11:06 02.05.2021
Հնդկաստանի բժիշկները մեկ օրում կորոնավիրուսային վարակով 392 488 վարակ են հայտնաբերել, մահացել է 3 689 մարդ, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը: Այսպիսով, նոր հիվանդացածների թիվն արդեն տասնմեկերորդ օրն անընդմեջ գերազանցում է 300 հազարը: Նախօրեին Հնդկաստանում գրանցվել է հիվանդների ամենամեծ աճը.մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի գրեթե 402 հազար դեպք: Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում է կորոնավիրուսի հայտնաբերված […]
11:00 02.05.2021
Մայիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 216863 դեպք, որոնցից 199755-ն` առողջացած, 4139-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11945 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 991027 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2941 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 267 նոր դեպք: Ունենք 640 առողջացած և 11 մահվան դեպք: Նախորդ […]
10:58 02.05.2021
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը կգլխավորի երկրի ազգային տիեզերական խորհուրդը, ասված է նրա Twitter-ի հայտարարության մեջ: «Ինձ համար մեծ պատիվ է ղեկավարել մեր ազգային տիեզերական խորհուրդը», – հայտնել է նա: ՆԱՍԱ-ի տիեզերական գործակալության նոր ղեկավար Բիլ Նելսոնը ողջունել է Հարրիսի նշանակումը։ «Փոխնախագահն իդեալական մարդ է դաշնային կառավարության տիեզերական քաղաքականությունը ղեկավարելու համար, որն ավելի ու ավելի բարդ […]
10:47 02.05.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Դժվարանցանելի են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 100 կուտակված բեռնատար։
10:36 02.05.2021
Մայիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և զինված ուժերի ռազմաբժշկական ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ, այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին։ Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել է […]
10:27 02.05.2021
Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակի փոփոխություն և սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ […]
10:23 02.05.2021
Մայիսի 1-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց տեղափոխված վիրավորը որոշ ժամանակ անց՝ գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է […]
10:17 02.05.2021
Մայիսի 1-ին, ժամը 19։46-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերնաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․) դուրս է եկել «Բնա» կոչվող հանդամասի […]
00:00 02.05.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Դժվարանցանելի են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում […]
23:50 01.05.2021
4-ամյա հնդկուհին, որն ապրում է Կատարում, համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ բոլորից արագ անվանելով Մենդելեևի աղյուսակի բոլոր քիմիական տարրերը: Այս մասին հայտնում է The Peninsula Qatar թերթը։ Աղջիկը հիշել և նշել է բոլոր տարրերը 2,28 րոպեում և հայտնվել է ռեկորդների միջազգային գրքում (International Book of Records): Ժողովածուի ստեղծողները հստակեցրել են, որ դա լավագույն ցուցանիշն է երեխաների […]
23:41 01.05.2021
Բեռլինում ոստիկանները մայիսմեկյան ցույցի մասնակիցների խիստ ձերբակալություններ են իրականացրել, այդ թվում ՝ հատուկ միջոցների օգնությամբ, ասվում է քաղաքային ոստիկանության Twitter-ում: Այն բանից հետո, երբ ուժայինները ցուցարարների մի մասին դուրս են հանել շարքից սանիտարական պահանջների խախտումների համար, մասնակիցների մեծ մասը հեռացել է, սակայն առանձին խումբ փորձել է ոստիկանների վրա քարեր և շշեր նետել»։ Ցույցի մասնակիցները պայթեցրել […]
23:28 01.05.2021
Մայիսի 1-ին` ժամը 19։46-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերնաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․) դուրս է եկել «Բնա» կոչվող հանդամասի […]
23:14 01.05.2021
Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցությունների կողմերը պայմանավորվել են Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակներից հանել բազմաթիվ անուններ ու կազմակերպություններ, հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին: «Համաձայնություն է ձեռք բերվել պատժամիջոցների ցուցակներից շատերի՝ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների անունները բացառելու մասին, բայց կան նաև ուրիշները, որոնք դեռևս տարբեր պատճառներով այդ ցուցակներում են գտնվում։ Մեր բանակցություններն այդ մասով դեռ […]
23:00 01.05.2021
Հանրապետության տարածքում` Մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 2-4-ն առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի […]
22:30 01.05.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Դժվարանցանելի են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]
22:17 01.05.2021
2021 թվականի ապրիլին հավաքագրվել է ռեկորդային հարկային եկամուտ՝ 180 մլրդ դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը: «Ի հեճուկս բազմաթիվ «ամեն ինչը վատ է ու ոչ մի ներդրում չկա» ասողների՝ Հայաստանի ազատ և համակարգային կոռուպցիա չունեցող տնտեսությունն արագ շտկում է մեջքը։ Դա բնավ չի նշանակում, որ տեմպը թուլացնելու իրավունք ունենք, հակառակը՝ […]
21:58 01.05.2021
Իսրայելի Հայֆա քաղաքում վարազների պատճառով 17 տարվա ամուսնությունից հետո ամուսինները բաժանվել են։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post պարբերականը։ Ամուսինը պնդում է, որ կինը հրաժարվում է վտարել վայրի վարազներին, որոնք իրենց այգի են տարել, և նույնիսկ կերակրում է նրանց: Տղամարդը իրավաբանի միջոցով կնոջը նամակ է փոխանցել ՝ բողոքելով։ «Ես վախենում եմ, որ նրանք կհարձակվեն […]
21:44 01.05.2021
Մայիսի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմանում 50-ամյա Բախշիկ Բախշյանը իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 365 կմ հատվածում՝ «Վարդանիձոր» վայրում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ծառերի մեջ, գրում է shamhsyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու […]
21:30 01.05.2021
ԱՄՆ ՌՕՈՒ-ի ռազմավարական հետախուզական ինքնաթիռը՝ RC-135V-ն, երկար թռիչք է իրականացրել Հեռավոր Արևելքում ռուսական սահմանների մոտ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Հաղորդվում է, որ ինքնաթիռը բարձրացել է Ալյասկայում գտնվող Էյլսոն ավիաբազայից և ուղղություն վերցրել Կամչատկայի հարավարևելյան ափերի մոտ։ Նշվում է, որինքնաթիռը նաև անցել է Ավաչինսկի ծովախորշի մոտ, որտեղ տեղակայված է ռուսական ատոմային սուզանավերի բազան: Մինչ այդ, ապրիլի 16-ին […]
21:09 01.05.2021
Ղրղզստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև հակամարտությունը սկսվել է այն բանից հետո, երբ տաջիկական կողմը տեղադրել է տեսահսկման տեսախցիկ՝ ջրատար կառույցի կողքին: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։ «Հակամարտության պատճառ է դարձել էլեկտրական սյան վրա տաջիկական կողմից տեսահսկման խցիկների տեղադրումը։ Բանակցությունների ընթացքում երկու հանրապետությունների իրավապահ մարմինների, ուժային կառույցների և տեղական վարչակազմի ներկայացուցիչների կողմից […]
20:54 01.05.2021
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հզոր պայթյուն է տեղի ունեցել բենզալցակայանում։ «Զվեզդա» հեռուստաալիքը իր Telegram-ալիքում տեսանյութ է հրապարակել։ Asia-Plus պորտալի տվյալներով ՝ վթարը տեղի է ունեցել Սինոյի շրջանում գտնվող բենզալցակայաններից մեկում։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ կրակի սյունը հասել է 50 մետր բարձրության, տուժել են մոտակայքի շենքերը: Հրդեհը ավելի քան մեկուկես ժամ մարել են տասը հաշվարկներ։ Հրշեջ պահպանության վարչության […]
20:40 01.05.2021
Մայիսի 1-ին` ժամը 19։46-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերնաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
20:23 01.05.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիս 1-ին ժամը 17.00-ից մինչև մայիս 2-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, […]
20:15 01.05.2021
Հայաստանը 70-րդ տեղն է զբաղեցնում կորոնավիրուսի տարածման համաշխարհային աղյուսակում: Վերջին շրջանում հիվանդացության ցուցիչների որոշակի կայունացում է գրանցվել մեր երկրում, միևնույն ժամանակ Հայաստանը մահերի թվով շարունակում է վատագույն ցուցանիշներից մեկը պահպանել տարածաշրջանում: Ինչպես է փոխվել համավարակային վիճակագրությունը Հայաստանում անցած երկու շաբաթների ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում։
23:53 30.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:44 30.04.2021
Ապրիլի 30-ին` ժամը 20:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի և Արմավիրի մարզի Փարաքար գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1951 […]
23:31 30.04.2021
Տիգրան Մեծի պողոտայում՝ Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ, այսօր՝ ապրիլի 30-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, բախվել են Infiniti, Mercedes եւ 2 Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: