23:18 30.04.2021
ՀՀ տավուշի մարզպետարանն տեղեկացնում է, որ մայիսի 5-ին Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Բերդ համայնքում անցկացնելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք։ «Ժամը 14:00-ին գործարկվելու է բնակչության ազդարարման շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է մարզպետարանի տարածած հայտարարությունում:
23:12 30.04.2021
Իրավապահները բացահայտել են կազմակերպված հանցավոր խումբ, որը զբաղվել է առանձնապես խոշոր չափերով կոկաին ձեռք բերելով, պահելով, փոխադրելով և իրացնելով, հաղորդում է գլխավոր դատախազի գրասենյակի մամուլի ծառայությունը: «Կիևում մի քանի հարյուր հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ավելի քան 2 կգ կոկաին իրացնելու ժամանակ ձերբակալվել են խմբի երկու մասնակիցներ ՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ», – ասված է հաղորդագրության մեջ: […]
23:04 30.04.2021
Հանրապետության տարածքում` Ապրիլի 30-ին, մայիսի 3-4-ն՝ առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 1-2-ը, 5-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի […]
22:50 30.04.2021
Աֆղանստանի արևելքում ՝ Լոգար նահանգում, ռումբի պայթյունի հետևանքով առնվազն 30 մարդ Է զոհվել, մոտ 60-ը ՝ վիրավորվել, հայտնել Է 1TV հեռուստաալիքը ՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Միջադեպը տեղի է ունեցել տարածաշրջանի մայրաքաղաք Պոլ-Ե Ալամ քաղաքում։ Ինչպես ՌԻԱ «Նովոստի»-ին պատմել է Լոգար նահանգի տեղեկատվության և մշակույթի դեպարտամենտի ղեկավար Աբդուլռահման Թասալը, զոհվածների մեծ մասը ուսանողներ են, քաղծառայողներ և […]
22:37 30.04.2021
5-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում ապրիլի 29-ին անցկացվել է ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, մարտական իրադրությանն առավել մոտեցված պայմաններում խաղարկվել են պաշտպանական և հարձակողական գործողություններ, կասեցվել է պայմանական հակառակորդի հետագա առաջխաղացումը, վերականգնվել են սահմանային բնագծերը: Զորավարժության ընթացքում կիրառվել են մարտավարական հնարքներ, մշակվել հակառակորդի նախահարձակ գործողությունների կանխման և հակազդման գործողություններ:
22:13 30.04.2021
Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլարն այն համոզման է, որ Եվրոպական միությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունն ավարտվի և բոլոր ռազմագերիները վերադառնան հայրենիք։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Բորիս Կոլարն այդ մասին հայտարարել է Սլովակիայի հանրային հեռուստատեսության (RTVS) եթերում, Սլովակիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանի հետ Բրատիսլավայում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ […]
22:00 30.04.2021
Մասնագիտական կարողությունները և բարդ տեղանքում արգելքների հաղթահարման հմտությունները կատարելագործելու, ֆիզիկական պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով ապրիլի 30-ին 4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են վարժանքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողները հաղթահարել են ուսումնական արգելագոտին, համադրված գործողություններով ոչնչացրել պայմանական հակառակորդի առաջապահ ուժերն ու միջոցները, ստեղծել բարենպաստ պայմաններ յուրային զորքերի […]
21:38 30.04.2021
Երրորդ զորամիավորման զորամասերից մեկում ապրիլի 30-ին իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրամանատարները ստուգել են անձնակազմի պատրաստվածությունը, հաստիքային միջոցների առկայությունը։ Ստորաբաժանումների ղեկավարները հրահանգավորել են մարտական դիրքերի ավագներին անվտանգության կանոնների պահպանման, զգոնության ամրապնդման և առաջադրված մարտական խնդիրների առանձնահատկությունների վերաբերյալ։
21:26 30.04.2021
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որով ըստ էության միջազգային հանրությունից պահանջում է ջանքեր գործադրել Մեծամորի ատոմակայանի փակման համար: Ինչո՞վ են հիմնավորում այս պահանջը ու ի՞նչ նպատակ է այն իրականում հետապնդում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:13 30.04.2021
Զինվորական ծառայության անվտանգության ապահովման համատեքստում, փոխգործակցելով ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության հետ, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել են «Անվտանգության օր» համալիր միջոցառում-պարապմունքներ: Ինչպե տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, ստորաբաժանումների կազմով անցկացված պարապմունքների նպատակն էր անձնակազմին անվտանգության կանոնների պահպանման կանոնների ուսուցանումը և պատա¬հարների կանխարգելմանն ուղղված աշխատանքների իրականացումը։ Համալիր միջոցառում-պարապմունքները վերահսկել են ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության […]
17:16 30.04.2021
Երևանում մայիսի 3-9-ը իրականացվելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի Հիմնադրամի համատեղ «ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար – Հայաստան 2021» ծրագիրը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանը ՖԻՖԱ-ի Հիմնադրամի կողմից ընտրվել է որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր։ Ծրագրի շրջանակներում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կազմակերպվելու է մեկշաբաթյա ճամբար՝ անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և […]
16:59 30.04.2021
Ապրիլի 30-ին` ժամը 07:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող թունելից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և […]
16:55 30.04.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը գրել է․ «Սիրելի՛ կապանցիներ, սյունեցիներ, հայրենակիցներ Ինչպես գիտենք՝ Կապանը ճանաչվել է 2021 թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք: Սիրով տեղեկացնում ենք, որ մայիսի 1֊ին Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տեղի կունենա Երիտասարդական մայրաքաղաքի հանդիսավոր բացման արարողությունը։ Միջոցառումների մեկնարկը կտրվի Կապանի քաղաքապետարանից դեպի Բաղաբուրջ հուշահամալիր երթով։ Համերգային ծրագրով հանդես կգան մշակույթի կենտրոնի […]
16:52 30.04.2021
Կայացել է ՖԻՖԱ աշխարհի 2023 թվականի կանանց առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկվեց F խմբում, որտեղ կմրցի Նորվեգիայի, Բելգիայի, Լեհաստանի, Ալբանիայի և Կոսովոյի հավաքականների հետ։ Որակավորման փուլի հանդիպումները կկայանան 2021 թվականի սեպտեմբերից 2022 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։
16:45 30.04.2021
ՀՀ Արարատի մարզի 4 ուսումնական հաստատությունների հենքի վրա 2017 թ. ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ: ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակում գրասենյակի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել վերոնշյալ նախակրթարաններ: Այցը մեկնարկել է Մարմարաշենի Ա. Բարությանի անվան միջնակարգ […]
16:27 30.04.2021
Թուրքիայի զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2021թ․ հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 53.92 տոկոսով՝ կազմելով 2 մլն 689 հազար, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ այդ թվից 1 մլն 953.086-ը օտարերկրացի զբոսաշրջիկներն են, իսկ 736.900-ը՝ Թուրքիայի քաղաքացիները: 2021թ. առաջին եռամսյակում Թուրքիան զբոսաշրջության ոլորտում 2 մլրդ 452 մլն […]
16:21 30.04.2021
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանում բնակվող մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հորը պատկանած առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգը, նռնակն ու փամփուշտները։ Զառիթափ համայնքի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Վայքի բաժնում է կամավոր հանձնել գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ շնորհիվ Վայոց ձորի մարզային վարչության ու Վայքի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքի։ Արդյունավետ էր նաև […]
16:16 30.04.2021
Բրազիլիայում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը հարցազրույց է տվել Բրազիլիայի խոշորագույն Estado de S. Paulo օրաթերթին Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բրազիլիայում ՀՀ դեսպանն ասել է, որ նախագահ Բայդենի հայտարարությունը նոր դարաշրջան է բացում միջազգային հարաբերություններում: «Հայաստանը ողջունում է նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որով նա հստակորեն բնորոշում է 20-րդ դարի […]
16:00 30.04.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Նա հակիրճ անդրադարձել է Միության համար արդիական մի շարք հարցերի: Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստականությունը՝ գործադրելու բոլոր ջանքերը տնտեսական համագործակցության ոլորտների հետագա ընդլայնման և Միության ինտեգրման ներուժի հետևողական բացահայտման համար: Մանրամասները՝ տեսանյութում։
15:52 30.04.2021
Թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված է 76 քաղաքացի, ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։ «Առողջապահական համակարգի կորոնավիրուսային հիվանդությամբ ծանրաբեռնվածության համառոտ պատկերն այս պահին. Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի, որից ըստ ծանրության աստիճանի՝ Ծանր – 962, Ծայրահեղ ծանր – 233, Թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված – 76։ ՀՀ […]
15:35 30.04.2021
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 29-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է ներկայացել 31-ամյա Արություն Պ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 30-ից գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Արություն Պ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
15:18 30.04.2021
Չինաստանի կառավարության աջակցությամբ ապրիլի 30-ին Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը, որը Երևանում կլինի նախատեսված ժամկետում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգի «Ֆեյսբուք»-ի էջը: «Ենթադրվում է, որ պատվաստանյութերի օգտագործումը դրական ազդեցություն կունենա Հայաստանում համաճարակի հաղթահարման գործընթացում: Ընկերները ճանաչվում են դժվարին պահերին և միասնական ուժերով պայքարում համաճարակի դեմ»,- նշված […]
14:56 30.04.2021
Քուրդ 132 մտավորական դատապարտել է անվանի թուրք պատմաբան, ցեղասպանագետ և պրոֆեսոր Թաներ Աքչամի թուրքական ընդդիմադիր «Gazete Duvar» թերթին տված հարցազրույցում հնչեցրած աղմկահարույց հայտարարությունը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ ԱՄՆ Մասաչուսսեթս նահանգի Քլարք համալսարանի դասախոս Աքչամը պնդել էր, որ 19-րդ դարի ֆեոդալական հասարակության մեջ, օրինակ՝ քրդական շրջաններում քուրդ աղաներին էր պատկանում ամուսնացող հայերի հետ «առաջին գիշերն անցկացնելու իրավունքը»: Այս […]
14:49 30.04.2021
Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում, գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: 77-ամյա պացիենտը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Տղամարդը ստացիոնարում բուժվել է ապրիլի 17-ից, որի վիճակը գնահատվել է միջին ծանրության: Հիվանդասենյակում եղել է կնոջ հետ, որը կորոնավիրուսի դեմ ստացիոնար բուժումը ստանում էր նույն բժշկական կենտրոնում: Բուժման ընթացքում որևէ խնդիր չի եղել, տղամարդը կատարել է […]