշապատ քաղաքի 42-ամյա բնակչի պատվերով նույն քաղաքի 43–ամյա բնակչի կազմակերպմամբ, գումարի դիմաց ծծմբական […]

̰
SHANTNEWS

14:58 27.01.2023

̰
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ազատվել է պաշտոնից

14:55 27.01.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կկատարի ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը։ Օրեր առաջ տեղեկացրել էինք՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ազատման դիմում է գրել։

̰
Արգենտինայի ԱԳՆ-ն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտությունը

14:48 27.01.2023

Արգենտինայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Արգենտինայում հրապարակվող Diario Armenia պարբերականին: Լրատվամիջոցը նշում է, որ Արգենտինայի արտաքին գործերի նախարար Սանտյագո Կաֆիերոն հունվարի 26-ին արտգործնախարարության իր գրասենյակում ընդունել է Հարավային Ամերիկայի Հայ ազգային խորհրդի (ՀԱԽ) տարածաշրջանային տնօրեն Արամ Մուրադյանին։ «ՀԱԽ տնօրենն իր […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

14:35 27.01.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Վանաձոր քաղաքում  5 հա խոտածածկույթ է այրվել

14:20 27.01.2023

Հունվարի 27-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասի մոտակայքում գտնվող սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու օպերատիվ խումբ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։18-ին, մարվել՝ 10։53-ին։ Այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ։ Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։

̰
Այսօր մենք Լեռնային Ղարաբաղում ականատես ենք ծանր հումանիտար ճգնաժամի. Արմեն Գևորգյան

14:12 27.01.2023

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 26-ին ելույթ է ունեցել «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը (2022 թ. հունվար-դեկտեմբեր)» թեմայով քննարկման ժամանակ: «Տիկի՛ն նախագահող, Ադրբեջանի կառավարությունը, ինչպես նաեւ այս Վեհաժողովում նրա ներկայացուցիչները ցանկանում են, որ մենք մոռանանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նրանք չեն ուզում, որ դուք օգտագործեք այս […]

̰
Հանձնաժողովը քննարկվել է անվտանգային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր

14:09 27.01.2023

Ս.թ. հունվարի 27-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ հանձնաժողովի անդամների, ՀՀ Կառավարության գործընկերների, ինչպես նաև հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքից բխող մի շարք իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ: Քննարկվել են անվտանգային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Վերոնշյալ հարցերի […]

̰
Գողացել էր համագյուղացու գառներն ու տվել պարտքի դիմաց

13:59 27.01.2023

Հունվարի 26-ին ոստիկանության Աշոցքի բաժնում հաղորդում էր տվել Թորոսգյուղի 67-ամյա մի բնակչուհի. հունվարի 25-ի ժամը 08.00-ից ժամը 16.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը կից անասնագոմի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են երկու գառ: Նա նաև հայտնել էր, որ նույն օրը ոստիկանություն չէր դիմել, որովհետև ցանկացել էր իր ուժերով գտնել գողին: Աշոցքի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում […]

̰
Գյուղին հարակից սարալանջում հրդեհ է բռնկվել

13:45 27.01.2023

Հունվարի 27-ին, ժամը 08։53-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաթև գյուղին հարակից սարալանջում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ. ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ:

̰
Ադրբեջանը շուտով կտարհանի  Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին

13:35 27.01.2023

Ադրբեջանը շուտով կտարհանի Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն: Հիշեցնենք՝ դեկտեմբերի 27-ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Ըստ տեղեկությունների՝ հարձակումը հետ մղելու ժամանակ զոհվել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը, կա վիրավոր։ Դեսպանատան վրա հարձակված անձը ձերբակալված […]

̰
Փոփոխություններ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում

13:24 27.01.2023

ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության է արժանացել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը: «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված է, որ տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում` նրա մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան: Ներկայում ուսուցիչների հերթական […]

̰
Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Դիլիջանում

13:12 27.01.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված, ս.թ հունվարի 27-ից մինչև մարտի 1-ը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Ռուբեն Վարդանյանն այցելել է Հաթերք, Դրմբոն, Վանք համայնքներ

12:55 27.01.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերք, Դրմբոն, Վանք համայնքներ, աշխատանքային հանդիպումներ ունեցել նշված և հարակից գյուղերի համայնքապետերի և բնակչության հետ: Պետնախարարին ուղեկցել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը, ԱՀ Ազգային ժողովի «Արցախի Ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը, […]

̰
Ադրբեջանցի 2 պատվիրակ կողմ է քվեարկել ՌԴ-ի և Բելառուսի քայլերը դատապարտող և Ուկրաինայի հարցով տրիբունալ ստեղծելու ԵԽԽՎ բանաձևին

12:51 27.01.2023

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի երկու պատվիրակներ` Էրկրին Գադիրլին ու Կոնուլ Նուրուլաևան կողմ են քվեարկել Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Բելառուսի գործողությունները դատապարտող, նրանց քաղաքական և ռազմական առաջնորդներին քրեական պատասխանատվության ենթարկելու կոչ անող և Ուկրաինայի հարցով միջազգային քրեական տրիբունալ (դատարան) ստեղծելու բանաձևին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԵԽԽՎ պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից: «Վեհաժողովը նշում է, որ Բելառուսը […]

̰
Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դադարեցնել շրջափակումը՝ առանց նախապայմանների․ Լեհաստանի Սենատի հանձնաժողով

12:46 27.01.2023

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հունվարի 25-ին Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրամիության հարցերով հանձնաժողովը որոշում է կայացրել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ։ «Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրամիության հարցերով հանձնաժողովը խորը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի տարածքում գտնվող, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի կապող այսպես կոչված Լաչինի միջանցքի երկարատև շրջափակման կապակցությամբ: Շրջափակումը, որը տևում է 2022 թվականի […]

̰
Հրազդանի դպրոցներից մեկում աշակերտն անհայտ գազ է օգտագործել․ հիվանդանոց է տեղափոխվել 12 երեխա

12:36 27.01.2023

Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա: Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։ Տուժածներից 4-ն արդեն տուն է գնացել։ Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։ ՀՀ առողջապահության նախարարությունից հորդորում են հետևել պաշտոնական տեղեկատվությանը:

̰
Բարձրագույն  դատական խորհուրդը 14 ապագա դատավորներով համալրեց վարչական դատարանի դատավորների շարքերը

12:35 27.01.2023

Բարձրագույն դատական խորհրդի կողմից հայտարարված՝ վարչական մասնագիտացմամբ հավակնորդների գրավոր և բանավոր մրցույթներն ավարտվեցին: Դատավոր դառնալու համար դիմած 30 հավակնորդներից միայն 14-ին հաջողվեց հաղթահարել երկու փուլերն էլ: Նրանք մասնագիտական վերապատրաստում անցնելուց հետո՝ կընդգրկվեն վարչական դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում, որից հետո, ըստ թափուր հաստիքների, կնշանակվեն դատավորի պաշտոնում։ 14 ապագա դատավորներն են՝ 1. Առաքելյան Նարինե 2. Մանասյան Նարինե […]

̰
Փորձարկվել են վրաց-լեհական համատեղ արտադրության անօդաչու թռչող սարքերը

12:24 27.01.2023

Վրաց-լեհական ձեռնարկության կողմից արտադրված անօդաչու թռչող սարքերն արդեն փորձարկվել են։ Ցուցադրությանը ներկա են եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն, Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին և այլք: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մարտական ​​և հետախուզական անօդաչու թռչող սարքերը հաջողությամբ փորձնական թռիչք են կատարել։ Նշվում է, որ FLYEYE անօդաչու […]

̰
Համացանցում են հայտնվել Թեհրանում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կադրերը

12:20 27.01.2023

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողն իր արարքը բացատրել է ընտանեկան խնդիրներով, հայտնել են ոստիկանությունից։ Հարձակման կադրերը հայտնվել են սոցցանցերում։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 27-ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Ըստ տեղեկությունների՝ հարձակումը հետ մղելու ժամանակ զոհվել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը, կա վիրավոր։ Դեսպանատան վրա հարձակված անձը ձերբակալված […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետին

12:12 27.01.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսին՝ պաշտոնն ստանձնելու առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Նոր Զելանդիայի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Պատրաստակամ եմ աշխատելու Ձերդ գերազանցության հետ՝ Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև համագործակցության ընդլայնման և խորացման նպատակով: Լիահույս եմ, […]

̰
ԵԽԽՎ-ն քննարկելու է Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով զեկույց պատրաստելու հնարավորությունը

12:04 27.01.2023

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կա հստակ ըմբռնում, որ Լաչինի միջանցքն արգելափակված է Ադրբեջանի կողմից և պետք է անհապաղ բացվի։ Այս մասինգրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Քննարկման արդյունքում ԵԽԽՎ բյուրոն քննարկելու է թեմայով զեկույց պատրաստելու հնարավորությունը։ Մեր գործընկերների հետ միասին շարունակելու ենք առաջ մղել Լաչինի միջանցք փաստահավաք խումբ ուղարկելու […]

̰
SHANTNEWS

11:59 27.01.2023

̰
Արցախում մեքենաներից մեկում գազաբալոն է պայթել․ վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

11:56 27.01.2023

2023թ. հունվարի 26-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքի 1987թ. ծնված բնակիչ Ա.Մ-ն, վարելով ՈՒազ Խանտեր ավտոմեքենան, Գետավան-Խնկավան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով տեղում մահացել է։ Ահազանգով դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը։ Նախնական տվյալներով դեպքն առաջացել է ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի […]

̰
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել

11:44 27.01.2023

Հունվարի 27-ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ըստ տեղեկությունների՝ հարձակումը հետ մղելու ժամանակ զոհվել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը, կա վիրավոր։ Դեսպանատան վրա հարձակվող անձը ձերբակալված է։ Իրանական կողմը հետաքննություն է սկսել։  

̰
Արցախից Հայաստան է տեղափոխվել 3 հիվանդ

11:38 27.01.2023

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ «Ստամոքսի անտրալ հատվածի քաղցկեղ` ռեգիոնար լիմֆատիկ հանգույցների ախտահարումով», «Ձախ կրծքագեղձի քաղցկեղ» և «Զույգ ծնկների վալգուսային դեֆորմացիա, վիճակ հեմիէպիֆիզեոդեզից հետո» ախտորոշումներով, այսօր՝ հունվարի 27-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ […]

̰
27-ամյա տղամարդը Եղեգնուտ գյուղի հարակից անտառից ապօրինի հատել է մեկ կանգուն ծառ

11:33 27.01.2023

Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները հունվարի 26-ի ժամը 19.30-ի սահմաններում Եղեգնուտ գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել «ԳԱԶ-66» մակնիշի մի մեքենա, որը բեռնված էր 5,5 խմ փայտանյութով: 27-ամյա վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Եղեգնուտ գյուղի հարակից անտառից բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է մեկ կանգուն ծառ: Նա ձերբակալվել և ներկայացվել […]

̰
ԱՄՆ Կոնգրեսում կներկայացվի Լաչինի միջանցքի ապաշրջափակում պահանջող բանաձև

11:20 27.01.2023

ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Բրեդ Շերմանը շրջանառության մեջ են դրել երկկուսակցական բանաձևի նախագիծ՝ նպատակ ունենալով վերջ տալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։ Ինչպես տեղեկացնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից, բացի Ադրբեջանի գործողությունները խստորեն դատապարտելուց, բանաձևի նախագիծը […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի երդմնակալության արարողությունը

11:08 27.01.2023

Տեղի է ունեցել Քրիստինա Քվինի երդմնակալության արարողությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ երդմնակալությանը ներկա է եղել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայը։

̰
Հայ-ադրբեջանական խնդրի կարգավորումը խիստ կարևոր է ԱՄՆ պետքարտուղարի համար. Վեդանտ Պատել

11:00 27.01.2023

ԱՄՆ-ը հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին և ողջունում է գործընկերների, այդ թվում՝ Եվրոպական Միության ջանքերն՝ ուղղված տարածաշրջանում վստահություն ձևավորելուն և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր միջավայր ապահովելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: «Մենք շարունակում ենք սերտորեն համագործակցել անմիջականորեն մեր գործընկերների հետ, […]

̰
BACK_TO_TOP