14:45 30.04.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 22-28-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ ապրիլի 22-ին և 26-ին, Շենգավիթում՝ ապրիլի 25-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ ապրիլի 27-ին և 28-ին: […]
14:41 30.04.2021
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Ալավերդի քաղաքում ոսկե զարկերի խանութներում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ալավերդի քաղաքի երկու բնակիչներ, նույն քաղաքի Թումանյան փողոցում գտնվող խանութի ոսկե զարդերը ավազակության եղանակով հափշտակելու շուրջ նախնական […]
14:34 30.04.2021
Ոստիկանության Չարենցավանի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 29-ին բաժին է ներկայացել 45-ամյա Գոռ Կ.-ն, որը 2018 թ. հուլիսի 26-ից հետախուզվում էր ՌԴ Անդրբայկալյան շրջանի ՆԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Առանց խափանման միջոցի: `
14:15 30.04.2021
Ապրիլի 26-ին հաղորդվել էր 1939 թ. ծնված Սիրուշ Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների որոնողական աշխատանքների շնորհիվ ապրիլի 28-ին՝ ժամը 20։55-ի սահմաններում, Տափերական գյուղի վերջնամասում հայտնաբերվել և ոստիկանության Արարատի բաժին է հրավիրվել Ս. Մարտիրոսյանը. նա առանց բռնության հետքերի և վնասվածքների էր: Հայտնաբերման մասին հայտնվել է վարույթն իրականացնող մարմնին:
14:07 30.04.2021
Ապրիլի 29-ին կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստն առցանց հարթակում, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են երիտասարդական քաղաքականության շրջանակում ամենամյա համագործակցության ծրագրերը, նախատեսվող միջոցառումները, որոնք կնպաստեն երիտասարդական կամավորության զարգացմանը, նորարարական գաղափարների իրականացմանը, երիտասարդական մայրաքաղաքների հանրահռչակմամբ մարզային երիտասարդության ակտիվության բարձրացմանը և […]
14:00 30.04.2021
Վերջին տարիներին խաթարված Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորման համար երկու երկրների իշխանությունների կողմից դրական ազդակներ են նկատվում: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Թուրքիայի խորհրդարանում (Մեջլիս) ընդունվել է Թուրքիայի մեջլիսի և Եգիպտոսի ներկայացուցիչների պալատի միջև միջխորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ միջնորդությունը: Նշվում է, որ Եգիպտոսի հետ բարեկամական խումբ ձևավորելու համար առաջարկը Մեջլիս էր ներկայացվել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» […]
13:54 30.04.2021
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 29-ին Արամ Խաչատրյան փողոցից բերման է ենթարկվել 30-ամյա Գագիկ Բ.-ն, որը 2020 թ. սեպտեմբերի 14-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Գագիկ Բ.-ն հանձնվել է Արաբկիրի բաժնի ծառայողներին:
13:36 30.04.2021
ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Հ․-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր մտերիմ Հ. Խ․-ին, նրա կնոջը՝ Ա. Բ․-ին, նրա եղբորը՝ Ա. Դ․-ին, իր ծանոթներ Վ. Բ․-ին և Ֆ. Բ․-ին 2019 թվականի հոկտեմբեր ամսից ընդունել է աշխատանքի կազմակերպության […]
13:33 30.04.2021
Ոստիկանության Թալինի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 29-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել և բերման է ենթարկվել 41-ամյա Աշոտ Վ.-ն, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Աշոտ Վ.-ն ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին:
23:59 29.04.2021
Երեկ խորհրդարանը փոփոխություններ կատարեց Քրեական օրենսգրքում, որով էականորեն խստացվեցին ընտրակեղծիքների համար սահմանված պատժաչափերը: Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է նախագծի համահեղինակ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
23:55 29.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:50 29.04.2021
ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը ապրիլի 29-ին ընդունել է «Բժիշկներ առանց սահմանների Ֆրանսիա» միջազգային մարդասիրական կազմակերպության Արցախի ծրագրի համակարգող և առաքելության ղեկավար Շտեֆան Ղուշքամփին և կազմակերպության ադմինիստրատոր Վիկտորիա Տիմոֆեևային: Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների համար: Հանդիպման ընթացքում ԱՀ առողջապահության և «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային բժշկական մարդասիրական կազմակերպության միջև կնքվել է […]
23:41 29.04.2021
Հանրապետության տարածքում` Ապրիլի 29-30-ը, մայիսի 3-4-ը՝ հատկապես կեսօրից հետո և գիշերը, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի ցերեկը […]
23:34 29.04.2021
Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը մայիսի 4-ից 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Գլխավոր մարզիչ Մհեր Միրումյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Հայկ Խաչատրյան – «Ակադեմիա-05» Դավիթ Դավթյան – «Լոռի ՖԱ» Սուրեն Ղազարյան – «Ուրարտու 1-05» Պաշտպաններ Բաբկեն Խաչմանյան – «Ակադեմիա-05» Գագիկ Ակուլյան – «Շիրակ-05» Արմեն […]
23:27 29.04.2021
Կարմիր շուկայում մեկնարկել են նոր թաղամասի կառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը: «Երկու օր առաջ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ու գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ միասին այցելել ենք Թաղավարդ ու Կարմիր շուկա համայնքներ: Ծանոթացել ենք գյուղերի անվտանգային պայմաններին, տեղահանվածների հիմնախնդիրներին և զրույցներ ենք ունեցել մի խումբ բնակիչների հետ: […]
23:12 29.04.2021
2021թ. ապրիլի 28-ի ելույթում Պաշտպանն անդրադարձել է ադրբեջանական զինված հարձակումներին Արցախի նկատմամբ, որի ժամանակ թիրախային հարվածներ են հասցվել խաղաղ բնակչությունը: Թիրախավորվել են կանայք ու երեխաներ, խախտվել են մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերը: Այս մասին ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հատուկ զեկույցում ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության բարձրաստիճան ֆորումին: «Ավելին, Ադրբեջանը պատերազմ է սկսել […]
22:56 29.04.2021
Ապրիլի 28-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում 2-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, իրականացվել են պաշտպանական և հարձակողական գործողություններ, ստուգվել են անձնակազմի գործողությունների ներդաշնակման հմտությունները, զինծառայողների անհատական պատրաստվածությունն ու մասնագիտական գիտելիքները։ Հաստիքային միջոցների արդյունավետ կիրառմամբ և հմուտ գործողություններով անձնակազմը կատարել է առաջադրված բոլոր խնդիրները։ Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր […]
22:37 29.04.2021
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Լենինգրադյան, Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում: Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը։
22:19 29.04.2021
Այսօր Ռուսաստանի Դաշնությունից Արցախ է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժին։ Այս մասին հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
22:12 29.04.2021
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռոմա» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են: «Ռոմայի» մեկնարկային կազմում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները․ Պաու Լոպես, Իբանյես, Քրիստանտե, Սմոլինգ, Սպինացոլա, Վերետու, Դիավարա, Կարսդորպ, Մխիթարյան, Պելեգրինի, Ջեկո: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կխաղա այս ֆուտբոլիստներով` Դե Խեա, Վան-Բիսակա, Լինդելոֆ, Մագուայր, Շոու, Մակտոմինայ, Ֆրեդ, Ռեշֆորդ, Ֆերնանդեշ, Պոգբա, Կավանի: Խաղը կարող եք դիտել այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, […]
22:08 29.04.2021
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 29-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Գի Տեսիեի գլխավորած պատվիրակության կազմում են եղել սենատոր, Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն, Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Ժան-Պիեր Կյուբերտաֆոնը, պատգամավորներ Մարգրիտ Դըպրե-Օդըբեր և Քսավիե […]
21:51 29.04.2021
Ապրիլի 29-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել է կանանց խորհրդի հերթական նիստը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Նիստի ընթացքում քննարկվել են խորհրդի անդամների կատարած աշխատանքները, զորամիավորման և զորամասերի կանանց խորհուրդների գործունեության հետ կապված, ինչպես նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող տարաբնույթ հարցեր։
21:15 29.04.2021
Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը և զինծառայողների բարոյահոգեբանական վիճակն ստուգելու նպատակով ապրիլի 29-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում անցկացվել են անակնկալ ստուգումներ: Զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական դիրքերում իրականացված ինժեներական աշխատանքներին, հենակետերում մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել զինծառայողների հետ։ Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ ցուցումներ են […]
16:00 29.04.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարեկ Ղուշչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Նարեկ Ղուշչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
15:59 29.04.2021
Երևանի քաղաքապետարանը դատապարտում է Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրված Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի հուշարձանի պղծումը: «Մենք դատապարտում ենք այս արարքը: Ցավում ենք, որ գուցե հանրային գործունեություն ծավալելու հավակնություն ունեցող մարդիկ են իրենց վարքագծով, ինչպես նաև չի բացառվում, որ նաև ուղղակի կոչերով նպաստել են այս նողկալի արարքի կատարմանը»,- «Արմենպրես»-ի հետ […]
15:57 29.04.2021
Թուրքիայի պետական պատմագիտական ընկերությունը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությունից հետո դարձյալ ակտիվացման նշաններ է ցույց տալիս՝ Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված աշխատանքների առումով։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ տխրահռչակ պատմագիտական ընկերության գիտական խորհրդի անդամ պրոֆեսոր Հալուք Սելվին հայտնել է, որ տեսաշար են պատրաստել հայ-թուրքական հարաբերությունների մասին, որոնք հնարավոր է դիտել իրենց YouTube-ի և Twitter-ի էջերում։ Թուրք […]
15:55 29.04.2021
Հարևան երկրների հետ ցամաքային ուղիները բացելու կոնկրետ ժամկետներ Վրաստանը չի նշում. ըստ առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի` Վրաստանի ցամաքային սահմանների բացումը կախված է առաջին հերթին հարեւան երկրներում համաճարակաբանական իրավիճակից: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Սահմանային անցակետերում դժվարություններ են առաջանալու, օրինակ` եթե պարզվի, որ քաղաքացին վարակված է, անհապաղ պետք է նրան իր երկիր վերադարձվելու որոշում կայացվի: Ըստ […]